23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ «Հրազդան» հյուրանոցի մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը «Հրազդան» հյուրանոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջ կողային հատվածում` ծառի տակ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է որսորդական հրացանի խզակոթ և փող, ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափիչ 20, 5,45 մմ տրամաչափի 143 և լուսաազդանշանային 24 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 52 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 15.00-ին «Ռենո Դասիա Լոգան» մակնիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 17.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջնակ: Տուժողի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դուստրը վայր է ընկել շենքի բակում, սակայն պարզվել է, որ աղջիկը վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով: Ժամը 19.45-ին վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Արայիկ Հովակիմյանն ու խոստովանել, որ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 32 շենքի մոտ, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել ինքը: Կատարվում է քննություն:
Ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա և 48-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանց տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ինչպես հաղորդեցին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը նախագահել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն և բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը անցյալ շաբաթ հրաժարական էր տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:
«Lenta.ru»-ն հաղորդում է որ, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցը հոկտեմբերի 28-ի գիշերը Սանկտ-Պետերբուրգի փողոցներից մեկում գնդակահարել է Զվիադ Խաչատուրյանին:
Գիշերային ժամին ԱԴԾ երկու աշխատակիցներ վիճել են անցորդների հետ: Անցորդներից մեկը հակաճառել է նրանց: Ուժայինները ծեծել են տղամարդուն, ապա նրանցից մեկը «Օսա» գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է գլխին: Անցնող ոստիկանները ձերբակալել են կրակողին եւ նրա ընկերոջը: Խաչատուրյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Երեւանում, հոկտեմբերի 29-ին, Սարալանջի փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում`Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» հատվածում, BMW մակնիշի 24 OԼ 657 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել շինարարական արգելապատնեշին եւ ընկել հարակից շինհրապարակի տարածք, բախվել են «ՎԱԶ-2110» մակնիշի 19 ՏՕ 449 համարանիշի, «Շկոդա Օկտավիա» մակնիշի Տ 6790 համարանիշի (պատկանում է «Լիդեր» տաքսի ծառայությանը), «Մերսեդես Ե» մակնիշի 24 UO 701 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել եւ թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխվել` BMW-ի վարորդ, 27-ամյա Վ. Դավթյանը, ինչպես նաեւ «ՎԱԶ-2110»-ի վարորդ, 61-ամյա Ա. Հայրապետյանը եւ ուղեւորներ` 64-ամյա Հ. Հայրապետյանը, Սուսաննա Գրիգորյանը: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
«Մերսեդես Ե»-ի վարորդ, 26-ամյա Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը միջին ծանրության է:
Ես չեմ գրի արտագաղթի պատճառների մասին, չեմ բերի թվեր, չեմ ներկայացնի մասնագետի կարծիք` համացանցում սրտներիդ ուզածին չափ դուք կգտնեք այդ ամենը։ Ես ընդամենը կպատմեմ մի երիտասարդ կնոջ ու նրա ընտանիքի արտագաղթի պատմությունն կասեմ նրանց «թվերն» ու արտագաղթի դրդող նրանց անձնական պատճառները…
Լիլիկը փոքր երեխա էր, երբ ես հեռացա Կապանից։ Լիլիկին տեսնում էի ամառները` երբ հյուր էր գալիս տատին, իսկ ինքը, փոքր հասակից զրկվել էր հորից ու ապրում էր մոր հետ`Ագարակում։ Էն ժամանակ լավ էին ապրում` մայրն աշխատում էր կոմբինատում, որ սաղ քաղաքն էր կերակրում. խոշոր արդյունաբերական կենտրոն էր սովետմիության համակարգի Զանգեզուրը` էլ քեզ պղիձ, էլ մոլիբդեն, էլ ուրան ռադիոկատիվ, էլ ոսկի ու արծաթ…. Էդ ամենը մեր ընդերքում էր, հանում էին, մշակում ու ուղարկում անծայրածիր հայրենիքի գործարանները։ Ու մենք հպարտ էինք, որ մեր զանգեզուրյան ուրանն է երկիրը, չէ, աշխարհը խաղաղ պահող ատոմային ռումբի մեջ… Ապրում էին լիլիկենք բոլորի պես։ Լիլիկը առողջ ու սիրուն երեխա էր` սուր մտքով, պրպտող հայացքով։ Հետո ես մեծացա, հեռացա Կապանից, ու Լիլիկի մասին միայն գիտեի, որ դպրոցն ավարտելուն պես ամուսնացել է, երկու երեխա ունի, շատ դժվար է ապրում` դոմիկում, մայրն էլ չի աշխատում կոմբինատում…
«Գիտե՞ս ջանս ինչ ա դառել հող մշակելուց, հիշո՞ւմ ես ո՜նցն էի առաջ` «նեժնի-մեժնի», «նեժնի» չի մնացել, լրիվ ջիլ ա։ Ձեռքերս հիշո՞ւմ ես, որ մեծերով տանում էիք ինձ սիրելու, ո՜նց էիք ասում փափլիկ-թաթիկ` էլ տենց չեն, տղամարդու կոշտուկոպիտ ձեռքեր են դառել Լուս ջան…», — պատմեց ինձ Լիլիկը սոցցանցում, որտեղ նա ինձ գտել էր չգիտեմ ո՞նց, ու ես հարցուփորձ էի անում` ո՞նց ա, ի՞նչ ա։
«Մաման չի աշխատում, մենք իրա հետ չենք ապրում, մի սենյակ ա, տեղ չկա, մենք էլ դուրս եկանք մամայի տնից թուրքի գյուղում դոմիկում ենք ապրում, լավ ա հող կա գոնե, բայց դե ջուր չկա ջրենք կարգին բերք տա, ջուրը թանկ ա, գյուղատնտեսությամբ չես կարա հիմա տուն պահես` հենց էդ ջրի գինն ա, որը փողով ա, ամուսինս բենզին ա լցնում գրոշներով, չենք կարում ապրենք Լուս ջան։ Դոմիկն էլ, եսիմ դոմիկ ա, էլի, յոլա ա տանում, բայց դե ինչ անում ենք` չի տաքանում»,- ասում էր Լիլիկը, — «Երեխեքիս չեմ կարում նորմալ սնունդ ապահովեմ` թերսնումից հա հիվանդ են, բժիշկներն էլ` հո ձրի չեն, ամեն ինչ փող ա, փող ա ու փող ա, բայց էդ փողը որտեղի՞ց վերցնես, ո՞նց աշխատես, երբ նորմալ գործ չկա` որ կարենա երեխա գոնե կերակրի»։
Ես ինչ-որ ճանապարհներ էի փտրում Լիլիկին ու իր ընտանիքին օգնելու, բայց դե` քաչալը ճար ունենա` իրեն կանի։ Իմ ձեռը ճար չկար,բան չկար, որ օգնեմ….
Որոշ ժամանակ «օդնո» չէի մտնում, մի անգամ էլ մտա, ու Լիլիկն ինձ գրեց.
«Լուս, քոչում ենք Ռուսաստան, ընդե տուն են տալիս, գործ են տալիս, մի վեց ամիս հետո էլ` քաղաքացիություն։ Երեխեքս գոնե ընդեղ բանակ կգնան` էլի որ, ստեղից ապահով ա։ Երեխեքին ձրի են բուժում, ստեղի նման ձեւական չի` պարտավոր են, անում են, տենց եմ լսել, ով գնացել ա` գոհ ա»։
Ես Լիլիկին ասեցի, որ` «Նիսյա պանիրը թալակում ա լինում», որ զգույշ լինի` չխաբվեն, փորձեցի բացատրել, որ դա պետական քաղաքականություն է` ուղղված Հայաստանի հայաթափությանը, որ առաջներում էդ տեղերը աքսորավայրեր են եղել, որ որ հիմա քոչելով ինքնակամ իրենք իրենց աքսորում են Սիբիր…. Ի՜նչ փաստարկ ասես չբերեցի ես Լիլիկին, որ չգնան…
Բայց… Ի՞նչ իրավունքով էի ես համոզում նրան չգնալ, եթե նրա երեխաները թերսնումից հիվանդ էին, ինքն էլ վեր էր ածվել սպիտակ-սիրուն աղջկանից ջլոտ ու սեւ ուրվականի։ Ես ո՞վ եմ, որ նրան հետ պահեմ իր ու իր ընտանիքը փրկելու բնական մայրական բնազդային մղումից, ի՞նչ կարող եմ նրան առաջարկել, որ չգնա…
Հայրենասիրությո՞ւն։
Երբ մարդը մտածում է միայն գոյատեւելու մասին, նա դեգրադացվում է` նրա համար մեկ է ազգությունը, մեկ է հայրենիքը, մեկ է` ինչ հողի վրա է ապրում, միայն թե երեխան սոված չմնա։ Լիլիկի բոլոր բանական ազդակները թմրեցված էին, Լիլիկը կարողանում էր մտածել միայն գոյատեւելու մասին։ Նա չէր էլ հասկանում երեւի, թե ես ի՞նչ եմ ասում իրեն, ի՞նչ վտանգի մասին եմ ասում, խոսելով հստակ պետական քաղաքականության մասին, նա ատում էր այդ բառը…
Երեք ամիս առաջ Լիլիկը մենկեց Ալթայի մարզ։ Հիմա նա հազվադեպ է մտնում ինտերնետ` իրենք չունեն, ակումբ է գնում։ Կյանքից գոհ է.
«Ոչ մի վտանգավոր բան էլ չկար Լուս։ Ստեղ մեզ տուն են տվել, ամուսինս էլ ա աշխատում, ես էլ։ Երեխեքն էլ դպրոց-մանկապարտեզ` ամեն ինչ տեղը տեղին։ Մամային եմ պատրաստվում բերեմ` ստե իրան թոշակ ա հասնում ռուսականով։ Շատ, շատ գոհ ենք։ Ինչ սովետը փլվեց, ես ինձ սենց ապահով չէի զգացել, հալալ ա ռուսներին, հալալ ա Պուտինին»։
«Բա էլ հետ չե՞ք գա Լիլ»։
«Հետ ենք գալիս ի՞նչ անենք, հո հիմար չենք։ Դու էլ վեր կաց արի, ստեղ լիքը թերթեր կան` մի տեղ կգրես, տուն էլ կտան, իրոք լավ ա Լուս ջան, լավ ա…»։
Լիլիկենք փրկված են։ Դե հիմա, Պուտինը հաստատ էս տեմպերով ներգաղթը խրախուսելով կհասցնի նրան, որ իր թեկնածության համար տված ձայների քանակը կեղծել էլ պետք չի լինի` բոլոր միգրանտների ձայները «հալալ» իրենն են։
Մյուս կողմից էլ նույն ձեռքով կլուծի Տուվայի, Բուրյաթիայի ինքնավարության հարցը` նրանց իրավունքները կհասցվեն մինիմումի` ռեֆերենդումի միջոցով, ուր իհարկե` բնակչության զգալի մասը ներգաղթած «հալալ ա Պուտինին» ասողները կլինեն արդեն, Հայաստանից էլ միեւնուն ժամանակ էդ նույն ձեռով կհեռացվի դժգոհ էլեկտորատը` էլի կեղծելու կարիք չի լինի, ու տենց….
Մի խոսքով, երկնքից երեք խնձոր ընկավ`
Մեկն ասողին
Մեկը` լսողին
Մեկն էլ` լսածը հասկացողին
Հա՛լալ ա Պուտինին
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով:
Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Այս տարվա տասն ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.6%) :
2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5%, ոչ պարենային ապրանքներինը`103.9%, ծառայությունների սակագներինը`102.0%, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.3%, 112.3, 103.2 և 103.8%:
2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3%, ծառայությունների սակագներինը՝ 103.9%:
Հայաստանում ԱՄՆ դոլարն արժևորվել է: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-28-ի դրությամբ) 1.1% հավելաճ: 2011թ. հոկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.9% և 4.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 5.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.3% նվազում): 2011թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 376.45 դրամ, ինչը 4.5%-ով գերազանցել է 2010թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (360.28 դրամ):
«Հայկական Վարկած» -ն առաջիններից մեկն էր, որ արձագանքելով բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կոչին, անդրադարձավ «Թռչկան» ջրվեժի ճակատագրին: Այնուհետ սկսվեց պայքար, որն ուզում ենք հավատալ, պսակվեց հաղթանակով: Այսօր «Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, տարածել է հաղորդագրություն.
«Ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական, տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով՝ հայտարարում է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից:
Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»:
«Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինություն
Հ.Գ.Մենք էլ հույս ունենք որ այս պատրաստակամությունը չի լինի ընդամենը հարցից հանրության ուշադրությունը շեղելու փորձ:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հետաքրքիր հայտարարություն է արել. «Մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է` Հայաստանի փրկությունը նախագահական ինստիտուտից ձերբազատվելու մեջ է»:
Նա նշել է, որ ՀՅԴ-ն փորձել է 2005թ. փոխել վիճակը.«Թղթի վրա փոխվեց, իրականում` ոչ»:
Ըստ Դաշնակ գործիչի, երեք նախագահների փորձը ցույց է տվել, որ նախագահական համակարգը Հայաստանի համար ուղղակի թունավոր է. «Որոշ տեղերում միգուցե դա դեղամիջոց է, բայց երբ դեղամիջոցը շատ ես օգտագործում, դա կարող է թունավորել օրգանիզմը: Երբ ամենափոքր անգամ քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցը կարող է լուծվել միայն նախագահի կամ նրան շրջապատող թիմի մակարդակով, նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության առանձին օղակների հնարավորությունները սահմանափակված, ճնշված են նախագահի կողմից»:
ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվելիք Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հնարավոր գործընթացին ՀՅԴ-ի միանալու հավանականության վերաբերյալ Հովհաննիսյանը թերահավատ է. «Դրա համար ընդդիմադիր ուժերը պետք է հաղթեն ընտրություններում:ԱԺ-ում «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» միասին ներկայացված են 25 տեղով, 27 էլ չկա, որ կարողանան դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն որակական փոփոխություններ պառլամենտի միջոցով կատարելու համար անհրաժեշտ է քանակական ներկայացվածություն, հենց թեկուզ այդ գործընթացի հնարավորությունն ունենալու համար: Այդ դեպքում քո ձեռքում կգտնվի մի գործիք, որը կսաստի իշխանությանը և կպարտավորեցնի նրան աշխատել ավելի խոհեմ»:
BBC-ն իր աշխատակիցների համար վարվեցողության դասընթացներ է կազմակերպել, թե ինչպես պետք է պահեն իրենց ընկերության աշխատակիցներն ու հատկապես հաղորդավարաները Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում:
Ինչպես գրում է Daily Mail թերթը, թրեյնինգի համար ձայնագրել են տեսաերիզ, որտեղ հայտնվում է 85-ամյաԵղիսաբեթ թագուհու մահվան մասին: Դրանից հետո էկրանին հայտնվում է թագուհու լուսանկարը և հնչում Մեծ Բրիտանիայի հիմնը:
Ացելացնենք, որ 2002 թվականին BBC-ն ենթարկվել է քննադատության այն բանի համար, որ մայր թագուհու մահվանից հետո հաղորդավարը էկրանին հայտնվել էր մոխրագույն կոստյումով և մուգ կարմիր փողկապով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.