23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում էին ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, նշելով, որ հակառակ դեպքում դուրս կգան աշխատանքից: Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրել էր, որ դիմողների աշխատավարձը 145 — 443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի:
Լրատվամիջոցները վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ գրել էին, որ պլանային վերանորոգման մեջ (Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տևի 46 օր) գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել:
Այսօր պետք է հրապարակեն Էներգետիկայի նախարարի որոշումը` կապված աշխատակիցների հետ: Ըստ նախնական տեղեկության աշխատավարձը բարձրացնելու խնդրով դիմած 158 աշխատակիցներին ազատվել են աշխատանքից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը անդրադարձան վերջին օրերին Հայաստանյան մի քանի թերթերի խմբագիրների հայտարարությանը, որտեղ խմբագիրները կոչով դիմել էին Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով հստակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթների համապատասխանությունը սահմանադրությանը:
Տպագիր մամուլի խմբագիրները հույս ունեն, որ ՍԴ-ի դրական պատասխանից հետո թերթերի դեմ հարուցված բոլոր վարույթները կկասեցվեն:
Արամ Աբրահամյանը նշեց, որ ինքը Սահմանադրական դատարանից ոչ մի հույս չունի և քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի դրույթները Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչելը համարժեք է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն:
Ըստ նրա` օրենքն ընդունվեց հապճեպ. հաշվի չառնվեց դատական պրակտիկան, ինչպես նաև օլիգարխների, պաշտոնյաների քաշային հարաբերակցությունը, որոնք փորձում են սնանկացման միջոցով վրեժ լուծել լրատվամիջոցներից. «ՀՀ քաղաքացիական օրենքում «Զրպարտության և վիրավորանքի» հոդվածների ապաքրեականացումը ի սկզբանե ճիշտ էր, բայց օրենքն ընդունվեց հապճեպ՝ հաշվի չառնելով Հայաստանի իշխանավորների ու օլիգարխների և մամուլի հարաբերությունները: Այսպիսով, օրենքը հնարավորություն տվեց սնանկացնելու միջոցով վրեժ լուծել նույն այդ իշխանավորներին ու օլիգարխներին դուր չեկած լրատվամիջոցներից, »- հավելեց Աբրահամյանը:
«Երկիր» և «Ժամանակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները, ի տարբերություն Աբրահամյանի` հուսահատ չեն. «Մի քիչ ավելի հույս ունեմ, որ այդ դրույթները ՍԴ-ն կճանաչի հակասահմանադրական», -նշեց Եսայանը:
Ըստ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի` հոդվածների ապաքրեականացումից հետո բուռն արշավ սկսվեց թերթերի դեմ և նրա մոտ այնպիսի տպավորություն է եղել, որ «օլիգարխները սպասում էին, որ դրույթներն ապաքրեականացվեն և նոր միայն սկսեն արշավը»: Նա նաև հավելեց, որ եթե նախկինում նրանցից ոմանք, երբ դժգոհություններ էին ունենում ԶԼՄ-ներից, ծեծում էին խմբագրին կամ մեքենան վառում, ապա հիմա փոխել են իրենց մարտավարությունը. «Բազմիցս ասել եմ, որ ավելի լավ է՝ մի ծեծ ուտեմ, քան թերթը կանգնի փակման առաջ: Օրենքի ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ արշավ է սկսվել: Կարծես մարդիկ սպասում էին դրան, որ հայցերով դիմեին դատարաններ: Վիճակը ծայրահեղ է և լուծման կարիք ունի»:
Բաբաջանյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ հետո գուցե կարգավորվի. «Ես ՍԴ-ից հույսեր ունեմ, որովհետև իրավիճակը շտկելու հեղինակը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է: Եթե օմբուդսմենը գնացել է այս քայլին, ուրեմն իշխանությունը փորձում է օմբուդսմենի միջոցով խնդրին լուծում տալ»,-ավելացրեց բանախոսը:
«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը ևս հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, դրական որոշում կկայացնի:
Նա ևս կարծում է, որ անելանելի վիճակ է, և ամեն ինչ այնտեղ է հասել, որ ցանկացած մեկը երեք միլիոնի հայցով կարող է դիմել դատարան. «Երեք միլիոնը մեր իրականության մեջ լուրջ գումար է լրատվամիջոցների համար»:
Հ.Գ Դե ինչ շուտով պարզ կլինի ՄԻՊ-ը դիմել է ՍԴ իրենից հեռացնելու անցանկալի մեղադրանքները, թե՞ իրոք հանձնարարություն է ստացել հարցը դրական լուծել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հերթական գորաները շաղ տվեց ներկա քաղաքական իրավիճակի, գալիք ընտրությունների և իրենց հետագա անելիքների մասին. «Մեր կուսակցությունը կգնա հերթական պառլամենտական ընտրություներին միայնակ՝ առանց որևէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու: Չունենք հրավեր որևէ կուսակցությունից, չենք հրավիրի ոչ մեկին: Մեր խնդիրն է հայոց պառլամենտարիզմի ինստիտուտը լցնել մարքսիզմը որպես տիեզերական վարդապետություն»:
Հանրությունը «կարոտել էր» մարքսիստին.նա այս անգամ էլ ինքնատիպ, մարդ կուսակցության ղեկավարը ասաց որ ինքնակառաջադրվի. Ասաց որ իրենց կուսակցությունը չի սատարի ոչ մի նախագահի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը: Ըստ նրա գաղափարական տեսակետից մրցակից չկա, իսկ ֆինանսական կապիտալի հարցը կլուծվի ժամանակի ընթացքում: Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին մարքսիստը համարում է պատմական անհրաժեշտություն:
Անդրադառնալով կուսակցության նախընտրական կարգախոսներին՝ Հակոբյանը նշեց, որ դրանք երեքն են` նոր տնտեսական քաղաքականություն, նոր ագրարային քաղաքականություն և նոր ազգային դիվանագիտական դոկտրինա. «Սրանք կլուծեն երեք գլխավոր խնդիրները, որոնք ծառացել են մեր ազգի առջև, իսկ ավելի բաց տեքստով հանդես կգամ ընտրարշավի ժամանակ»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ երեք խնդիրներից մեկը քաղաքական պառակտվածությունն է. «Այսօր մեզ մոտ գաղափարական միասնություն չկա: Հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն, առաջարկել եմ նոր լուծում շարադրել և առաջարկել վարչապետին»,- հավելեց Հակոբյանը:
Անդրադառնալով ընդդիմությանը`նա նշեց, որ նրանց նոր առաջնորդ է հարկավոր. «Ես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել էի, որ ընդդիմությանը նոր առաջնորդ է հարկավոր, իմ ասածը կատարվեց: Մենք այսօր լուրջ ընդդիմություն չունենք: Սակայն սա ևս ընդդիմությանը չի փրկի, քանի որ այդպես էլ համազգային շարժում չձևավորվեց»:
Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին` Հակոբյանն ասաց, որ այսօր այն պահն է, որ կապիտալով պառլամենտ գնել հնարավոր չէ. «Պառլամենտը ազգի ուղեղն է և միտքը: Եթե այսօրվա բթամիտ, գաղափարապես սնանկ խորհրդարանի տեղը չձևավորենք լավ մտքի տեր պառլամենտ, հետագայում կործանարար հետևանքներ կարող են լինել»:
Նա կարծում է, որ այս տեսակետից նախագահը լուրջ մտածելու խնդիր ունի և պետք է հետևի Վլադիմիր Պուտինի օրինակին` լուրջ մարդկանց հրավիրի, նվաճի ժողովրդի սիրտը. «Ժողովուրդը կորցրել է հավատը հանրապետականների նկատմամբ, եթե նրան փորձեն կապիտալի ուժով, տեռորիզմով պառլամենտ ունենալ, ապա կտապալվեն, քանի որ համաժողովրդական պոռթկում կսկսվի: Այսպես ժողովուրդ չեն պահում. ժողովուրդը կանգնած է կենսաբանական գենոցիդի առջև»:
Նրա կարծիքով` շատերն են սխալվում, երբ մտածում են, թե կոալիցիան ամուր կառույց է գաղափարական և շահերի համընկնման առումով. «ԲՀԿ-ն կսատարի նախագահին միայն այն դեպքում, երբ ստանա երկրի իշխանության երեք տեղերից մեկը, իմ կարծիքով՝ վարչապետի պաշտոնը»,- հավելեց Մարքսիստական կուսակցության ղեկավարը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
21-10-2011-2Պատահարի հետևանքով վերջինիս վարորդը` 68-ամյա Եղիա Անդրեասյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Դանիացի գիտնականները հերքել են այն տեսակետը, թե բջջային հեռախոսները մեծացնում են ուղեղի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս մասին տեղեկացնում են «BBC»-ն:
Բրիտանական բժշկական ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հետազոտությանը մասնակցել է 350 հազար մարդ:
Աղբյուրի փոխանցմամբ` գիտնականները հայտարարել են, որ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նրանց մոտ, ովքեր վերջին 10-ը տարին բջջային հեռախոս են օգտագործել ավելի բարձր չէ, քան չօգտագործողներինը:
Այդուհանդերձ, որոշ բրիտանացի փորձագետներ քննադատել են այս հետազոտության արդյունքները:
Արաբական «Ալդուալիա» կայքը հաղորդում է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին խեղդամահ է արվել։
Կայքի տեղեկություններով՝ Կադաֆին ձերբակալվել է Սիրթ քաղաքի նվաճման ժամանակ, երբ նա արդեն երկու ոտքից, ինչպես նաև գլխից վիրավոր էր։ «Վիրավորված լինելով հանդերձ՝ Կադաֆին, թաքնվելու նպատակով, կարողացել էր սողալով Սիրթ քաղաքի թունելին հասնել»,–գրում է կայքը։
Կայքի աղբյուրը հայտնել է, որ Կադաֆիի ձերբակալողները նրան կենդանի են բռնել, ապա խեղդամահ արել։
Երեկ համաշխարհային լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Լիբիայի նոր իշխանությունների ուժերի կողմից Սիրթ քաղաքը նվաճելու ժամանակ Կադաֆին գերեվարվել է, ապա ստացած վնասվածքներից մահացել։ Այդ լուրն ավելի ուշ հաստատեց Լիբիայի անցումային խորհրդի զինվորական առաջնորդ Աբդելհաքիմ Բելհաջը։
Կադաֆիի կողմակիցները, սակայն, պնդում են , որ Կադաֆին ողջ է, իսկ համացանցում տարածված նրա մահվան լուսանկարները պատրաստված են եղել դեռ հոկեմբերի 19-ին:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը բուժվել է քաղցկեղից: Այս մասին հայտարարել է ինքը` նախագահը` Կուբա կատարած այցի ժամանակ.
«Բուժզննման արդյունքների համաձայն, իմ օրգանիզմում այլևս չկան քաղցկեղային բջիջներ»,- նշել է Չավեսը: Վերջինս վիրահատվել էր չորս ամիս առաջ և ստիպված էր տևական ժամանակ քիմիոթերապիայի կուրսեր անցնել,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Վենեսուելա է վերադառնում նոր Չավես»,- գրում են Վենեսուելայի լրատվամիջոցները:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 79 մարդ ձերբակալվել է: РИА Новости-ի հաղորդմամբ` տուժածներից 30-ը ոստիկաններ են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցույցերի ժամանակ մահացել է մեկ մարդ: Բժիշկների հավաստմամբ՝ մահը բռնի չի եղել. նա մահացել է սրտի կաթվածից:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի քանի հարյուր անարխիստներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, որի դիմաց տեղի էր ունենում կոմունիստների բազմահազարանոց ցույցը: Դրան հաջորդել է զանգվածային ծեծկռտուք անարխիստների և կոմունիստների միջև, իսկ ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը:
Պարսից ծոցում Իրանի ափերի մոտ խորտակվել է իրանական տրանսպորտային նավ, որը նավթային աշտարակներից ափ էր տանում աշխատակիցներին: Առնվազն 5 մարդ զոհվել է: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ`Նավի վրա եղել է 72 մարդ:
Խորտակված նավը պատկանել է Իրանի պետական Pars Oil and Gas Company ընկերությանը և ուղևորվում էր Բուշեր:
«Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երևույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել: Ինքներդ էլ լավ գիտեք, որ Վրաստանը մեզ հարևան ու բարեկամ երկիր է, իսկ Վրաստանի նախագահը շատ լավ տեղեկացված է վտանգներին հակազդելու մեր կարողությունների ու հնարավորությունների մասին»,- ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` ի պատասխան Վրաստանի նախագահ Միխեիլ Սաաաշվիլիի դիտարկմանը, թե սողանքի գոտում հնարավոր էր աշխատանքները կազմակերպել շատ ավելի արագ և արդյունավետ: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նախարարը հիշեցրել է, որ իր չափերով սա աննախադեպ սողանք էր, միջազգային փորձագետներն էլ վկայում են, որ ակտիվ գործող սողանքի և առատ տեղումների պայմաններում ընդհանրապես արգելվում է ծանր տեխնիկայի մուտքը սողանքի մարմին, իսկ հայ փրկարարների իրականացրած որոնողափրկարարական աշխատանքներն արդյունավետ էին ավելի, քան թույլատրում էր իրենց անվտանգությունը։
«Այդ իմաստով աննախադեպ էր փրկարարական ստորաբաժանումների մուտքն ակտիվ սողանքային գոտի: Մենք նախ գնահատեցինք իրավիճակը և ձեռնարկելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները` պարանային փոխօգնություն ապահովելուց հետո, սկսեցինք որոնողափրկարարական աշխատանքները: Առաջին երեք օրն աշխատանքները կատարվեցին բահերի, քլունգների, պարանների կիրառմամբ, ձեռքի աշխատանքի միջոցով` օգտագործելով փնտրող շներ և որոնողական հատուկ տեխնիկա: Հենց առաջին իսկ ժամերից դեպքի վայրին էր մոտեցել ծանր տեխնիկան, սակայն, ինչպես նշեցի, այն միայն հետագայում օգտագործվեց ամբողջ ծավալով»,- նշել է նախարարը:
Նա կրկնել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ հաշվի առնելով փորձագետների, ինժեներների, սեյսմաբանների և երկրաբանների ուսումնասիրություններն ու եզրակացությունները: ԱԻՆ-ի հետ միասին աշխատել է հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը, և նաև միջազգային փորձագետների կարծիքով` այդ թիմը գործել է օպերատիվ ու պրոֆեսիոնալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.