23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը ծնվել է Արթիկի ծննդատանը: Այդ օրն Արթիկի ծննդատանն ուրիշ երեխա չի ծնվել: Նորածին Վահրամ Ոսկանյանի ծնողները Պեմզաշեն համայնքից են: Փոքրիկն առողջ երեխա է և իրեն լավ է զգում:
7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին:
Ծննդատուն են եկել Արթիկի քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ նվերներ հանձնել երջանիկ մայրիկին: Արթիկի քաղաքապետը հայտարարել է, որ սիրով կդառնա երեխայի կնքահայրը:
Այստեղ են ժամանել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր բուժսարքավորումներ են նվիրել ծննդատանը:ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները հայտարարել են, որ օժանդակություն կտրամադրվի:
Իսկ ՄԱԿ-ի կողմից կորոշվի, թե աշխարհի խորհրդանշական 7 միլիարդերորդ ծնունդներից որ մեկին կշնորհվի 7 միլիարդրերոդ բնակիչ կոչումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել մոր և մանկան խնդիրներով մտահոգ մասնագետներ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ավետեց, թե «Շուտով արգելվելու են մանկական կերերի բոլոր գովազդները»: Թե ում բիզնեսն է դա, և կհաջողվի Առողջապահության նախարարությանը իրագործել դա, կերևա առաջիկայում:
1990-ական թթ ՀՀ կառավարությունը իրականացնում էր «Կրծքով կերակրման խրախուսում» ծրագիրը, որը մինչ այժմ ընթացքի մեջ է:
«Միջազգաին նորմերի համաձայն` երեխային պետք է վեց ամիս մայրական կաթով կերակրել»,- ասաց «Մոր և մանկան» առողջապահության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` խոսելով երեխային մայրական կաթով և կոնսերվանտներով հարուստ կերերով կերակրելու տարբերությունների ու վտանգների մասին:
Ըստ տիկին Սարիբեկյանի` կրծքով կերակրումը այսօր աջակցության կարիք ունի, և այս խնդրով շահագրգիռ անձինք երկար ճանապարհ են անցել՝ մինչ մանկական կերերի գովազդները դուրս մղելը մեր եթերից: Նա համոզված է, որ ավելի կտրուկ միջոցներ են հարկավոր:
«Երեխայի կյանքի ամենակարևորը առաջին տարիներն են, մայրական կաթով սնված երեխաներն ավելի առողջ են: Կա հետազոտություն` մահացած երեխաների խմբում տասը տոկոսը մեկ ամիս են կերակրվել մայրական կաթով, իսկ ապրող երեխաների դեպքում` հինգ ամիս, մահացած երեխաների դեպքում երեսուն տոկոսն են կերակրվել կրծքով, իսկ ապրող երեխաներից ութսուն տոկոսը»,- նշեց Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ երեխաները գոնե չորս ամիս սնվում են մայրական կաթով:
«Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը` իր հերթին նշեց, որ կրծքով կերակրված և երեխայի, և կերակրող մոր առողջությունն ավելի պաշտպանված է: Ըստ նրա` մայրական կաթով սնված երեխաների մտավոր ունակություններն ավելի լավն են: Ուստի պետք է երեխաներին վեց ամիս կերակրել կրծքով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է փոխարինել կենդանական կաթով, բայց ոչ կաթնախառնուրդներով:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից)` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:
Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:
Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Բնապահպանության նախարարության շենքի առջև (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի մոտ):
«Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց «թեթև ձեռքով» հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին:
Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:
Թռչկանը չի՛ լռելու: ՀԷԿտի՛ր Թռչկանից»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Ադրբեջանակ ԱՊԱ գործայակության հաղորդմամբ՝ մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող, 18-ամյա Ռուսլան Քերիմովը:
Գործակալությունը հայտնում է, որ նրա մահվան պատճառը հիվանդությունն է եղել։ Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը։
Նույն գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական բանակում մահացել է ևս մեկ զինծառայող`18-ամյա Ռոյալ Ռուստամօղլի Աղաևը: Վերջինիս մահվան պատճառը նույնպես նշվում է հիվանդությունը:
ՀԲ-ի դրամաշնորհով բուհերում իրականացվում է փորձնական հավատարմագրման ծրագիր: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ): Ծրագրի շրջանակում փորձագիտական խմբերի այցերը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ սկսված են: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև նոյեմբերի 4-ը: Միջազգային փորձագետները Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից են: Դոկտոր Կլաաս վան Վեենը Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է, երկար տարիներ զբաղվել է ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և որակի գնահատման հարցերով: Ռիչարդ Լուիսը Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր է եղել, նաև Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախկին նախագահ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ»-ից հայտնում են, որ փորձագիտական այցին ընդառաջ, փորձնական հավատարմագրման ծրագրի ընթացքում, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել էին Որակի ապահովման ազգային կենտրոն, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել էին այն: Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գնահատման սկզբունքներն ու չափանիշները՝ մշակված: ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում կազմվել է գործողությունների պլան, որով այսօր առաջնորդվում են փորձագիտական խմբերը բուհերում: Այցից հետո արդեն փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը:
Հիշեցնենք, որ ՀԲ-ի դրամաշնորհով փորձնական հավատարմագրման ծրագիրը կիրականացվի հանրապետության 14 բուհերում:
Օդերևութաբանները խորհուրդ են տալիս զգույշ լինել ճանապարհներին, քանի որ առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը փոքր-ինչ նվազել է:
Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Հայաստանի տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +12-+14, երեկոյան՝ +7-+9 աստիճան:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանությանազգային ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Հոկտեմբերի 30-ի ժամը 08.15-իդրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 870 հետցնցում:
Այսօր` հոկտեմբերի 31-ի երեկոյան, կկայանա ՀՀԿ խորհրդի նիստը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն նա չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվելու նիստում:
«Հերթական նիստն է, որեւէ արտառոց հարց չկա»,- ասաց նա, չնշելով նաեւ, թե Երեւանի քաղաքապետի թեկնածության հարցը քննարկվելո՞ւ է այդ նիստում, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով աշխատանքի հրավեր է ստացել Մոսկվայից:
Ըստ մամուլի տեղեկությունները, ամենայն հավանակությամբ քաղաքապետի պաշտոնը բաժին կհասնի Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է ձորը: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 19.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ պատկանող տարածք: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն ժամին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 23 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «ՎԱԶ-21121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի թանգարանի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, որի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 23.35-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է ձորը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում ամրացված գովազդային վահանակի սյանը, այնուհետև «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.