23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող:
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Զաքարյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների տպավորություններից, ասել է. «Երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում և հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի և հակառակը, դա գաղտնի է պահվում։ Նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. երբ միասին նստած ենք լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են»։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»` ավելացնելով, որ նախագահ Դմիտրի Մեդվեդև նշելով, թե ղարաբաղյան հակամարտությունում առկա են իրական բարդություններ, ընդգծել է. «Ռուսաստանը, անկասկած, կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ի վերջո, այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների և նախագահների բարի կամքից. եթե նրանք լսեն միմյանց, մի քիչ ընդառաջեն միմյանց և փոխզիջումներ գտնեն: Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայում այն եզակի սառեցված հակամարտություններից է, որը կարելի է լուծել»։
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ղեկավարության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ մամուլի գրասենյակը:
Թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները ։ Թուրքական բանակը Հյուսիսային Իրաք է ներխուժել 5 տարբեր ուղղություններից։ Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman» -ը:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հաղորդման համաձայն, ռազմական գործողությաուններին մասնակցում է 22 գումարտակ, որոնց օժանդակում է թուրքական ավիացիան՝ հարվածներ հասցնելով PKK-ի դիրքերին։
Արդեն տեղեկացրել ենք, որ Չուքուրջայի արյունալի բախումից հետո, որտեղ զոհերի թիվը անցավ 20 ից, օդա-դեսանտային բրիգադներում ընդգրկված մոտ 600 թուրք հատուկջոկատայիններ ուղղաթիռներով դեսանտ էին իջեցվել Իրաքի հյուսիսում։
Reuters գործակալությունը նոր հաղորդագրություն է տարածել. Ըստ դրա ստացած վնասվածքներից մահացել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին: Այս մասին, Reuters –ին հայտնել է Լիբիայի նոր իշխանությունների` Անցումային ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը: Պարզվել է, որ նա նաեւ գլխի վնասվածք է ստացել:
Այսօր ժամեր առաջ Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը ասել էր, որ Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին վիրավորվել է երկու ոտքերից եւ գերի է ընկել:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով Իրանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Լևան Ջագարյանը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մինչ այդ նշված պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Սադովնիկովը:
Իսկ Ջագարյանը զբաղեցնում էր Տաջիկստանում ՌԴ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:
Կայքը հաղորդում է որ հայազգի դիվանագետին 2006 թ. օգոստոսին շնորհվել է երկրորդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, թե Սիրթ քաղաքի մոտակայքում գերի են վերցրել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Ըստ «խորհրդի» Քադաֆին վիրավորվել է երկու ոտքից: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են ռազմական գործողությունների վայրից: Այլ մանրամասներ առայժ չեն հաղորդվում:
Լիբիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքը այլևս գրավված է:
Դիարբեքիրում( Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման առթիվ կազմակերպվելիք համերգները չեղյալ է հայտարարվել Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կայքը հաղորդում է, որ համերգները չեղյալ է հայտարարվել ի հիշատակ հոկտեմբերի 19-ին քուրդ զինյալների կողմից սպանված 24 թուրք զինվորականների:
Հիշեցնենք, որ «Սուրբ Կիրակոսի» վերանորոգումը իրականացվել է Տիգրանակերտցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ.Այն Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկն է և վերաբացվելու է որպես գործող եկեղեցի:
Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, որից հետո` հոկտեմբերի 23-ին կմատուցվի առաջին պատարագը:
Սեպտեբերի 6-ին Արարատ քաղաքում իր երկու անչափահաս` 6-ամյա և 4-ամյա զավակներին կախելու միջոցով սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել:
Այսօր ոստիկանությանն է տրամադրվել ստացիոնար-դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: Պարզվել է, որ Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոյիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Նախաքննական մարմինը կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան:
Դատարանին է վերապահված վճիռ կայացնելու իրավունքը, թե որ հոգեբուժարանում կպահեն Ռոզային: Իսկ դատավճռից հետո նա ընդմիշտ կապաստանի հոգեկան հիվանդների խիստ ռեժիմի պահման վայրում: Այլ պարագայում Ալոյանին սպասվում էր ցմահ ազատազրկում:
Ի դեպ 34-ամյա որդեսպան կինը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Շիզոֆրենիա հիվանդությունը, նոպայից դուրս վիճակում, թույլ է տալիս գիտակցել սեփական արարքը, այնպես որ կինը ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է իր կատարածին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, երեկ` հոկտեմբերի 19-ին, շարունակվել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվել էր հենց Տեր-Պողոսյանը, այս դատական նիստում հարցաքննությունը շարունակվում էր: ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող հատուկ գործերով վարչության ,սույն գործով մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը մարտական է տրամադրված նա գտնում է, որ մեղադրանքը մինչև վերջ պաշտպանելու են` իրենց դիրքորոշումը հստակ է:
«Սկզբունքային որեւէ հարց առանձնացնել հնարավոր չէ, քանի որ, ի վերջո, անձը զբաղվել է սեքսուալ գործողություններով անչափահասների, մանկահասակների հետ. Հարցն այն է, թե արդյոք նա գիտակցե՞լ է այդ ամենը, եւ որքանո՞վ է զղջում իր արարքների համար: Ի դեպ, ինքն իրեն մեղավոր ճանաչում է, ընդունում, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս տղաների հետ, զղջում է դրա համար, բայց դա հիմա միայն, իսկ թե այն ժամանակ գիտակցել ու զղջացել է թե չէ, հենց դա էլ շատ կարեւոր էր մեզ համար պարզելը»,-լրագրողների հետ զրույցում ասաց:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ տեղեկացրել է որ Սերոբ Տեր-Պողոսյանը հարցաքննության ժամանակ չի ընդունել այն փաստը, որ դեռեւս 2005 թվականին, Ախթալայում ունեցել է սեռական բնույթի գործողություններ անչափահասների հետ, այլ պնդում է, որ դա եղել է 2008-2009 թվականներից: Այսինքն` մեղադրողը գտնում է որ դա ընդամենը միտում է` անչափահաս տղաների տարիքն ավելի մեծ ներկայացնելու համար:
Անչափահասների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրվող գործարարն ունեցել է առանձին բնակարան, բնակարան է եղել նաեւ Կոմբինատի չորրորդ հարկում, բայց հիմնական վայրը եղել է Տեր-Պողոսյանի նախկին բնակարանը:
Գործարարն ընդունել է, որ ինքը սեռական բնույթի գործողություններ է կատարել, սակայն արդարացել է, որ դրանց հետ կապված բռնություն չի կիրառել: Սակայն դա պատկերը չի փոխում նա օգտագործել է տղաների անօգնական վիճակը, թեկուզ և ոչ ֆիզիկական` այլ նյութական: Զարմանալի է, որ չափազանց փոքր այդ բնակավայրում, երբ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, տարիներ շարունակ ոչինչ չի իմացվել, և միայն ինչ որ գործոնի ազդեցությունն է ստիպել մեր իրավապաներին գործի անցել:
Արդյո՞ք նրանք չունեն մեղքի իրենց բաժինը, որ տարիներ շարունակ թույլ են տվել լլկել մեր երեխաներին, աչք փակելով իրականության վրա: Ով չգիտի, որ քիչ թե շատ հայտնի մարդականց մասին օպերատիվ տվյալներ կոչվող «տեղեկությանը», իրենք տիրապետում են, որ ցանկացած բնակավայրում կան ինֆորմացիա փոխանցող հատուկ մարդիկ,որոնք չէին կարող չիմանալ այդ մասին: Ուրեմն ինչո՞ւմն է բանը. ոստիկանության ապաշնորհ աշխատանքը, թ՞ե մանկապիղծի խաթրին չկպչելու պատվեր ունենալը:
Դատական նիստին ավարտվել է մեղադրող կողմը միջնորդել է 2 նոր վկաների, ովքեր մինչ այս պահը դեռեւս գործում ներառված չեն եղել,հրավիրել: Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունն ու հաջորդ դատական նիստին` հոկտեմբերի 24-ին կլսեն դատակոչված վկաներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.