23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բոլորը հիշում են ութոտնուկ Պաուլին, որն անսխալ գուշակում էր աշխարհի առաջնության հանդիպումների ելքերը: Պաուլից հետո հայտնվեցին տարատեսակ կենդանիներ’ կրիա, արջ և այլն, որոնց ոչ միշտ էր հաջողվում ճիշտ կանխատեսումներ անել:
Այդ կենդանիների ցանկն այժմ համալրել է Սոնի Վուլ անունով ոչխարը: Սոնին դեռևս չի սխալվել և ճիշտ է գուշակել Նոր Զելանդիայի հավաքականի մասնակցությամբ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումների ելքերը: Այժմ նորզելանդացիները եզրափակիչում են և Սոննիի կանխատեսմամբ’ հենց նրանք էլ կնվաճեն գավաթը:
Ոչխարի տերը համոզված է, որ Սոնիի դերը մեծ է նորզելանդացիների հաջողության մեջ.«Նա միակն է 40 մլն. ոչխարների մեջ, ով նման ունակություններ ունի: Ես երազում եմ, որ Սոնին դառնա Նոր Զելանդիայի հավաքականի խորհրդանիշը: Նրան իսկապես դուր է գալիս ռեգբին: Հիշեք նրա անունը’ Սոնի Վուլ. նա պատմության մեջ կմտնի»,- ոչխարի տիրոջ’ Դենի Բոյդի խոսքերն է մեջբերում Подробности-ն:
Հայաստանում ավարտվեց անկախացումից հետո երկրորդ անգամ անցկացվող մարդահամարը։ Հաշվարարները նախորդող շաբաթվա ընթացքում շրջեցին տնետուն և 33 հարցից բաղկացած թերթիկում լրացրին տվյալներ բնակիչների մասին՝ ըստ իրենց խոսքերի։ Մարդահամարի նպատակ էր ճշտել Հայաստանում փաստացի բնակվող անձանց ազգային, կրոնական պատկանելությունը, սոցիալական վիճակը, եկամուտների աղբյուրները, և ըստ այդմ մշակել պետական ծրագրեր, զարգացման հայեցակարգեր։Այժմ լրացված թերթիկներից տվյալները պիտի մուտքագրվեն համակարգիչ, հետո՝ ամփոփվեն արդյունքները։ Նախնական արդյունքները կհրապարակվեն 2012թ աշնանը, վերջնականները՝ միայն 2013թ։
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարի Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող հենակետային դիրքերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով հերթական նիստի ընթացքում բավարարվել է Արտակ Նազարյանի մոր փաստաբանի` Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջորդությունը, որպեսզի դատական արտագնա նիստեր անցկացվեն Երևանում: Այսուհետ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը լսվելու են ոչ թե Տավուշում, այլ` Երևանում, քանի որ գործին մասնակից գրեթե բոլոր կողմերը Երեւանից են եւ նրանց համար Տավուշ հասնելը բավականին դժվար է:
Տուժող կողմի շահերը այսուհետ կպաշտպանի ոչ թե մեկ, այլ երկու փաստաբան:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արել Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին վայր դնել լիազորությունները: «Lenta.ru»-ի համաձայն, բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, հայտարարել է, թե այն իրենից ներկայացնում է հավասարակշռված մոտեցում խնդրին և ուղղված է Եմենի հուզումներում ներգրավված բոլոր կողմերին:
«Բանաձևի իմաստն է բոլոր կողմերին հնարավորինս շուտ համաձայնության բերել Պարսից ծոցի արաբական պետությունների Համագործակցության խորհրդի նախաձեռնության հիման վրա և վերջ դնել բռնություններին», – ասել է Չուրկինը:
Համագործակցության խորհրդի առաջարկած ծրագրով, գործող նախագահ Սալեհը պետք է փոխանցի իշխանությունը փոխնախագահին մինչ ընտրությունների անցկացումը: Սալեհին հրաժարականից հետո երաշխավորվում է վերջինիս անվտանգությունն ու հետագա դատական հետապնդումներից ազատումը:
Աբդուլլահ Սալեհը մի քանի անգամ համաձայնություն էր հայտնել ստորագրելու իշխանությունը հանձնելու մասին համաձայնագիրը, սակայն վերջին պահին մտափոխվել էր :
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին շնորհել մալարիայից ազատ երկրի կարգավիճակ: Այս առթիվ օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակոբն իր և գրասենյակի աշխատակիցների անունից շնորհավորել է Հայաստանին ու առողջապահության նախարարին: Նա նշել է, որ Հայաստանը մալարիայի էլիմինացման վկայագրման գործում տպավորիչ արդյունքների է հասել: Նույն առիթով ոլորտի պատասխանատուն այս ամսվա սկզբին նամակ է ստացել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանից:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջին երկրներից է, որը կարողացել է վերացնել (էլիմինացնել) տեղական մալարիան: Բարեհաջող իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա 2009 թվականին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը երկիրը մալարիայից ազատ գոտի վկայագրելու համար:
Հայաստանի վկայագրումը` որպես մալարիայից ազատ տարածք, տուրիզմի զարգացման և երկրի հեղինակության բարձրացման համար զգալի խթան կհանդիսանա:
Վկայագրման փաստը կարտացոլվի ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակվող տեղեկատվական գրքույկում, ուր կնշվի, որ Հայաստանում մալարիայի վտանգ չկա, հետևաբար մեր երկիր գալու համար զբոսաշրջիկը կարիք չունի զգուշանալ մալարիայից:
Հայաստանին մալարիայից ազատ երկրի կարգավիճակ շնորհելը, ինչի մասին կտեղեկացվի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կայքում, կարևոր փուլ է 2015 թվականին մալարիայի էլիմինացման նպատակակետին հասնելու գործընթացում, ինչին սկիզբ դրվեց Տաշքենդյան հռչակագրով՝ «Առաջ՝ մալարիայի դեմ պայքարից դեպի մալարիայի էլիմինացումը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում»:
Ավելացնենք, որ ապրիլի 25-ը նշվում է որպես մալարիայի համաշխարհային օր: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:
Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.:
1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց Հայաստանում տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ: Այս գործում երկրին աջակցել է միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային կազմակերպությունների: 2006-ից Հայաստանում մալարիայի հիվանդացության դեպքեր չեն գրանցվել:
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին երկրից դուրս էր հանել ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times ամսագիրը:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Լիբիայի նոր իշխանությունների անցկացրած հետաքննության տվյալներով` ջամահիրիայի նախկին առաջնորդը բանկային հաշիվներ է ունեցել աշխարհի բոլոր խոշոր պետություններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Բացի այդ, նա ներդրումներ է արել անշարժ գույքի և արտասահմանյան որոշ ծրագրերի մեջ:
Հաշիվների մեծ մասը բացել են պետական հաստատությունները` Լիբիայի կենտրոնական բանկը, Լիբիայի նավթային կորպորացիան և «Լիբիայի ներդրումների վարչությունը»: Սակայն ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, Քադաֆին և նրա ընտանիքի անդամները հնարավորություն ունեին այդ հաշիվներից հանել ցանկացած չափի գումար, իսկ մեծ չափով բաժնետոմսերից ստացված եկամուտները մտել են ոչ թե պետբյուջե, այլ անձամբ հասել են Քադաֆիին և նրա շրջապատին: Հետաքննության արդյունքները առայժմ պաշտոնապես չեն հաստատվել:
Նշենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից ԱՄՆ-ը սառեցրել էր իր բանկերում պահվող Քադաֆիի 37 մլրդ դոլար կազմող հաշիվները: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի կառավարությունները իրենց հերթին սառեցրել էին 30 մլրդ դոլար: Այնուհետև ԱՄՆ-ը և ԵՄ երկրները խոստացան, որ Քադաֆիի միջոցները կհանձնեն Լիբիայի նոր կառավարությանը:
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին Հայաստանում լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով։
Ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Մաքս Բրուխի, Չայկովսկու ստեղծագործությունները: Սա երաժշտի երկրորդ այցն է Հայաստան: «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի միակ մտահոգությունն այն է, որ մեկ համերգի ընթացքում 1300 տեղանոց դահլիճը փոքր է. «Ընդհանրապես, ցանկացած երկրում, ցանկացած փառատոնում, ցանկացած դահլիճում Ցուկերմանի այցը պատմական է: Նա այսօր աշխարհի ամենահայտնիներից է, և ես կուզեի, որ նա ևս դառնա մեր բարեկամներից մեկը»,- նշեց Ստեփան Ռոստոմյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքերով էլ, վերջին շրջանում սովորական է դարձել Հայաստանում տեսնել նման մեծ երաժիշտներին:
Ստեղծագործական 45 տարիների ընթացքում Պինկաս Ցուկերմանն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին: Տարեկան շուրջ 150 համերգներով հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ցուկերմանը դասվում է դարի ամենահայտնի ջութակահարների շարքին:
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմ, Մոսկվա, ուր հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի հոկտեմբերի 23-ին կկատարվի թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օրհնության և օծման արարողությունը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությանն ուղեկցելու է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 1,32 հա տարածք, սկսվել է կառուցվել 2006թ-ին: Այն ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային և վարչական մասնաշենքերը, հանդիսությունների սրահները և թանգարանը:
ԱՄՆ-ում մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սուլթան բին Աբդուլ Ազիզիը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ՊԵտդեպարտամենտի ներկայացուցչին: Վերջին ամիսներին թագաժառանգը ԱՄՆ-ում էր գտնվում բուժման նպատկով: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ թագավորական ընտանիքի ներկայացուցիչը:
Լրատվամիջոցները տարբեր թվեր են ներկայացնում նրա տարիքի մասին: CNN-ը նշում է 81, իսկ Ռոյթերսը՝ 86 տարեկան: 2004 թ Սուլթանի մոտ հաստ աղիքի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Արքայազն Սուլթանը զբաղեցնում էր ավիացիայի ու պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա պետք է իր եղբոր՝ ներկայիս թագավոր Աբդուլա բին Աբդել Ազիզի մահից հետո դառնար թագավոր:
Սուլթանի մահից հետո հաջորդը հերթականության մեջ ներկայիս ներքին գործերի նախարար արքայազն Նաիֆն է, Աբդուլա թագավորի մյուս եղբայրը, ով 70 տարեկան է:
Այսօր 30 տարվա ընդմիջումից հետո հայ հավատացյալների առջև իր դռները կբացի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։
Թուրքական «Ռադիքալ» օրաթերթի հետ զրույցում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել է, որ այսօր եկեղեցու բացման արարողությանը և վաղը՝ հոկտեմբերի 23-ին, մատուցվելիք պատարագին աշխարհի տարբեր երկրներից մասնակցելու են հազարավոր հայեր։
Ավելի վաղ ԱՄՆ Արևելյան թեմի թեմական խորհրդի ատենապետը Օսկար Թաթոսյանը թուրքական «Զաման» օրաթերթին ասել էր, որ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ 25 հոգանոց պատվիրակությունը պատրաստվում է այցելել Թուրքիա և մասնակցել Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողությանը։
Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է, որը վերջին 30 տարիների ընթացքում չի գործել։ Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանացիները եկեղեցին օգտագործել են որպես շտաբ, ավելի ուշ այն վերածվել է պահեստի։
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 3,4 միլիոն դոլար։ Ծախսերի 70%-ը հոգացել է Պոլսո հայ համայնքը, իսկ 30%-ը` Դիարբեքիրի քաղաքապետարանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.