23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ասուլիսին հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչը բռնություն է գործադրել կոնգրեսի ակտիվիստի նկատմամբ:Ներկա էին օգոստոսի 9-ին ոստիկանության հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասնակիցներ Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը և Վահագն Գևորգյանը:
Վերջինս պատմեց, որ իրենք այսօր` ժամը 12-ին, հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն` քննչական գործողություններին մասնակցելու: Իրենք հրաժարվել են ցուցմունք տալուց: Քննիչ Գևորգ Գևորգյանը վիրավորական խոսքեր է ուղղել իրենց հասցեին: Երիտասարդները փորձել են լքել դատախազության շենքը, սակայն ոստիկաններն առանց ստորագրված անցագրի արգելել են շենքից դուրս գալ:
Ըստ Վահագն Գևորգյանի` «Քննիչը սպառնաց, որ կկալանավորի ինձ, կանչեց իր սենյակ և բռնություն կիրառեց իմ նկատմամբ՝ հրեց ինձ: Հետո մի խումբ ոստիկաններ արգելեցին լքել ծառայության շենքը: Մենք պատռեցինք մեր անցագրերը և դուրս եկանք հատուկ քննչական ծառայության շենքից»:
Տղայի ճակատին փոքրիկ վիրակապ կար: Նրա խոսքով` քննիչը «իրեն գողականի պես պահելով» փորձում էր ճնշում գործադրել իրենց վրա: «Մենք հրաժարվել ենք ցուցմունք տալուց, դա մեր իրավունքն է»: Ապա խոստովանեց, որ քննչական գործողություններին մասնակցելու տակտիկան է այդպես ընտրվել:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղի ունեցածը որակեց որպես «ռեժիմի կողմից հերթական ապօրինի քայլ»: Նա նշեց, որ կքննարկվի իրավիճակը և համապատասխան քայլեր կկատարվեն:
Հ.Գ. Մենք փորձեցինք լսել նաև ոստիկանության մեկնաբանությունը: Լրատվական վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը նախ խնդրեց գրավոր ուղարկել հարցը,ապա խոստացավ վաղը `օրվա երկրորդ կեսին, ուղարկել պատասխանը:
Թուրքիայի Արճեշ քաղաքում փրկարարները փլատակների տակից հանել են երկու շաբաթական նորածնի: Associated Press-ի փոխանցմամբ, երեխային հանել են այսօր` հոկտեմբերի 25-ի առավոտյան, առանձնատան փլատակների տակից: Փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխել են հիվանդանոց:
http://www.youtube.com/watch?v=N9X3pEjT7gI&feature=player_detailpage
Այսօր լրագրողների հետ հանդիպման Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանը որոշել է բոյկոտել Երևանի քաղաքապետարանին և այլևս մայրաքաղաքում գովազդային վահանակներ չի տեղադրելու . «Լինելով ընկերության սեփականատեր, իմ արժանապատվությունից ցածր է աշխատել նման իշխանության հետ, ովքեր իրենց պատկերացնում են Երևանի նաչալնիկներ»:
Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել էր նրա ընկերությանը պատկանող մեկ տասնյակից ավելի գովազդային վահանակներ, և Արսենյանը ինչպես նաև մեկ այլ ընկերություն` «Նուշիկյան ասոցիացիան» դատական հայց են ներկայացրել ընդեմ քաղաքապետարանի, պահանջելով հազարական դրամ`իրենց հաշվարկած 300 հազար դոլարի վնասի դիմաց:
«Եթե քաղաքապետարանն իր գործողությունները համաձայնեցներ երկու ընկերությունների հետ, այլ կերպ հարցը կլուծվեր: Մենք կողմ ենք քաղաքի էսթետիկական տեսքը բարելավելուն: Արդյունքում անհայտ կազմակերպության, անհայտ մարդիկ բարբարոսաբար ոչնչացրին մեր գույքը պատճառելով նյութական վնաս` մոտ 110 հազար դոլարի չափով»,- ասաց Արսենյանը:
«Իմ առարկությունը կապված է քաղաքապետարանի ընտրած մեթոդների եւ գործիքների ընտրության դեմ»,- ընդգծեց նա, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչպե՞ս է որ բյուջեն ցանկացած ձևով լցնելու պատրաստ իշխանությունները, իրենց թույլ են տալիս նման շռայլություն`նեղացնում երկու հարուստ գործարարների, հրաժարվելով նրանց «գովազդներից»: Սա հարիր չէ մեզանում հարցերը լուծելու պրակտիկային:
Արսենյանը տեղեկացրեց նաև, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին:
Ըստ նրա` այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, ֆալսստարտ էր, սակայն այժմ քաղաքական ուժերը մտնում են ակտիվ փուլ. «ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ և գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա»,- հավաստիացրեց բանախոսը:
Արսենյանի համոզմամբ` բոլորն էլ պարտականություններ ունեն երկրի առջև, և կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե իրենք տեսնեն դեմ գործող համակարգերի, կկոշտացնեն իրենց դիրքորոշումները. «Մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից, և եթե ձեզ թվում է, թե Հայաստանում տեղի է ունենում արտառոց բան, դուք սխալվում եք: Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների ձեւավորման հերթական փուլը»:
Անգլիական «Լիվերպուլի» սպորտային տնօրեն Դամիեն Կոմոլին հայտնել է, որ «Մերսիսայդյան» ակումբը նոր ֆուտբոլիստների է փնտում Ասիայում. «Ասիայում շատ մարդիկ են ապրում, իսկ երիտասարդ ֆուտբոլիստները այնտեղ բավական շատ են: Մենք վստահ ենք, որ այդ աշխարհամասը կարող է ֆուտբոլային մեծ տաղանդներ տալ: Հատկապես Չինաստանը, որտեղ ֆուտբոը շատ սիրված մարզաձև է: Մենք համագործակցության պայմանագիր ենք կնքել այդ երկրի հետ, ինչի արդյունքում չինացի շատ ֆուտբոլիստներ հնարավորություն կունենան փորցաշրջան անցնել «Լիվերպուլում»,-ասել է Կոմոլին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպաններ Մարիամ Սուխուդյանը, Էդգար Հարությունյանը, Եղիա Ներսիսյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի հարցի լուծմանը, ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի` վաղը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները սկսելու անժամկետ նստացույց:
Մարիամ Սուխուդյանը ներկայացրեց օրեր առաջ այցը Թռչկան. «Շաբաթ օրը կազմակերպել էինք ակցիա արշավ Թռչկան, այնտեղ տասը հացենի ենք տնկել, որով հաստատել ենք, որ Թռչկանը բնության հուշարձան է: Հանդիպեցինք մոտակա գյուղերի բնակիչների հետ, անգամ գյուղացիներից մեկը ցույց տվեց ստորագրահավաք, որը կազմակերպվել էր գյուղացիների շրջանում. նրանք նույնպես դեմ են հէկի կառուցմանը»:
Ըստ նրա`մինչ իրենք հիանում էին ջրվեժի, բնության գեղեցկությամբ, շարունակվում էին շինարարական աշխատանքները, բայց նրանք արգելեցին այդ աշխատանքները, որոնք անօրինական բնույթ ունեն: Քանի որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները գիտակցում են, որ շինարարությունն իրենց բացակայությամբ կշարունակվի, որոշել են մեկնել Թռչկան և անժամկետ բողոքի նստացույց ակցիա կազմակերպել:
Է. Հարությունյանի կարծիքով իրենք համախմբվել են մեկ նպատակի շուրջը՝ վերջնականապես դադարեցնել հէկի կառուցումը, որը վտանգ է հանդիսանում ջրվեժի համար:
«Ռոբշին» ընկերությունը փոքր հէկի կառուցման նախաձեռնություն է հայտնել և լիցենզիա է ստացել, այնուհետև մի շարք թույլտվություններ, բայց խախտումն ակնհայտ է, և բնապահպանության նախարարության կողմից այն ջրագրական հուշարձան է համարվում, երկու անգամ է այն այդպիսին ճանաչվել, խստիվ արգելվում է ցանկացած տնտեսական ներգործություն»,- նշեց իրավաբան Մերի Խաչատրյանը:
ՊՆ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել.
Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր են շահարկվում:
Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր:
Թուրքիայի Իզմիր քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիի մասնակցությամբ տեղի է ունեցել նավթավերամշակման ձեռնարկության հիմարկեք, որի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Ղարաբաղի խնդրին։
Ըստ թուրքական Beyazgazete-ի` Էրդողանը պնդել է, թե իրենք Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կպայքարեն մինչեւ Ղարաբաղն «ազատագրեն» հայերից. «Ղարաբաղի «բռնազավթումը» ինչքան որ ադրբեջանցիների սիրտն է ցավեցնում, այքնան էլ Թուրքիայի քաղաքացիների սիրտն է ցավեցնում։ Ադրբեջանում և Թուրքիայում միայն խաղաղություն են ուզում»,-նշել է Էրդողանը՝ շնորհավորելով Ալիևին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը այն կարծիքը հայտնեց, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժը կարող է ազդել Հայաստանի վրա. «Երկրաշարժը Հայաստանի վրա կարող է անդրադառնալ, ասենք, քսան, հիսուն տարի հետո, բայց կարող է նաև ընդհանրապես չանդրադառնալ»,- ասաց նա:
Ըստ սեյսմոլոգի` Թուրքիայի երկրաշարժը և օրեր առաջ Հայաստանում` Գառնիի տարածքում տեղի ունեցած երկրաշարժը մեկ փլվածքային գոտում չեն ընդգրկված, բայց փոխկապակցված են մեկ ընդհանուր գեոդինամիկ պրոցեսով և այս կամ այն չափով ազդում են միմյանց վրա:
Երեկ ժամը 14:45-ին հերթական ինքնասպանությունն է գրանցվել: Այս անգամ Չարենցավանում: Ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. Ննջասենյակում հայտնաբերվել է 1983թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանի մարմինը՝ առաստաղից կախված վիճակում:
Մեր ունեցած տեղեկություններով Գևորգը տարօրինակություններ է ունեցել. Նա հաճախակի անհետացել է տանից: Մի քանի անգամ մայրը հետախուզում է հայտարարել նրան գտնելու համար: Մեկ սենյականոց բնակարանում տղան մենակ է ապրել: Ընտանիքը սկզբում բնակվել է Աբովյան քաղաքում, որտեղից էլ բնակարանը վաճառելուց հետո, մայրն ու քույրը գնացել են ապրելու Բյուրեղավանում, իսկ Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Չարենցավան:
Այսօրվա ասուլիսին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ հայ Առաքելական եկեղեցուն շատ հողեր ու հարկային արտոնությունների տրամադրումը «բացարձակ հիմարություն է»,:
Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովում ներկայում շրջանառվող օրինագծով գույքահարկի ու հողահարկի արտոնություններ են սահմանվում Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող գույքի ու հողի նկատմամբ:
Բագրատյանի խոսքերով`պատմությունը կրկնվելու հատկություն ունի. «ինչքան շատ հզորանա եկեղեցին, այնքան պետությունը կթուլանա»: Եվ որպես օրինակ նա նշեց հայ Արշակունիների թագավորությունը, որի կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էր:
Ըստ բանախոսի`ինքը եկեղեցու բանադրանքից չի վախենում` բայց անհրաժեշտ է, որ Հայ Առաքելական եկեղեցին հրապարակի իր «բալանսը»:
Անդրադառնալով կառավարության և մասնավորապես` վարչապետի հայտարարությանը` կապված Doing Business-ի ցուցանիշների հետԲագրատյանը նշեց ,որ Տ. Սարգսյանը վատացրել է դեռ 2007-ին, իսկ վերջին տարին մի քիչ լավացել է` «6 ցուցանիշով վատացել է, 4-ով՝ լավացել»:
Նրա համոզմամբ` մրցունակության ինդեքսով Հայաստանը 98-րդ տեղից բարձրացել է 92-րդ տեղը, բայց 3 տարի առաջ 74-րդից էր գնացել 98-րդ: ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 140-րդն է՝ 183 երկրների մեջ. «Այնտեղ, որտեղ վատացում ունենք, ի՞նչ իրավունք ունի ասի՝ լավացում կա: Գոնե լռի»,- ավելացրեց նա:
Խոսելով ԲՀԿ-ՀՀԿ հակասություններին՝ Հ. Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս, որովհետև բիզնեսը ձեռքից կվերցնեն. «Հայաստանում բիզնես չկա, դա նաև ցույց է տալիս, որ գործարար չկա: Այդ հարթությունը չի ստեղծված գործարարության հիման վրա: Ստեղծված է պետական իշխանությունը կապիտալի վերածելու մեխանիզմի վրա: Եվ իրենք գիտեն, որ հարկային ստուգման դեպքում՝ ի՞նչ բիզնես, ի՞նչ բան: Ինչպես Սուքիասյաններին արեցին, բիզնեսը ձեռքից առնում են: Հայաստանում չկա իրավական պետություն»:
Իսկ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարականը միշտ է պահանջել. «Երկխոսությունը ցույց տվեց, որ կոալիցիան ի վիճակի չէ որևէ քայլ քննարկելու: Հոկտեմբերի 28-ին մի քանի առաջարկ կանեմ Սերժ Սարգսյանին, որից ինքը չի կարող հրաժարվել», խոստացավ Բագրատյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.