23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հաստատել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նոր դրոշը։
Այն քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանիշներն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթև նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։
Ութանկյան չորս գագաթներից սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են:
Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։
Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։
Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը և ստեղծագործ ազատության կենսասիրությունը:
Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը և առաքելականությունը:
Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1։2-ի: Արևմտյան Հայաստանի Հանրապետութեան դրոշի լայնութեան եւ երկարութեան հարաբերակցության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ։
Արևմտյան Հայաստանի Հանրապետութեան դրոշի նկարագրութեան գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքին կից։
Անցումային դրույթներ
1. Մինչև Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության և Խորհրդարանի վերջնական ձևավորումը սույն հրամանագիրն օրենքի ուժ ունի։
2. Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախկին դրոշը հանձնվում է Արևմտյան Հայաստանի հայերի ասամբլեային, որպես Ասամբլեայի խորհրդանիշ։
3. Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը կիրառության մեջ է մտնում հրամանագրի ստորագրման պահից։
Ամեն անգամ, երբ կրկեսի մոտով անցնելուց տեսնում եմ մարմնավաճառներին, մոտս հակասական զգացումներ են առաջանում՝ խղճահարություն, նողկանք …
Ամենահին մասնագիտության տեր մեր հայրենակցուհիները գոյատևում են ինչպես կարողանում են, և ես չէ, որ պիտի դատեմ նրանց: Նրանք իրենց մարմնի տերն են ու իրավասու են տնօրինել սեփական հայեցողությամբ, ուզում են վաճառել՝ թող վաճառեն: Բայց միևնույն է, կրկեսի մոտով էդ «վտանգավոր գոտին» անցնելը ամեն անգամ ինձ սթափեցնում է, ու որքան էլ լավ օրս լավը եղած լինի, մեկ է՝ չեմ կարողանում անտարբեր լինել ու չցնցվել…
Մարմնավաճառ ասելով մենք կին ենք պատկերացնում միանգամից: Բայց կան և տղամարդիկ, ավելի շուտ՝ երիտասարդ տղաներ, որոնք նույնպես մարմնավաճառությամբ են զբաղվում: Չէ, խոսքը գեյերի կամ տրանսների մասին չի, այլ հետերոսեքսուալ, «նատուրալ» ու «նորմալ» տղաների:
Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին սոցիալական ցանցում: Երիտասարդը կլիենտ էր «կպցնում», հավանաբար, քանի որ սկսեց հաճոյախոսություններով: Ընտրել էր ինձ տարիքիցս ելնելով: Հավանաբար անձնական կյանքիս ինֆորմացիան այն մասին, որ միայնակ եմ, դարձրել էր ինձ նրա հնարավոր թիրախներից մեկը: Իմանալով, որ լրագրող եմ, միանգամից փոխեց և´ զրույցի ոճը, և´ թեման.
— Իսկ չե՞ս ուզում գրես, թե ո՞նց են հարուստ, տարիքով կանայք օգտվում երիտասարդների ֆինանսական վիճակից ու սարքում իրանց անձնական օգտագործման «պուտանկեք»:
— Դու քո մասի՞ն ես խոսում, թե՞ պատմություն ես լսել:
— Ես էդքան խելք ունեի, որ չդառնայի, բայց այ ընկերոջս բախտը չբերեց: Բայց ես էլ կդառնայի, եթե ծնողներս ինձ չապահովեին մինիմալով:
Ու պատմեց պատմությունը: Բանակից վերադառնալով` դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն: Էնտեղ առաջարկել են վարորդ-մենեջերի (չգիտեի, որ էդպիսի մասնագիտություն կա. խմբ.) աշխատանք, սեփական մեքենայով, խոստանալով 200 000 դրամ` կես ամսվա համար, բայց փորձաշրջանն անցնելուց հետո: Մեքենան հավանել են, երիտասարդին նույնպես: Սկսել է աշխատել: Ուղևորները հարուստ կանայք էին հիմնականում, մեկ-մեկ տղամարդիկ: Ստեփանը (պայմ.) շատ ուրախ էր. բա ուրախ չլինե՞ր, բանակից եկավ ու միանգամից էդպիսի «չալաղաջ» գործ կպցրեց: Տանում էր նրանց Սևան, Գառնի — Գեղարդ, մի խոսքով՝ ուր ուզում էին, էնտեղ էլ տանում էր: Շատ կարճ ժամանակ անց, Ստեփանը զգացել է, որ կլիենտը՝ հիսունին մոտ մի տիկին, մտերմության նշաններ է ցույց տալիս, ինչ-որ նվերներ է անում:
«Դե, ի՞նչ կա էդտեղ որ, մտածեցի, սիրուն տղա եմ, ամեն ինչս տեղը, նա էլ երևի սիրահարվել ա: Գնացինք մի անգամ Սևան, մինչև գնալը դեռ գործակալությունում ասեցին, որ պիտի մնանք մի երկու օր Սևան, որ «չնեղացնեմ» կլիենտին: Գնացինք, հասանք տեղ: Կոնյակ, շամպանսկի, խորոված, ամեն ինչ, ինչ սիրտս ուզեր անում էր ինձ համար էդ կինը: Մի խոսքով` էդ կինն ինձ «կպցրեց»: Սիրուն կին էր, լավ պահպանված, խնամված: Դե, մտածեցի` տուրիստ ա էլի, «կայֆավատ» ըլնեմ իմ համար, մեկ ա գնալու ա: Մի խոսքով` հետ եկանք Երևան, էդ կնոջ հետ էի մի 10 օր: Կես ամիս փորձաշրջանս էլ անցել էր, էդ ընթացքում էլ նվերներ, էլ ռեստորաններ, ինչ շքեղություն ասես, որ ես չտեսա: Հետո գործակալությունում ասեցին, որ մի քանի օրից հետո էլի երկու կին են լինելու ու որ էլի Սևան ենք գնալու: Ես գոհ էի, ինչի՞ց պիտի դժգոհ լինեի որ: Համ գործ ա, համ հաճույք: Էս մեր սեքսի դիֆիցիտ երկրում, ուր աղջիկները կուսություն են իբր պահում, ինձ լյուբոյ ջահել կնախանձեր»:
— Բա ո՞նց եղավ հետո, ես դեռ ոչ մի մարմնավաճառություն չտեսա քո պատմածի մեջ: Երկու հասուն մարդու փոխադարձ համաձայնությամբ ինտիմ կապ է միայն:
— Ես դեռ չգիտեի ինձ ինչ ա սպասվում: Գործակալություն գնացի, քանի որ փորձաշրջանս ավարտվել էր, որ իմանամ, թե ո՞վ ա ինձ վճարելու, ասեցին, որ կլիենտները, եթե հավանել են: Ասեցին քո կլիենտին էլ հարցրու: Զանգեցի էդ կնոջը, քանի որ էդ օրը տեղ չուներ գնալու, իմ սենց ասած հանգստյան օրն էր, ասեց հանդիպենք խոսանք: Գնացի իրեն վերցրեցի կենտրոնից գնացինք ռեստորան: Մի քիչ նստեցինք, հետո մեզ միացան երեք համարյա էդ կնոջ տարիքի կին: Կլիենտս ականջիս փսփաց, թե՝ դու շատ լավն ես, ընկերուհիներս էլ քեզանից չէին հրաժարվի: Չգիտեի ինչ անեմ: Նեղացա, թողեցի գնացի:
Գնացի գործակալություն հաջորդ օրն ու ասեցի, բա սենց-սենց, չեմ կարա իրան էլ սպասարկեմ: Տղա էր գործակալության աշխատողը, ոնց կար, տենց էլ պատմեցի: Ինքն էլ ինձ որպես գաղտնիք ասեց, որ իրանց գործակալությունը,( ու ոչ միայն) տենց տղաներ է գտնում հարուստ կանանց սպասարկելու համար, ու սկզբից չեն ասում, թողնում են, որ սովորես ցոփությանը, զգաս ինչ ա քեֆիդ տվածին պես ապրելն, ու հետո տղաներն իրենք չեն կարողանում հրաժարվել էդ գործից: Ես հրաժարվեցի: Թքեցի էդ խոստացված 200 000-ի վրա էլ, ի վերջո, իմ կայֆին «տժժացել» էի»:
— Բա որ տենց կայֆ ու «տժժիկ» գործ ա, էլ խի՞ ես ընկերոջդ մասին ասում, որ բախտը չի բերել: Համ էլ մեր հասարակությունում տղամարդիկ «պուտանկեք» չեն ընկալվում, ի՞նչ պրոբլեմ կա: Եթե մարդն ընդունում ա, իրան ձեռ ա տալիս գործը՝ անում ա:
— Հասկանո՞ւմ ես, էդ տղան դառել ա ինվալիդ: Մենք հենց էդ գործակալությունում ենք հանդիպել ու ծանոթացել, պարզվեց ընդհանուր ծանոթներ ունենք, մի խոսքով հետո մտերմացանք: Էդ տղան, չհասկանալով ու ինձ չլսելով, որ էդ 200 000 դրամը, կամ էդ ավտոն (ինքը ավտո չուներ, իրան կլիենտն էր առել) իրան երջանկություն չեն բերի, սատանայի պայմանագիր կնքեց դրանց հետ: Ու էդ տղու հոգեկանը սկսեց նենց տակնուվրա լինել, որ ինքը վախենում է երիտասարդ աղջիկների հետ լինի, իրան թվում ա, որ ինքը պետք ա մենակ հաճույք պատճառի:
Որ նույն էդ կինը կարող ա իրա ընկերուհու ծնունդին էդ տղուն նվեր տա մի օրով «վեշի» տեղ:
Որ էդ տղու մոտ երբ չի ստացվում, մեծ չափաբաժին «Վիագրա» են խմացնում զոռով, դե հո մեքենա չի էդ տղան, ու հիմա դառել ա ինվալիդ, իրան խաղալիքի նման փոխել են մեկ ուրիշ գեղեցիկ ու անխելք երիտասարդի հետ: Ինքը հիմա իսկականից իմպոտենտ ա ու երիկամների պրոբլեմ ունի: Մեկ էլ ասել են, որ երեխա չի կարող ունենալ: Հիմա ստեղ չի, գնացել ա արտասահման, ու դժվար թե հետ գա Հայաստան, ուր կյանքը մարդուն սարքում ա «պուտանկա» ու ինվալիդ»:
— Ի՞նչ անեն մեր անփող երիտասարդները, որ էդպիսի թակարդի մեջ չընկնեն:
— Ամեն մարդ ի վերջո ինքն է ընտրում իր ճանապարհը, ուղղակի պետք ա հստակ պատկերացնեն, ինչի են գնում: Եթե ինչ-որ բարոյական սկզբունքներ են անտեսում, իրանց սրտին ու հոգուն դեմ են գնում, ունենում են հոգեկան տրավմաներ: Երբ դեմ են գնում մարմնի պահանջներին ու գերագնահատում են սեփական հնարավորությունները, կարան դառնան ընկերոջս նման ինվալիդ:
Ուզում եմ զգուշացնեմ անխելք ու անփող ջահելներին, որ զգույշ մնան ամառվա ընթացքում սնկերի պես աճող աշխատանքի տեղավորման գործակալություններից, երբ իրենց առաջարկում են անձնական մենեջերի, վարորդի կամ էսկորտի (ուղեկցորդ Լ.Վ.) աշխատանք` անսպասելի բարձր աշխատավարձով: Դա մի թակարդ է, որի մեջ շատ հեշտ ա ընկնել, ու որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու կործանի տղու կյանքը:
Դա իրանց համար բիզնես ա՝ առնում են իրանց մարմինն ու հոգին, ու հետո ով ուզում ա իրանց՝ ծախում են: Բան չունեմ ասելու. Սա թրաֆիկինգ է, բայց քողարկված, իբր ոչ ոք իրենց չի ստիպում, չնայած հնարավոր է, որ տենց էլ ա լինում, անձամբ ես չեմ լսել, բայց մեկ ա՝ խաբեություն է…»
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Չգիտեմ ինչու ես համոզված եմ, որ տղան պատմում էր իր պատմությունը. տրամաբանորեն կարելի էր եզրակացնել, քանի որ շատ զգացմունքային էր նկարագրում ապրումները…
Նյութն ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի հարցնել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքը «Վիագրա» պրեպարատի չարաշահման հնարավոր վնասների մասին: Նա ասաց, որ «Վիագրա» պրեպարատի կողմնակի էֆեկտների մեջ իրոք կարող են լինել այն բարդությունները, որոնց մասին խոսվում է պատմության մեջ: Նա խորհուրդ է տալիս անպայման խորհրդակցել բժշկի հետ, նախքան որևէ պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոց ընդունելը: Բացի այդ «Վիագրա»-ն հակացուցված է այն անձանց, որոնք ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, երիկամների եւ լյարդի ֆունկցիայի խանգարումներ ու գլաուկոմա, ինչպես նաև արյան բարձր ճնշում:
Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը, «զրոյից վերականգնում» է Ազգային միացյալ կուսակցությունը և աջակցում ՀՀԿ-ին: Նա նաև նշեց, որ տրամաբանական է համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու իր որոշումը՝ հաշվի առնելով այն, որ և ՀՀԿ-ն, և ԱԻՄ-ը նույն արմատից են սերում`հավելելով, որ աթոռի կամ պաշտոնի որևէ ակնկալիք չունի. «Ծրագիրս ներկայացրել եմ Հանրապետականին։ Դա մի ծրագիր է, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնելու աշխարհում. դա տեսական ծրագիր է»,- ընդգծեց Հայրիկյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ից իրեն ասել են, թե Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է այդ ծրագրին և պետք է պատասխանի։ Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանն այժմ «մտորումների մեջ է» այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որևէ երկրում նման բան չի եղել։
Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ասուլիսին ներկայացավ ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի հետ: Վերջիններիս խոսքերով այսօր իրենց հրավիրել են քննչական գործողություններին մասնակցելու, որի ընթացքում իրենց հետ շատ վատ են վերաբերվել:
Վահագն Գևորգյանը, ով ճակատին վնասվածք ուներ, նշեց, որ քննիչ Գևորգ Գևորգյանն իրենց տեսնելուն պես՝ սկսել է հայհոյել, ինչի պատճառով իրենք հրաժարվել են քննությանը մասնակցել և ցանկացել են հեռանալ բաժանմունքից: Նա նաև հավելեց , որ քննիչը իրենց արգելել է դուրս գալ բաժանմունքից և հետ կանչելով՝ Վահագն Գևորգյանին բռնության է ենթարկել և վնասվածքներ պատճառել:
Ըստ Լևոն Զուրաբյանի` ռեժիմը հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը, և ՀԱԿ-ը ուսումնասիրելու է այս միջադեպը` հետագա պարզաբանումներ ներկայացնելու համար:
Զուրաբյանն այնուհետև ընթերցեց մի հայտարարություն, որտեղ ևս մեկ անգամ հիշատակվում էր իշխող քաղաքական ռեժիմի ապօրինի գործունեությունը և պատրաստակամության բացակայությունը
Ըստ բանախոսի` ՀԱԿ-ի գործունեությունն այսուհետ դառնում է ժողովրդի և հասարակության մոբիլիզացիան, քաղաքական լայն ճակատի ստեղծումն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. այն կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ պայքարի մանրամասներին ու առաջիկա քայլերի ծրագրին ծանոթանալու համար Զուրաբյանը կոչ արեց մասնակցել հոկտեմբերի 28-ի ՀԱԿ հանրահավաքին:
ՀԱԿ անցած ուղին և պայքարի բոլոր եղանակները, մասնավորապես՝ Ազատության հրապարակի վերանվաճումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, իշխանություններին երկխոսության սեղանի շուրջ նստեցնելը և հաջողված շուրջօրյա հանրահավաքները նրա կարծիքով արդեն մեծ առաջընթաց է. «Եթե այսքանին հասել ենք, Սերժ Սարգսյանի հրաժարականն ինչ է, որ չհասնենք»,-ավելացրեց նա:
Կոալիցիայի փլուզման հավանականության վերաբերյալ կանխատեսումներ Զուրաբյանը չարեց, բայց, ըստ նրա, մի բան պարզ է՝ պետական կառավարման ձախողումը և այն մարտահրավերները, որոնք ռեժիմը չի կարողանում իրագործել, առաջացրել է լրջագույն լարվածություն Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանում` հենց ռեժիմի ներսում. «Թե այդ պրոցեսներն ինչքան հեռու կգնան, ես դժվարանում եմ որևէ բան ասել»:
Հարցին`արդյո՞ք հնարավոր է ԲՀԿ-ի հետ համագործակցություն, Զուրաբյանը պատասխանեց, որ ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմին սատարելուց, սկսում է պայքարել ռեժիմի դեմ, ինքն այդ փաստով դառնում է ժողովրդի դաշնակիցը. «Մենք որևէ ուժ չենք առանձնացնում: Երբ մենք խոսում ենք համագործակցության մասին, մենք չենք ասում՝ միացեք մեզ, այլ բանակցելու ենք միայն այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է ազատվել այդ ռեժիմից»:
ՀԱԿ անդամի համոզմամբ` այդ համագործակցությունը վերաբերում է, ոչ թե կոնկրետ ինչ-որ թիմի, այլ բոլորին, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի բոլոր այն սեգմենտները, որոնք դուրս կգան ռեժիմի դեմ, դա միայն կողջունվի ժողովրդի կողմից»:
Օլիգարխնե՞րն էլ կարող են դուրս գալ ռեժիմից և միանալ ՀԱԿ-ին հարցին էլ տրվեց հետևյալ պատասխանը . «Երբ Հայաստանում տիրի լեգիտիմ իշխանություն, ապա այդ օլիգարխները, բնականաբար, կզրկվեն մենաշնորհից և կհայտնվեն օրենքի դաշտում»:
Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Բացմանը մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային և քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաև նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:
Բացի այդ, ներկայացվել է հայ լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ`այցի շրջանակում Ալիևը մասնակցելու է Իզմիրում կայանալիք Թուրք–ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստին և Ադրբեջանական պետական նավթային ընկերության նոր նավթաքիմիական գործարանի հիմնարկեքի արարողությանը։
Բացի այդ, Ալիևը, որին այցի ընթացքում ուղեկցում է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ղեկավարության հետ։
Եվրոպայում ամենահայտնի մեքենա է ճանաչվել Volkswagen Golf-ը:
Սեպտեմբերին այս մոդելի մեքենաների վաճառքի ծավալը, նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.5%-ով , այսինքն՝ գրեթե 48 հազար ավտոմեքենա այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ամսին վաճառվել էր միայն 44 հազար մեքենա:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ford Fiesta-ն: Ըստ Jato կազմակերպության տվյալների`եվրոպացիներն այս մեքենան սկսել են ավելի քիչ գնել: Անցյալ տարվա սեպտեմբերի տվյալների համեմատությամբ` այս տարի մոտ10%-ով նվազել է Ford Fiesta-ի վաճառքի ծավալը:
3րդ տեղը բաժին է ընկել Opel Corsa ին, որին հաջորդում են VW Polo-ն, Ford Focus-ը, Renault Clio-ն, Opel Astra-ն, Volkswagen Passat-ը, Renault Megane-ը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր, ժամը 08.40-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 441 հետցնցում:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վաղը 3-րդ հանդիպումն է անցկացնելու Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի խմբային մրցաշարում: Վարազատ Ավետիսյանի գլխավորած ընտրանին “Հանրապետականում” մրցելու է Անդորրայի հետ և հաղթանակի դեպքում ամենայն հավանականությամբ կհայտնվի հաջորդ փուլում:
Բուքմեյքերների կարծիքով Հայաստանի հաղթականը խիստ հավանական է: Հայ ֆուտբոլիստների հաղթանակի գործակիցը կազմել է ընդամենը 1.07, իսկ Անդորրայինը’ 15.00: 10.00 գործակից է սահմանվել ոչ-ոքիի համար:
Զուգահեռաբար կայանալիք Հունաստան-Սլովակիա խաղում ֆավորիտը հույներն են, որոնց հաղթանակի համար սահմանվել է 1.90 գործակից: Սլովակների հաղթանակը գնահատվել է 3.60 գործակցով, իսկ ոչ-ոքիի վրա խաղադրույք է ընդունվում 3.30 գործակցով:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին 2 տուրերում 3 միավոր է վաստակել (Սլովակիա-Հայաստան` 1:2, Հայաստան-Հունաստան` 1:2):
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին`ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շուկայում այրվում է խանութ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին, մարվել`21.30-ին: Զ.Թումանյանին պատկանող առևտրի տաղավա¬րում այրվել են տնտեսական ապրանքներ և տաղավարի առաստաղը՝ 10 քմ մակերեսով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.