23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրահայտ երաժիշտներներ Արտո Թունջբոյաջյանը և Արա Դինկջյանը նոյեմբերի 13-ին Նյու Յորքում բարեգործական համերգ են կազմակերպելու։
Ինչպես գրում է թուրքական «Թարաֆ» օրաթերթը, համերգը, որի ողջ հասույթն ուղարկվելու է Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին, կազմակերպվելու է «Եղբայր թուրքեր» խմբի հետ միասին։
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի պատի տակ, երեկ, գտել են 19-ամյա Արթիկից զորակոչված Արմեն Համլետի Մողրովյանի դիակը:
Ըստ Պաշտպանության նախարարության, զինվորի դիակի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Նշվում է, որ Արմեն Մողրովյանը հանկարծամահ է եղել. դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով:
Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը քննադատել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային` նրան անվանելով անճաշակ:
Ինչպես հայտնում է TaleTela կայքը, ԱՄՆ առաջին տիկինը չնայած կրում է նորահայտ դիզայներների ճաշակով երեկոյան զգեստներ, սակայն Քարդաշյան քույրերը հիացած չեն Միշել Օբամայի զգեստապահարանով և նրա ոճը բնորոշել են որպես «ձևական աղքատ» կամ «էժանագին արվարձանային անճաշակություն»:
Քարդաշյանները քննադատել են Միշելին այն բանից հետո, երբ նրա ամուսինը`Բարաք Օբաման, հայտարարեց, որ չի թույլատրում իր դուստրերին դիտել Քարդաշյանների ռեալիթի-շոուն:
Մուամար Քադաֆին չէ Սիրտ քաղաքում լիբիացի զինյալների ձեռքով խոշտանգված ու սպանված անձը, այլ նրա նմանակը Ահմիյդ անունով: Այս մասին հայտնում է «Watan»-ը (ԱՄՆ)` մեջբերելով ռուս փորձագետի խոսքերը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Պարբերականը հաղորդում է, որ «ծպտյալը» խախտեց լռությունը եւ ասաց գաղտնիքը: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է «փորձագետը» որոշել խոսել այսքան ժամանակ անց, սակայն նա նշել է, որ ունի ասվածը բացահայտող ապացույցներ, դրանցից ամենածանրակշիռը Քադաֆիի ձերբակալման տեսանյութն է.
«Շատերը կհաստատեն, որ Քադաֆիին գերի վերցնելիս օրն ամպամած էր եւ հորդառատ անձրեւ էր տեղում: Այնինչ կադրերում արեւոտ է, ավազախառն քամի է նկատվում:
Քադաֆիի մազերը սեւ են: Իսկ կադրերում մենք տեսնում ենք, որ մազերի գույնը մոտ է սրճագույնին: Դիակը, որը զննման է ներկայացվել հիվանդանոց, եղել է սեւ մազերով:
Փորձագետը նաեւ նշել է, որ դիակը, հիվանդանոց տեղափոխվելիս երկու հրազենային վերք ուներ` մեկը ականջից վերեւ, մյուսը որովայնի վրա:Իսկ տեսաժապավենում մենք տեսնում ենք եւս մեկ վերք` գլխին:
Փորձագետը նաև ասել է, որ Մուամար Քադաֆին, նախկինում որովայնի հատվածում վիրահատված է եղել է, որից խոր սպի է մնացել: Իսկ ցուցադրված դիակի վրա այդպիսի սպի չկար: Եւ վիրաբուժական միջամտության ոչ մի ուրիշ հետք չի եղել:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:
ԼՂհ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК եւ ՈՒՏՅՈՍ տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից եւ պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիայի հիմնադրման կապակցությամբ ուղարկված շնորհավորանքը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Քլինթոնը շնորհավորանքի մեջ խառնել է ամսաթիվը եւ հոկտեմբերի 29-ի փոխարեն գրել հոկտեմբերի 28։
Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Թուրքիային՝ Թուրքիայի հանրապետության ստեղծման 88-ամյակի առթիվ։
Երեկ քրեական գործերով Վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվեց թրաֆիկինգի գործը, ըստ որի Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Նիստը ինչպես միշտ սկսվեց ուշացումով:
Նիստի սկզբում ամբաստանյալ Գայանե Մելքոնյանի պաշտպան Ա. Ջուվանովան միջնորդեց դատարանին, որ հարցաքննության կանչվի տուժող Նաիրա Սանոսյանը. «Կրկնում եմ նախորդ նիստերի ժամանակ ասածս. գոնե դուք հարցաքննության կանչեք իրեն զոհի տեղ դրած Նաիրա Սանոսյանին»,- հորդորեց նա (Առաջին ատյանը մերժել էր այս միջնորդությունը):
Սակայն մեղադրող Հովհաննիսյանը հակադարձեց` ասելով. «Բազմիցս քննվել է Սանոսյանը, ապացուցվել է նրա ասածների հավաստիությունը, և որ նրա ցուցմունքները կապված են այս գործի հետ, բացի այդ`սույն միջնորդությունը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 382 հոդվածի 3 մասի պահանջներից»:
Դատարանը մերժեց միջնորդությունը ընդունելով մեղադրող կողմի պատճառաբանությունը: Մեղադրողը առարկեց նաև Հասմիկ Քարամյանի դատապաշտպան Ա. Հոբոսյանը միջնորդությունները`հոգեբանական փորձաքննության ենթարկել տուժողներ Եսթեր Մեսրոպյանին և Ալլա Սիմոնյանին, պարզելու, արդյո՞ք նրանք խաբվել են, և , չիմանալով, թե ինչով պիտի զբաղվեն, գնացել են Թուրքիա:
Երկրոդը այլ բնույթի էր. «Հասմիկ Քարամյանն առողջական խնդիրներ ունի նրան անհրաժեշտ է լուրջ ախտորոշում, Աբովյան ՔԿՀ-ում չեն կարող նման ստուգում անցկացնել, այնինչ ամբաստանյալի վիճակն ավելի է վատանում (նա ստամոքսի ու սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի):
Դատարանը գտավ, որ այս միջնորդությունը ևս հիմնազուրկ է և ենթակա է մերժման. «Դատահոգեբանական առումով ոչ մի պարզաբանում չի կարող օգնել կամ խոչընդոտել այս գործին: Պաշտպանի նշած խաբեության հանգամանքը արդեն իսկ պարզված է: Դատաբժշկական փորձաքննություն անցակցնելու առումով էլ պիտի նշեմ, որ սովորական բժշկական քննությունն էլ կարող է պարզել ամբաստանյալի առաողջական խնդիրներրը, ուստի երկու միջնորդությունն էլ ենթակա է մերժման, քանի որ հիմնավոր դրույթներ չկան»,- հակաճառեց Հովհաննիսյանը:
Դատարանը որոշեց մերժել երկու միջնորդությունն էլ` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու:
Աննա Ալեքսանյան
Վանի ուժեղ երկրաշարժի հետեւանքով խիստ տուժել են հայկական մշակութային կոթողներ. Առավել հայտնիներից են Վան քաղաքից հարավ-արեւելք, Վարագ լեռան արեւմտյան լանջին գտնվող հայկական հիմնական սրբավայրերից մեկը՝ Վարագա վանքը (7-րդ դար): Ըստ ականատեսների վնասվել է վանքի մուտքի եւ ճակատային մասերը, նաև պատը`որի վրա կային եզակի որմնանկարներ: Վանական համալիրը բաղկացած է եղել վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից:
Վանում երկրաշարժի հետևանքով վնասվել է նաև Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու գմբեթը: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ եկեղեցու գմբեթին ճաքեր են առաջացել, կոտրվել են եկեղեցու պատուհանների ապակիները:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա Մարինե Դադամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը գիշերը, գիտակցության չգալով, մահացել է:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, «Բյուդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, «Բյուդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, «Բյուդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.