23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Կառավարության ղեկավարը երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:
Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին և հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Երևանում երեկոյան հնարավոր է թույլ ձյուն, քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +5-+7, երեկոյան՝ 0-2 աստիճան:
Meteo-tv-ի փոխանցմամբ, այսօր օդի ջերմաստիճանը Հայաստանի արևելյան շրջաններում կսկսի նվազել 13-15, մյուս շրջաններում 6-8 աստիճանով: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում՝ բուք: Այսօր առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Առատ տեղումներ կդիտվեն արևեյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում: Հնարավոր է նաև քամու ուժգնացում:
Այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը ազատվել է Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության շտաբի պետ:
Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անցկացված ամենամյա երաժշտական MTV Europe երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ միանգամից 4 անվանակարգում լավագույնն է ճանաչվել Լեդի Գագան: Այս մասին տեղեկանում ենք news-de-stars.com-ից:
Երգչուհին ճանաչվել է տարվա լավագույն կատարող, նրա Born this Way երգը և նույն երգի տեսահոլովակը լավագույնն են ճանավել առանձին անվանակարգերում։
«Այս երգը շատ յուրահատուկ է ինձ համար, միգուցե իմ բոլոր երգերի մեջ սա ամենակարևորն է, և սա իմ ամենալավ ալբոմն է: Ես ձեզ սիրում եմ իմ փոքրիկ հրեշներ»,- ասել է երգչուհին:
Բացի դրանից, նրան հանձնվել է նաև «Երկրպագուների լավագույն աջակցության համար» մրցանակը:
Լեդի Գագան, որի իրական անունն է Ստեֆանի Ջերմանոտա, անցած տարի նույնպես MTV Music Awards-ում լավագույնն էր, բայց այն ժամանակ նա արժանացել էր ընդամենը 3 մրցանակի:
Տղամարդկանց մեջ լավագույն կատարող է ճանաչվել Ջասթին Բիբերը, ով մրցանակի է արժանացել նաև «Լավագույն փոփ երաժիշտ» անվանակարգում: Իսկ լավագույն հիփ-հոփ կատարող է ճանաչվել Էմինեմը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից բերման է ենթարկվել 40-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից փախցրել է «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենա և նույն օրը վթարի է ենթարկվել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում` ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով շուրջ 1.500.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
«Չի բացառվում, որ հաջորդ տարի Երևանի շատրվաններից մեկը լցվի գինով, ինչպես դա արվում է Ֆրանսիայում», — լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ցավով նշելով, որ Հայաստանի ազգային տոնացույցում գինեգործներն իրենց օրը չունեն ,արդեն 4 տարի, նոյեմբերի 7-ը համարվում է գինու ազգային տոն, սակայն մեզ մոտ չի նշվում:
«Հայաստանը կորցրել է իր ավանդույթները: Մենք գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի: Օղին քաղաքական խնդիր է, գինին` մշակութային խնդիր, արվեստ»: Օղին հատուկ է ռուսներին սակայն հայերը գրեթե հավասարվում են նրանց.ռուսները մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործում են 17 լիտր օղի, 10 լիտր գինի, հայերը` 15լ օղի, 1.3 լիտր գինի, իսկ ֆրանսիացիները` 0.5 լիտր օղի, 48 լիտր գինի:
Խաղողը թանկ է, ինչն էլ ստիպում է որ Հայաստանում կոնյակի արտադրությունը խանգարի գինեգործությանը: «Եթե նախորդ տարի գինու համար նախատեսված խաղողի կգ-ը առավելագույնը մթերում էին 120 դրամով, ապա այս տարի նվազագույն գինը կազմում էր 135 դրամ»,- նշեց գինեգործների միության նախագահը` կանխատեսելով, որ հաջորդ տարի գինու համար նախատեսված խաղողը կմթերվի արդեն 200 դրամի սահմաններում:
Ըստ նրա, նոյեմբերի 7-ը ճիշտ է ընտրվել, որովհետև մինչև այդ օրը բոլոր գինեգործների մոտ արդեն պատրաստ է առաջին գինին: Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, որևէ միջոցառում նախատեսված չէ, սակայն Ավագ Հարությունյանը կցանկանար, որ փողոցներում կազմակերպվեր գինու հյուրասիրություն:
Ֆրանսիացիները, օրինակ, գինու տոնը նշում են նոյեմբերի չորրորդ շաբաթը:Որտեղ հաստատ մարդիկ չեն հարձակվում ուտելիքի կամ խմիչքի վրա, ինչպես Հյուսիսային պողոտայում, 3 շաբաթ առաջ. «Մենք փորձեցինք կազմակերպել հյուրասիրություն, սակայն վարչապետի հեռանալուց, հետո տեղի ունեցավ ալան-թալան»,- ասաց Հարությունյանը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 06.00-ին, Լվովյան փողոցում «Բիայդի-Ֆ3» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Ա. Ավետիսյան փողոցի նորակառույց ճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել Արաբկիրի 27-րդ փողոցի տներից մեկի դիմացի քարե պարսպին: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝ Մովսես-Նորաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մոտակա առանձնատան պատին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան», «ՎԱԶ-2107» և «Հոնդա-CRV» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 82-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի: Հաջորդ օրը «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.30-ին, Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿՎԶ-3270031» մակնիշի ավտոմեքենայի: «Աուդի Ա-4»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի փոսը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթներին և ծառերին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ 12-րդ կ/մ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-53212» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց-ML» և երկու «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Արշակունյաց պողոտայում «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի եզրազարդին և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյոմրիի Շահումյան փողոցի թիվ 190/3 շենքի մոտ «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Լադա-Պրիորա-2170» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է.
Դատարանը հիմնավորված է համարել զինված բանդա ձեւավորելու եւ մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար Գ. Մաթեւոսյանին, Ռ. Մասումյանին, Ա. Ղուկասյանին, Վ. Կարապետյանին, Ա. Ոսկանյանին եւ Գ. Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Հիշեցնենք որ խոսքը ՊԵԿ- ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած բանդայի մասին է խոսքը, որ հետագայում մեղադրվեց նաև նմանատիպ հանցագործության այլ դրվագներով:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Գագիկ Մաթեւոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելուն: Գ. Մաթեւոսյանը, հանդիսանալով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարներից մեկը, օգտագործելով դիվերսիոն եւ հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաեւ` իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին եւ Գրիգոր Գրիգորյանին։
Դատաքննությամբ պարզվել է նաեւ, որ Գ. Մաթեւոսյանը այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ եւ բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջեւ կատարել է դերաբաշխում` որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը:
Բանդայի կազմում ընդգրկված անձինք մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, ապօրինի կերպով իրենց մոտ պահել եւ կրել են հրազեն ու ռազմամթերք:
Իրենց նպատակներն իրագործելու համար Գ. Մաթեւոսյանը ապօրինի ձեռք է բերել, պահել եւ ըստ անհրաժեշտության փոխադրել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՌՊԿ» մոդելի 1980 ԱՎ 8723 ձեռքի գնդացիր, ինքնաշեն եղանակով պատրաստված եւ ձեռնափայտի տեսքով քողարկված ակոսավոր հրազեն, 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր դիպուկահար հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինչպես նաեւ` ռազմամթերք հանդիսացող «ԱԿ-47» եւ 7,62 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 329 փամփուշտ, «ԱԿ-74», «ՌՊԿ» եւ 5.45 մմ տրամաչափի այլ զենքերից կրակ արձակելու համար նախատեսված 30 փամփուշտ, «Ֆ-1» տեսակի մարտական բեկորային ձեռքի 3 նռնակ եւ դրանց համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» եւ «ՈՒԶՌԳՄ-2» տեսակի 2 պայթուցիչներ, «ԿԴ-8Ա» տեսակի հրապատիճ-դետոնատոր, «Զարյա-Մ» տեսակի լուսաձայնային նռնակ, «ՍՄ» տեսակի 10 ազդանշանային ական, միանգամյա օգտագործման խորհրդային եւ արտասահմանյան արտադրության մեկական նռնականետ, «ՕՇՊ» տեսակի հրահաղորդ լար, գործարանային արտադրության դետոնացնող 48 ռելե, 25.709 գրամ քաշով «պլաստիդ» տեսակի ինքնաշեն պայթուցիկ նյութ եւ փշրող գործողության պայթուցիկ նյութի՝ տրոտիլի 200 գրամ եւ 400 գրամ քաշով 68 պայթաղյուսներ:
Գ. Մաթեւոսյանը կուտակել է նաեւ մեծ քանակությամբ սառը եւ նետողական զենքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ՝ զրահաբաճկոններ, դիմակ-գլխարկներ, հետապնդումը դժվարեցնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր՝ «ոզնիներ», քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թատերական շպարման պիտույքներ՝ կեղծամներ, բեղեր եւ այլն։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դտարանի` 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով.
Գագիկ Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով` ողջ գույքի բռնագրավմամբ:
Ռաֆայել Մասումյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:
Ռ. Մասումյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:
Արտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 10 տարի 9 ամիս ժամկետով:
Վազգեն Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:
Արայիկ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:
Գրիգոր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Մեղադրանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի «Օրվա լրահոս» բաժին
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.20-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Վարդան Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է «Քանաքեռ» ՀԷԿ-ում, վիճաբանության ժամանակ:
Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Ադոնցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդան Ա.-ի և նախկինում դատապարտված, 39-ամյա Մուշեղ Ալեքսանյանի ու նրա ընկերների միջև, որի ժամանակ Մ. Ալեքսանյանը ձեռնափայտով հարվածել է Վարդան Ա.-ի գլխին և պատճառել վնասվածք, իսկ վերջինս իրեն պատկանող «Բեկաս» մեկփողանի ողորկափող հրացանից կրակել է օդ:
Մեր ունեցած տեղեկություններով ռազբորկան բավականին ծավալուն է եղել. Որի ընթացքում էլի ահագին մարդիկ, տարբեր օբյեկտներից, միացել են վիճողներին: Ռազբորկայի մասնակիցները անհայտ մարդիկ չեն. Իսկ վնասվածք ստացած եւ հիվանդանոց տեղափոխված Վարդանը «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից է:Նույն օրը, ժամը 18.00-ին, Մուշեղ Ալեքսանյանը բերման է ենթարկվել բաժին:
Հրացանն առգրավվել է:Դեպքի հանգամանքները պարզվում են:
Երեկ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում այս գործով հերթական դատական նիստն էր. Նախաքննական մարմնի կողմից Արայիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, 258 հոդվածի 2-րդ մասով և 316 հոդվածի 2-րդ մասով և դատարանը հաստատված է համարել հետևյալ արարքների կատարումը:
Նախ նշենք, որ Վերաքննիչ դատարանում արդեն սովորական է դարձել դատական նիստերը, սկսել ուշացումով. այս անգամ`40 րոպե:
Նախագահող դատավորը Մ. Արղամանյանն էր: Դատին ներկայացել էին ամբաստանյալ Արայիկ Սարգսյանը, վերջինիս պաշտպան Գեղամ Հակոբյանը, իսկ մեղադրող դատախազը բացակայում էր` վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Մի վիճիր տաքսու վարորդի հետ
Նախ համառոտ. Ինչ է տեղի ունեցել. Ըստ մեղադրական եզրակացության, 2010 թվականի մայիսի 25-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ազատության պողոտայի տրանսպորտի կանգառում, Ա. Սարգսյանը անհիմն վիճաբանել է տաքսու վարորդ Արթուր Խուդավերդյանի հետ, կանգառում հավաքված քաղաքացիների ներկայությամբ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, այնուհետև, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, կռվի է բռնվել նրա հետ. ծեծի ենթարկել: Շուրջ 15 րոպե տևած խուլիգանական գործողությունները խափանվել են կանգառում հավաքված քաղաքացիների միջամտությամբ, որից հետո, տեսնելով դեպքի վայր ժամանող ոստիկաններին, Ա.Սարգսյանը դիմել է փախուստի:
Ծեծել միանգամից 5 ոստիկանի` առյուծի սիրտ է կերել.
Օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, մեղադրանքը առաջադրվել այն բանի համար, որ տարօրինակ զուգադիպությամբ, նույն օրը 2010 թվականի մայիսի 25-ին` Սարգսյանը, չնայած ոստիկաններից մազապուրծ, արդեն ժամը 18:30–ի սահմաններում, առյուծի սիրտ է ուտում ու որոշում խուլիգանությանը գողություն էլ ավելացնել. նա ըստ գործի նյութերի ապօրինի մուտք է գործում Քանաքեռ 1-ին, փողոցի 1-ին նրբանցքի թիվ. 59, տուժող Հայկ Անտոնյանի տուն և ննջասենյակից հափշտակում 662.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, սակայն ննջասենյակից դուրս գալու պահին նկատվում է տուժողի կնոջ` Ալինա Ներսիսյանի կողմից: Կնոջ աղմուկի ձայներից արթնանում է տուժող Անտոնյանը, որը, կռահելով կատարվածը, հետապնդում և փորձում է բռնել Ա. Սարգսյանին, սակայն վերջինիս հաջողվում է փախչել: Դեդեկտիվ ֆիլմին հավակնող այս սցենարը, կասկածի տեղիք է տալիս. Ամբաստանյալի պաշտպանը իր վերաքննիչ բողքում պնդում է, որ Սարգսյանը կանգառում կատարած արարքի պատճառով արժանանում է ոստիկանների ուշադրությանը, որոնք նրան բերման ենթարկելիս, բռնության են ենթարկում և տարօրինակ կերպով, միայնակ հինգ ոստիկանի, (որոնք չգիտես ինչու հանցագործին բերման ենթարկելիս եղել են ոչ համազգեստով) անբուժելի հիվանդությամբ տառապող, 23 ամյա անձը 40 րոպե ծեծի է ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:
Այսպիսով վաստակելով նաև 316 հոդվածի 2-րդ մասը, պաշտոնապես առաջադրված մեղադրանքում գրված է, ըստ գործի նյութերի` Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ Երևանի Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի հետ կապված հարցաքննության ներկայանալուց խուսափելու կապակցությամբ, նախաքննական մարմինը 23.06.2010թ. բերման որոշում է կայացնում: Նրան փորձում են բերման ենթարկել գործով տուժողներ Կարեն Մախսուդյանը, Մուշեղ Խանզադյանը, Արման Քոչարյանը, Վաչե Մալաքյանը և Արսեն Սիմոնյանը, որոնք 2010թ. հունիսի 24-ին այցելում են Երևանի Աթոյան փողոց, որտեղ բնակվում էր Սարգսյանը: Շենքի բակում ոստիկանության աշխատակիցները հանկարծակի մոտենում են նրան, իրենց ցուցմունքների համաձայն ներկայանում որպես ոստիկանության աշխատակիցներ հայտնում ոստիկանության բաժին գնալու անհրաժեշտության մասին, սակայն Ա. Սարգսյանը չի ենթարկվում նրանց օրինական պահանջներին, փորձում է դիմել փախուստի, միաժամանակ դիմադրում և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, այն է` քաշում-պատռում է հագուստները, կծում, բռունցքներով և ոտքերով հարվածներ հասցնում նրանց, որի հետևանքով, ոստիկանները ստանում են տարբեր մարմնական վնասվածքներ և դառնում գործով տուժողներ: Սակայն լրացուցիչ ուժերի առկայությամբ կարողանում են նրան բերման ենթարկել:
Նախ պարզաբանենք, որ լրացուցիչ ուժերը դրանք ոստիկաններ են, որոնց հրավիրում է բակի բնակիչներից մեկը, տարեց մի կին, որը տեսնելով, որ բակում կռիվ է` զանգահարում է ոստիկանություն: Այստեղից գալիս են և բոլորին այդ թվում նաև իրենց կոլեգաներին տանում բաժանմունք:
Մի կողմ թողնելով գործի հանգամանքները օբյեկիվ լինենք, ինչ կմտածի շարքային քաղաքացին, եթե հավատա, որ մեր փառապանծ ոստիկանության հինգ աշխատակցի, մոտ 40 րոպե դիմադրել է 23 ամյա երիտասարդը, որը նրանց ծեծի է ենթարկել, պատճառել է մարմնական վնասվածքներ, և միայն լրացուցիչ ուժերի օգնությամբ է հնարավոր եղել ընդամենը մեկ անզեն մարդու բերման ենթարկել: Ինչ խոսք վստահելի ոստիկանություն ունենք: Իսկ ավելի լուրջ, հարկ է, որ ոստիկանապետը այդ դեպքից հետո համակարգից հեռացներ բոլոր հինգին էլ:
Ինչո՞ւ չեն նկատել թիկունքի խաչն ու վերքերը
Դե, քանի որ այդքան դժվարությամբ բերման են ենթարկել կարգազանց խուլիգանին, բավականին թարմ մի գողություն էլ տվել են շալակը, որ իրեն խելոք պահի ու հաջորդ անգամ ոստիկնաներին չկծի:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հունիսի 14-ի դատավճռով Ա. Սարգսյանը խուլիգանության, գողության և ոստիկանի դիմադրության հոդվածներով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 7 տարի 6 ամիս ժամկետով: Վճռվել է նաև Սարգսյանից հօգուտ տուժող Հայկ Անտոնյանի բռնագանձել 662.000 դրամ գումար:
Սարգսյանի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 14-ի դատավճռով թույլ է տրվել նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք Սարգսյանի համար առաջացրել են ծանր հետևանքներ:
Ա. Սարգսյանին վերագրել են այնպիսի արարքներ, որոնք Ա. Սարգսյանը չի կատարել և դրանց կատարումը չի հաստատվել դատական քննությամբ հետազոտված ապացույցներով:
Արված հետևությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների վրա, և դրանք միայն անհիմն ենթադրություններ են, որոնք չեն հաստատվել քրեական գործի քննությամբ:
Նախ առաջին, ոստիկանության 5 աշխատակիցները դեպքի ժամանակ չեն եղել ոստիկանության համազգեստով և նրանց տված ցուցմունքները դատարանը չպետք է արժանահավատ համարեր. հաշվի պիտի առնվեր ամբաստանյալի ու վկաներ Մելինե և Մարիամ Դովլաթյանների, ինչպես նաև Անժիկ Սորֆազյանի ցուցմունքները:
Ինչ վերաբերում է կողոպուտի մեղադրանքին, ապա այս արարքի վերագրումը Ա. Սարգսյանին նույնպես անհիմն է և գործում բացակայում է նշված արարքը կատարած լինելու մասին բավարար ապացույցների համակցությունը:
Ընդամենը կազմված ֆոտոռոբոտը, որն հավանաբար ոչ թե կազմվել է վկայի նշած հատկանիշներից ելնելով, այլ կատարվել են ուղղորդված գործողություններ, որպեսզի ոչ թե բացահայտեն արարքը կատարողին, այլ նրան վերագրեն այդ արարքի կատարումը:
Վկա Ալինա Ներսիսյանը, ինչպես հայտնել է իր ցուցմունքում իր ամուսինը բռնել է գողություն կատարող տղայի վերնաշապիկից, սակայն այն պատռվել ու մնացել է նրա ձեռքում, իսկ դատարանում նաև հայտնել է, որ նրա հագին բացի վերնաշապիկից այլ վերնազգեստ չի եղել, և նա վերևի մասը մերկ վիճակում փախել է: Այսինքն` եթե հափշտակություն կատարողը լիներ Սարգսյանը, ապա անհնարին էր նրանց կողմից չնկատվեր վերջինիս թիկունքին արտահայտիչ մեծության խաչի պատկերով դաջվածքը կամ փսորիազ հիվանդության հետևանքով նրա մարմնին գոյություն ունեցող արտառոց աչքի ընկնող վերքերը:Միչդեռ նրանք հատուկ նշաններ չեն տեսել: Այս հանգամանքը նույնպես անտեսվեց դատարանի կողմից, այն պարագայում, երբ դատարան էր ներկայացվել նրա թիկունքի մեծ խաչի լուսանկարը և նրա մարմնի վերքերը վկայող լուսանկարները:
Բացի այդ, նախաքննության ընթացքում քննիչի կողմից չգիտես ինչու չի կատարվել շատ կարևոր քննչական գործողություն, այն է` դեպքի վայրում թողնված վերնաշապիկի ու հողաթափերի դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ, պարզելու համար այն թողնող անձի քրտինիքի, մազի հետքերի առկայությունը և դրանց համեմատումը Սարգսյանից արտազատված քրտինքի կամ մազի նմուշի հետ:
Ահա այսպիսի բաներ.
Քանի որ մեղադրողը բացակայում էր նիստից, բացի այդ պաշտպանի միջնորդությունը հարգելով, որոշվեց դատական նիստը հետաձգել:
Աննա Ալեքսանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.