23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պարույր Հայրիկյանն ինչպես միշտ առաջիններից է: Նրան շատերն են հետևելու ՀՀԿ-ին աջակցելու և հավատարմության դիմաց Աժ մանդատ փախցնելու հարցում։ Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բերանից թռցրել է,թե` «Այդպիսի շատ հայտարություններ դեռ կլինեն»: Իրականում արդեն կա ձևավորված ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք անուններ:Այնպես որ Գալուստ Գրիգորիչն այս անգամ ռեալ տեղեկություն է փոխանցել:
Վերջերս ՀՔԾ քննիչ Վահագն Հարությունյանը, որին վստահվել է կրկին անդրադառնալ մարտի 1-ի իրադարձություններին, հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում մինչև տարեվերջ նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ: Մեր ունեցած տեղեկությամբ, այն լինելու է իրավական գնահատականի տեսքով, ինչը բնականաբար չի կարող բավարարել հանրությանը, քանի որ մինչ այսօր շատ հարցերի պատասխաններ դեռ ստացված չեն: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ջանքերով, կարծես թե ստացվեց այնպես, որ թվում է, թե հաջողվեց փակել Մարտի 1-ի էջը: Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին`« հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթով էլ Հայաստանում Մարտի 1-ի էջը պաշտոնապես փակելու փորձ արվի»,1-ին լրատվականի թղթակցին ասել է. «Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ի էջը փակվի, քանի դեռ նախաքննությունը ավարտված չէ, քանի դեռ բացահայտված չեն բոլոր մեղավորները: Սակայն դա ոչ թե հայտարարություն է լինելու, այլ հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ, թե որոնք են այն խնդիրները, որոնք ծանրացած են եղել նախաքննության մարմնի առջև, որտեղ է եղել դժվարությունը և այլն, և այլն: Այդ ամենի մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի»:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հերքել է ՀԱԿ-ի ակտիվիստների հայտարարությունը՝ իրենց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն կիրառելու վերաբերյալ, իր հերթին հայտարարելով.
«Հայ ազգային կոնգրեսի անդամների հայտարարությունը` ՀՔԾ-ում ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, զուրկ է տրամաբանությունից եւ բացարձակ հերյուրանք է:
Իրականում, ըստ ՀՔԾ-ի, տեղի է ունեցել հետեւյալը: 2011թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12.15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացել քրեական գործով մեղադրյալ Վահագն Գեւորգյանը: Վերջինս հրավիրվել է հարցաքննության նպատակով, սակայն ներկայացել է առանց պաշտպանի, թեեւ պաշտպանը նախապես տեղեկացված է եղել քննչական գործողության կատարման տեղի եւ ժամի մասին: Քննիչը ցանկացել է մեղադրյալին ծանուցագիր հանձնել` մեկ այլ օր ներկայանալու համար, սակայն աշխատասենյակում Վահագն Գեւորգյանն իրեն պահել է հանդուգն եւ ոչ կոռեկտ, որի կապակցությամբ նրան դիտողություն է արվել:
Ի պատասխան քննիչի դիտողության՝ Վահագն Գեւորգյանը փորձել է հրահրել սադրանք, բղավել է, թե իբր իր նկատմամբ բռնություն է կիրառվում, իրեն հայհոյում են: Այնուհետեւ Վահագն Գեւորգյանը, ինչպես նաեւ նույն օրը ՀՔԾ հրավիրված մյուս մեղադրյալներ Դավիթ Քիրամիջյանն ու Սահակ Մուրադյանը, միջանցքում ցուցադրաբար պատռել են անցաթղթերը, թեեւ դրանք պարտադիր են վարչական շենքից դուրս գալու համար: Այդուհանդերձ, նրանք անարգել հեռացել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:
Սարգսյանը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի տարեկան նիստը Երևանում գումարելու և այն նախագահելու կապակցությամբ:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի, և որը վկայում է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը:
Մինչև դեկտեմբերի 25-ը Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանքի տակ կմնա Հովհաննես Թամամյանը: Նրա գործում առաջընթաց չկա: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ՀՔԾ –ում չեն կողմնորոշվում ինչպես վարվել, և չի բացառվում, որ հերթական ժամկետը լրանալուց հետո ընդունվի ևս 2 ամսով Թամամյանի կալանքը երկարաձգելու որոշում:
Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Սեպտեմբերի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստում 3-րդ անգամ բավարարեց ՀՔԾ միջնորդությունը, կալանավորման ժամկետը երկարացնելով ևս երկու ամսով:
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Կապան-Գորիս ճանապարհի 39-րդ կմ-ում, հոկտեմբերի 25-ին, ժամը 17-ի սահմաններում N զորամասի զրահամեքենան, ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս, դուրս է եկել բանուկ հատվածից, աջ կողմի վրա շրջվել, գլորվել դեպի ներքեւի ճանապարհահատված:
Վթարի հետեւանքով զրահամեքենայի ավագ, ավագ լեյտենանտ Արամայիս Հրաչիկի Սարգսյանը Գորիս քաղաքի հիվանդանոց տեղափոխելիս մահացել է: Սպան 28 տարեկան էր:
Զրահամեքենայի մեջ գտնվող մյուս 3 ժամկետային զինծառայողները` շարքայիններ 20-ամյա Գագիկ Մարգարյանը, 19-ամյա Արամ Ալոյանն ու Կարեն Պարոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ըստ զինվորական հոսպիտալի ներկայացրած տվյալների, զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում քր.օր.-ի 377 հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին`ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հարակից «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքն այրվում է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին: Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն, հոկտեմբերի 25-ին, «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին մոտ 30 ուսանողների այցելություն Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված հրաձգային գումարտակ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ ուսանողները այնտեղ ծանոթացել են բանակային առօրյային, հայրենասիրական երգեր երգել: Երիտասարդները եղել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, զրուցել շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ եւ պարգեւատրել 10 ժամկետային զինծառայողների եւ 10 սպաների։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշել է, որ հիմնադրամը ռազմահայրենասիրական ծրագրերի շրջանակներում պարբերաբար իրականացնում է այցելություններ զորամասեր, հատկապես այն զորամասեր, որոնք առնչվում են դիրքերում մեր սահմանների պաշտպանությանը։
Աշխարհահռչակ դեմքերը շարունակում են Twitter-ի և սոցիալական այլ ցանցերի միջոցով աջակցություն հայտնել Թուրքիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին։
Նրանցից ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ում գրել է. «Թուրքիա, իմ աղոթքներով քեզ հետ եմ»:
Անցյալ շաբաթ մերկացնող մի փաստաթուղթ ստացա Բենջամին Յաֆեթից, ով 1976 թվականին Թուրքիայից Միացյալ Նահանգներ ներգաղթած հրեա է: Յաֆեթը թոշակառու պրոֆեսոր է և Արիզոնայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարար:
Պրոֆեսոր Յաֆեթը խոստովանեց, որ վերջին տարիներին ինքը Թուրքիայի մոլի ջատագովից վերածվել է հակաթուրքական խաչակրի: Նա բացատրեց, որ ինքը սկսեց զզվել Թուրքիայից այն ժամանակ, երբ Հիտլերի «Mein Kampf»-ը դարձավ այդ երկրում բեսթսելեր: Այդ ժամանակվանից ի վեր նա «1000 ու մի պատճառ» է ունեցել Թուրքիայի երկերես քաղաքականությունից գարշելու համար: Իրականում, նա այնքան զզված էր, որ տեղեկացրեց Անկարային, որ ինքը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից:
Յաֆեթը իր էլեկտրոնային փոստին կցել էր 1998 թվականի Նյու Յորք Թայմս թերթում տպագրված խմբագրականը՝ «Թուրքիայի կործանարար գեներալները» խորագրով: Խմբագրականը խստորեն քննադատում էր գեներալներին այդ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ, իսկ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին բանտարկելու համար: Քաղաքապետ Էրդողանը պաշտոնանկ էր արվել իսլամական մի պոեմ արտասանելուհամար: Թայմս թերթի խմբագիրներն իրենց դժգոհությունն էին հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականությանը միջամտող» բռնակալ գեներալները խոչընդոտում են ազատ խոսքը, փակում են իսլամական դպրոցները և ձերբակալում այն գործարարներին, ովքեր ֆինանսավորում են իսլամական քաղաքական գործիչներին:
Որպես Թուրքիայի հավատարիմ ջատագով՝ պրոֆեսոր Յաֆեթը մի ջախջախիչ նամակ հղեց Թայմս թերթին՝ պաշտպանելով ռազմական դիկտատուրայի կողմից ձեռնարկված անողոք քայլերը «Բարօրություն» (Ռեֆահ) իսլամական կուսակցության դեմ, որը Էրդողանի«Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության իրավանախորդն էր:
Այնուհետև Յաֆեթն այդ նամակի պատճենն ուղարկեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ հպարտությամբ տեղեկացնելով նրանց իր ծննդավայրին ի նպաստ գործած «սխրագործության մասին»: Մի քանի օրվա ընթացքում, նա շնորհակալական նամակ ստացավ Նամիկ Թանից, ով այն ժամանակ «խորհրդատու և դեսպանատան խոսնակն» էր, իսկ այժմ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը: Թանը գովաբանեց պրոֆեսոր Յաֆեթին՝ նշելով, որ նրա «հակահարվածը սրամիտ, լուսամիտ և տրամաբանական փաստարկ է, որը անդրադառնում է հարցերին խորը ըմբռնումով և ընկալմամբ, ինչն ընդհանուր առմամբ միանգամայն համապատասխանում է նաև մեր մոտեցմանը»:
Թայմսին ուղղված պրոֆեսոր Յաֆեթի նամակի ուշադիր ընթերցումը բացահայտում է, թե ինչու Նամիկ Թանը նրան արժանացրել է նման շռայլ գովեստի: Համեմատելով Էրդողանի գաղափարախոսությունը Նացիզմի հետ` Յաֆեթը մեղադրեց նրա կուսակցությանը «ժողովրդավարությանը վերջ դնելու քարոզելու» համար՝ նպատակ ունենալով «փոխարինել այն իսլամական կրոնապետությամբ»: Նա շարունակեց բացատրել, որ «կուսակցության ծրագրի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա օրակարգը Իրանի Այաթոլլահի գաղափարախոսության ճիշտ պատճենն է: Կուսակցության տեսության ուղղակի կիրառումը կզրկեր թուրք կանանց իրենց այդքան դժվարին ձեռքբերված քաղաքացիական իրավունքներից, և նրանք առաջին հերթին կկորցնեին չադրա (լաչակ) ՉԿՐԵԼՈՒ իրենց իրավունքը: «Բարօրություն» կուսակցությունը, ըստ էության, տոտալիտար, ռասսայական և հակասեմական փիլիսոփայություն է և հակաժողովրդական: Այս ցանկը նույնիսկ չի ներառում միջազգային հետևանքները այն արտաքին քաղաքականության, որը նրանք ուզում էին կիրառել Թուրքիայի նկատմամբ»:
Ավարտելով իր նամակը՝ պրոֆեսոր Յաֆեթը զգուշացրեց, որ իսլամական կուսակցությունը Թուրքիային կհանի ՆԱՏՈ-ի կազմից, կփակի ԱՄՆ բազաները, կսպառնա Իսրայելին, կմիանա Լիբիային, Իրանին և Սուդանին և կսատարի Համասին և Հիզբալլահին: Յաֆեթը նույնիսկ պահանջեց, որ Թայմսի խմբագիրները ներողություն խնդրեն թուրք գեներալներից:
Վերջին շաբաթվա իր էլեկտրոնային փոստում պրոֆեսոր Յաֆեթը ծաղրանքով նշեց այն հակասությունը, որ նույն Նամիկ Թանը, ով շնորհակալություն էր հայտնել իրեն իր հակաէրդողանական նամակի համար 1998 թվականին, այժմ ներկայացնում է մի իսլամական կառավարություն, որը նա տարիներ առաջ այդքան արհամարհում էր:
Իսկապես ապշեցուցիչ է, որ 2010 թվականին Թուրքիայի կառավարությունը կարող էր Վաշինգտոն գործուղել մի դեսպանի, ով դեմ էր Էրդողանի իսլամիստական կուսակցությանը և սատարում էր նրան ձերբակալած գեներալներին: Թեպետ հասկանալի է, որ Էրդողանն ինքն անտեղյակ էր Թանի 1998 թվականի նամակի մասին, սակայն անհավանական է, որ Արտաքին գործերի նախարարությունում իր վերադասները տեղյակ չլինեին նրա ռազմամետ և հակաժողովրդավարական դիրքորոշումներին: Ի վերջո, 1982 թվականից Թանը եղել է պրոֆեսիոնալ դիվանագետ և մինչև Վաշինգտոնում դեսպան նշանակվելը աշխատել է Անկարայում Արտաքին գործերի նախարարությունում ենթաքարտուղարի տեղակալի պաշտոնում:
Մնում է տեսնել, թե ինչպես է վարչապետը արձագանքելու դեսպան Թանի դիմակազերծմանը: Էրդողանը կարող է հանդիմանել Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով AKP-ի կառավարությունը Միացյալ Նահանգներում ներկայացնելու համար դեսպան է նշանակել մի մարդու, ով ունի նման հակաիսլամիստական համոզմունքներ:
Իսկապես, դեսպան Թանը կարող է վաղաժամկետ հեռացվել Վաշինգտոնից, ինչը պատահեց նախորդ դեսպան Նաբի Սենսոյին, Դավութօղլուի հետ վիճելուց հետո:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.