23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նոյեմբերի 5-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում մի տղամարդ ինքնասպանություն է գործել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 20 շենքի 22 բնակարանի բնակիչ, Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսչության աշխատակից, 39-ամյա Արմեն Գալստյանը «Մակարով» ատրճանակով ինքնասպանություն է գործել շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում: Դեպքի վայրից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի մեկ պարկուճ:
Կատարվում է նախաքննություն:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ПК», «ДШК», «ՈՒՏՅՈՍ» տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ստեփանավանի Արամիս թաղամասում նախագահը Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր բացվեց «Սագամար» ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատը: Սերժ Սարգսյանը շրջեց կոմբինատում, ծանոթացավ ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներին: Հանքը շահագործելու է ռուսաստանյան «Նևա Ռուս» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունն է իրականացնում 2007 թվականից:
Միայն Սագամար հանքում կազմակերպությունը շուրջ 94 մլն դոլարի ներդրում է կատարել: Նախագահին ծանոթացրել են ֆաբրիկայի ներկայիս հզորություններին: Առաջին 3 տարին հանքը շահագործվելու է բաց եղանակով և հանքաքարի տարեկան վերամշակման ծավալը կկազմի 5-6 հազար տոննա: Հետագայում շահագործման կհանձնվի նաև ստորգետնյա հանքը և հանքաքարի վերամշակման ծավալը կաճի մինչև 8 հազար տոննա տարեկան: Հայաստանում «Նևա Ռուսը» ցինկի, պղնձի և կապարի վերամշակմամբ է զբաղվում:
«Նևա-Ռուս» ընկերության ներդրումային գծով տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով, առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում ևս 24 մլն դոլարի ներդրում կանի:
Կազմակերպությունը կարևորում է բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը: «Սագամարում» առաջին անգամ կներդրվի չոր պոչերի տեխնոլոգիան` խտանյութը լվացվելուց հետո ջրի վնասակար նյութերն ու ծանր մետաղները ֆիլտրվելու են, իսկ ջուրը վերադառնալու է հանք կրկին օգտագործման: Հայաստանյան մետաղները ձուլվելու են Չինաստանում և Եվրոպայում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերության նոր մշակույթ է ձևավորվում: «Մենք նշանակություն ենք տալիս ոչ թե շահույթ հետապնդելուն, այլ մաքուր տեխնոլոգիաներին»:
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 17-ին հաղորդում էր ստացվել, որ 41-ամյա Աստղիկ Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա մի կնոջ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է ոչ թե մայրը, այլ նրա16-ամյա որդին:
Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության են ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով: Սակայն կանանց մեծ մասը, ինչպես նշվում է պաշտպանության նախարարի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Այսինքն` Ավստրալիայի պես խաղաղ երկրի բանակում անգամ չի հաջողվել մտցնել «սեռերի հավասարության» արհեստական տեսական մոտեցումը: Նույնիսկ պատերազմից անչափ հեռու երկրի բանակում չաշխատեց «գենդերային հավասարություն» կոչեցյալը: Այդ երկրի բանակում թեև փորձ արվեց ներմուծել «տոլերանտության և հավասարության» սկզբունքը, սակայն բան չստացվեց, չնայած պաշտպանության նախարարը ձգտում էր ցուցադրաբար այդ սկզբունքները հաստատել: Ռազմական ակադեմիայի աղջիկները գոհ են մնացել, որ նույն հաստատության տղաները իրենց պահել են տղայի, այլ ոչ թե անսեռ միավորի պես: Այսինքն` անգամ Ավստրալիայի պես երկրում բանակը իրեն դրսևորեց որպես պահպանողական ավանդապահ միավոր: Բնականաբար, առավել ևս պատերազմը վերջերս ավարտած Հայաստանում բանակը պահպանողականության բուն է:
Եվ այդ պահպանողականությունը գալիս է մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Աղմկալի ամենօրյա պաշտոնափոխությունների շարանում մեր հանրությունը բավականին քիչ ուշադրություն է դարձրել նոր ոստիկանապետի անձի վրա, մինչդեռ դա արտացոլում է Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը:
Նոր ոստիկանապետը եկել է բանակից: Մինչ գլխավոր ռազմական ոստիկան լինելը նա ունեցել է պրոֆեսիոնալ «միլիցայի» կենսագրություն, սակայն դրանով ավարտվում են Վովա Գասպարյանի ռեալ առնչությունները ոստիկանական համակարգի հետ: Նա ուղնուծուծով բանակի ներկայացուցիչ է, քանզի իր կենսագրության մեծ մասը գրանցվել է ՊՆ-ում: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ նախագահը երկրի ոստիկանական համակարգը վստահեց հենց բանակայինի: Դա պատահականությո՞ւն է, թե՞…
Եթե դիտարկենք մեր պետական համակարգն ամբողջությամբ, ապա առավելագույնս կայացածը բանակն է: Դա բնական է, զի պատերազմող երկրում այլ կերպ չէր կարող լինել: Եվ Հայաստանում, բնականաբար, հանրության ամենաառողջ և պետականամետ խավը հենց սպաները պետք է լինեն: Եվ հենց սպայական ներկայացուցիչն է ուղնուծուծով մեր նոր ոստիկանապետը:
Տեղի է ունեցել որակական առումով եզակի երևույթ` ոստիկանապետ է դարձել մեկը, ով կապ չունի քաղաքացիական կյանքի կանոնների հետ: Վովա Գասպարյանն այն ոստիկանապետն է, որը առանց քաշվելու կձերբակալի ցանկացածին, այդ թվում` ցանկացած օլիգարխի: Այդ նշանակումով ՀՀ նախագահը կատարել է կարևորագույն քայլ` վերացրել է օլիգարխիկ խավի անձեռնմխելիությունը: Նախորդ ոստիկանապետերից և ոչ մեկը երբեք չէր համարձակվի ձերբակալել որևէ օլիգարխի, անգամ օլիգարխի թիկնապահի շանը դիպչելը դժվարագույն հոգեբանական խնդիր էր: Սակայն նոր ոստիկանապետն ունի բանակայինի ընկալումներ, ում համար քաղաքացիական կյանքի խաղի կանոնները ոչինչ են:
Այժմ արժի դիտարկել. դա եզակի՞ նշանակում է, թե՞ օրինաչափության սկիզբ է ազդարարում: Ուշագրավ է, որ Երևանում կատարված կադրային փոփոխություններին զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Ստեփանակերտում: Այդտեղի ազգանունների և պաշտոնների անունները ոչինչ չեն ասի ՀՀ քաղաքացուն, եթե նա արցախցի չէ, ուստի կբավարարվենք ընդամենը օրինաչափության մատնանշումով` բոլոր նոր չինովնիկները նշանակվել են ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այսինքն` բոլոր նորանշանակները սպայական խավի ներկայացուցիչներ են:
Կարծում ենք, որ Ստեփանակերտում պարզապես փորձարկվում է այն, ինչն այնուհետ համատարած կկիրառվի ամբողջ երկրում: 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ, Ստեփանակերտում փորձարկված կառավարման մեթոդները տեղափոխվում են Երևան: Իսկ ընտրություններին ընդառաջ այդ միտումն էլ ավելի կշեշտվի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է եվրոպական կառույցներին անցկացնել լրիվ անթերի ընտրություններ: Բայց միաժամանակ անհրաժեշտություն կա ունենալ այդ ընտրությունների կանխորոշված արդյունքներ: Այդ երկու իրարամերժ պահանջների միաժամանակյա բավարարման հարուստ փորձ է կուտակվել Արցախում, ուր հազար աչքի առկայությունը երբեք չի արձանագրել ընտրությունների որևէ թերություն, բայց միաժամանակ ընտրությունների ելքը միշտ կանխորոշված է եղել: Այսինքն` վարչական ռեսուրսը կիրառվել է շատ հստակ, բայց միաժամանակ` շատ հմուտ: Հիմա էլ հրամայական է առաջացել` նույն փորձը կրկնել ամբողջ Հայաստանի մասշտաբով:
Այդ տրամաբանության շրջանակում միանգամայն հասկանալի են դառնում Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները: Երկուսն էլ կենտրոնանալու են բացառապես ընտրությունների վրա` որպես ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին և երկրորդ դեմք: Երկուսն էլ, թեև համարվելու են պաշտոն չունեցող, բայց ունենալու են փաստացի նույն լծակները, ինչ ունեին մինչ այդ: Հովիկ Աբրահամյանի ունեցած լծակներն ընդհանրապես կապ չունեն ԱԺ խոսնակի պաշտոնի հետ, դե իսկ Միքայել Մինասյանի իրական պաշտոնը ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է, այլ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքը: Հիմա, երբ նա այլևս աշխատակազմի ղեկավարի տեղակալ չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը ամսի 20-ից վայր է դնելու պաշտոնական լիազորությունները, այլևս ոչ ոք չի կարողանալու ասել, թե ՀՀԿ նախընտրական շտաբը պետական լծակներ է կիրառում ընտրություններում հաղթելու համար, թեև և մեկը, և մյուսը չեն կորցնելու իրական իշխանության գեթ մեկ տոկոս:
Եվ դա էապես կնպաստի Սերժ Սարգսյանի առջև ծառացած խնդրի լուծմանը` 2012-ի մայիսին ՀՀԿ-ին ապահովել 2 անգամ ավել քվե, քան կստանա ԲՀԿ-ն, որին այժմ ՀՀ նախագահի դեմ դուրս գալու «գունավոր կտեր» են տալիս և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը», և ՀՅԴ-ն: Նշյալ ուժերը փորձում են չափազանց ճարպիկ դուրս գալ` ուրիշների ձեռքերով և ուրիշների զոհողությունների գնով կռիվ անել իշխանության դեմ և, այդ ուժի բաժին թողնելով բոլոր պատիժները, այդ ուժի հաշվին դիվիդենտներ շահել: Սակայն ԲՀԿ առաջնորդը, չնայած մականունին, հակված չէ այդ «կտերը» ուտելու…
Ինչևէ, վերադառնանք Վովա Գասպարյանի հարցին: Նա թերևս ռազմական էլիտայի առաջին, բայց հաստատ ոչ վերջին ներկայացուցիչն է, ով ստանձնելու է առանցքային քաղաքացիական պաշտոն: Սերժ Սարգսյանը և մինչև ընտրությունները, և հատկապես ընտրություններից հետո էլի զինվորագրելու է զինվորականության վերնախավի ներկայացուցիչների: Զի միմիայն ռազմական էլիտայի ներկայացուցիչներն են, որ կարող են տրորելով անցնել օլիգարխիկ խաղի կանոնները, իսկ առանց դրա ոչ մի էական բարեփոխում երկրում հնարավոր չէ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Նոյեմբերի 5-ը տղամարդկանց միջազգային օրն է: Այն արդեն ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Օրը նշելու նախաձեռնությունը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովինն է, որը պաշտպանել են ՄԱԿ-ը և մի շարք այլ միջազգային կառույցներ: Այն ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանանց և մշակութային խաղաղության կոմիտեի տնօրենը նույնիսկ ասել էր, որ դա հիանալի գաղափար է, ինչը կարող է հանգեցնել գենդերային որոշակի հավասարակշռության: 2000-ից 2006 թ. այս օրը Համբուրգում կայացել է «տղամարդկանց մրցանակների» հանձնումը: Դափնեկիրներ են ճանաչվել Հովհաննես-Պողոս 2-րդը, Պոլ Մակկարտնին, Սթիվեն Սթիլբերգը, Ալեն Դելոնը, Մայքլ Ջեքսոնը:
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին հաջողվել է իր կաբինետի համար ստանալ խորհրդարանի վստահությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունն ու հավելում, որ խորհրդարանում քվերակությունը վերջացել է ուշ գիշերին:
Կառավարությանը վստահություն հայտնելու հարցին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, նրանցից 152 աջակողմյան կուսակցության անդամներ են, դեմ քվեարկել է 145 խորհրդարանական:
Պապանդրեուն ելույթ ունենալով խորհրդարանի առաջ, խոստացել է ստեղծել կոալիցիոն կառավարություն, սակայն նշել է, որ արտահերթ ընտրությունները առկա տնտեսական իրավիճակում անթույլատրելի են և երկիրը կկանգնեցնեն աղետի առաջ: Վարչապետը նաև հայտարարել է, որ չի կառչում իր աթոռից:
Նա հայտնել է, որ այսօր հանդիպելու է Հունաստանի նախագահին, քննարկելու է կոալիցիոն կառավարության ստեղծման ժամկետները, դրա կազմը, հնարավոր է նաև նոր վարչապետի թեկնածությունը:
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող կամրջի տակ զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են հակատանկային 3 նռնակ` մեկ պայթուցիչով, «Ֆ-1» և «ՌԳ-42» մեկական նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ: Վարորդը տուժողին ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Այսօր Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Սպիտակում բնակարանների հավաստագրեր հանձնեց 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով Սպիտակի տարածաշրջանի անօթևան մնացած 150 շահառու ընտանիքներին:
Աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման շինարարական ծրագրերի շրջանակում Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 2009-2010թթ կառուցվել և շահագործման է հարձնվել 303 բնակելի տուն:
Սպիտակ քաղաքում նույն ժամանակահատվածում կառուցվել և շահագործման է հանձնվել 220 բնակարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.