23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին: Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։
Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն:
Նոյեմբերի 2-ի առավոտյան Դարպաս գյուղում Աբրահամյանների ընտանիքում որդին սպանել է հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին եւ կնոջը` 29-ամյա Արմենուհի Շիրինյանին: Մարտին Աբրահամյանը առավոտյան ժամը 7-ի սահմաններում իր կոշկակարի դանակով սպանել է սկզբում կնոջը, ապա իջել տնակ, որտեղ քնած է եղել հայրը, նրան եւս սպանել է ու դիմել փախուստի:
Մեր ունեցած տեղեկություններով վերջինս կասկածներ է ունեցել հոր և կնոջ կապի վերաբերյալ և հոգեկան անհավասարակշիռ վիճակում սպանել երկուսին էլ:
Նյու Յորքում հարուստներն արդեն կարող են շտապ օգնության մեքենայի փոխարեն շտապ օգնության լիմուզին կանչել։ Այս մասին հայտնում է bornrich.com-ը:Platinum Ambulance services կոչվող ծառայություն ստեղծելու մտահղացումը գործարար Մարկ Միլլերինն է:Լիմոզինի սրահը նույնպես աչքի է ընկնում իր շքեղությամբ` կա Wi-Fi կապ և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի բար, ջակուզի, գրադարան, համակարգիչ և այլն: Հիվանդի տրամադրության տակ են նաև անվտանգության աշխատակիցն ու մերսողը: 600 լիմուզին արդեն պատրաստ են հարուստ հիվանդներին սպասարկելու համար:
ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը վայր դրեց ԱԺ պատգամավորի իր մանդատը:
Մանդատից հրաժարվելու որոշումը նա պատճառաբանել է, աշխատանքի առաջարկով, որն ինքը ստացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ նորաբաց էնդոկրին վիրաբուժական ամբիոնում:
Չնայած ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն ընդամենը արգելում է պատգամավորներին կատարել վճարովի այլ աշխատանք, իսկ դասախոսական, գիտամանկավարժական աշխատանքների հետ կապված այստեղ որևէ սահմանափակում չկա: Այսինքն՝ այս հոդվածը չպետք է խոչընդոտեր Արմեն Մելիքյանին՝ զուգահեռ լինել պատգամավոր:
Խնդիրն այն, որ արդեն սկսել են ի հայտ գալ ԲՀԿ- լքողների առաջին ծիծեռնակները, որոնք մեր ունեցած տեղեկություններով մտահոգել են առաջնորդին ու նա «թռնողների» առջև պայման է դրել, հեռանալուց առաջ վերադարձնել իր գումարները:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է քննարկել Թռչկանի հարցը եւ հստակ կարգավիճակ տալ այդ տարածքին, որպեսզի պետությունը տրամադրի հստակ երաշխիքներ առ այն, որ հետագայում այդ տարածքին ոչ մի վտանգ չի սպառնա եւ ջրվեժի ջրային ռեսուրսները չեն օգտագործվի այլ նպատակներով:
“Այս որոշմամբ համարենք այս խնդիրն ամբողջությամբ փակված”,- ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ վերջերս Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման հարցը դարձել է բնապահպանների ուսումնասիրության առարկա, եւ վերջիններս բազմիցս ահազանգել էին, որ ՀԷԿ-ի կառուցումը կարող է վտանգել ջրվեժի գոյությանը
ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ օրինագիծ են նախաձեռնել, որը պարտավորեցնելու է միգրանտներին իմանալ ռուսերեն, եթե նրանք պատրաստվում են աշխատել բնակսպասարկման, առևտրի ու բնակչության կենցաղային սպասարկման ոլորտներում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապատասխան օրենքում լրացումներ կատարելու դեպքում, որպես ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթղթեր կճանաչվեն կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի տարածքում կրթություն ստանալու մասին պետական վկայականը, կամ էլ ռուսաց լեզվի պետական թեստավորում անցնելու մասին սերտիֆիկատը:
Դարբաս գյուղում հորն ու կնոջը սպանած տղամարդը կալանավորվել է։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, երեկ, ժամը 23.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ, Դարպաս գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տնակի մոտակայքից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին: Մարտուն Աբրահամյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը «Հաարեց» պարբերականին ասել է, որ պատրաստվում է խորհրդարանի լիագումար նիստ գումարել, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը։
Ռիվլինը նշել է. «Այլ ժողովուրդների աղետների ճանաչումն իմ պարտականությունն է՝ որպես հրեայի և իսրայելցու։ Որքան էլ որ կարևոր լինեն դիվանագիտական նկատառումները, դրանք չպետք է խանգարեն այլ ժողովուրդների վերապրած աղետների ճանաչմանը»։
Կայքը նշում է, որ 2007 թվականից Իսրայելի Քնեսեթում ժամանակ առ ժամանակ բարձրացվում է այդ հարցը, սակայն երկրի գործադիր իշխանությունը կասեցնում է քննարկումը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցի թիվ 183 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Օնիկ Վարդանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Ամերիկացի սենատոր Դայան Ֆայնշթեյնը, անցած հինգշաբթի օրը Մոնթեբելլոյի (Քալիֆորնիա) Բիքնել զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողության ժամանակ, Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` «որոշ չափով փոխհատուցելով» այն ողբերգությունը, որ ապրել են հայերը: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը:
Սենատոր Ֆեյնշթեյնին հուշարձանի մոտ դիմավորել են ԱՄՆ հայ եկեղեցու եւ հայկական համայնքի առաջնորդները:
Ծաղիկներ դնելուց հետո սենատորը բոլոր հավաքվածներին պաշտոնական մեկնաբանություն է տվել, ոչ պաշտոնական քննարկումներ անցկացրել հայ-ամերիկյան քաղաքացիական եւ հասարակական առաջնահերթությունների վերաբերյալ, նաեւ հարցազրույց է տվել հայկական «Հորիզոն» հեռուստատեսությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.