23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօրվա ասուլիսում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցերից, նշեց, որ բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար լավ էին` բացի երաշտից, որն ազդեց անջրդի պայմաններում աճեցվող մշակաբույսերի և ջրովի պայմաններում աճեցվող կարտոֆիլի բերքատվության վրա. «Կարտոֆիլի պալարագոյացման փուլում աճը կանգնել է. անցած տարվա չափով կարտոֆիլ կունենանք, մի փոքր ավելի, բայց դա չի ազդի գնի վրա, իսկ գարնանը կարտոֆիլը կթանկանա և ամռանը կլինի 300-400 դրամ»:
Ըստ Բերբերյանի` պարարտանյութերի գները, եթե նախկինում ֆիքսված էին, ամռանը հայտարարեցին, թե ԱԱՀ-ից են ազատում և 20%-ով կէժանանա, բայց այդ հարկատեսակը միշտ էլ չէր գործում, իսկ հիմա 30% գնաճ եղավ. «Որոշ պետական այրեր այդ բիզնեսն իրենց ձեռքը վերցրեցին: Մանրածախ ներկրողները հրաժարվեցին ներկրել, և այսօր ունենք արհեստական դեֆիցիտ՝ պարարտանյութերի շուկայում: Պետությունը խառնվեց բիզնեսին` տեսանք ինչ եղավ: Արջի ծառայություններ պետք չի մատուցել»:
Բերբերյանի խոսքով՝ ուռճացված են և՛ ցորենի, և՛ թե ծիրանի բերքի ցուցանիշները. «Թվեր են նկարում»:
Հոկտոմբերի 23-ին`ժամը 16.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի թիվ 20 բնակարանում, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տանը մահացել են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը և 78-ամյա Ռոզա Սարգսյանը:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված բնակարանի խոհանոցում, ինչի հետևանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել և մահացել:
Հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 15.43-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
News Georgia-ի տեղեկացմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը պաշտոնական Անկարային կոչ է արել իր երկրին վերադարձնել Թուրքիայի տարածքում գտնվող վրացական տաճարները։ Այս կապակցությամբ Իլյա 2-րդն արդեն իսկ պաշտոնական նամակով դիմել է թուրքական կառավարությանը։
Պատրիարքը նշել է, որ թուրքական իշխանությունները երկրում գտնվող կրոնական ունեցվածքը վերադարձրել են հույներին, հայերին, ռուսներին, ինչը չի կարելի ասել վրացիների պարագայում. «Այժմ վրացիների հերթն է»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Իլյա 2-րդը եռօրյա բարեկամական այցով մեկնել էր Ստամբուլ՝ մասնակցելու համար Պոլսո հունաց 232-րդ պատրիարք Բարդուղիմեոս առաջինի գահակալության 20-ամյակին նվիրված միջոցառումներին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դրամատուրգ, գրող Կարինե Խոդիկյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «PR գրուպի» պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանը քննարկեցին ներկայիս գրական մթնոլորտն ու գրականությանը վերաբերող մի շարք այլ առանցքային հարցեր, մասնավորապես`
«Գիրք. 21-րդ դար: Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը, ինչպե՞ս գտնել ընթերցող» թեման:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ պատրաստ են ընթերցողին ներկայացնել աուդիո-գիրք, սակայն այսօր ավելի լայն «սպեկտոր» կցանկանային ներկայացնել:
Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ վերջին տարիներին հրատարակիչները քայլեր են ձեռնարկում ընթերցողի համար, մտորում են՝ արդյո՞ք ինտերնետը կփակի դեպի գիրք ճանապարհը: Բանախոսը կարծում է, որ՝ ոչ:
Ներկայացվեց երեխաների համար հետաքրքրաշարժ խաղալիք-գրքեր, որոնք աուդիո են և իրենց գրավչությամբ կարող են երեխաների մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ:
Ռուբեն Փաշինյանն ասաց, որ գիրքը կարող է, տարբեր տրանսֆորմացիաների է ենթարկվել, սակայն այժմ պարզապես մարդիկ հոգնել են կարդալուց. «Չեմ կարծում, որ պետք է ստիպել արհեստականորեն կարդալու, պարզապես պետք է հասանելի դարձնել գիրքը»,- ասաց նա:
«Այսօր իսկապես ստեղծվում է այնպիսի գրականություն, որը ճիշտ PR-ի դեպքում կգտնի իր ընթերցողին»,- ընդգծեց Խոդիկյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազնավուրի վերջին հարցազրույցին , երգահան Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Տարբերությունը ո՞րն է՝ Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ սպանվեց, այս տարիների ընթացքում էլ հենց այսքան մարդ գնացել ա Հայաստանից: Անպայման Ազնավո՞ւրը պիտի ասի դրա մասին: էս 20 տարի ասում եմ՝ ինչի տեղ ա անցնում»:
Նա կարծում է, որ իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չեն նման հայտարարությունները՝ ով ուզում է ասի, լինի մեծ շանսոնյեն, թե փոքր Հախվերդյանը:
Ըստ նրա`դատապարտելին ոչ թե գնացողներն են, այլ պատճառերը, որի համար գնում են մարդիկ, իսկ այդ պատճառները, բոլորը գիտեն, և դրա մասին անգամ խոսում է Շարլը: Ավելին, ինքն էլ է մտածել Հայաստանից գնալու մասին․ «Որ ես մնացի, իմ երեխաները այստեղ ի՞նչ են անելու, եթե պետք լինի՝ կգնամ»: Քանի որ այսօր հայ երիտասարդների 50 տոկոսից ավելին ներքին էմիգրացիայի մեջ է, ամեն օր մտածում է գնա՞լ, թե՝ մնալ:
Հախվերդյանի կարծիքով, եթե նրանցից յուրաքանչյուրը դրսում 4000 դոլարանոց աշխատանք ունենար, ապա հաստատ կգնար: Խոսելով այն արվեստագետների մասին, ովքեր վերադառնում են, որպեսզի այստեղ ստեղծագործեն` արվեստագետը նկատեց, որ նրանք գնացել են զուտ հաստատավելու համար, սակայն չի ստացվել, և հիմա հետ են եկել, որպեսզի այստեղ հաստատվեն․ «Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ չեն գա Հայաստան, գան ի՞նչ անեն, Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելևիզրով էլ կարող են նայել»,- հավելեց բանախոսը:
Հախվերդյանի խոսքերով՝ այստեղ խնդիրը ոչ թե նյութական է, այլ այն, որ դրսում մարդիկ կարող են զբաղվել իրենց սիրած գործով և առաջ գնալ, իսկ Հայաստանում դա անհնար է. «էդքանն իմանալով՝ մարդիկ մնան այստեղ՝ սովից սատկե՞ն: Դա իդեոտիզմ կլինի»:
Ազգությամբ հայ ֆոտոմոդել և հեռուստաաստղ Քիմ Քարադաշյանի երկամսյա ամուսնական հեքիաթը մոտենում է իր ավարտին: Քիմն իրեն լիովին դժբախտ է զգում: Մինչ նա խրված է աշխատանքի ու հոգսերի մեջ, նրա ամուսինը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը ժամանակն անց է կացնում զանազան երեկույթներում ՝ այնտեղ ներկայանալով այլ կանանց հետ: Նույնիսկ լուրեր են տարածվել, թե նա սկսել է հանդիպել իր նախկին ընկերուհուն: Ասում են, որ Քիմ Քարդաշյանն արդեն հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և պատրաստ է սկսել ամուսնալուծության դատական պրոցեսը: Նրա հարազատները լիովին պաշտպանում են այդ որոշումը: Խոսում են նաև այն մասին, թե Քարդաշյան քույրերն ուղղակի ատում են իրենց փեսային, իսկ սա էլ իր հերթին նույնությամբ է հակադարձում աղջիկներին:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում, այսօրվանից` հոկտեմբերի 24-ին, մեկնարկել է աշնանային արձակուրդը:
Համաձայն Կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի՝ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարանցիների, կտեւի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-30-ը: Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգը տապաալելուց հետո անհրաժեշտ է քննարկել Սիրիայում ռազմական միջամտության հարցը:
«Այժմ, երբ Լիբիայում ռազմական գործողություններն ավարտին են մոտենում, ուշադրությունը դարձյալ պետք է կենտրոնացնել այն հարցի վրա, թե գործնականում ինչ ռազմական գործողություններ պետք է ձեռնարկել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Հորդանանում ընթացող՝ Մերձավոր Արևելքին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումում:
Մաքքյենը հայտարարել է, որ նախագահ Ասադի վարչակարգը չպետք է մտածի, թե կարող է հեշտությամբ «մարսել» զանգվածային սպանությունները: «Ընդդիմության շրջանում լսվում են ռազմական միջամտության այս կամ այն ձևի՝ գնալով ուժգնացող կոչեր: Մենք լսում ենք այդ օգնության կանչերը… և համագործակցում ենք (ընդդիմադիր) Ազգային խորհրդի հետ»,- ասել է սենատորը:
Սիրիայում երկրի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը սկսվել են մարտի կեսերից: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` մինչ այժմ երկրում զոհվել է ավելի քան 3000 մարդ:
Նոր iPhone 4S-ը, որը վաճառքի հանվեց Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվանից գրեթե 10 օր հետո՝ հոկտեմբերի 14-ին, այսօրվանից արդեն հասանելի է նաև հայ սպառողներին՝ շնորհիվ iPhone.am խանութ-սրահի:
iPhone 4S-ը տեսքով չի տարբերվում նախորդ սերնդի iPhone 4-ից, բայց առանձնանում է իր հզորությամբ: Նոր iPhone-ն աշխատում է A5 երկմիջուկային բջջային չիպով, որն արդեն օգտագործվում է iPad 2-ում: Սարքի գրաֆիկական համակարգի արտադրողականությունը, Apple-ի հավաստամբ, iPhone 4-ի համեմատ 7 անգամ ավելի է:
iPhone 4S–ի ֆոտոխցիկի հնարավորությունը նունպես ավելի մեծ է՝ 8 մեգապիքսել: Այն թույլ է տալիս տեսաձայնագրում իրականացնել 1080p հնարավորությամբ, իսկ AirPlay տեխնոլոգիայի միջոցով պատկերը փոխանցել հեռուստացույցի մեջ: iPhone 4S-ն աշխատում է ինչպես GSM, այնպես էլ CDMA ցանցերում: Նոր սարքում ներդրված է Siri ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս «շփվել» սմարթֆոնի հետ ձայնի օգնությամբ, նույնիսկ SMS «թելադրել»՝ առայժմ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: iPhone 4s-ը ևս հանդես կգա երկու գույնով՝ սև և սպիտակ: Այն կներկայացվի երեք՝ 16GB, 32GB և 64GB ներքին հիշողությամբ:
iPhone 4S-ը վերջին արտադրանքն է, որի թողարկման վրա աշխատել է Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
Նախաձեռնության անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:
Նախաձեռնությունից հայտնում են, որ համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք` հասարակական լայն շերտերի օգնությամբ: Այդ պրոցեսը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների հայտնաբերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա:
Խմբի գլխավոր սկզբունքը լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վերհանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը: «Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:
Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար: Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ կայցելի ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, կվերահսկի դրա լուծման ընթացքը: Խումբը, կետայիններից բացի, ի հայտ կբերի նաև առկա համակարգային խնդիրները: Համաձայն Վ. Գասպարյանի հեռ ձեռքբերված պայմանավորվածության, սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար կայցելի նաև կենտրոնական հավաքակայան և կվերահսկի զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (ի դեպ, հիշեցնենք, որ այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):
«Չենք լռելու»-ն հայտնել է Վլադիմիր Գասպարյանին, որ հավաքման փուլում են գտնվում փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է: Վ. Գասպարյանը հավաստիացրել է, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնա:
««Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հասարակության լայն շերտերին` հանուն մեր տղերքի հանգիստ ծառայելու, (055) 211-529 հեռախոսահամարով կամ chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին: Այս գործում «Չենք լռելու»-ն հատկապես կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը: Ցանկություն հայտնելու դեպքում, կպահպանվի նախաձեռնությանը դիմած անձի գաղտնիությունը»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:
«Չենք լռելու»-ն դիմում է իր մարզային ներկայացուցիչներին և համակիրներին` հորդորելով հասցնել թեժ գծի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն զինվորներին, նրանց հարազատներին և նոր զորացրվածներին:
Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ փոխնախարարի հետ ձեռք է բերվել ևս մի կարևոր համաձայնություն, որի մասին կհաղորդվի առաջիկա ժամերին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.