23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Արագածոտնի մարզ այցելության շրջանակում, եղել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարան»:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին եւ զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությունը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 5 հա տարածք զբաղեցնող գործարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2008թ.: Ըստ բիզնես նախագծի, գինեգործական այս ագարակում շինարարական աշխատանքները կընթանան առաջիկա 7 տարիների ընթացքում եւ կներառեն կոնյակի կուպաժի եւ հնեցման արտադրամասերը, զբոսաշրջության կենտրոնը, այդ թվում՝ հյուրանոցային եւ ռեստորանային համալիրը, ազգային արվեստանոցները, գինեգործական թանգարանի կառուցման աշխատանքները: «Արմենիա վայն» ագարակն այդ ամենի արդյունքում կհիշեցնի հին հայկական բերդավան: Այդ նպատակով բոլոր շենքներն ու շինությունները զարդարվում են հայկական դասական ճարտարապետության ձեռագործ զարդաքանդակներով:
Նշվել է, որ «Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում: Գործարանի արտադրամասերը ներկայումս հագեցած են գինեգործական ամենաժամանակակից սարքավորումներով: Տեխնոլոգիական գործընթացները կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան:
Նախագահը հաջողություն է մաղթել գործարանի զարգացման ծրագրերի իրականցմանը:
Բցի այդ, Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն: Եռահարկ մշակույթի կենտրոնի վերանորգման աշխատանքները մեկնարկել են 2007թ.: Այստեղ կտեղակայվեն համայնքային ենթակայության մի քանի կազմակերպություններ՝ Ապարանի մշակույթի տունը, պատմության թանգարանը, գեղարվեստի դպրոցը: Առանձին հարկաբաժին է զբաղեցնում համայնքային գրադարանը: 2007-2011թթ. ընթացքում իրականացված հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 225.28 մլն դրամ:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր դիմել է երեւանցիներին, ասելով. «ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի ու մեր երկրի համար»:
Հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:
«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով», — ասել է Կարեն Կարապետյանը:
«Ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված», — ասել է Կարեն Կարապետյանը:
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա որպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:
Կարեն Կարապետյանի այդ մտադրության մասին խոսվում էր դեռևս նրա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, երբ շրջանառվեցին հավաստի խոսակցություններ նրա` Մոսկվայում այլ աշխատանքի անցնելու հետ կապված: Նա այժմ հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան:
Աշխատանքի հրապուրիչ առաջարկն, ամենայն հավանականությամբ, կապված է ռուսաստանյան գազային համակարգի հետ. Լրատվամիջոցները գրում են, որ նա նշանակվելու է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ:
Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին ժամանակավորապես կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի տպագիր մամուլը պետք է փոխի իր մարտավարությունը, այլապես նրան բավական մութ ապագա է սպասվում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Հայաստանում խեղաթյուրված տենդենցներ են: Չկայացած լինելու խնդիրներ ունենք պետք է շեշտել, որ լրատվամիջոցի գլխավոր դերակատարը լրագրողն է, որին հովանավորչությամբ ապրող թերթը խանգարում է աշխատել »,- նշեց խմբագիրը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարանն էլ ասաց, որ այսօր էլեկտրոնային մամուլը Հայաստանում շատ արագ զարգանում է, մարդիկ օգտվում են մամուլի այս տեսակից, ինֆորմատիվ տեսանկյունից տպագիր մամուլը զիջում է օպերատիվությամբ, այստեղ կոնկուրեցիայի մասին խոսել պետք չէ»: Ըստ Քոչարյանի` բավականին հզոր թերթեր աշխարհում անցել են ինտերնետային տարբերակի:
« Տպագիր մամուլի բիզնեսը վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում չի գործում, այստեղ հատուկ նպատակներով գործում է հովանավորչություն` քաղաքական կամ այլ տիպի: Օրինակ` մեր հարևան երկրներում գունավոր թերթերն են տիրապետող, իսկ մենք չհասանք նույնիսկ 16 էջի, մեզ մոտ թերթային շուկա չկա»,- հայտարարեց Հ. Ավետիքյանը:
Ըստ օրաթերթի գլխավոր խմբագրի` Հայաստանյան շուկան շատ փոքր է, որտեղ գործում են բազմաթիվ թերթեր` հույսը դնելով հովանավորչության վրա:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է 1 ժամ հետ տանել:
Այսօր «Ընտրություն» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին հոգեբան Սամվել Խուդոյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Քննարկման առարկան՝ Սեռական քաղցը Հայաստանում. ինքնասպանություններ և բռնաբարություններ: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում գրանցված տարեց կանանց նկատմամբ սեռական բռնությունների թեման էր ակտուալ, որոնք ըստ սեքապատոլոգ Վրեժ Շահրամանյանի չի կարելի որպես հերոնտոֆիլիայի դրսեւորում որակել:
Լոռու ու Տավուշի մարզերում վերջերս գրանցված երիտասարդ տղամարդկանց կողմից տարեց կանանց բռնաբարության երկու դեպքի քննարկումները հիշատակելով, Շահրամանյանն ասաց.
«Այս վերջին դեպքերը չեն պարունակում հերոնտոֆիլիայի նշաններ, դրանք բռնաբարության դեպքեր են: Եթե անձը սեռական հակում ունի երեխայի կամ տարեցների հանդեպ, նա այդ հակումը նախ և առաջ փորձում է իրականացնել համոզելով: Պետք է պարզել բուն հոգեբանական պատճառը, թե այդպիսի ագրեսիվ սեռական վարքագիծը ինչի՞ հետեւանք է»:
Բանախոսների կարծիքով նմանատիպ երևույթները միշտ էլ եղել են և կլինեն, սակայն հիմա ավելի են ինֆորմացված ու շատ են խոսում առհասարակ միջադեպերի մասին. «Հիմա շատ են շահարկում այդ թեմաները, բռնաբարություն ու ինքնասպանություն կան ու կլինեն: Չեն շատացել. նույն տվյալներն են: ԽՍՀՄ շրջանում էլ են եղել,ուղղակի այն ժամանակ ավելի փակ էր և ոչ ոք չէր բարձրաձայնում»,- ասաց հոգեբան Խուդոյանը: Նրա կարծիքն ու մատհոգությունը կիսեց նաև սեքսապաթոլոգը. «Այս հարցը, իրոք, մտածելու տեղիք է տալիս, արձանագրված դեպքերը պիտի շատ լավ ուսումնասիրել և գտնել դրանց վերացման ու կանխարգելման պատճառները»:
Հարցին` թե, ավանդույթներ պահպանելու նկատառումո՞վ սեռական կյանքի մասին ընտանիքներում և դպրոցներում չեն խոսում, Շահրամանյանն ասաց. «Ընտանիքներում գուցե ուզում են խոսել,գուցե որոշներում ընդհանրապես չեն անդրադառնում, կամ ավելի ճիշտ չգիտեն` ինչպես անդրադառնալ, խնդիրն այստեղ այն է, որ դաշտը ճիշտ ինֆորմացիայի կարիք ունի»:
Իսկ թե արդյո՞ք սեռական բռնությունների թվային տվյալներ կան, և ճի՞շտ է, որ դեպրեսիան է հիմնական պատճառը նման երևույթների, բանախոսները հարցի առաջին մասի վերաբերյալ դժվարացան կոնկրետ պատասխան տալ, քանի որ դա իրենց հայտնի չէ. «Թվերին ոչ թե չեմ տիրապետում, այլև իրավասու էլ չեմ պատասխանել. դա ոստիկանության հետ պետք է ճշտել: Մեզ մոտ պացիենտները գալիս են միայն բուժվելու, իսկ նրանց քանակը մենք չենք արձանագրում»,- ասաց Խուդոյանը:
«Դեպրեսիան, իսկապես, չարիք է: Սա կարող է հանգեցնել ինքնասպանության մտքերի, այստեղ շատ կարևոր է մթնոլորտը, թե ինչ միջավայրում ես աշխատում, ապրում: Բայց դեպրեսիան չի կարող հանգեցնել սեռական բռնությունների»,- հավելեց Շահրամանյանը:
հոգեկան հիվանդությունները շատացե՞լ են և ո՞րն է պատճառը, հարցին էլ բանախոսները նշեցին.«Չէ, այդպես միանշանակ ասել չի կարելի: Նևրոզներն են շատացել, իսկ շիզոֆրենիան կամ մյուս հոգեկան հիվանդությունները՝ ոչ»:
Անդրադարձ եղավ նաև քիմիական ամլացման կամ ամորձատման նպատակահարմարությանը՝ կիրառելով այն որպես պատժամիջոց ագրեսիվ սեռական շեղումներ ունեցող մարդկանց նկատմամբ, ովքեր վտանգ են ներկայացնում, սեքսապաթոլոգն ասաց, որ շատ երկրներում դա կիրառվում է, բայց հստակ չէ, արդյո՞ք դա արդյունավետ է, և հետագայում ի՞նչ բարդություններ կառաջանան:
«Ամորձատումը միանշանակ չի վերացնում սեռական հակումը: Եթե մարդու մոտ կա սեռական հակում երեխաների կամ տարեցների նկատմամբ, ապա այն չի վերանա ամորձատմամբ, այն չի վերացնում մարդու սեռական հակումը — ասաց Շահրամանյանը,- այդպիսի սեռական հակումը սկզբնական շրջանում կքշվի խորը, բայց հետո էլի գլուխ կբարձրացնի: Սեռական ագրեսիվ ու վնասարար հակումներ ունեցող մարդկանց պետք է պետք է փորձել հոգեթերապիայի միջոցով: Սեռական ակտը տարեցների և մանուկների հետ կատարվում է երկկողմանի համաձայնությամբ հիմնականում՝ այս դեպքերում մարդիկ համոզում են երեխաներին: Մինչ ամորձատելու պատժի կիրառումը պետք է լինեն մասնագետներ, ուսումնասիրեն գործը և տան համապատասխան մասնագիտական եզրակացություն»:
Անդրադառնալով սեռական ագրեսիայի անառողջ հակումներին, դրա մեջ ունեցած սեռակրթության դերին Շահրամանյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպե՞ս է կոնկրետ անձը ստացել սեռական դաստիարակություն: «Դպրոցներում ցանկալի է, որ սեռակրթության ծրագիրն անցկացնեն կոմպետենտ մասնագետներ, որոնք այժմ անցկացվում են ֆիզկուլտուրայի դասընթացների հաշվին՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից, ինչն անընդունելի է: Սեռական դաստիարակություն չի նշանակում խոսել միայն սեքսի մասին. դա երեխայի հետ փոքր տարիքից տարվող հետեւողական աշխատանք է, որը նպաստում է ինքնության ձեւավորմանը, ինքահաստատմանը եւ ինքն իրեն բացահայտելուն, հատկապես այն տարիքում, երբ երեխային սկսում է հետաքրքրել իր սեռը: 3-5 տարեկան հասակից սկսած, երբ երեխան սկսում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, անհրաժեշտ է բացատրել, որ իրեն արագիլը կամ «Մեշոկ պապին» չեն բերել:Պետք չէ պատժել երեխային, եթե նա նման հարցեր է տալիս, որովհետեւ տարիներ անց, երբ նա մանկապարտեզ կամ դպրոց հաճախի, իր հասակակիցների կողմից իրեն մատուցած «դառը» ճշմարտությունը նրա հոգեկան աշխարհի վրա կարող է հիվանդագին ազդեցություն թողնել»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:
«Տղաների դաստիարակությամբ սեռական հասունացման շրջանում ցանկալի է, որ զբաղվի հայրը, իսկ աղջիկների դեպքում ՝մայրը: Սեռական կյանքը մարդու բնական ձգտումն է, որը արգելքներով չպետք է ուղեկցվի: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ սեռական դաստիարակության, սեքսի եւ երիտասարդներին հուզող այլ թեմաների մասին խոսելն արգելված էր, այսօր ավելի քան հասանելի է, մասնավորապես՝ համացանցի շնորհիվ, ինչը ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը»,- իր հերթին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Սամվել Խուդոյանը պատասխանելով հարցին,թե՝ արդյո՞ք հասարակության մեջ տիրող կեղծ բարեպաշտության մթնոլորտն ու «կուսության ինստիտուտը» չեն կարող բերել սեռական անվաբարարվածության, դեպրեսիաների, և արդյունքում՝ բռնաբարության մղումների, ասաց.- «Ես դեռևս չեմ հանդիպել ոչ մեկին այդպիսի պրոբլեմով, միայն մի կին ունեի պացիենտ, ում մոտ հենց այդ պատճառով սկսվել էին հոգեկան պրոբլեմներ: Բայց բռնության մղումների չեմ հանդիպել»:
Արդեն ասուլիսի ավարտից հետո. Շահրամանյանը հակադրվեց նրան. «Տղամարդկանց սեռական տգետ վարքագծի պատճառով հայ կանանց շրջանում բավական շատ են սեռական անբավարվածության հետեւանքում ստացած հոգեկան առողջական պրոբլեմները: Դա դեռ այն պայմաններում, երբ մեր թաբուները մեզ դժվար են բժշկի տանում…»:
armversion.com— ի հարցին, թե՝ եթե Շահրամանյանը մտահոգ է երեխաների սեռական դաստիարակության հարցով, ինչո՞ւ դասագիրք չի գրում առանց Կրթության Նախարության պատվերի, նա ասաց.«Ես կգրեմ, բայց ի՞նչ միջոցներով հրատարակեմ ու հասանելի դարձնեմ դպրոցներին, եթե չկա պետական ծրագիր»:
Որոշեցինք ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ հանրության սեռական կրթման հարցը լուծել քաղաքացիական նախաձեռնության միջոցով՝ մեր ուժերով:
Աննա Ալեքսանյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է արել, ըստ որի Եվրամիության երկրների ղեկավարները դրել են Եվրոպայում պարտքային ճգնաժամի հաղթահարման հիմքերը` առանցքային որոշումներ ընդունելով Բրյուսելում։
նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել ներել Հունաստանի պարտքի 50%-ը: Բացի այդ, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ընդլայնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը մինչև 1 տրլն եվրո:
Reuters գործակալության փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է.
«Ամերիկյան կողմը սպասում է հաստատված ծրագրերի արագ իրագործմանը և հետագա զարգացմանը: Մենք կշարունակենք աջակցել մեր եվրոպացի գործընկերներին ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ` աջակցել համաշխարհային տնտեսության վերականգնմանը և հաղթահարել գործազրկությունը»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանն մեկնաբանել է կոալիցիայի ներսում խմորումների մասին խոսակցությունների վերաբերյալ հարցին վարչապետի հնչեցրած պատասխանը, որը ըստ Անանյանի այլ կերպ է մեկնաբանվել մամուլում:
«Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»,- ասել է Անանյանը:
Հոկտեմբերի 28-ին` ժամը 01.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 27-ին`ժամը 12.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-43105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Դուդկոյի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արգո» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա Արաքսյա Մուրադյանին:
Կինը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Երեւանում, այսօր` հոկտեմբերի 28-ի գիշերը այրվող մեքենայում դիակ են գտել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվող մքենա են գտել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.59-ին, մարվել`02.05-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Պարզվել է, որ հայտնաբերված քաղաքացին Երեւան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ, 61-ամյա Վրեժ Գեւորգյանն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.