23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիմ Քարդաշյանն օրեր առաջ վերջնականապես որոշում է կայացրել ամուսնալուծվել։
Ամերիկյան շոու բիզնեսի աստղի և նրա ընտրյալի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի համատեղ կյանքը 100 օրն էլ չձգեց, այն տևեց ընդամենը 72 օր:
Չնայած նա հերքել է, թե իր ամուսնությունը գովազդի նպատակով էր:
«Ես ամուսնացել եմ, որովհետև սիրում էի։ Սակայն ոչինչ չստացվեց»,– ասել է հայազգի մոդելը:
Ներկա պահին Ավստրալիայում գտնվող Քարդաշյանն ասել է, որ պատրաստվում է որևէ բարեգործական կազմակերկության նվիրաբերել իր հարսանիքին ստացած նվերները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 200 հազար ԱՄՆ դոլար:
Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, ինչն ինքը համարում է տրամաբանական:
Մնացականյանը կշարունակի դասախոսել, սպասելով ավելի լավ ժամանակների հուսալով, որ դրանք իր շեֆի համար չեն ուշանա:
Այսօր ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, թե Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու բնապահպանական փորձաքննությունը չեղյալ է համարվել, իսկ ջրվեժի վերեւի մասում հողերի կատեգորիան փոխվել է: (Նշենք, որ բնապահպան ՀԿ ների բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց Թռչկանի ջրվեժը հայտարարել հատուկ պահպանվող տարածք):
Նախարարն ասաց այն` ինչ երկար ժամանակ պնդում էին Թռչանի ճակատագրով մտահոգ մարդիկ. «Եթե կառուցապատողը ցանկություն ունի ՀԷԿ կառուցել, ապա ջրառը պետք է իրականացնի ոչ թե ջրվեժի վերեւի մասից, այլ ներքեւի, սակայն այդ դեպքում կիրականացվի նոր փորձաքննություն: Ջրվեժի մոտից արդեն հեռացվել է տեխնիկան»:
Նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը: Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սիրելի բարեկամներ, ֆեյսբուքյան «ռազբոռկաները» թեմայով, թե` ի՞նչ է հոմոսեքսուալիզմը`ընտրություն, հիվանդություն, հոգեկան շեղում, այլասերվածություն, թե՞ թվարկվածներից ոչինչ, այլ ուղղակի` սեռական կողմնորոշվածություն, որը եղել է ու կա մարդկության պատմության մեջ բնակչության 5-7% մոտ, այդ թիվն անփոփոխ է Հռոմեական կայսրության ժամանակիներից ի վեր: Ձեզ եմ ներկայացնում մի հոդված, գրված Վրեժ Շահրամանյանին այցելելուց հետո, որտեղ սեքսոլոգը սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով(Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաև Աստված), որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 30 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետևաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաև ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ սեքսի, սեքսսուալ առողջության, սեռական անվտանգ վարքագծի, ու «սեքս» բառարմատը պարունակող ցանկացած բանի մասին մինչ այսօր փսփալով են խոսում, (ուր մնաց թե դիմեն սեքսոլոգի), սեռական տգիտությունը վերացնելու և սեքսոլոգի հետ ուղիղ կապ հաստատելու համար «Հայկական Վարկածը» և սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը armversion.com կայքում բացում են հատուկ ենթաբաժին` «Սեքսը մեր կյանքում», որը կարող եք գտնել կայքի «Ձեր վարկածը» բաժնում:
Կներկայացվեն սեքսուալ առողջության մասին գիտահանրամատչելի հոդվածներ, կարծիքներ, նաև Վրեժ Շահրամանյանը կպատասխանի ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք ուղղել կայքին` մեկնաբանության տեսքով (բաժնի նյութերի տակ), էլ. փոստով և ֆեյսբուքյան մեր էջում:
ՀՅԴ-ն, «Ժառանգության» հետ մեկտեղ, ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացման նպատակով, ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ է ներկայացրել:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը է հայտարարություն է տարածել, որ իրականությանը չի համապատասխանում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի, ՀԱԿ-ը ընտրությունների արդար անցկացումն ապահովող չորս պայման է առաջ քաշել, որին ՀՅԴ-ն չի միացել:
Այնուհետեւ ՀՅ-ն ներկայացնում է իր առաջարկներից մի քանիսը:
1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ:
2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը:
3. Բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով.
3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները),
3.2. Քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում,
3.3. Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման եւ արխիվացման իրականացում,
4. Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով.
4.1. Ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում են եւ հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը,
4.2. Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը:
5. Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության եւ հավասարության ապահովման նպատակով.
5.1. Օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիթորինգի եւ վերհսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը),
5.2. Սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը,
5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6-ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առեւտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը:
6. Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների եւ կուսակցությունների գործունեությունը նախընտրական եւ ընտրական փուլերում:
7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաեւ պետական դիրքի օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առաջարկել էր ընտրությունների ժամանակ կիրառել հետեւյալը.
1. Քվեարկողների մատերի թանաքանշումը, որը կկանխի կրկնակի քվեարկությունը,
2. Ընտրությունների ընթացքի մոնիտորինգը,
3. Նկարահանումները,
4. Մասնակցության ցուցակների հրապարակումը:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց մի քանի աղմկահարույց գործեր, հնչեցրեց նաև մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնք առնչվել են մարտի 1-ի գործով կալանավորված անձանց հետ, կատարել խոշտանգումներ և ոչ միայն:
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանք, որը խոշտանգումներից հետո նա ընդունել է»:
Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել նրան, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա:
Ոսկանյանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից:
Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի գործին, որի նախնական վարկածով զինվորը մահացել էր ադրբեջանցու կողմից արձակված գնդակից, այնուհետ մեղքն ընդունել էր Աշոտ Կոստանյանը՝ սպանվածի մտերիմ ընկերն ու ծառայակիցը:
«Տվյալ գործով իմ պաշտպանյալը ընդունել էր, որ իր կողմից անզգույշ կրակոցով է սպանել իր ընկերոջը, սակայն հետագայում՝ կարճ ժամանակ անց, հրաժարվել է իր ցուցմունքից և ասել, որ մեղքն ընդունել է ծեծի ու սպառնալիքների ազդեցությամբ,- ասաց փաստաբանը:- Այն բանից հետո, երբ մեր վերջին այցելության ժամանակ նա ծնողներին հասկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկում, երկրորդ անգամ ինձ չթույլատրեցին տեսակցել նրան, մտնել՝ պատճառաբանելով, թե իմ պահանջագիրը կնքված չէ: Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ Շուշիի բանտում իմացա, որ փաստաբանը պետք է կնիք ունենա»:
Նա պատմեց, որ հաջորդ օրը, այնուամենայնիվ, կարողացել է տեսակցել իր պաշտպանյալին ու իմացել է, որ նրան սպառնում են Շուշիի բանտի աշխատողները, իսկ քննչական բաժնի պետը, օգտագործելով իր լծակները, բանտի աշխատակիցների միջոցով ստիպել է Աշոտ Կոստանյանին ընդունել, թե ինքն է կրակոցն արձակել: «Այս գործում էլ շատ անհասկանալի բաներ կան, օրինակ այն, թե ինչպես է զենքը հայտնվել Կոստանյանի մոտ, եթե կրակոցի ժամանակ հեռու է եղել»,- նշեց փատաբանն, ավելացնելով, որ իր պաշտպանյալն այսօր էլ պնդում է, որ որևէ կապ չունի այդ կրակոցի հետ:
Երկուշաբթի` նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Այս մասին հայտնեցին ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից:
Սյունիքում և Արցախում` ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15 աստիճանով, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով: Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի 3-5 աստիճանով:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ անհանգստությունները մեծանում են եւ բոլոր զարգացած երկրները վերանայել են տնտեսական աճի սպասելիքները:
«2012-ը տնտեսության համար բարդ տարի է լինելու: Մենք աշխարհի հետ ենք, բայց, ցավոք, նայում ենք մեկ ուղղությամբ` դեպի Ռուսաստան, իսկ Ռուսաստանի իրողությունները ազդում են մեզ վրա: Ռուսաստանն էլ ակնկալիքներն իջեցրել է»,- ասաց Ասատրյանը:
Չնայած դրան նա հույս հայտնեց, որ առաջիկա տարվա ընթացքում ֆինանսական հոսքերի կայուն աճ կունենանք եւ 2012-ին մասնավոր տրանսֆերտների մակարդակը կհասնի նախաճգնաժամային իրավիճակին:
Անդրադառնալով փաստին, որ 2012 թվականի պետական բյուջեի նախագծում 100 մլրդ դրամով ավելացել են հարկային եկամուտները, ինչը նշանակում է, որ հարկային մարմինները պետք է 100 մլրդ դրամ ավելի շատ հարկ հավաքեն, ԿԲ նախկին ղեկավարն ասաց. «100 միլիարդ դրամը փոքր թիվ չէ, բայց այդքան էլ անհնար չէ այն հավաքագրելը, ելնելով նրանից, որ մեծ խնդիր չի դրվում հարկերի հավաքման իմաստով: 100-ից 55- 60 կախված է եկամուտների աճից, ինֆլյացիայից: Մյուս 40 միլիարդ դրամի մի մասն ընկնում է ակցիզային հարկերի եւ այլ հարկատեսակների վրա»:
Ըստ նրա ծրագրված է գնաճի կայունացում մինչեւ 4 տոկոս, եւ տնտեսական աճ.«Հաջորդ տարվա բյուջեի մասով ասեմ, մենք մի քիչ վաղ սկսեցինք քննարկումները, որ դեռ կառավարությունը մինչեւ վերջ չի բացել խաղաքարտերը:
Գալիք տարում աճի առանցքը պետք է կազմի արդյունաբերական աճը, մինչդեռ կրկին իշխանությունները նախատեսում են աճն ապահովել շինարարության մասով»,- նշեց տնտեսագետը:«Իմ ասածն իրականություն է դառնում, 4-5 տոկոս տնտեսական աճ, եւ բարձր գնաճ: Իմ ձեռքին են վերջին տվյալները 8 տոկոսից ավելի գնաճ է արձանագրվել:
Սպառողական գների աճը 10,2 տոկոս է, պարենային ապրանքների գների աճը կազմել է 13,5 տոկոս: Սոցիալապես անապահով խավերի համար սա հատկապես ծանր է,- կարծում է Ասատրյանը, — մեր հասարակության ամենամեծ պրոբլեմներից մեկը սոցիալական բեւեռացման ծայրահեղ մակարդակն է»:
Նա անդրադարձավ հարկային քաղաքականությանը նշելով, որ մեջ ամենակարեւորը արդարության գործոնն է: «Եթե քաղաքացին համարի, որ հարկատեսակն արդարացի է եւ տարածվում է բոլորի վրա, նա կվճարի: Չեմ ասում, որ մարմնավաճառներին պետք է ներառել ՀՆԱ-ի մեջ եւ հարկել, բայց ստվերի հարցը պետք է լուծել»:
Բ. Ասատրյանը նշեց՝ սոցիալական բևեռացման խնդրով առաջինն ենք ԱՊՀ տարածքում, և շքեղության հարկի մասին պետք է լրջորեն մտածել: Բանախոսի կարծիքով՝ երկիրը փոխվել է և այլևս «քոչարյանականը չէ»: Նա փաստեց, որ խնդիրները կուտակվել են և պետք է լուծվեն: Կա նաև Վրաստանի գործոնը, որը ՀՀ-ից հետ էր, բայց արդեն հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 25%-ի է հասել:
Ամեն հայ մտքում իր հայրենիքն ունի ու իր վեճն այդ հայրենիքի հետ: Ով ծնվել է Խորհրդային կոչվող երկրում, այս մյուսն իրենը չի համարում և այդ դարդից դարձել է աշխարհի քաղաքացի: Մյուսը` հայրական փայլուն պատերն են ընդմիշտ շղթայել թշվառ ու աղքատ հողին, իսկ երրորդն ապրում է « կիբորգ-իրականությունն» մեջ, որը կա և չկա, և հենց այդ պատճառով չի լքում հայրենիքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.