23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 1-ի առավոտյան անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` Չարենցի կամարից 500 մետր հեռավորության վրա դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում` ճանապարհի երթևեկելի մասին հարակից ձորակում, հայտնաբերեց կնոջ դիակ` պարանոցի շրջանում երկակի ճմլման ակոսի հետքով:Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ, և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին պարզվեց, որ հայտնաբերվածը որպես անհայտ կորած հետախուզվող, 1960 թ. ծնված, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի դիակն է:Պարզվեց նաև, որ օգոստոսի 31-ին անհետացել է Աբրահամյանի ամուսինը` 56-ամյա Յուրիկ Սրաբյանը:ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների շրջանակում մանրակրկիտ ու ծավալուն աշխատանք կատարվեց. ճշտվեցին Աբրահամյանի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձանց ալիբիները, մանրամասնվեցին կնոջ գործունեության հանգամանքները, վերականգնվեցին դեպքին նախորդած օրերի իրադարձությունները, քննության առնվեցին դրանց պատճառահետևանքային կապերը: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ կատարվածի պատկերն ամբողջացավ և հանցագործությունը բացահայտվեց:Պարզվեց, որ Ալվարդ Աբրահամյանը աշխատանքային ու ֆինանսական հարաբերությունների մեջ է եղել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ: Նրանց միջև տարաձայնություններ են ծագել, որոնց միջամտել է Աբրահամյանի ամուսինը: Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են:Երևան վերադառնալիս նրանք ճանապարհի տարբեր հատվածներում դեն են նետել Սրաբյանի` նախապես հանած հագուստն ու կոշիկները` նպատակ ունենալով դիակի հայտնաբերման դեպքում բացառել նրա ինքնությունը պարզելու հնարավորությունը:Արդեն երևանում Աբաջյանները Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան:Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել:Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է օրերս տեղի ունեցած հերթական սահմռկեցուցիչ սպանությունը.
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետեւի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով եւ կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երեւան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վրեժ Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը:
Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հոկտեմբերի 28-ին, ժամը 1-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետեւի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթեւեկելի մաս եւ հրկիզել այն:
Հանցագործության գործիք կացինն առգրավված է, կատարվում է նախաքննություն:
Երեկ երեկոյից մինչ այսօր`15:20 ընկած ժամանակահատվածը մեր`armversion.com կայքը տեխնիկական խնդիրների պատճառով չէր գործում, որի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հոկտեմբերի 28-ին ձերբակալվել է Երևանի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ օրթոպեդիկ և ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:
Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հարթիկայնենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով վերջիններիս՝ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նպաստել խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: «Խորհրդատվական խումբը պետք է օգնի մեզ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում: Մենք ակնկալում ենք ձեր մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությունը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցիացման համաձայնագրերի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների համալիր կառավարման և այլ ուղղություններով իրականացված համատեղ միջոցառումները:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը կարևորել է խորհրդատվական խմբի և Հայաստանի պետական կառավարման մարմինների միջև համագործակցության զարգացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ են հստակ լուծումներ՝ կոնկրետ խնդիրների վերացման համար: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդատվական խմբի հետ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները:
Դեղագործական ոլորտում փոքր և միջին բիզնեսի տնտեսական գործունեությանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներ կան Հայաստանում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, այսօր գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը.
«Հայաստանի Հանրապետության և «Սզնի» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիր», որը երկրորդ անգամ ուժը կորցրած է ճանաչվել 2011թ. հուլիսի 18-ին: 2011թ. հուլիսի 21-ին «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքվել է «Դեղորայքի և պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիր», որը մինչ օրս չի գործում:
1. Ո՞ր որոշումներով են «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիրը» ուժը կորցրած ճանաչվել և ինչո՞ւ «Դեղորայքի և պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիրը» մինչ օրս չի գործում, ի՞նչ իրավական հիմնավորմամբ: Խնդրում եմ տրամադրել այդ որոշումների պատճեները:
2. Դեռ ապրիլ ամսին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի նկատմամբ ՏՄՊՊՀ-ը հարուցել է վարչական վարույթ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր, սակայն մինչ օրս քննության վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել: Ե՞րբ է վերջապես կայացվելու սույն խնդրի վերաբերյալ համապատասխան որոշումը և տրվելո՞ւ է արդյոք այս երևույթի իրավական գնահատականը` դեմպինգ:
3. Մրցույթներն օրենքով սահմանված կարգով բաց և թափանցիկ չանցկացնելու պատասխանատվությունը կրում են ՀՀ ֆինանսների նախարարությունը, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, որոնց ենթակայությամբ գործող բուժհիմնարկների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու պատճառով, ամենուրեք խախտվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Կառավարության վերահսկողության ծառայությունն այս ոլորտում իրականացրե՞լ է արդյոք «Գնումների մասին» ՀՀ օրենքի և մրցույթների անցկացման ընթացակարգերի համապատասխանության վերաբերյալ ստուգումներ կամ ուսումնասիրություններ: Խնդրում եմ տրամադրել արդյունքները:
4. 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից դրամական արտահայտությամբ որքա՞ն դեղագործական և դեղորայք ներկրող դեղամիջոցներ են գնվել պետական գնումների միջոցով:
5. Խնդրում եմ տրամադրել 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնք պետական գնումների մրցույթային կարգով հաղթող են ճանաչվել:
Մարդու իրավունքների պաշտպանը և 9 հասարակական կազմակերպություններ որոշել են համատեղ գործարկել արագ արձագանքման ծառայությունը:
Հոկտեմբերի 31-ին Պաշտպանի գրասենյակում տեղի ունենալիք ասուլիսը կծանուցի աշխատանքների մեկնարկի մասին:
Պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ մասնակից հասարակական կազմակերպություններն են. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, «Հայաստանի մանկական ասոցիացիա» ԲՀԿ-ն, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում
չհերքեց և չհաստատեց, որ կարող է պաշտոնի անցնել ՌԴ-ում՝ նշելով, որ դա կարևոր չէ։
Կարեն Կարապետյանն ասաց, որ քաղաքապետի պաշտոնը թողնելու որոշումը մեծ դժվարությամբ է կայացրել և հայցեց երևանցիների ներողամտությունը, եթե չի արդարացրել նրանց՝ իր հետ կապված որոշ հույսեր։
Նա հերքեց խոսակցությունները, թե իր հրաժարականը կապված է ՀՀԿ-ի հետ որոշակի տարաձայնությունների հետ։ «Եվ նախագահի կողմից, և կուսակցության կողմից ցուցաբերվող վստահությունը եղել է անսահմանափակ»,- նշեց նա՝ հավելելով, որ նախագահի հետ այս մասին զրույցը եղել է «շատ լավը»։ «Ինքը հարգեց իմ որոշումը և ես փորձել եմ իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը դեռ չի նշանակում թիմից դուրս գալ։ Ես նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունեմ»։
«Մեկ տարի առաջ կարելի էր կանխատեսել անձնական տիպի բողոքները, եթե դու Նոստրադամուս ես, բայց ինձ համար սա շատ հետաքրքիր պաշտոն էր »,- ասաց նա՝ քաղաքապետի պաշտոնը համարելով հասարակական պաշտոն, իրեն էլ համարելով ոչ քաղաքական գործիչ։
«Երևանի քաղաքապետարանում շատ լավ թիմ է, և ես վստահ եմ, որ Երևանը երկու-երեք տարուց անճանաչելի քաղաք է լինելու՝ կամայական այլ քաղաքի հետ համեմատելուց։ Երևան եկող մարդը, եթե ունի ընկեր, ինքը երբևէ չի մոռանալու Երևանը»,- ասաց քաղաքապետը։
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության եւ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու Յուրիկ Սրապյանի սպանության դեպքերը»: Ահարոնյանը հայտնել է նաեւ, որ սպանությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 26-ին Կոտայքի բաժին է բերման ենթարկվել եւ ձերբակալվել Երեւանի բնակիչներ հայր եւ որդի Վ. եւ Հ. Աբաջյանները»:
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղի մի կիսակառույց շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված: «Մեզ հաջողվեց պարզել, որ նշված տեղում հայտնված ոստիկանները տղամարդու դիակ են հայտնաբերել թաղված վիճակում, գրում է news. am-ի թղթակիցը, մեր հավաստի աբյուրների փոխանցմամբ հայտնաբերված դիակը սեպտեմբերին սպանված «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի ամուսնու դիակն է եղել: Նշենք, որ ամուսինն անհետ կորած էր եւ նույնիսկ կասկածվում էր կնոջ սպանության մեջ»:
Դեռևս սեպտեմբերի 1-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, ոստիկանները հայտնաբերել էին մոտ 40 տարեկան կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
Պարզվել էր դիակի ինքնությունը. ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք Մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյան:
Ամուսնու հետ կատարվածը ևս, հաստատել են Ոստիկանությունից:
Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր կրպակների զանգվածային ապամոնտաժման վերաբերյալ քննարկում:
«Կրպակատերերի շահերի պաշտպանության» կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանը դիմել է Արշակ Սադոյանի ղեկավարած հանձնաժողովին, ներկայացնելով երեք պայման.
— ապամոնտաժման գործողությունների անհապաղ դադարեցում,
— հողի վարձակալության երկարաժամկետ պայմանագրերի կնքում՝ նոտարական վավերացմամբ,
— օրինականացում՝ պետական գրանցում,
— արդիական տեսքի բերելու համապատասխան թույլտվություն:
«Հիվանդագին հարց է, մի կողմից խնդիր ունենք քաղաքի տեսքի հետ կապված, մյուս կողմից զանգվածային ապամոնտաժումը սպառնում է մարդկանց, որոնք գործազուրկ կմնան: Հույս ունենք՝ մեր հնարավորության շրջանակներում, որոնք ի դեպ շատ աղքատիկ են, ինչ-որ պայմաններ ստեղծել` բանակցային գործընթաց ապահովելու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որ լուծվի սոցիալական կարևոր հարց, քանի որ երեք-չորս հազար մարդու և նրանց ընտանիքների ապրելու մասին է խոսքը»,- ասաց Արշակ Սադոյանը` չդավաճանելով իր «4 –րդ խոսափողին».
Նրա համոզմամբ որոշ քաղաքական ուժեր նախընտրական շրջանում փորձում են շահարկել այս հարցը.«Եթե այս հարցը մնա չլուծված, կնվազի մարդկանց՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկությունը, կաճի գործազրկությունը և մարդկանց մի զգալի հատվածի սոցիալական վիճակը կվատանա: Հույս ունեմ, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները գիտակցում են հարցի կարևորությունը և համատեղ ուժերով կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կրպակատերերը չտուժեն, մյուս կողմից էլ քաղաքի արտաքին տեսքը չտուժի»: Արդյո՞ք քաղաքի տեսքը չի տուժում Աբովյան փողոցի խայտառակ կրպակաշարի պատճառով, որի վերացումը, խոստացավ, բայց չհասցրեց իրականացնել քաղաքապետը: Նամանավանդ, որ այս կրպակների ապամոնտաժումից, որևէ ընտանիք նյութական վատթար վիճակում չի հայտնվի:
Հիշեցնենք, որ 2011 –ի օգոստոսի 11-ի կառավարության նիստում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախ ապամոնտաժվելու են չաշխատող, լքյալ և այն կրպակները, որոնք քաղաքային տնտեսության համար խնդիրների են առաջացնում:
«Կրպակատերերի շահերի պաշտպանության» կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանն ասաց, որ դա հապճեպ և անարդար որոշում էր, որը կրպակատերերին կանգնեցրեց փաստի առաջ.«Այդ կրպակներում իրականացվում են բնակչության համար անհրաժեշտ ծառայություններ` կոշկակարություն, կենցաղային տեխնիկայի վերանորոգում, ծաղիկների վաճառք, սրճաղաց և այլն: Եվ հետո ինչո՞վ է բացատրվում ապամոնտաժված կրպակների տեղում մեկ այլ` հայմամուլի նոր կրպակների տեղադրումը: Ստացվում է, որ հասարակ մարդու կրպակը խանգարում է, իսկ մենաշնորհ ունեցող հայմամուլի կրպակների ցանցի մենատնտեսին ոչ մի բան չի խանգարում: Եվ այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է գործազրկության դեմ, և ոչ հարմար տեղում լինելու համար կրպակը վերցնել ու մարդուն գործազուրկ դարձնել, դա ուղղակի հանցագործություն է»:
Նա նշեց նաև, որ կրպակատերերից շատերն այսօր ունեն վերցրած վարկեր, ուսանող երեխաներ, խնամքի կարիք ունեցող թոշակառու ծնողներ: Նրանք բոլորը հարկատուներ են, որոնց տարիների ընթացքում ստեղծված բիզնեսը ոչնչանում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.