23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարն այսօր` նոյեմբերի 3-ին, շարունակեց թանկանալ հայկական դրամի նկատմամբ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 379.42 դրամ, երեկվա համեմատ արժեւորումը կազմում է 0.06 տոկոս:
Սակայն հարկ է նշել, որ բորսայում թանկացող դոլարի նկատմամբ պահանջարկը մեծ չի եղել. ընդհանուր առմամբ վաճառվել է 850 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություն տեղի չի ունեցել` դոլարի առուվաճառքի առավել տարածված միջակայքն է 378-380-ը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 71-ամյա Վոլոդյա Պողոսյանը նոյեմբերի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացել է: Նախնական ախտորոշումը` գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ):
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վոլոդյա Պողոսյանը 2008-ի հուլիսի 8-ին, Հյուսիսային քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 6 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում, նույն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր դատապարտյալ, 72-ամյա Նորայր Թումանյանը: Նախնական ախտորոշումը` սուր կորոնար սինդրոմ (ինֆարկտ): Նորայր Թումանյանը 2008-ի հուլիսի 14-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում կազմեց արձանագրություն, որով դադարեցվեցին Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները: Իսկ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական` հաջորդ թեկնածուին` Մուշեղ Թուրինջի Պետոյանին:
ԿԸՀ որոշումը կայացվեց` հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի 2011 թ. նոյեմբերի 1-ի «ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 26 արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով:
ԲՀԿ ցուցակի հաջորդ թեկնածուներից Իրինա Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանն ինքնաբացարկ են հայտնել` ներկայացնելով նոտարական վավերացմամբ դիմումներ, հանել են իրենց անունները կուսակցության համամասնական ցուցակից: Համաձայն ընտրական օրենսգրքի` այս դեպքում ինքնաբացարկը համարվում է ընդունելի:
Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:
Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ BMI ավիաընկերության հետ համատեղ:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաեւ հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաեւ հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար — դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում:
Անվանակարգեր
1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիոնյութ
4. Առցանց եւ բլոգի հոդված
5. Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
6. Սոցիալական եւ առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։
Մրցանակներ
1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ եւ 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր եւ 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր եւ 75.000 ՀՀԴ
Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից
1. Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր եւ մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
2. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
3. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին եւ կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:
Մանրամասն տեղեկությունների եւ նախորդ տարիների մրցանակակիրների աշխատանքերին ծանոթանալու համար պետք է այցելել Բրիտանական խորհրդի կայքը եւ Բրիտանական խորհրդի Facebook-ի էջը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչեւ դեկտեմբերի 10-ը Բաղրամյան 24 հասցեով, դեկտեմբերի 11-ից Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկել nane@britishcouncil .am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը:
Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 3-ին, որոշեց ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 11.1 մլն դրամ` ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով:
Նշենք, որ նոյեմբերի 10-ին կազմակերպվող հոբելյանական երեկոն կամփոփի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված շուրջ 10 իրականացված միջոցառումների արդյունքները:
Անվանի գիտնական, հասարակական գործիչ ու հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` փոխվարչապետ Ա.Գևորգյանի նախագահությամբ:
Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2011 թվականի նոյեմբերի 9-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հոբելյանական երեկոյին կնախորդի Նանսենի արձանի բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ նիստում որոշեց վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող և արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, սակայն այդպես էլ չհրապարակեց այն ցանկը որը խախտել էր օրենքը:
Հիշեցնենք, որ երեկ ՏՄՊՊՀ –ից հայտնեցին, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կան հյութեր, որոնք պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային տարբեր նյութերի կիրառման միջոցով իրացվում են ուրիշ մրգատեսակների անվան տակ: «Առանց շաքարի» գրառումը կրող մի շարք հյութերում էլ առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Օրինակ՝ բացահայտվել են դեպքեր, երբ «100%-անոց նարնջի հյութ» անվանումը կրող հյութը պարունակում է խնձոր: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ «100%-անոց բնական հյութ» անվանումը կրող հյութերը բացված են ջրի մեծ քանակությամբ, առկա են այլ նյութեր, որոնց դեպքում արդեն տվյալ հյութը չի կարող կոչվել բնական հյութ: Կան նաև դեպքեր, երբ հյութի վրա նշված է առանց կոնսերվանտների, սակայն դրանք իրականում պարունակում են որոշակի տեսակի կոնսերվանտներ:Այսպիսով, մի շարք տնտեսվարողներ սպառողներին և խաբելու միջոցով դրսևորում են անբարեխիղճ մրցակցություն`շուկայում ստանալով մրցակցային առավելություններ:
Այսօր մենք փորձեցինք ՏՄՊՊՀ –ից ճշտել թե որ տնտեսվարողների մասին է խոսքը և որ հյութերն են խաբեությամբ ու մոլորեցնելով հրամցվում սպառողին: Կառուցի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը նախ ասաց, որ իրենք չեն կարող այս պահին ասել անուններ, քանի որ դեռ միայն վարույթ է հարուցված: Երբ ավարտվի գործընթացը սպառողին կտեղեկացվի անբարեխիղճ մրցակցող սյուբեկտների մասին:
Այս պարագայում, արդյո՞ք ճիշտ չէր լինի վարույթն ավարտել, նոր միայն հանրությանը տեղեկացնել, այդ մասին: Ինչ իմաստ ունի մարդկանց նախապես ասել հյութերը վատն են, ձեզ խաբում են, բայց սպասեք – տեսնենք:
Կառավարության մոտ ակցիան այսօր չի խոչընդոտվում ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչպես նախորդ շաբաթ։ Չնայած ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Վալերի Օսիպյանի անցյալ շաբաթ տված նախազգուշացմանը, թե` «Ոստիկաններն այսուհետ թույլ չեն տալու խանգարել Կառավարության նիստի բնականոն ընթացքը և սովորական քաղաքացիների անցուդարձը, ոստիկանությանը հրահանգ պետք չէ դրա համար», այսօր չեն խոչնդոտել բողոքի ակցիայի անցկացմանը կառավարության շենքի դիմաց։
Կառավարության նիստի մտնելիս զինծառայողների հարազատներին է մոտեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու լսել նրանց պահանջները։ Մարդկանց բերած փաստարկին` թե բանակում օրեցօր ավելանում են սպանությունները, Օհանյանը հակադրել է` «Մենք գրանցել ենք սպանությունների թվի նվազում, կամաց-կամաց բոլոր գործերին լուծում կտրվի»։
Ծնողների թվում էր նաև Արայիկ Ավետիսյանի մայրը, ում որդին մահացել է 10 տարի առաջ կասկածելի հանգամանքներում, և նրա մահվան մանրամասները մինչ օրս հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ չեն բացահայտվել: Ավետիսյանի մոր հարցին, թե` 10 տարի է անցել, քանի՞ տարի դեռ պետք է սպասել, նախարարը պատասխանել է. «Քննությունը շարունակվում է, բոլորի մահվան պատճառներն էլ շուտով կբացահայտվեն»։
Վալերի Մուրադյանի մոր` Նանա Մուրադյանին գրեթե նույն հարցն էր հուզում. «Ես ձեզ հավատում էի, դուք ասեցիք, որ իմ որդու սպանությունը կբացահայտվի, արդեն մեկ տարի յոթ ամիս է անցել, որքա՞ն սպասենք», ինչին նախարարը պատասխանել է. «Ես իրավաբան չեմ, դա իմ գործը չէ, ես չեմ կարող ասել, նախաքննությունն ընթանում է»։ Նանան վրդովվել է. «Ես ձեզ եմ զավակ տվել, ոչ թե իրավաբաններին»։
Նանան armversion.am-ին փոխանցեց իր վրդովմունքը.«Եթե պաշտպանության նախարարը պատասխանատվություն չի կրում զինվորների կյանքի համար, կամ գործ չունի բացահայտման գործընթացի հետ, թող հրապարակավ էդպես էլ ասի, ի՞նչ է նշանակում պաշտպանության նախարարի գործը չի, բա էլ ո՞րն է նրա գործը»։
Թուրքիայի Կայսերի քաղաքի 3-րդ ռազմաօդային բազայից օդ բարձրացած օդանավը Քարաքայա գյուղի մոտակայքում վայր է ընկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` դռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառով է օդանավը վայր ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Այսօրվա` Նոյեմբերի 3-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Թռչկանի ջրվեժի խնդրին, նախ ասել է, թե բնապահպանների պահանջը պետք է բավարարել եւ ջրվեժին տալ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, ապա խնդիրը փակված համարելով, ուշագրավ մի հայտարարություն է արել:
«Բնապապանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը և Հանրապետության Նախագահի հանձնարարականով կայացրել որոշումներ, որոնց համաձայն՝ մենք այդ ռիսկերը չեզոքացրել ենք», — ասել է վարչապետը:
Այստեղ ուշագրավ է մի հանգամանք: Ինչո՞ւ է վարչապետ Սարգսյանը, կանգնած լինելով ՀԷԿ-ի կառուցման ակունքներում, հիմա իր վրայից գցում պատասխանատվությունը, հղում անելով նախագահի հանձնարարականին:
«Հայկական Վարկածին» «Ռոբշին» կազմակերպության ղեկավարն անձամբ է տեղեկացրել, որ ՀԷԿ_ի կառուցման թույլտվության հարցը լուծվել է տարիներ առաջ, վարչապետի գիտությամբ ու հանձնարարկանով:
Ի վերջո տարօրինակ է, որ մեր երկրում ցանկացած հարցի ընթացք են տալիս ոնց քեֆները ուզում է, հետո նեղն ընկնելով մեջբերում են նախագահի հանձնարարականը: Իսկ պատկան գերատեսչությունները, որպես կանոն հայտնվում են երկրորդական կարգավիճակում:
Հարց է ծագում նշված կառույցնե՞րն են իրենց ապաշնորհ գործունեությամբ ստիպում, որ իրենց լուծելիք հարցերը լուծվեն նախագահի հանձնարարականով, թե Սերժ Սարգսյանն է նախընտրում երկիր ղեկավարելու այս դրվածքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը Ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ մնալ «ARMFOOD» ապրանքանիշի կաթնամթերքի ձեռքբերումից:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.