23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքից։
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է: Հայաստանում կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումն ապահովող օրենքների նախագծերում կներառվի այդպիսի դրույթ:
Կամավորության սկզբունքը կիրառելու առաջարկ արեց «Ընդդեմ մարդկանց համարակալման» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Նույնականացման քարտերի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ, խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկն ընդունվեց գլխավոր բանախոս, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի կողմից:
Փոխոստիկանապետը հավաստիացրեց, որ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին ներկայացնելիս կամրագրվի կամավորության սկզբունքը:
Այդուհանդերձ, եթե քաղաքացին կամովին կընտրի նույնականացման քարտը, նոր սոցիալական քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չի ունենա: Իսկ ովքեր չեն ցանկանա ունենալ նույնականացման քարտ, սոցիալական քարտը հավասարեցվել է հանրային համարանիշին:
Նույնականացման քարտեր կստանան Հայաստանի Հանրապետության՝ 16 տարին լրացած քաղաքացիները: Այն կլինի կենսաչափական տվյալներով` չիպով, և իր մեջ կներառի քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, թիվը, ամիսը, ծննդավայրը, լուսանկարը, էլեկտրոնային ստորագրությունը, նաև արյան խումբը և ռեզուսը` իր ցանկությամբ: Կենսաչափական անձնագրերում տեղադրված չիպերում ևս ներառվելու են անձի անկետային տվյալները, լուսանկարը և երկու ցուցամատերի ու բթամատերի մատնահետքերը։ Նույնականացման քարտը քաղաքացուն կտրվի 10 տարի ժամկետով:
Կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումը` որոնցից առաջինն արտասահման մեկնելու համար է, երկրորդը՝ ներքին օգտագործման, թույլ կտա բարձրացնել փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը, սահմանային անցակետերում հեշտացնել քաղաքացու և նրա փաստաթղթերի համապատասխանության աստիճանը, նվազեցնել անձը հաստատող փաստաթղթի կեղծման հավանականությունը, հեշտացնել պայքարը ահաբեկչության, հանցավորության դեմ:
Հետագայում տվյալների էլեկտրոնային պահոց կարող են ներմուծվել այլ տվյալներ ևս, սակայն դա կարվի օրենքով նախատեսված դեպքում և կառավարության որոշմամբ:
Լսումների մասնակիցների դիտարկմանը, որ չիպը ռադիոհաղորդիչ է, փոխոստիկանապետն արձագանքեց` հավաստիացնելով, որ կառավարությունը հասարակության անդամից շատ մտածում է համակարգի անվտանգ լինելու մասին:
Օսիկյանը նշեց, որ կենսաչափական անձնագրերի վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից ընդունված բանաձևի քննարկման ժամանակ եղել են երկրներ, որոնք որոշ վերապահումներ են ունեցել առանձին կենսաչափական տվյալների մասով, օրինակ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան` մատնադրոշմների մասով. մնացած երկրներն ընդունել են գաղափարը: Փոխոստիկանապետի դիտարկմամբ` համակարգի ներդրումը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա նաև եվրոպական աշխարհի հետ համընթաց քայլել:
Հ.Գ. Համակարգի ներդրումը նախատեսվում էր այս տարվա սեպտեմբերին, սակայն ձգձգվում է և հնարավոր է գործընթացը սկսվի 2012 թվի հունիսից:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում սկսվել է դոլարի էժանացման հերթական փուլը: Այսօր` նոյեմբերի 1-ին, դոլարի միջին բորսայական փոխարժեքը կազմել է 379.12 դրամ, սակայն ամենայն հավնականությամբ վաղը դոլարը ավելի կթուլանա: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն արժեր արդեն 378.5 դրամ, սակայն գնորդները չեն շտապել: սա վկայում է այն մասին, որ դոլարի թուլացումը կշարունակվի նաեւ վաղը:
Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոփոխություններ նկատելի չեն: Նախորդ օրերի նման դոլարը գնվում է 378 դրամով, վաճառվում 380-ով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Պաղեստինի ինքնավարության` իր կազմակերպության լիիրավ անդամ դառնալու մասին: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Պաղեստինի` կազմակերպության անդամակցելուն կողմ են քվերակել 107 պետություններ, 14-ը դեմ են, իսկ 52-ը ձեռնպահ են մնացել: Պաղեստինի ինքնավարությունը այսպիսով դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 195-րդ անդամը:
Միգրենը հայտնի է մարդկությանն ավելի քան 3000 տարի: Հին եգիպտացիների պապիրուսներում հայտնաբերվել են միգրենոզ նոպաների, ինչպես նաև այդ հիվանդության համար օգտագործվող դեղամիջոցների նմուշների նկարագրություն: Չնայած դրան, մինչև հիմա միգրենի ախտածնության շատ կողմեր գաղտնիք են մնում: Միգրենով տառապող հայտնի մարդկանցից են Կեսարը, Է.Կանտը, Զ.Ֆրեյդը: Միգրենն ըստ հաճախականության լարվածության գլխացավերից հետո երկրորդն է:
Միգրենի ախտորոշման չափորոշիչները տրված են գլխացավն ուսումնասիրող Միջազգային ասոցիացիայի կողմից 1988թ.:
— 4-ից 72 ժամ տևող նոպայաձև գլխացավ;
— Գլխացավն ունի գոնե երկու հետևյալ բնութագրերը` գլխավորապես միակողմանի տեղակայում, կողմերի հաջորդում, հազվադեպ երկկողմանի, պուլսացող բնույթ, միջին կամ զգալի ինտենսիվություն (խանգարում է առօրյա գործունեությունը), ուժեղացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ;
— Գոնե մեկ ուղեկցող ախտանիշի առկայություն` սրտխառնոց, փսխում, լուսավախություն, ֆոնոֆոբիա:
Առանձնացնում են միգրենի երկու ձևեր` առանց աուրայի միգրեն (հասարակ միգրեն) և աուրայով միգրեն (ասոցիացված միգրեն): Հասրակ միգրենը ավելի հաճախ է դիտվում` դեպքերի 80%-ում: Այն արտահայտվում է վերևում նկարագրված ցավային համախտանիշով: Աուրայով միգրենը համեմատաբար հազվադեպ է` դեպքերի 20% ում: Այս ձևի ժամանակ ցավային տիպիկ նոպայից առաջ կամ դրա գագաթնակետում զարգանում է աուրա` ի հայտ են գալիս զիգզագ, կայծեր, կայծակնային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ, որոնք տարածվում են աջ և ձախ տեսադաշտեր: Միգրենոզ աուրայի ժամանակ կարող է զարգանալ հեմիպարեզ (հեմիպլեգիկ ձև), ակնաշարժ խանգարումներ (օֆթալմոլոգիկ ձև), կարող է զարգանալ մի աչքի կուրություն (ռետինալ ձև) և այլն: Միգրենոզ աուրայի առանձնահատկությունը դրա ախտանիշների կարճատևությունն (60 րոպեից ոչ ավել) ու լրիվ դառնալիությունն է` միջնոպայական շրջանում հիվանդի մոտ բացակայում են նյարդային համակարգի ախտահարման ինչպես կլինիկական, այնպես էլ հարկլինիական նշանները:
Միգրենը ժառանգականորեն պայմանավորված հիվանդություն է, որի ընթացքի վրա ազդում են արտաքին և ներքին գործոնները:
Միգրենի պաթոգենեզը շատ բարդ է, դրա շատ մեխանիզմներ դեռ մինչև վերջ հետազոտված չեն: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ ուղեղային մեխանիզմներն առաջատար են միգրենոզ նոպայի առաջացման մեջ: Միգրենով տառապող հիվանդի մոտ ենթադրվում է գենետիկորեն պայմանավորված հակա- և նոցիցեպտիվ համակարգերի փոխհարաբերության փոփոխությանը հանգեցնող` վերջինիս վրա ազդեցության իջեցմամբ, լիմբիկո-ուղեղաբնային դիսֆունկցիայի առկայություն: Նոպայից առաջ տեղի է ունենում ուղեղային ակտիվացիայի մակարդակի աճ, ապա դրա իջեցում ցավային հարվածի ժամանակ: Միաժամանակ տեղի է ունենում այս կամ այն կողմի տրիգեմինո-վասկուլյար համակարգի ակտիվացում, որով պայմանավորված է հիվանդության հեմիկրանիալ բնույթը: Հայտնի է սերոտոնինի հատուկ դերը միգրենի ժամանակ: նոպայից առաջ ուժեղանում է թրոմբոցիտների ագրեգացիան, դրանցից անջատվում է սերոտոնինը, որը բերում է խոշոր զարկերակների և երակների նեղացմանը և մազանոթների լայնացմանը (նոպայի առաջին փուլի զարգացման կարևոր գործոնը): Հետագայում երիկամներով սերոտոնինի ուժեղացված արտահանման շնորհիվ, դրա պարունակությունն արյան մեջ իջնում է, որը, այլ գործոնների հետ մեկտեղ պայմանավորում է անոթների լայնացումն ու ատոնիան:
Այսպիսով, ցավը միգրենի ժամանակ մի շարք նեյրոգեն, անոթային, ինչպես նաև կենսաքիմիական գործոնների ազդեցության արդյունք է: Այս պրոցեսը ցիկլային է, դրա գենեզում առաջատար դերը ուղեղային մեխանիզմներին է:
Բուժումն իր մեջ ներառում է նոպայի դադարեցումը և միջնոպայական շրջանում կանխարգելիչ բուժումը: Ժամանակակից միջոցներին ներկայացվող հիմնական պահանջները արդյունավետությունը, անվտանգությունը, ազդեցության արագությունն է:
Միգրենի նոպան դադարեցնելու համար օգտագործում են 3 խումբ դեղամիջոցներ:
1-ին խումբը Միջին կամ թեթև ինտենսիվության նոպաների ժամանակ արդյունավետ կարող են լինել` պարացետամոլը, ացետիլսալիցիլաթթուն (ԱՍԹ) և դրա ածանցավորները, նուրոֆենը, ինչպես նաև խառը դեղամիջոցները` սեդալգին, պենտալգին, սպազմովերալգին: Այս խմբի դեղերի ազդեցությունն ուղղված է նեյրոգեն բորբոքման քչացմանը, ցավի մոդուլյտորների (պրոստագլանդիններ, կինիններ և այլ) սինթեզի ճնշմանը, ուղեղաբնի հականոցիցեպտիվ մեխանիզմների ակտիվացմանը: Դրանց նշանակման ժամանակ պետք է հիշել ԱՍԹ-ի նշանակման հակացուցումները` ստամոքս-աղիքային տրակտի հիվանդության առկայությունը, արյունահոսությունների նկատմամբ հակումը, սալիցիլատների նկատմամբ գերզգայնությունը, ալլերգիան, ինչպես երկարատև և առանց հսկողության ընդունման ժամանակ աբուզուսային ԳՑ-ի առաջացման հնարավորությունը:
2-րդ խումբը Դիհիդրոէրգոտամինի պրեպարատները (ռեդերգին, դիհիդրոէրգոտամին, դիհիդերգոտ) անոթի պատում տեղակայված սերոտոնինային ռեցեպտորների վրա ազդեցության շնորհիվ, օժտված են հզոր անոթասեղմիչ հատկությամբ, կանխարգելում են նեյրոգեն բորբոքումը և դրանով դադարեցնում են միգրենոզ գրոհը: Ամենաքիչ կողմնակի էֆեկտ ունի դիհիդերգոտ քթային սպրեյը: Այս պրեպարատի արժանիքը դրա կիրառման հարմարավետությունն է, ազդեցության արագությունը և բարձր արդյունավետությունը (նոպաների 75%-ը դադարում է 20-45 րոպեում):
3-րդ խումբը Սերոտոնինի սելեկտիվ անտագոնիստներն (իմիգրալ, զոմիգ, նարամիգ և այլն) են: Օժտված են ուղեղային անոթների սերոտոնինային ռեցեպտորների վրա ընտրողական ազդեցությամբ, կանխում են եռորյակ նյարդի վերջավորություններից P նյութի արտազատումը և նեյրոգեն բորբոքումը: Իմիգրանը կիրառվում է դեղահաբերով (100 և 50 մգ դեղահաբեր) և սրսկումների ձևով` 6մլ ենթամաշկային: Զոմիգը` 2,5 մգ դեղահաբեր: Կողմնակի ազդեցությունները` ծակոցի, ճնշման, մարմնի տարբեր հատվածներում ծանրության զգացում, դեմքի կարմրություն, հոգնածություն, քնկոտություն, թուլություն: Արդյունքը վրա է հասնում 20-30 րոպե, մաքսիմում 1 ժամ անց դադարում են ամենածանր նոպաները: Նարամիգը (2,5 մգ դեղահաբեր) օժտված է զոմիգի ազդեցության մեխանիզմին նման ազդեցությամբ, սակայն դրա կիրառումից ավելի քիչ է դիտվում միգրենոզ նոպաների վերադարձ:
Ներկայումս 2-րդ և 3-րդ խմբի պրեպարատները միգրենոզ նոպան դադարեցնող հիմային միջոցներն են:
Միջնոպայական շրջանի կանխարգելիչ բուժումը տարվում է ամսեկան 2 անգամ գրոհների հաճախականության դեպքում: Այդ դեպքում հարկավոր է 2-3 ամիս տևողությամբ կուրսային բուժում: Հազվադեպ միգրենոզ նոպաներով տառապող հիվանդներին բուժում ցուցված չէ: Կանխարգելիչ բուժման հիմնական խնդիրը նոպաների հաճախականության, ինտենսիվության իջեցումը` հիվանդների կյանքի որակի լավացումն է: Հիվանդության ժառանգական բնույթի պատճառով, հիվանդությունից լրիվ ապաքինում չի լինում:
Կանխարգելիչ բուժման համար օգտագործում են ոչ դեղորայքային բուժում, ինչպես նաև տարբեր ֆարմակոլոգիական միջոցներ: Որպես ոչ դեղորայքային մեթոդ կիրառում են թիրամինի սահմանափակ պարունակությամբ մթերքով` կարմիր գինի, պանիր, շոկոլադ, ընկույզ, ցիտրուսայիններ և այլն, դիետա: Թիրամինի ամինոթթուն ունի անոթասեղմիչ ազդեցություն և դրանով ունակ է սադրել միգրենոզ նոպան: Թիրամինի նկատմամբ գերզգայնության դեպքում, այս սննդամթերքի սահմանափակումը զգալիորեն կարող է իջեցնել միգրենոզ նոպաների հաճախականությունը: Կիրառում են փսիխոթերապիա; պարանոցային հատվածի վրա շեշտով մարմնամարզություն; օձիքային շրջանի մերսում; ջրային պրոցեդուրաներ; ասեղնաբուժություն: Միգրենի ժամանակ պոստիզոմետրիկ ռելաքսացիան ուղղված է պերիկրանիալ և ուսային գոտու մկանների երկրորդային մկանա-տոնիկ և միոֆասցիալ համախտանիշների արտահայտությունների քչացմանը: Միգրենի կանխարգելիչ բուժումը ներառում է տարբեր ֆարմակոլոգիական խմբերի պրեպարատներ, որոնք ընտրում են ինդիվիդուալ, հաշվի առնելով սադրիչ գործոնները, ուղեկցող հիվանդությունները, հուզա-անձնական առանձնահատկությունները, ինչպես նաև միգրենի ախտածին գործոնները: Կանխարգելիչ բուժման կուրսերն անցկացնում են նոպան դադարեցնող դեղամիջոցների հետ զուգակցված:
Ամենից շատ օգտագործում են β-բլոկատորներ (անապրիլին կամ օբզիդան): Անապրիլինի դոզան օրը 40-80 մգ է: Պրեպարատը կանխում է նոպայի զարգացումից առաջ դիտվող անոթների նեղացումը:
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ներկայացրեց ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման նոր կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:
Անդրադառնալով ԲՈՀ-ի կատարած աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշեց, որ 2011-ին ՀՀ-ում ստեղծվել են 49 մասնագիտական խորհուրդներ՝ 2010-ի 62-ի փոխարեն: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկու խորհուրդների` իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհդի գործունեությունը:
Տասը ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 12-ով, ինչը ԲՈՀ-ի ղեկավարը էական փոփոխություն չի համարում:
Արտուշ Ղուկասյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում ԲՈՀ-ի գործունեությունը եղել է ԿԳՆ-ի և կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ ԲՈՀ-ն իր ամբողջ գործունեությունն իրականացնելու համար որոշակի խնդիրներ ուներ: Հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում ԲՈՀ կանոնադրության մեջ էական փոփոխություն է կատարվել` կապված ԲՈՀ-ի գործակալության պետին տրվող օրենքներով և իրավական ակտերով չարգելված այլ լիազորությունների հետ, ինչը, ինչպես նշեց Ա. Ղուկասյանը, տալիս է լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:
Անդրադառնալով ԲՈՀ-ի կատարած աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշեց, որ 2011-ին ՀՀ-ում ստեղծվել են 49 մասնագիտական խորհուրդներ՝ 2010-ի 62-ի փոխարեն: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկու խորհուրդների` իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհդի գործունեությունը:
Տասը ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 12-ով, ինչը ԲՈՀ-ի ղեկավարը էական փոփոխություն չի համարում:
Գիտության բնագավառում առաջատարը տնտեսագիտությունն է, որից տասը ամիսների ընթացքում պաշտպանել են 85 թեկնածուական, բայց ոչ մի դոկտորական աշխատանք: Ֆիզիկա- մաթեմատիկական բնագավառում 60 որակավորման գործերից տասը գիտությունների դոկտորի աստիճանի համար է եղել:
Ամենակարևոր ձեռքբերումը ԲՈՀ-ի նախագահը համարում է մասնագիտական խորհուրդների կայքերը, այսինքն` պաշտպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը տեղադրված են մասնագիտական խորհուրդների կայքերում, ինչը հրապարակայնության լիարժեք ապահովում է ընձեռում: Այս տարի շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում` 51 պրոֆեսորի և 201 դոցենտի գիտական կոչում: Արտերկրում պաշտպանած՝ գիտական աստիճան ստացածների թիվը տասը ամիսների ընթացքում 17 է՝ անցյալ տարվա 26-ի փոխարեն, որից 15-ը՝ ՌԴ-ում, մեկ թեկնածուական՝ Շվեդիայից և մեկն էլ՝ Լեհաստանից:
Բացի այդ, ԲՈՀ-ի կողմից 39 աշխատանք է բեկանվել կամ ուղարկվել կրկնական քննարկման, որոնցից 4-ը՝ դոկտորակական, 35՝ թեկնածուական աշխատանքներ: Բեկանվում են այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի այս կամ այն կետին:
Հաջորդ կարևոր խնդիրը տպագրական գործունեության կազմակերպման հարցն է եղել: Հունվար ամսին ԲՈՀ-ը կունենա գիտական հրատարակություններին ներկայացվող նոր պահանջներ, որոնք խիստ և հստակ կլինեն: Առաջին հերթին գիտական հրատարակությունները պետք է հրատարակվեն գիտական կենտրոնների, գիտական կազմակերպությունների որոշմամբ, ինչը Ա. Ղուկասյանը կարևոր սահմանափակում է համարում և կարծում է, որ եթե առաջին կետը կարողանան հստակ պահպանել, հաջողություններ կունենան և այլ մակարդակներում: Հաջորդ կետը՝ պարբերականը պետք է լինի գիտական կամ գիտամեթոդական, ունենա գիտության մասնագիտական որոշակի ընդգրկում:
Նախորդ կանոնակարգում հայցորդը պետք է լիներ տվյալ հիմնարկի աշխատող վեջին հինգ տարիների ընթացքում, իսկ ներկայիս կանոնակարգում սա այլևս պարտադիր պայման չէ:
Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում, այսօր հերթական քաղաքացիական նախաձեռնությունն է. Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան:
«Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու եւ կնոջ միջեւ ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան:
Անցորդներին կտրամադրվեն թուղթ ու գրիչ: Նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երեւույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով եւ կարծիքներով:
Ընթացքում կբաժանվեն նաեւ տեղեկատվական բուկլետներ եւ թռուցիկներ:
Տեղեկացնում են կազմակերպիչները:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողա–փրկարարական աշխատանքները աղետի գոտում ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաժարժի զոհերի թիվը հասել է 601-ի, իսկ վիրավորներինը՝ 4152-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության եւ փոխգործակցության համար: Հանրապետության ղեկավարը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին եւ նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման եւ բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսեւորման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների եւ արժեքների տարածման եւ ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Նախագահի մամուլի գրասենյակիցն հայտնում են, որ դերասանուհին նման պարգեւի է արժանացել հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.