23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է նշանակալիորեն բարելավեն բանակցությունների մթնոլորտը, մեծաց նեն վստահությունը, ուժեղացնեն հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց ապահովել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: Հոկտեմբերի 21-24-ը կատարած տարածաշրջանային այցի ավարտին տարածած հայտարարությամբ նման կոչով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան): Նրանց ուղեկցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Միջնորդները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ»,– ասվում է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«Համանախագահները մի քանի առաջարկ են արել այն քայլերի վերաբերյալ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում ամրապնդել վստահությունը։ Կողմերը սկզբունքային համաձայնության են եկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծի շուրջ, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, և որին նախագահներ Սարգսյանը, Ալիևն ու Մեդվեդևը պայմանավորվել էին հետամուտ լինել Սոչիում ընդունված մարտյան հայտարարությամբ:
Համանախագահներն առանձին-առանձին հանդիպել են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների խորհրդի նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` քննարկելու ժողովուրդներին արդար, երկարատև ու խաղաղ լուծման նախապատրաստելու անհրաժեշտությունը։
Հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծն արդեն չորրորդ անգամ վերջին 14 ամսում: Այդ քայլը ևս մեկ անգամ ընդգծեց, որ շփման գիծը մշտական արգելք չէ հարևան ժողովուրդների միջև, և ցույց է տալիս, որ ռազմական կոորդինացիա հնարավոր է, եթե կողմերը կամք են ցուցաբերում:
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին` շարունակելու կողմերի հետ աշխատանքը` վերը նշված միջոցառումները մշակելու և հաջորդ քայլերը հստակեցնելու համար, որոնք ճանապարհ կհարթեն կողմերի հետագա հանդիպումների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ի պատիվ պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի անունից տրվել է պետական ճաշ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս այցը դարձավ խորը պատմական հիմք ունեցող հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն է´լ ավելի ամրապնդելու անկեղծ հետաքրքրվածության եւս մեկ կարեւոր եւ նշանակալից դրսեւորում:
«Անկեղծորեն շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեր բանակցությունների ընթացքում գործնական եւ կառուցողական տրամադրվածության, Հայաստանի եւ մեր ժողովրդի հասցեին բարձր գնահատականի եւ ջերմ խոսքերի համար»,-ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում, չնայած դժվարություններին, զրկանքներին եւ փորձություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունները միշտ եղել են եղբայրության, անկեղծ հարգանքի եւ փոխադարձ աջակցության օրինակ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդների պատմական հիշողության մեջ կան քաղաքական, ռազմական եւ հումանիտար բարեկամության շատ փառավոր ավանդույթներ: «Մենք պարտավոր ենք ոչ միայն խնամքով պահպանել այդ անգնահատելի ժառանգությունը, այլ նաեւ միասին փնտրել համագործակցության հետագա զարգացման նոր հնարավորություններ: Դրանում եմ ես տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հիմքը՝ իրական դաշնակցային եւ կառուցողական գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են կայունության եւ անվտանգության պայմաններում մեր երկրների բարգավաճմանն ու մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հավատում է երկու երկրների համագործակցության հեռանկարին ու մեծ ներուժին, Սերժ Սարգսյանը, հույս է հայտնել, որ այս այցն է´լ ավելի կամրապնդի հետագա բեղմնավոր աշխատանքի ընդհանուր տրամադրվածությունը, կբացի փոխգործակցության նոր սահմաններ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք անել ամեն հնարավորը` նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար»,-նշել է Հայաստանի նախագահը:
Պետական ճաշի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւը` Փառքի շքանշանը, որով ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, նախագահ Մեդվեդեւը պարգեւատրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Փանոյի դիք» կոչվող սարատեղում, հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԴՏ-75» մակնիշի տրակտորը շրջվել եւ ընկել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցհայտնում են, որ վարորդը` Գեղաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Սեթ Իսրայելյանը, տեղում մահացել է:
Երևանում կայացած զորահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ՝ ֆորպոստ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում ANS Press–ը, կառավարության նիստին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զուգահեռներ անցկացնելով ադրբեջանական և հայկական բանակների միջև՝ Ալիևն ասել է, որ այդտեղ համեմատելու որևէ բան չկա. «Ադրբեջանը հզորանում է, Հայաստանը՝ թուլանում, Ադրբեջանի բնակչության թիվն աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում»։
Ընդգծելով, որ Երևանում զորահանդեսի անցկացումը «մեծ սխալ էր», Ադրբեջանի նախագահն ասել է. «Եթե մինչև հիմա նրանք փորձում էին ինչ–որ մեկին միֆերի և ֆանտազիաների հաշվին համոզել, թե հայկական բանակն ամենահզորն է, ապա նրանց կողմից անցկացված, այսպես կոչված, զորահանդեսից հետո բոլորը հասկացան՝ ինչ տխուր վիճակում է հայկական բանակը։
Ես, հավանաբար և դուք, և ողջ հանրությունն առաջին անգամ տեսանք, որ ռազմական տեխնիկան ընդունակ չէ տեղաշարժվել ինքնուրույն. այն տեղաշարժում էին բեռնատարների և քարշակների միջոցով։ Կամ այդ տեխնիկան սարքին չէ, կամ այնտեղ վառելիք չկա, կամ էլ երկուսը միասին։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ ֆորպոստ»։
Ալիևը զարմանք է հայտնել նաև զորահանդեսին հայ հոգևորականների մասնակցության կապակցությամբ։
«Զորահանդեսին հոգևորականների մասնակցությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Քահանաները քայլում են որպես զինվորներ։ Դժվար է այդ ամենը բառերով նկարագրել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը նվաճողական քաղաքականության պատճառով բախվել է ժողովրդագրական լուրջ խնդիրների։ Սակայն մենք պատկերացում անգամ չունեինք, որ այնտեղ զինվորական ծառայության են սկսել կանչել նաև հոգևորականներին։ Դա, սակայն, ծիծաղելի է և ողբերգական։ Կարծում եմ` նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կծառայի իրենց շահերին»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 58-ամյա Զոյա Սվարյանը, տեղում մահացել է:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչին եւ տեսուչին` պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները:
Դատարանում հետազոտված ապացույցների համաձայն` Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում` որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը:
Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2008թ. նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հ. Վարդանյանի հաղորդման կապակցությամբ Դ. Աթոյանը նյութեր է նախապատրաստել:
Այդ ընթացքում Հ. Սիմոնյանը դեպքի մասնակիցներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, որի հիման վրա հետաքննիչ Դ. Աթոյանի անունից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կեղծ տեղեկություններ մտցնելով արձանագրության մեջ` Դ. Աթոյանը բաժնի պատասխանատու հերթապահի ստորագրմանն է ներկայացրել հանցագործության վերաբերյալ կեղծ տվյալներով ամփոփագիր` իբրեւ հանցագործության կատարման ընթացքում դանակ չի գործածվել:
Դ. Աթոյանն իր ստորագրությամբ վավերացրել եւ բաժնի պետի հաստատմանն է ներկայացրել Հ. Սիմոնյանի կազմած, իրենց ցանկալի բովանդակությամբ, փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Դ. Աթոյանը եւ Հ. Սիմոնյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Աթոյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ. Սիմոնյանը` 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` յուրաքանչյուրին երկու տարի վեց ամիս ժամկետով:
Քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10%-ով բարձրացմանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ ատոմակայանի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի:
Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Արմեն Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Այսօր, ժամը 14։45-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնակարանի բնակիչւ չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. Ննջասենյակում հայտնաբերվել է 1983թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանի մարմինը՝ առաստաղից կախված։
Լեռնային Ղարաբաղի N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի արդեն երկու զինծառայողների:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ գործի շրջանակներում ձերբակալվել են երկու զինծառայողներ: Վահան Սիրակի Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) եւ 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Արմեն Մարտինի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) եւ 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Վահան Եղիազարյանի, իսկ հոկտեմբերի 22-ին Արմեն Զաքարյանի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:
Պաշտոնական վարկածի համաձայն, Մարտակերտի զորամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել: Հայաստանի զինդատախազը հաստատել էր, որ նա մահից առաջ իրեն նվաստացնողների անունները գրել էր ձեռքի ափի մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.