23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ինքը կարողացել է խորհրդարանում ստեղծել հանդուրժողականութան, համերաշխության մթնոլորտ։ Այս մասին նա ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հետադարձ հայացք գցելով Ազգային ժողովում իր նախագահության տարիներին:
«Ես ընդհանրապես գործադիրի մարդ եմ, և երբ նախագահն ինձ առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնը, ես մտածեցի, զարմացա, բայց ասեմ, որ ԱԺ նախագահի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է, և այն դեպքում, որ տարբեր քաղաքական ուժեր կան Աժ-ում, տարբեր կարծիքներ կան, անկախ պատգամավորներ, ունենք երկու օպոզիցիոն քաղաքական ուժեր, ունենք կոալիցիա, որտեղ ԱԺ նախագահը պետք է լինի շատ հեռատես, կարողանա կազմակերպել այդ աշխատանքները: Իմ կարծիքով`այստեղ պետք է այնպիսի փորձ, այնպիսի հատկանիշ, որը ոչ մի համալսարանում չեն սովորեցնում։
Այստեղ նաև շատ կարևոր է մարդկային ֆակտորը, ես կարողացա ստեղծել այնպիսի դրական իրավիճակ, հանդուրժողականություն, համերաշխություն, փորձել դարձնել ԱԺ ամբիոնը բազմակարծության ամբիոն, հնարավորություն տալ քաղաքական բոլոր ուժերին ներկայացնել իրենց տեսակետները, և ընդհանուր որոշում կայացնել ի նպաստ հայրենիքի զարգացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով. «Իմ կարծիքով, ստացվել է այս երեք տարիների ընթացքում կազմակերպել ԱԺ բնականոն աշկատանքը»։
Հրապարակվել է ԱԺ հերթական ընտրությունների օրը. դրանք տեղի կունենան 2012-ի մայիսի 6-ին:
Ճակատագրի բերմամբ այն կատարվել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից, որը նոյեմբերի 14-ին, հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա մի տեսակ արդարացել է. «Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց եւ քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են: Այս ընտրությունները մեզ համար քննություն է, քանի որ մենք` եւ նախագահը, եւ բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը: Նոր Ընտրական օրենսգիրք ունենալու պայմաններում ընտրություններ լինեն շատ թափանցիկ, ազնիվ եւ արդար: Եթե չլինեն, ապա այս չորս տարիների աշխատանքները լցվելու են ջուրը:Եվ ես նաեւ այս քայլով որոշ իմ կուսակից ընկերների, որոշ քաղաքական գործիչների համար ուզում եմ օրինակ ծառայել, որ պաշտոնին, աթոռին կառչած չեմ, եւ ինձ համար դա ինչ-որ տեղ չափանիշ չէ, որ լինեմ ՀՀԿ անդամ կամ դրանով չէ, որ ես պետք է նախագահին նվիրված լինեմ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակնկալում է կրկին ստանալ ԱԺ նախագահի պաշտոնը: եթե իհարկե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կրկին հաղթանակ տոնի. «Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»:
Ստացվում է, որ Աբրահամյանին ասել են` ապացուցիր որ հավատարիմ ես, լավ աշխատիր, ու կրկին կարող ես ակնկալել ԱԺ-ի նախագահի պաշտոնը:
Շահարկվող Քոչարյանական գործոնի մասով ԱԺ նախագահն ասել է. «Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին՝ Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք։ Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին եւ հիմա էլ։ Այնպես որ սա կապ չունի մեկը մյուսի հետ:Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ եւ աթոռից կառչելով չեմ ուզում կարեւորեմ իմ դերակատարությունը։ Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ ես համաձայնել եմ։ Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է։ Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է եւ կուսակցությունը ինձանից ինչ ակնկալիք ունի։ Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը։ Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար»:
Մի տեսակ շատ միանման է ստացվում բորոր հրաժարականների մեկնաբանությունը. և Ալիկ Սարգսյանը, և Հովիկ Աբրահամյանը կարծես նույն դասը սերտած լինեն. Միանման ու նույն ոգով շարունակ երդվում, կրկնում են իրենց հավատարմությունը գործող նախագահին, կարծես իրենցից հրապարակավ ապացույցներ են պահանջել:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր` նոյեմբերի 2-ին կրկին բարձրացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 379.2 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեր 379.12 դրամ:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6.51 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս փոքր-ինչ թանկացել է: Դոլարը գնվում է 378 կամ 378.5 դրամով, վաճառվում 381-ով:
Հայաստանի իշխանություններն ուզում են օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար եւ ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 2-ին հրապարակել է ակումբային թիմերի համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը: Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Բարսելոնան շարունակում է լինել աշխարհի ուժեղագույն ակումբը:
Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մադրիդի Ռեալն ու Մանչեսթեր Յունայթեդը:
Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանին այսօր ընդունել է Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման հեռանկարները, ընդգծվել է երկու երկրների քաղաքական շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության է արժանացել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012թ. ընթացքում կայանալիք միջոցառումների, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ուղղվածությամբ համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Էտոյի հավաստմամբ` երկրի քաղաքական շրջանակները բարձր են գնահատում Հայաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները և երախտագիտությամբ են ընդունել մարտին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցությունը:
Հետաքրքիր մարդ է Գասպարյան Վովան, Ռազմական ոստիկանությունից գնաց ՊՆ, բայց չթողեց, ՌՈ –ում իր պաշտոնը, և իր շքեղ ու հիրավի ճաշակով աշխատասենյակից, դե ֆակտո ղեկավարում էր համակարգը. Հիմա ՊՆ-ից գնաց դարձավ ոստիկանապետ, բայց հայտարարել է թե`ես չեմ կարող բանակը թողնել, ոչ մի պարագայում, ինչու` որովհետև երկար տարիներ ես բանակում եմ եղել, էստեղ են իմ մարտական ընկերները: Ես կարծում եմ բանակին ավելի օգտակար կլինեմ` որպես դրսի հայացք: Ստացվում է որ բոլոր ոլորտները միասին ղեկավարելու ցանկությունը Գասպարյանինն է, սակայն չի բացառվում, որ դա գլխավոր գերագույն հրամանատարի մոտեցումն է`վստահել մեկին, պահանջել մեկից. Դիմացը ընտրություններ են:
Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացրել 10 միլիոն դոլար հատկացնել Թուրքիային երկրաշարժից տուժած բնակչության կարիքները հոգալու համար:
Այս մասին գրում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, այդ միջոցներով ծրագրվում է կառուցել մոտ 1,5 հազար ժամանակավոր բնակելի:
Հիշեցնենք, Վան քաղաքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին զոհ էին գնացել 600-ից ավելի մարդ: Տուժածների ընդհանուր թիվը` 2500-ից անցնում է: Երկրաշարժի հետևանքով մասնակի կամ հիմնովի քանդվել էր 2 262 շինություն:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 5-ից օրենքով կթույլատրվի միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը` վկայակոչելով Սեռերի իրավահավասարության նախարարության իր անանուն աղբյուրները` նշելով, որ եկեղեցիներին չեն պարտադրի նման ամուսնություններ կնքել: Ներկայում լեսբուհիների և գեյերի ամուսնությունը եկեղեցում օրենքով արգելվում է:
Սակայն անգլիկան եկեղեցին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր օրհնությունը տալ համասեռամոլներին: Միաժամանակ, եկեղեցականները մտավախություն են հայտնել, որ ապագայում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների համար կարեղ է օրենք ընդունվել, որով նրանք կկարողանան դատի տալ քահանաներին` ամուսնությունը չգրանցելու համար:
Ներկայում Մեծ Բրիտանիայում ամուսնություն է համարվում տղամարդու և կնոջ միությունը, իսկ միասեռականների համար օգտագործվում է «քաղաքացիական զուգընկեր» տերմինը:
Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարվում է ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն: Այսօր նա լրագրողներին ասել է, որ Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածությունը դեռ չի քննարկվել. «Այդ հարցով քաղաքական քննարկումներ չեն տարվել: Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ես այդպիսիք չունեմ»:
Մեկնաբանելով Աբրահամյանի որոշումը` Հարությունյանը նկատել է, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում խորհրդարանի նախագահին միաժամանակ գլխավորել կուսակցության նախընտրական շտաբը: «Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լիովին կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Դա լիովին տրամաբանական է, քանի որ քաղաքական ինտենսիվ պայքար է սպասվում, եւ մենք պետք է մոբիլիզացնենք ուժերը»,- հայտարարել է Հարությունյանը:
Նա կոռեկտ չի համարել այսօր քննարկել հարցը. «Տվյալ պահին նոր թեկնածություն չի քննարկվել: Հնարավոր թեկնածուների անուններ տալը կոռեկտ չի լինի` հաշվի առնելով, որ պաշտոնն էլ այս պահին դեռ ազատ չէ», նշելով, թե հրաժարականի հայտարարությունից 5 օրվա ընթացքում պետք է լինի դրա հաստատումը: Միայն դրանից հետո խորհրդարանականները կանցնեն նոր նախագահի ընտրությանը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը կարծում է որ պետք չէ զուգահեռներ տանել կառավարությունում եւ խորհրդարանում կադրային փոփոխությունների միջեւ: Նա կտրականապես հերքել է պաշտոնը լքելու Հովիկ Աբրահամյանի որոշման եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության միջեւ կապը: «Չեմ կարծում, թե պետք է զուգահեռներ տանել գործադիր մարմնում եւ օրենսդիր դաշտում վերադասավորումների միջեւ»,- ասել է Հարությունյանը:
Ըստ պատգամավորի, վերջինը, կրում է առավել ուժեղ քաղաքական երանգ, մինչդեռ կառավարությունում ղեկավարության փոփոխությունը պայմանավորված է «այլ չափորոշիչներով»:
Հարցին` թե սպասվում է ուժայինների` ԱԱԾ պետի, գլխավոր դատախազի, և այլոց հրաժարականները, որոնք ակտիվորեն քննարկվում են մամուլում,Հարությունյանն ասել է, որ իրեն նոր վերադասավորումների մասով ոչինչ հայտնի չէ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.