23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

« Ես լսել եմ 17 մանդատի մասին, ես դա հավանական եմ համարում, ես այդպիսի տեղեկություններ ունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով իր ՀԱԿ-ին միանալու որոշմանը ասաց, որ որևէ մեկին չի ասել, թե միանում է ՀԱԿ-ին, այլ ասել է, որ մասնակցելու է հանրահավաքին՝ ժողովրդին ողջունելու համար:
Իսկ ՀԱԿ-ի գործունեության հետ կապված կարծում է, որ ասել թե պայքարն ըմբոստ է, անկանխատեսելի է, չի կարելի: Բանախոսին դուր չի գալիս ՀԱԿ-ի հանրահավաքի շոու պարունակող տարրերը, բայց որպես քաղաքական միավոր կարևորում է ՀԱԿ-ին:
«Ամեն քայլ, բառ համակարգվում է: Դա չի կարող առաջացնել պոռթկում: Իրենք են համակարգում: Սցենար ունեն, ռեժիսոր, իսկ ես կցանկանայի պոռթկում տեսնել»,- ասաց Կարապետյանը`հավելելով, որ կա մի մեծ զանգված, որը չի ընդունում ո՛չ Ս. Սարգսյանին, ո՛չ որոշակի զանգված, որը Լ. Տեր-Պետրոսյանին չի ընդունում. այդ զանգվածի համար ԺԿ-ն կլինի այլընտրանք:
Կարապետիչը չի հասկանում ոչ ոքի. Նրա կարծիքով ՀԱԿ-ը պետք է հստակեցնի իր նպատակները: « Գուցե իրենց համար նույնպես հասկանալի չեն այդ նպատակները: Ինձ համար Ս. Սարգսյանը նույնպես հասկանալի չէ. մի բան է հասկանալի՝ նա հետապնդում է բիզնես-գաղափարներ»,- ասաց Տ. Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին` ԺԿ նախագահը գտնում է, որ քաղաքականության մեջ ոչինչ անհնար չէ. հնարավոր է ,որ Ռ. Քոչարյանն իր կապերի շնորհիվ կարող է վերադառնալ քաղաքականություն:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 4-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Գարեգին Բ-ի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը:
Բացի այդ, Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միությունը կազմակերպում է համերգային ծրագիր: Կմասնակցեն « Արարատ» միության համանուն երգչախումբն ու պարախումբը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` ժ. 15:30, առաջնորդարանի սրահում:
Ինչպես տեղեկանում ենք բրիտանական Reuters գործակալությունից, ամսագիրն իր վարկանշային աղյուսակի համար ընտրել է Հոլիվուդի 40 ամենաբարձր վարձատրվող կինոդերասաններին և հաշվել, թե նրանց վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց նրանք որքան շահույթ են բերում պրոդյուսերներին։
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է դերասանուհի Դրյու Բերիմորը։ Forbes–ի հաշվարկներով՝ դերասանուհին «վերադարձնում է» իրեն վճարված յուրաքանչյուր դոլարի 40 ցենտը միայն։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Էդի Մերֆին և Ուիլ Ֆերելը։ Նրանց հետ պրոդյուսերները ճիշտ է «վնասով չեն աշխատում», սակայն մեծ շահույթ էլ չեն ստանում. Մերֆին իր վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց 2,7 դոլար է վերադարձնում, իսկ Ֆերելին՝ 3,5 դոլար։
Գերագնահատված աստղերի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Նիկոլաս Քեյջը, Նիկոլ Քիդմանը, Դենզել Վաշինգտոնը, Ռիզ Ուիզերսպունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ և Ռոբերտ Բրադկեն /ԱՄՆ/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդին ընդառաջ նոյեմբերի 3-ին ներկայացրել են իրենց գործունեության ամենամյա զեկույցը ԵԱՀԿ մշտական խորհրդին:
Ամփոփելով ԼՂ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց միջնորդական ջանքերը` համանախագահները նշել են, որ վերջին մեկ տարում իրենք այցելել են տարածաշրջան ութ անգամ և 14 առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ:
Համանախագահները չորս անգամ ոտքով հատել են շփման գիծը վերջին 14 ամիսներին` ցույց տալով, որ Գիծը մշտական խոչընդոտ չէ տարածաշրջանի երկու ժողովուրդների միջև, և որ հրադադարի ռեժիմի պահպանումը հնարավոր է, երբ բոլոր կողմերը համապատասխան կամք են դրսևորում:
Ընդգծելով իրենց երկրների կառավարությունների ամենաբարձր մակարդակով հետաքրքրությունն այս հարցում` համանախագահները վերահաստատել են, որ չկա հակամարտության ռազմական լուծում, և որ կողմերի քաղաքական կամքն էական է անընդունելի ստատուս քվոն հաղթահարելու և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ դժվար որոշումները կայացնելու համար:
Համանախագահները նաև նկարագրել են այն լրացուցիչ ջանքերը, որոնց նպատակն է բարելավել բանակցությունների մթնոլորտը, ամրապնդել հրադադարի պահպանումը և խորացնել տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնումը:Համանախագահները ծրագրում են կրկին այցելել տարածաշրջան ամսվա վերջին` վերոնշյալ հարցերի շուրջ առաջարկների հետագա մշակման և բանակցային գործընթացի շարունակությունը քննարկելու համար:
Արագածոտնի մարզի Ոսկեւազ գյուղում, նոյեմբերի 3-ին`ժամը 18.30-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՍՏ 140 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Խաչիկ Կոշեթյան) վրաերթի է ենթարկել 55-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին:
Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Բանկոկի քաղաքապետ Ջեիթ Սոպիտպոնգսթորնը պաշտոնապես հայտարարել է, որ քաղաքի մեկ հինգերորդ մասը հեղեղված է ջրով:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Բանկոկի նահանգապետ Սուկհումբհանդ Փարիբաթը նոյեմբերի 3-ին հրամայել է Բանկ Կայե շրջանի բնակիչներին տարհանել առավել անվտանգ վայրեր:
Քաղաքապետի տվյալներով, մայրաքաղաքի տարհանման կենտրոններում ներկայումս գտնվում է 11 հազար մարդ: Իսկ նահանգապետի խոսքերով, մարդկանց կոնկրետ թիվը հնարավոր չէ պարզել: Նա նաև նշել է, որ ջրհեղեղից տուժած բնակավայրերի բնակիչները գերադասում են մնալ իրենց տներում:
Հիշեցնենք, որ ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, զոհվել է 437 մարդ, հյուսիսային և կենտրոնական նահանգներում տուժածների թիվը հասնում է 2,5 միլիոն մարդու:
Երեւանի քաղաքապետարանում այսօր` նոյեմբերի 4-ին, կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է. սահմանել Երեւանի քաղաքապետի ընտրության ժամկետը:
Ավագանու նիստն անցկացնելու մասին որոշումը կայացրել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Ըստ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի, նոր քաղաքապետը Ավագանու կողմից պետք է ընտրվի քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում:
Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն ներկայացնելու է հենց Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Կարմիր ծովում` հորդանանյան Աքաբա և եգիպտական Նուվեյբա նավահանգիստների միջև, ուղևորատար լաստանավի մեքենաների խցիկում տեղի է ունեցել հրդեհ:
Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնում է «Al-Ahram» համացանցային լրատվական կայքը, լաստանավում գտնվում էր ավելի քան 1200 մարդ, հիմնականում Եգիպտոսի քաղաքացիներ: Երկուսի ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է այն պահին, երբ լաստանավը դուրս էր եկել Աքաբայից և ուևորվել դեպի Նուվեյբա: Անձնակազմը աղետի ահազանգ է տվել և հայտնել, որ մեքենաների խցիկը այրվել է ամբողջությամբ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Եգիպտոսի տրանսպորտի նախարար Ալի Զեյն ալ-Աբիդինը եգիպտական Оn-TV հեռուստաընկերությանը հայտնել է, որ հրդեհը մարել է 75 տոկոսով, ողևորների մեջ տուժածներ չկան, շարունակվում են տարհանման աշխատանքները, և հույս է հայտնել, որ հրդեհը ամբողջությամբ կմարի մեկ ժամվա ընթացքում:
Ֆեյսբուքում ակտիվ մի խումբ երիտասարդ հայ գրողներ միջոցառում են կազմակերպել` «Գրավաճառություն»։
«Միջոցառման նպատակն է գրավաճառությունը: Շրջիկ գրավաճառները շրջելու են թաղեթաղ, տնետուն և վաճառելու են ժամանակակից գրողների գրքերը: Ինչպես գիտենք Երևանում և ՀՀ ամբողջ տարածքում գործող գրախանութների քանակը մատներ վրա կարելի է հաշվել, բայց նույնիսկ այդ սակավաթիվ գրախանութները հաճախորդի պակաս ունեն: Տպագրված գրքերը իրացման վայր չունեն և չեն սպառվում, այնինչ ամեն գրող ուզում է, որ իր գիրքը հասնի ընթերցողին:Քանի որ ընթերցողը չի գալիս դեպի գիրքը, գիրքը կգնա դեպի ընթերցողը: Հարգելի ընթերցողներ և գրողներ, հրավիրում ենք աշխատել որպես գրավաճառ: Վաճառված գրքերի 50 տոկոսը, այսինքն համարյա այնքան, ինչքան գրքերի ինքնարժեքն է կհատկացվի հեղինակներին, 20 տոկոսը կծախսվի բարեգործական նպատակներով, իսկ 30 տոկոսը կլինի գրավաճառների շահույթը: Այս ակցիայով մենք ուզում ենք ցույց տալ, որ գրահրատարակչական լուրջ խնդիր կա մեր երկրում»:
Հետաքրքրե՞ց, սեղմիր այստեղ ու մասնակցիր գրավաճառությանը նոյեմբերի 6-ին, ժամը 15:00 — 18:00, Ազատության հրապարակում` Թումանյանի արձանի մոտ
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: Պաշտոնից ազատվելուց հետո Միքայել Մինասյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին:
Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:
Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում և կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:
Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը` պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:
Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլև նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած և վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:
Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.