23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլ ամսին առաջին անգամ աչքովս ընկավ Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան էջը։ Այդ ժամանակից հետեւում եմ էջին, հետեւում եմ գիտնականների պահանջի «բավարարմանը»։
Ֆեյսբուքյան այս նախաձեռնությունը մինչև էսօր եղածներից տարբերվում էր իր և՛ քանակական, և՛ հատկապես որակական առումներով, քանի որ գրանցվածները համարյա թե բոլորը գիտնականներն են ու«հարցեր լուծել» կարողացող կառույցները, այսպես ասած՝ շահառուներն ու թիրախային խմբերը:
Նախաձեռնության մեկ այլ առանձնահատկությունն այն էր, որ այստեղ չկար ոչ միայն հիերարխիկ, այլև նույնիսկ կազմակերպչական կորիզ՝ չես կարող որոշել, թե ով է ի վերջո գլխավորը, այսինքն՝ գլխավոր չկա, նախաձեռնող խումբ չկա:
Եվ ամենակարևորը. ի տարբերություն սովորաբար գործածության մեջ մտնող առաջարկներից, առաջին անգամ գիտնականները հանդես են եկել առաջարկներով, որոնք անվանական ամրագրված են, և հետագայում բավական կլինի միանվագ որոշակի գումար տրամադրելու առաջարկն ուղղակի կոչել X-անվան առաջարկ։
Կարապետ Մկրտչյանի էդպիսի մի առաջարկով էլ սկսվեց գիտնականների «ֆինանսական» հաղթարշավը` բարձր impact factor` ազդեցության գործակից(ԱԳ) ունեցող միջազգային ամսագրերում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար հոնորար տրամադրել. 1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Բայց Կարապետը պետությունից էր ուզում, ոչ թե օլիգարխներից։ Ու, ստացվեց էն, ինչ ստացվեց` մի քանի ամիս գիտնականները «տժժացին» ու «տժժացրին» ու վերջ. Էսօր պարզ է արդեն, որ ամենալայնամասշտաբ ֆեյսբուքյան հասարակական նախաձեռնությունը կրախ է ապրել. Սա իմ եզրակացությունն է։ Ինչո՞ւ, կհարցնեք, նրանք բավականին հաջողություններ են արձանագրել։
Այո, հասան ` թե՛ ճշգրիտ , և թե՛ հասարակական գիտությունների ոլորտներում երիտասարդ գիտնականների համար մրցանակների։ Ապրեն։ Հետո՞։ Հավաքեց Գագիկ Ծառուկյանը գիտնականներին, տվեց պարգեւները։ Ներկա լինելով ճշգրիտ գիտությունների մրցանակների հանձնման մասին ես գրեցի, հրապարակումս էլ քննադատության արժանացավ Նիկալայիչի PR-շիկների կողմից:
Ու գիտնականներն էլ` կային որ համաձայն էին, մի մասն էլ քննադատում էր` թե չուզողություն եմ անում…Դրանից հետո էջին հետեւում էի, ճիշտ է, բայց` վերապահումով: Գիտնականներն էլ չնայած «թթու» հոդվածին, շարունակում էին հրավիրել իրենց միջոցառումներին, որոնցից շատերից ես հրաժարվում էի: Վերջապես համաձայնվեցի մեկնել Ծաղկաձոր, ուր Երիտասարդական Հիմնադրամի շենքում գիտության հիմնախնդիրներին նվիրված համաժողով էր լինելու։
Դրանից մեկ օր անց գիտաժողովի մանակիցներին էր այցելել երկրի Նախագահն ու քանի որ ես մեկ օր շուտ էի վերադարձել, չդիմանալով անհարմար պայմաններին, տեղի անցուդարձը ինձ հաղորդել էին հեռախոսով, ես էլ անմիջապես գրել էի ։ Դրան հաջորդել էր բլոգային մի գրառում` Վայաչյա’ն, այսպես կգրես: Լսում եմ։ Ոչ մի կերպ այդ հիմար գրառմանը մինչ օրս չէի անդրադարձել, սպասում էի, որ գիտնականները կհերքեն, բայց…
Հիմա, էս լույսի տակ, կարելի է ասել, որ ես «աբիժնիկություն» եմ անում, ու ասում եմ` պարոնայք գիտնականներ ո՞նց էին «պադաչկեքը», որ ասում էի «պադաչկեք» են լինելու, որ ասում էի` ոչ մի լուրջ բան չեն անելու, PR-ի համար մի երկու կոպեկ կգցեն ու վերջ։ Ոչ մի երկարաժամկետ պայմանավորվածություններ, ոչ մի ֆինանսավորման ավելացում էլ դուք չեք ստանա, քանի որ դուք գործում եք առանձնացած, քանի որ դուք միայն ձեր ոլորտի հարցն եք բարձրաձայնում ու բացի գիտության ֆինանսավորման հիմնախնդիրներից ձեզ ոչինչ չի հետաքրքրում…
Ասում էի, որ հնարավոր չի առանձին մեկ կամ երկու նախաձեռնությունների սահմաններում հասնել երկարատեւ հաջողությունների, ասում էիք` չէ, մենք գիտենք ինչ ենք անում, ամենքս մեր բնագավառում ենք հեղափոխություն անում։ Ո՞ւր է ձեր հեղափոխությունը, է՞ս էր, երկու կոպեկ։ Բա ամոթ չի՞։
Որ ասում էի, որ ցանկացած նախաձեռնություն, երբ դեմ է առնում պատի, մտնում է քաղաքականություն, ասում էիք` մենք քաղաքականություն չենք ուզում խառնել, մեր պահանջը քաղաքացիական է։
Չգիտեմ էլ ինչ ասեմ, իմ սիրելի գիտնականներ։
Միացեք ամենուր բողոքող ժողովրդին։ Մեր գործն արդար է, մենք կհաղթենք` եթե լինենք միասնական։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ունենան միասնական ցանց, միայն էդ դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Սիրելի գիտնականներ, օգտագործե՛ք ձեր գիտելիքները։ Օգնե՛ք մեզ լինել Հայաստան`կայուն պետականությամբ պետություն, ազգային ինքնությամբ ու արժանապատվությամբ օժտված գիտակից հասարակությամբ, օգնե՛ք ելքեր գտնել, դուք խելք ունեք, խելքի ծով եք, եկեք փրկենք մեր հայրենիքը ամայացումից, մենակ հո դուք չե՞ք թողնում-գնում, բոլորն են գնում…
Մի թքեք Աստծու տվածի վրա, էն խելքը, որ թեժ պահին միայն իր նեղ անձնական ոլորտի հարցերը լուծելով է զբաղված, չի կարող արդյունք տալ։ Ձեր խելքը բոլորինն է, մի ճնշեք այն օլիգարխների ընդունարաններում խելոք-խելոք նստելով ու էդ խելքի վրա թքելով, որովհետեւ ով խելք ունի` կհասկանա ինչն ինչոց է, ու որ ձուկը գլխից վաղուց հոտած է, ինչքան ուզում ես համեմունքներ գցի` չի ուտվի։
Բարին ընդ ձեզ։
Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: Ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Վազգեն Օհանյանը, ով նախորդ օրը` գիշերը ժ. 03.00-ի սահմաններում, բաց դռնից մտել է Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել: Սենյակ է մտել թոշակառուի թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, և Վազգեն Օհանյանը փախուստի է դիմել: Սուսաննա Բեկնազարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վազգեն Օհանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի
Այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը.«Մենք գոհ ենք եղել Ալիկ Սարգսյանի աշխատանքից, նախագահն էլ է գոհ եղել, սակայն նրան նշանակելու ու ազատելու լիազորությունը նախագահինն է: Որոշվել է, որ պետք է կատարվի դերակատարների փոփոխություն», ասել է ՀՀԿ փոխնախագահը,հրաժարվելով մեկնաբանել Ալիկ Սարգսյանի` այլ պաշտոնի նշանակման հարցը:
Ի դեպ, շրջանառվում է ոստիկանապետին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակելու լուրը: Իսկ Արմեն Գևորգյանին, Վիգեն Սարգսյանից հետո, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնում նշանակելու հարցը:
Հնարավոր այլ պաշտոնանկությունների մասին հարցին, Սահակյանը խուսափել է կոնկրետ պատասխանել.«Մեծ քաղաքական թիմ է, և անընդհատ հնարավոր է դերակատարների փոփոխություն: Լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բաներ կլինեն»:
Բրիտանացի հայտի երգիչ սըր Էլթոն Ջոնը հիվանդանոցում է: Նա հիվանդանոց է տեղափոխվել աղիքային ինֆենկցիայով և ստիպված է հետաձգել իր համերգների շարքը, որոնք տեղի էին ունենալու Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Այս մասին նշվում է երգչի պաշտոնական կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ 62-ամյա երգչի մոտ ինֆեկցիայի ծանր տեսակ է և հարբուխ:
Ավելի վաղ երգիչը չեղյալ էր համարել համերգները Դուբլինում, Լոնդոնում, Լիվերպուլում և ևս մի քանի այլ քաղաքում:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին: Պատահարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Քիչ առաջ, ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ դեռ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցով նորություն չունեն, սակայն հաստատեցին, որ իրոք, վիճակը խառն է:
Լուրերը մյուս պաշտոնանկությունների վերաբերյալ դարձյալ խմորումների մեջ են: Մեր ունեցած Հավաստի տեղեկություններով, սկսված խառնաշփոթի արմատները տանում են Մոսկվա, որտեղ մի քանի աղմկահարույց բացահայտումներ դարձան և դառնալու են, ոչ միայն Երևանի քաղաքապետի, այլև, երեկ մամուլում շրջանառվող մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության պատճառը.
Slag.am ինտերնետային կայքը երեկ ուշ երեկոյան լուրեր էր տարածել, թե հրաժարականի դիմում են ներկայացնելու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը և որին կփոխարինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` Արզուման Հարությունյանը և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի շուրջ օղակը Մոսկվայի ճնշմամբ ավելի ու ավելի է սեղմվում: Քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինիս գործունեության հետ կապված խնդիրներ են առաջացել նաև Մոսկվայում:
Ասել, որ պրոցեսը ներիշխանական դասավորումներ են այնքան էլ ճիշտ չէ, և միայն այս ֆոնի վրա է հասկանալի, թե ինչու ՀՀԿ-ն շտապեց քաղաքապետ նշանակել Տարոն Մարգարյանին, որը թերևս այս խաղից դուրս ֆիգուր է և այս պահին «ամենաանմեղը»:
Իսկ թե այս ամենի հետ կապված մեծ հաշվով ի՞նչքան տուժեց պետությունը և հերթական խոշոր մեքենայությունների արդյունքում ի՞նչ կորցրեց հասարակությունն ու շարքային քաղաքացին, ոչ ոքի չի հետաքրքրում: Ոչինչ, որ նա չափազանց ծանր վիճակում է և գոյության խնդիր է լուծում:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այսօր սկսվել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլ Էրղինի պաշտոնական այցը Ադրբեջան:
Գործակալությունը հայտնում է, որ Ս. Էրղինն այսօր կհանդիպի Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիկրեթ Մամեդովի, ինչպես նաև Սահմանդրական դատարանի ղեկավար Ֆարհադ Աբդուլլաևի հետ:
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մինչև 2012թ. Ռուսաստանի տարածքը չի լքի։
«Ամենայն հավանականությամբ վարչապետը մինչև 2012թ. մարտ արտասահմանյան գործողումներ չի ունենա»,– հաղորդում է ռուսական Rbc Daily պարբերականը՝ վկայակոչելով Ռուսաստանի Սպիտակ տան իր աղբյուրը։
«Կառավարության ղեկավարը մտադիր է ամբողջությամբ ներքին գործերի վրա կենտրոնանալ»,– ասել է վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դրա փոխարեն Պուտինը բազմաթիվ այցեր կիրականացնի Ռուսաստանի Դաշնության տարածքում։
«Պուտինը հեղինակության հետ կապված խնդիր չունի, առավել ևս «խնդիր չունի» մրցակիցների հետ. նրանք կանխատեսելի են և ոչ վտանագավոր,–նշում է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մարկինը և հավելում,– PR–քարոզարշավը Պուտինին պետք է, որպեսզի նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքի, քան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ խորհրդարանական ընտրություններում։ «Առաջադրանքը որոշ առումներով պարադոքսալ է, քանի որ Պուտինը նախ պետք է ամեն բան անի «Եդիանայա Ռոսիայի» «արժանի արդյունքների», ապա նաև ավելի շատ բան անի սեփական արդյունքների համար»,–կարծում է վերլուծաբանը։
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մոտ հէկ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց: Այս մասին ասվում է «ԷկոԼուր»-ի և «Չենք լռելու»-ի համատեղ հայտարարությունում։
«Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:
««ԷկոԼուր»-ն ու «Չենք լռելու»-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «բարի կամքի դրսևորումից»:
Այդ «բարի կամքին» ու կամայականություններին պետք է փոխարինելու գա օրենքը»,- նշվում է հայտարարությունում:
Անկասկած դեռ կարծես երեկ Քիմ Քարդաշյանը ամբողջ իր երևակայությունը ներդրեց (արդեն նախկին ամուսին) Քրիս Համֆրիսի հետ ամուսնության արարողակարգում, սակայն ամուսնությունից ընդամենը 72 օր հետո ամուսնական կյանքը նրան ձանձրացրել է:
Քիմ Քարդաշյանն այսօր Լոս Անջելեսի Գերագույն դատարան է ներկայացրել ապահարզանի փաստաթղթերը:
Այս տեղեկությունը հաստատել է Քարդաշյաննի պրոդյուսեր և գործընկեր Ռայեն Սիկրեստը:
kleo-ն հաղորդում է, որ Քարդաշյաննի բաժանության գործով կզբաղվի աստղային բաժանություններով մասնագիտացած հայտնի դատապաշտպան Լաուրա Վասսերը (Laura Wasser), ում պատվիրատուների շարքում են այնպիսի հանրահայտ աստղեր ինչպես` Բրիթնի Սփիրսիը (Britney Spears), Մարիա Շրայվերը (Maria Shriver), Անջելինա Ջոլին (Angelina Jolie), Ռայն Ռեյնոլդսը (Ryan Reynolds) և շատ ուրիշներ:
«Ես չգիտեմ երբ նրանք կհայտարարեն ապահարզանի վերաբերյալ, և գլխավորը ես չգիտեմ, թե ինչու նրանք այս ամենը սկսեցին` ամուսնացան, սակայն նրանց ամուսնությանը վերջացած է, այսօր Քրիս Համֆրիսը փորձել է մուտք գործել այն հյուրանոց, որտեղ Քիմն է ապրում, բայց դա նրան չի հաջողվել:», — DailyMail-ը հաղորդում է վկայակոչելով անանուն աղբյուրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.