23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան` մասնակցելու Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:
Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով:
Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել ‘’Օպել Վեկտրա Բ’’ մակնիշի 15 ՕՕ 374 պետհամարանիշի ավտոմեքենան: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել վարորդ,1973 թվականին ծնված Սուրեն Զատևոսյանի դին:
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 70 ամենազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը:
Առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Երկրորդ տեղում է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով անցած տարի վարկանշային աղյուսակում չորրորդն էր:
Անցած տարվա առաջատար` Չինաստանի նախագահ Ցզինտաոն այս տարի երրորդն է:
Չորրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով առաջին տասնյակում միակ կինն է: Հնգյակը եզրափակում է Microsoft-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանիցից մեկը` Բիլ Գեյթսը:
Վեցերորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ իբն Աբդել-Ազիզը, նրան հաջորդում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Ութերորդ տեղում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, ապա Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, իսկ տասներորդ տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը զվաղեցրել է 59-րդ տեղը:
Դուք վերջերս հայտարարություն արեցիք, որտեղ անդրադարձ եղավ ճանապարհաշինարարության խնդիրների հետ կապված մի իրոք մտահոգիչ հարցի. Ոլորտը այժմ տնօրինում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, Դուք առաջարկում եք, որ ինչպես Ռուսաստանում է, և ԱՊՀ երկրներում`ենթակայությունը փոխել, հանձնելով` կամ Վարչապետի կամ նախագահի ինստիտուտին. Ինչո՞վ եք դա հիմնավորում.
ճանապարհաշինությունը ռազմավարական նշանակություն ունի և պետք է ենթարկվի կամ նախագահին կամ վարչապետին` ուղղակիորեն: Մեր սիստեմը սխալ է և արդյունավետ չի գործում:
-Նախ նախկինում` մինչև 1991թ. ՀՀ-ն ունեցել է ՀՀ Ճանապարհների շինարարության և շահագործման նախարարություն: 91-ին այդ նախարարությունը լուծարվեց և միացավ Տրանսպորտի նախարարությանը, նախկին ժամանակահատվածում հանրապետությունում կար մոտ 40 շրջան, եթե չեմ սխալվում, որ ունեին իրենց տեղային կազմակերպությունները: Նախարարության կողմից գործում էր գծային շահագործման վարչություն, որը հատուկ զբաղվում էր ճանապարհների շահագործմամբ: Այդ ժամանակ հիմնական ստացված գումարը բյուջեից հատկացվում էր տվյալ ճանապարհի շահագործմանը: Օրինակ` նախկինում ասենք եղել է Մասիսի շրջանը, Էջմիածնի շրջանը և այլն. բոլոր շրջանները ունեցել են իրենց ՃՇՇՏ — ները`Ճանապարհային շահագործման տեղամասեր: Նրանց հիմնական աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է գիշեր, ցերեկ հետևեն ընդհանուր վիճակին: Ամեն օր էր պետք հետևել և դա էր, որ ապահովում էր ճանապարհների պահպանումը: Իսկ 1991 թվականից ՀՀ բոլոր շահագործող կազմակերպությունները սեփականաշնորհվեցին: Եվ դա էր այն հիմնական պատճառը, որ ճանապարհների շահագործումը և վերանորոգումը պատշաճ ձևով չիրականացվեց:
-Իսկ ներկայումս ճանապարհային համակարգը չի՞ գործում որպես այդպիսին, ինչպե՞ս պետք է գործի ընդհանրապես:
— Նախ ներկայացնեմ 3 հիմնական կետ` ինչ է անհրաժեշտ ճանապարհների անվտանգ երթևեկության պահպանման համար:
1 . Անվտանգության երթևեկությունը կարգավորելու համար ճանապարհները, ճանապարհային կառույցները պետք է ապահոված լինեն, միաժամանակ տեխնիկապես սարքին վիճակում:
2. Ավտոմոբիլային ճանապարհների շահագործումը բարձր մակարդակով պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցկացնել ճանապարհներին:
3. Ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և պահպանման համար աշխատանքների պլանավորումը պետք է իրականացնել գործող նորմոտիվային փաստաթղթերով` կազմելով համապատասխան ստուգման պլան-գրաֆիկ: Այն կատարելու համար անհրաժեշտ է սիստեմատիկաբար հավաքել տվյալներ ճանապարհների պահպանության վիճակի մասին. շեշտում եմ` սիստեմատիկաբար:
Դա պետք է իրականացնի Ճանշին կազմակերպությունը` հանձինս Տրանսպորտի նախարարության,« Հայավտոճան» ՊՈԱԿ- ի:
-Փաստորեն մշտական հսկողություն չկա, որակ չկա, հետո էլ զարմանում ենք, թե ինչու՞ ենք այս վիճակում:
-Այո, ցավոք: Կառավարությունը պատահական մարդկանց է նշանակում որպես նախարարներ, տեղակալներ: Նախկին ղեկավարների կառկառուն ներկայացուցիչներից մեկին, միտումնավոր անունը չեմ տալիս, հարց են տալիս, թե ինչի մեզ մոտ ճանապարհներին օրինակ` Երևան -Սևան, Երևան -Արտաշատ և այլն վերանորոգումից հետո խորդուբորդություններ առաջացան. Պատասխանում է. «Գիտեք ինչ , մեր հանրապետությունը դեռ այդքան հարուստ չի, որպեսզի ձեռք բերի լազերային ասֆալտ փռող մեքենաներ, որպեսզի կարողանաք բավականին հավասարաչափ էդ հարցը կարգավորենք: Այսինքն` համակարգում ճանապարհաշինարար չկա, մասնագետ չկա, որ տվյալ նախարարին բացատրի, թե մեզ ոչ թե լազերային «ուկլդաչիկ» է պետք, այլ ուղեղ է պետք , որ պատրաստենք նորմալ մասնագետներ. ճանապարհի հիմքը պետք է արվի նորմալ, որից հետո մնացած բոլոր հարցերը կլինեն իրենց տեղում: Մեր խնդիրը համապատասխան կադրեր չունենալն է, դրա համար աղետալի վիճակում ենք գտնվում:
-Իսկ կադրերի հարցը ինչո՞ւ է մտել փակուղի, պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:
-2000 թվականին Երևանի թիվ 1 Ճանշին վարչությունը սեփականաշնորվեց` դառնալով երևանի «Ճանշին» ԲԲԸ: Իսկ 2000 թվականից սկսվեց վայրագությունը այդ կազմակերպության նկատմամբ. Տվյալ կազմակերպությունը համաշխարհային բանկի փողերով իր աշխատանքը կատարեց, որից հետո Լինսի ծրագրով նախատեսված աշխատանքներին կազմակերպությանը թույլ չտվեցին մասնակցել: Նրանց պետք էր մի կազմակերպություն, որ ենթարկվի իրենց: Շարունակվեց հետապնդումները. 2003 թվականից սննկացվեց հիմնարկը, դրանից հետո երկար ժամանակ չաշխատեցի տվյալ բնագավառում: Զբաղվեցի ազատ գործունեությամբ, նույնիսկ Ռուսաստանում շինարարական նյութերի արտադրությամբ և այլն: Եղա Լիբիայում, մասնակցեցի մեծ ճանապահաշինարարական աշխատանքների, վերադարձա Հայաստան մասնակցելու հարավ-հյուսիս ավտոճանապարհային մրցույթին, դե` բնական է չանցա, քանի որ կային կոնկրետ մարդիկ, ովքեր պարտադիր պետք է անցնեին և այսօր այդ ճանապարհի ճակատագիրը անորոշ է, թե ինչպես կորոշվի այսօրվա Տրանսպորտի և Կապի նախարարի կողմից, դեռ պարզ չէ:
«Հայկական Վարկած» օրաթերթը մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էր խնդրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Հարցերն ուղարկվել էր տիկին նախարարին` ծանոթանալու: Որից հետո մենք հարցազրույցի հրավերի փոխարեն ստացանք, պատրաստի հարցազրույցի գրավոր տարբերակը: Քանի որ տիկին Հակոբյանը անչափ զբաղված է, մենք որոշեցինք տպագրել նրա պատասխանները, «կենդանի» հարցազրույցը թողնելով ավելի հանգիստ օրերի:
— Շատերը կարծիք են հայտնում, որ Սփյուռքի նախարարությունը որոշ դեպքերում կրկնում է պետական այլ մարմինների ֆունկցիաներ` չունենալով հստակ ֆունկցիա: Ի՞նչ կասեք այս առթիվ:
— Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 3 տարի առաջ, եւ արդեն բավական աշխատանք է արել Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ, հայապահպանության, մեր հայրենակիցներին ազգային ինքնության գաղափարի շուրջ համախմբելու ուղղությամբ: Եւ օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ մեր նախարարությունն անհրաժեշտ ազգապահպան կառույց է, եւ ունի իր հստակ խնդիրներն ու նպատակները, որոնք հետեւողականորեն իրագործում է: Իմ կարծիքով նախարարությունը պետք է ստեղծվեր մեր երրորդ հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, որովհետեւ պետական գերատեսչական ամեն մի օղակ խիստ ծանրաբեռնված է իր աշխատանքով, իր համապատասխան գործառույթներով, եւ չի կարող լիարժեք ու նպատակային զբաղվել Սփյուռքի հարցերով ու խնդիրներով: Պետք էր մի կառույց, որը նպատակային ու համակարգված կաշխատեր սփյուռքյան համայնքների, կառույցների, կազմակերպությունների հետ, հասկանար, ճանաչեր, ուսումնասիրեր նրանց գործունեությունը եւ համապատասխան ծրագրեր առաջադրեր: Այդ առաքելությունը ստանձնել է սփյուռքի նախարարությունը, նաեւ համակարգելով բոլոր գերատեսչություններում` Սփյուռքի հետ կապված աշխատանքները:
Նախարարությունը ստեղծելով ՀՀ Նախագահը նրա առջեւ հստակ քաղաքական-ռազմավարական խնդիրներ դրեց: Դրանք են.
- Հայապահպանություն, հայ ինքնության պահպանմանն աջակցություն եւ խրախուսում ամենատարբեր ձեւերով
- Հայ ներուժի հայտնաբերում, համախմբում եւ օգտագործում Հայրենիքի զարգացման եւ առաջընթացի համար
- Հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակում եւ իրականացում
Սրանք այն գործառույթներն են, որոնք որեւէ նախարարության գործառույթը չեն կրկնում, այլ համագործակցության արդյունքում առավել կազմակերպված եւ բովանդակային տեսք են ստանում:
Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման եւ մրցունակության կռվանների վրա:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների եւ ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ իհարկե, հայ ազգային ինքնության որակների պահպանությունը:
Իր ստեղծման օրից Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը: Մեր կողմից իրականացված ծրագրերը, համաժողովները, ձեռնարկները նպատակաուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման հիմնախնդիրների աջակցմանը, հայապահպանությանը, հայրենաճանաչմանը:
Ավելացել է սփյուռքահայերի վստահությունը պետության, նախարարության նկատմամբ, ինչը նշանակում է` նրանք գիտեն, որ Հայրենիքում կա մի տեղ, ուր իրենց կլսեն, կօգնեն, կուղղորդեն, կառաջնորդեն, որովհետև իսկապես էլ սփյուռքահայը կարող է չկողմնորոշվել, թե անծանոթ միջավայրում եւ պայմաններում որ խնդրի համար ում է պետք դիմել:
Մեր նախարարությունը, ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք զբաղվում են Հայաստանի 3,5 միլիոն ազգաբնակչության խնդիրներով, աշխատում է աշխարհով մեկ սփռված մեր 7 միլիոն հայրենակիցների համար եւ նրանց կառույցների հետ:
Մենք խրախուսում ենք, որ 7 միլիոնից ավելի սփյուռքահայերից շատերը իրավական կապի մեջ մտնեն պետության հետ` դառնան երկքաղաքացի: Ծոցագրպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը յուրօրինակ հպարտություն, հաճույք է, եւ Հայրենիքից հեռու ապրող հայ մարդու համար դա Հայրենիքի մի մասնիկն է, մասունքը, որ կարծում եմ` պետք է ունենա յուրաքանչյուր հայ, առավել եւս, որ շուտով լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ հայ ժողովուրդն աշխարհին ապացուցելու շատ բան ունի` իր միասնությամբ, համախմբվածությամբ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվով, որպեսզի այս փոքր հողակտորը հայտարարի, որ ինքը ոչ թե երեք միլիոն քաղաքացիների պետություն է, այլ հինգ, յոթ, տասը… միլիոն քաղաքացիների: Սա շատ կարեւոր է: Իսկ երկքաղաքացի դառնալու համար շատ հեշտացված է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում եւ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով:
— Ձեր ղեկավարած նախարարությունը պարբերաբար առաջարկում է կառավարությանը` ներել արտերկրում գտնվող այն երիտասարդներին, ովքեր հրաժարվել են զինծառայությունից: Դուք սա բացատրում եք մեկնած երիտասարդներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտութամբ, այլք պնդում են, որ այս նախաձեռնությունն ավելի է խրախուսում արտագաղթը` սպառնալով երկրի անվտանգությանը:
— Այս հարցում, իհարկե, կարող են լինել տարբեր մոտեցումներ: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդի սահմանադրական պարտականությունն է ծառայել հայոց բանակում: Սակայն իրադարձությունների բերումով 100 հազարավոր մարդիկ 90-ականներին հեռացել են հայրենիքից եւ հազարավոր երիտասարդներ մեծացել ու դաստիարակվել են արտերկրում, չգիտեն հայերեն, իրենք մտացածին չեն լքել երկիրը` բանակից խուսափելու համար: Շատ խիստ, կտրուկ, անհանդուրժողական մոտեցման դեպքում մենք հաստատ կկորցնենք նրանց եւ այլեւս Հայաստան չեն գա:
Բայց եթե հանդուրժողական, ներողամիտ մոտեցում ցուցաբերենք, հնարավորություն կստեղծենք, որ այդ երիտասարդները գան Հայրենիք եւ ազատվեն քրեական հետապնդումից:
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ մեր դիրքորոշումը կնպաստի հայրենիքից երիտասարդների հեռանալուն, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե մարդը որոշել է հեռանալ, նա կգտնի միջոց եւ ճանապարհ: Մեր խնդիրն է փոխել մթնոլորտը, ստեղծել բարյացակամ եւ վստահելի հարաբերություններ:
— Ձեր անձն ու նախարարությունը վերջերս ներքաշված էին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ: Մասնավորապես, շաբաթներ շարունակ հասարակությունը հետևում էր Ձեր և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանի հրապարակային վեճին: Ի՞նչ է սա. անարդյունավետ կառավարման հետևա՞նք, Ձեր կողմից լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իսկապես տիկին Պողոսյանը թույլ էր տվել խախտումներ:
— Իմ եւ Թամար Պողոսյանի մեջ որեւէ հրապարակային վեճ չի եղել: Ես որեւէ հրապարակային ելույթ չեմ ունեցել: Այնպես, որ Ձեր հարցը կոռեկտ չի դրված: Հիմնադրամը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որն էլ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է որոշում եւ առաջարկել է գործադիր տնօրենին կատարել այն: Այդ որոշումը «դուր չի եկել» տնօրենին եւ նա էլ ելույթներ է ունեցել: Հոգաբարձուների խորհրդի կամ նրա նախագահի կողմից լիազորությունների չարաշահում չի եղել:
Վերջերս էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը բավարարեց Թամար Պողոսյանի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից:
— Ինչպե՞ս եք կարողանում ներդաշնակեցնել Սփյուռքի տարբեր հատվածների իրարամերժ շահերը: Գտե՞լ եք այդ բանաձևը:
— Փաստ է, որ Սփյուռքը բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք: Կան տարբեր դիրքորոշումներ, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները. դրանք կարելի է բացատրել բնակության երկրի ազդեցությամբ, պատմական անցյալով, ազգային հոգեկերտվածքով, քաղաքական, մշակութային ազդեցություններով եւ այլն: Այս ամենը մեր հարստությունն է եւ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Դրանք ճիշտ ձեւակերպելու եւ ներկայացնելու դեպքում կարող ենք միավորող, համախմբող դեր կատարել:
Շատ քննարկումներ են լինում գաղափարական-քաղաքական հարցերի, Սփյուռք-Հայրենիք կապերի, Սփյուռքի ինքնակազմակերպման տարածքների առանձնահատկությունների մասին:
Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական, համահայկական կառույցների ղեկավարներին, որովհետև նրանց հետ քննարկելու բազում հարցեր կան և նրանց հետ որոշակիացվում են մեր գործունեությունը, նախանշվում են հետագա քայլերը:
Սփյուռքի համախմբանը, նրա հայրենասիրական ներուժին առանձնակի ազդակներ են հաղորդում ՀՀ Նախագահի ելույթները, որոնք վերաբերում են հայոց ցեղասպանության, ԼՂՀ-ի խնդրի խաղաղ կարգավորման հիմնախնդիրներին: Մեր գործունեությամբ, Հայաստանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ պետք է օգնենք, որ Սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա եւ վստահի Հայրենիքին:
Կա անհանգստություն հայ գործարարների շրջանում: Մեր հայրենակիցները գալով Հայաստան` իրենք են ընտրում իրենց բիզնես գործընկերոջը և, ցավոք, երբեմն պատահում են մարդիկ, որ փորձում են խաբել սփյուռքահայերին: Մենք պետք է հետամուտ լինենք բոլոր դեպքերին, պարզենք մեղավորներին, որ անազնիվն էլ պատժվի, Սփյուռքում էլ համոզվեն, որ Հայաստանում բիզնեսը հնարավոր է եւ ձեռնտու: Եթե սկզբնական շրջանում հարկային, մաքսային, բանկային համակարգեր չունեինք, տնտեսական օրենքներ չկային, սփյուռքահայ գործարարները` ոգևորված Հայաստանի անկախությամբ, ուզում էին օգնել, սակայն սխալներ եղան, դրանք օբյեկտիվ սխալներ էին, ապա այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն եւ ակնկալում ենք ավելի ակտիվ ներդրումներ Հայրենիքում:
Մանավանդ, որ վերջերս էլ ՀՀ Նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր Հայաստանում նոր արտադրություն կկազմակերպեն, ապա կստանան հարկային արտոնություններ: Այսինքն` պայմանները գրավիչ են և հիմա, երբ աշխարհը տնտեսական առումով ձևափոխվում է, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այստեղ կա էժան աշխատուժ, բարենպաստ պայմաններ, կարող են միջազգային շուկան ուսումնասիրել և Հայաստանում այնպիսի արտադրություն կազմակերպել, որ մրցունակ լինի միջազգային ասպարեզում:
Մեզ համար նաեւ աշխատատեղերի ստեղծումը էական է, որը կնպաստի արտագնա աշխատանքի կանխմանը: Պետական քաղաքականությունն այսօր փոխվել է. եթե առաջ ասում էինք` եկեք, օգնեք Հայաստանին, այսօր ասում ենք` եկեք, գործ դրեք, շահ ունեցեք: Մենք կոտրում ենք այն կարծրատիպերը, որ Հայրենիքին միայն օգնել է պետք, մենք ասում ենք` եկեք Հայրենիքում եկամուտ ստացեք: Սա քաղաքականության փոփոխություն է, որ կարող է կրճատել արտագաղթն ու աղքատությունը, ավելի զորացնել Հայրենիքը:
Համոզված եղեք, որ հայերին շատ բան է միավորում, համախմբում` լեզուն, մշակույթը, պատմությունը, հավատը, ազգային մտածողությունն ու հոգեբանությունը:
Մեր բանաձեւն աշխարհասփյուռ հայերի հետ աշխատանքը կազմակերպելու. “Ճանաչել, վստահել, գործակցել”:
— Ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը:
— Եթե չզլանաք ու բացեք նախարարության կայքը եւ “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթը, որտեղ մանրամասն լուսաբանվում են մեր բոլոր ծրագրերը, դուք լիարժեք պատկերացում կկազմեք մեր աշխատանքների ծավալի մասին:
Նախարարությունն իրականացնում է ամենատարբեր ծրագրեր` ուղղված Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես մասնագիտական համաժողովները: 2009-2010թթ. կազմակերպվել է 11 մասնագիտական համաժողով եւ գիտաժողով, որոնք քիչ չեն նաեւ այս տարում:
Կարեւորում եմ նաեւ ԵՊՀ- ում սփյուռքագիտության ամբիոնի բացումը, սփյուռքագետ մագիստրոսների պատրաստումը, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ արվեստի, գրականության ինստիտուտներում սփյուռքի բաժինների ստեղծումը:
Նախարարությունը, մասնավորապես, մշակում եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների զարգացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցներին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ապահովմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանն ու տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Մայր Հայրենիք եւ այլն:
Ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականը, որի հիմնական նպատակն է նպաստել տեղեկատվական ընդհանուր միջավայրի ձևավորմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող հայկական թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Պարբերականի կայքում տեղադրվում է նաև էլեկտրոնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:
2011- ին ընդլայնվելու է արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչի շտեմարանը: Ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրվելու է նաև բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն:
Օրերս տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ համացանցում տեղադրված լեզվաբանական գիտելիքների համահայկական կենտրոնի բացումը: Կենտրոնի նպատակն է ստեղծել հայոց լեզվով հավաքվող գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ գիտահասարակական տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերը և տերմինները հավաքել մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու հետեւանքով:
Ներկայումս կենտրոնի www.translator.am կայքի օգտատերերին մատուցվող ծառայություններն են. արևելահայերեն- արևմտահայերեն- անգլերեն իմաստային թարգմանությունները, արևելահայերեն–արևմտահայերեն- անգլերեն բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը: Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող լեզուների կազմում ավելացնել ռուսերենն ու թուրքերենը:
«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և անընդհատ համալրվում են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները:
«Մեր մեծերը» ծրագրի նպատակը երիտասարդությանն իր ազգի մեծերի կյանքին ու գործին ծանոթացնելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, պատրաստվում են գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:
2009- 2010թթ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լևոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները և Միսաք Մանուշյանը:
2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը և Ջիվանին:
Նախատեսվում է հրատարակել Մոնթե Մելքոնյանին նվիրված գիրք, Պետրոս Դուրյանի և Ջիվանու կյանքն ու գործունեությունը ներկայացնող առանձին գրքույկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:
2011 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են «Հայ կնոջ դերը Սփյուռքում» գիտաժողովը, Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համաժողովը, ինչպես նաեւ` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը` Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հայ բժիշկների, սրտաբանների, ճարտարապետների համաժողովները:
Այս օրերին հայաստանում են գտնվում Սփյուռքի ԶԼՄ-ի «Երիտասարդ լրագրողների դպրոցի» մասնակիցները, որոնք արդեն ավարտել են պարապմունքները Երեւանի պետական համալսարանում եւ զբաղված են ավարտական աշխատանքներով:
Հուլիսի 14 — 20 կկազմակերպվի Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը:
Շատ եմ կարեւորում սեպտեմբերի 18- 19 անցկացվելիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով:
Հոկտեմբերին կկազմակերպվի «Ոսկե շերեփ» համահայկական խոհարարական մրցույթ, «Այլակրոն հայերի հիմնախնդիրները Սփյուռքում» կլոր սեղան, Սրտաբանների համաժողով, Հայ ֆերմերների համաժողով:
Նախարարությունն իրականացնում է համահայկական մրցանակաբաշխություն` հետևյալ անվանակարգերով.
- «Կտոր մը Հայրենիք» — երիտասարդական գիտական հետազոտությունների մրցանակաբաշխություն` նվիրված Հայաստանի անկախության 20- ամյակին,
- «Մայրենիի լավագույն ուսուցիչ» — Սփյուռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչների մրցանակաբաշխություն,
- «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» — Սփյուռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական կառույցների մրցանակաբաշխություն:
Ստեղծվում է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, պատրաստում և հեռարձակում ենք ֆիլմաշարեր, տեսահոլովակներ և հեռուստա եւ ռադիոհաղորդումներ Հայաստան— Սփյուռք գործակցության վերաբերյալ:
Հրատարակության է նախապատրաստվում «Հայկական Սփյուռք» 2010 թվականի տարեգիրքը:
Արդեն երրորդ տարին գործում է Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն» ծրագիրը: Այս տարի ծրագիրը մեկնարկել է հունիսի 20- ին եւ կտեւի մինչև սեպտեմբերի 25- ը` տասը փուլով (բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800- ի):
Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցում ենք ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտներին: Օրերս տեղի ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իրականացնում ենք Հայաստանի անկախության 20- ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր եւ այլն:
— Ի՞նչ է պատրաստվում անել Հրանուշ Հակոբյանը` խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեզ ո՞ր աշխատանքն է ավելի հոգեհարազատ` պատգամավորի՞, թե՞ նախարարի:
— Դեռեւս Խորհրդային Հայաստանի տարիներին ես ընտրվել եմ Գերագույն խորհրդի անդամ, անկախության տարիներին` բոլոր Ազգային ժողովի գումարումներին պատգամավոր եմ եղել, հանդես եմ եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Պառլամենտական աշխատանքը ինձ համար հոգեհարազատ ու կարեւոր է միշտ: Ես երբեք չեմ ընտրվել ընտրվելու համար, շատ կարեւոր եմ համարում օրինաստեղծ գործունեությունը: Կարծում եմ օրենքներն են, որ փոխում են երկիրը:
Նախարար եմ նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Գիտեի, որ այս բնագավառը շատ հետաքրքիր, դժվարին եւ պատասխանատու բնագավառ է, որը գործ ունի 7 միլիոն մարդու հետ, որոնք շատ ակնկալիքներ ունեն Հայրենիքից եւ նոր ստեղծվող կառույցից: Եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ իմ համախոհների հետ, ՀՀ Նախագահի հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը կայացավ: Նաեւ օրենսդրական գործչի աշխատանքն է ինձ համար հոգեհարազատ: Սակայն իրարից խիստ տարբեր են:
Ինչ մնում է խորհրդարանական ընտրություններից հետո ինչ կլինի, կապրենք, կտեսնենք: Ես ՀՀԿ անդամ եմ եւ Հանրապետության Նախագահի որոշումն ինձ համար որոշիչ կլինի: Կաշխատեմ այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ իմ հնարավորություններն ու գիտելիքներն ավելի անհրաժեշտ կլինեն:
Լոռիի մարզում, այսօր` նոյեմբերի 3-ի գիշերը, Ստեփանավան քաղաքում ԶԻԼ-130» մակնիշի 17 ՕՏ 270 համարանիշի բեռնատարն ընկել է փոսը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել կոյուղագծերի համար փորված փոսից:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշեց վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող և արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կան հյութեր, որ պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են ուրիշ մրգատեսակների անվան տակ: «Առանց շաքարի» գրառումը կրող մի շարք հյութերում էլ առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Օրինակ՝ բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաև դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:
Այսպիսով, մի շարք տնտեսվարողներ սպառողներին մոլորեցնելու և խաբելու միջոցով դրսևորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություններ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ –ից:
Թուրքիայի Հաքքարի նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, երկրաշարժը տեղի է Չուքուրջա շրջանում Թուրքիայի ժամանակով 13։43։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նելլի Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Պապոյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արշակ Վարդանյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արշակ Վարդանյանը դատարան է եկել ՀՔԾ-ից: Նա Կենտրոնի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որդին է: Ի դեպ Նելլի Բաղդասարյանը ևս դատարան է եկել դատախազությունից:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.52-ին Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ: Սողանքային երևույթների հետագա ակտիվացումը կարող է վտանգավոր լինել հարակից տների և Դարպաս գյուղ տանող ճանապարհի համար:Սա պաշտոնական ինֆորմացիա է, ինչպես տեսնում ենք բավականին թարմ. Հայաստանում վերջին սողանքի ժամանակ 5 մարդու կյանք խլվեց, առաջացնելով խուճապ, սակայն ոչ այնքան բնական աղետը, որքան դրան անպատրաստ լինելն է, խուճապի հիմնական պատճառը: Մարդիկ աչքով տեսան դա ու հիմք ունեն վախենալու:
-Հնարավո՞ր է նորից կրկնվի և ինչի հետևանք էր այս ամենը, հարցով էլ սկսեցինք մեր զրույցը, հանրապետությունում մնացած եզակի մասնագետներից մեկի`պրոֆեսիոնալ ճանապարհաշինարար Վահան Առաքելյանի հետ :
-Նախ սկսենք հետևյալից: Սողանքները լեռնային լանջերի որոշ հատվածների ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Պատճառները` լվացման հետևանքով լանջի տակից զառիթափության մեծացումը, մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից գերխոնավացման հետևանքով այդ ապարների աղիության նվազումն է: Ստորերկրյա ցնցումները մարդու տնտեսական գործունեությունը, երկրաբանական պայմանների անտեսման դեպքում,այսինքն`մարդ ինչ ուզում, անում է, էդ տվյալ հատվածի հետ ու ոչ ոք չկա, որ նրան ասի` չի կարելի դա անել` ֆունդամենտներ են քանդում, շենքեր են կառուցում, չգիտես իրենց համար արհեստական ինչ-որ կառույցներ են դնում, որը ոչ մի օրինական կազմակերպության կողմից թուլատրված չէ, և դա է հիմնական պատճառը, որ տվյալ հատվածը սկսում է աստիճանաբար քանդվել: Դրանց դեմ պայքարելու համար նախ կիրառվում են ափերը ամրացնող և ջուրը հեռացնող կառուցվածքներ, լանջերին ծառատնկումներ և այլն:
Սա համառոտ սահքերի մասին, իսկ ինչ վերաբերում է սահքերը կլինեն թե չեն լինի, բնական է, որ կոնկրետ ոչ ոք չի կարող ասել, ոչ մի տեխնիկական լուծում չկա, ասենք`երկրաշարժ կլիներ թե ոչ: Բնական է կլինի, բայց մենք ոչ թե պետք է սպասենք որ լինի, այլ տանենք նախապատրաստական աշխատանքներ, այսինքն` այն որ վերևում ներկայացրեցի:
Ինչ վերաբերում է ճանապարհներին, պետք է լինի ճանապարհների նորմալ շահագործում, մարդիկ որոնք պետք է հետևեն, թե որ հատվածում փլուզում տեղի ունեցավ, որ հատվածում ոչ և այլն: ԱԻՆ-ի ղեկավարներից մեկին, որը աշխատանքներ էր տանում սահքի գոտում, հարցրեցին, թե ո՞վ էր սահքի մեղավորը, ինքը մտածեց, մտածեց ու ասաց` ջուրը: հարց է առաջանում` իսկ ինչու ջրի դեմ նախապատրաստական աշխատանքներ չէին արվել, չէին նկատում, որ այդտեղից ջուր է հոսում: Մեկ անգամ ևս փաստում եմ այն, որ տրանսպորտի նախարարությունը ուներ իր մեծ մեղքը այս սողանքի հետ կապված:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.