23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Նույն օրը նախարար նախարարները հանդիպել և կարճատև զրույց են ունեցել:
Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահի բացումը նշանակավորվեց առաջին ուղևորի պարգևատրմամբ: Սանկտ Պետերբուրգ մեկնող Ֆենյա Եղիազարյանին տրվեց առաջին ուղևորի սերտիֆիկատ և duty free-ից 100 դոլարի չափով գնումներ կատարելու հնարավորություն: Ընկերուհու որդու հարսանիքին մեկնող Ֆենյա Եղիազարյանը քաղցրավեցիք և հայկական կոնյակ գնեց հյուրընկալող ընտանիքի համար:
Նոր համալիրը զբաղեցնում է 34 հազար քմ տարածք, նախկին սրահի հաշվառման 24 սեղանների փոխարեն կգործի 48-ը: Նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 600 հազար ուղևորի (ժամանող և մեկնող). այսօր բացված համալիրը տարեկան մինչև 3,5 միլիոն ուղևորահոսք սպասարկելու հնարավորություն ունի: «Երբ ուևորահոսքի ծավալը կհասնի երեք միլիոնի, կմտածենք տարածքն ընդարձակելու մասին»,- ասաց Անդրանիկ Շխյանը:
Համալիրն ունի կառավարական և գործառնական VIP սրահներ, նոր ավտոկանգառ` 20 հազար քմ տարածքով: Շինարարությունն սկսվել է 2008թ. հոկտեմբերին, կատարվել է 160 միլիոն դոլարի ներդրում: Նոր համալիրն ունի անվտանգության միջազգային պայմաններ, ռենտգենային ճառագայթներով ստուգման համակարգ, ավտոմատ լուսապատճենող սարքեր, կենտրոնական ջեռուցում, օդափոխության, օդորակման ժամանակակից և բարձրակարգ համակարգեր:
Օդանավակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման համար կատարվել են 320 միլիոն դոլարի ընդհանուր ներդրումներ:
Մեկնման հին սրահի շենքը հետագայում կվերափոխվի հյուրանոցի: Այս և հետագա այլ ծրագրերի մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ամերիկյան միջազգային օդանավակայաններ» կորպորացիայի նախագահ Էդուարդո Էռնեկյանը` կարևորելով նաև օդանավակայանի ողջ տարածքի բարեկարգումը, մինչև օդանավակայան նոր, ուղիղ ճանապարհների կառուցումը: «Զանազան գաղափարներ ունենք: Հայաստանն արժանի է ամենալավին, մենք փորձելու ենք անել լավագույնը: Կատարվածը կբարձրացնի Հայաստանի վարկանիշն աշխարհում, կբերի նոր զբոսաշրջիկներ, որն էլ իր հերթին ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- ասաց Էդուարդո Էռնեկյանը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը այցելել է հայերով բնակեցված Չամդուրա գյուղ, որտեղ գյուղի երիտասարդների հետ միասին մաքրեց ու բարեկարգել են տեղի եկեղեցին: Դրանից հետո գյուղացիները մասնակցել են շաբաթօրյա երեկոյան ժամերգությանը: «Այսուհետեւ մեր այցելությունները Չամդուրայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կրելու են շարունակական բնույթ, քանզի հավատացյալները մեծ ոգևորությամբ ու սիրով ընդունեցին մեզ: Մենք ավելի հաճախակ կայցելենք ու այնտեղ Պատարագ կմատուցենք: Այս այցը շատ կարևոր էր հավատացյալների համար, որպեսզի նրանք ավելի ամուր կառչեն իրենց հավատքին ու մտածեն հայերեն»,- ասել է Տեր Տաթևը: Նշենք, որ Չամդուրա գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել էր 10 տարի առաջ:
Այսօր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն ` նոյեմբերի 7-ին, այցելել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, և հանդիպել «Ազատ Դեմոկրատների» ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, կուսակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գառնիկ Գեւորգյանը:
Այս մասին հայտնում են «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը բացահայտել է ոստիկանության աշխատակիցների կալանավորման հերթական աղմկոտ դեպքը: Ոստիկանությունից այս առիթով հայտարարել են` թե բացահայտված խոշոր չափի կաշառքի դեպքը կառույցում ինքնամաքրման գործընթացի արդյունք է: Գործով անցնում է Ոստիկանության Էրեբունի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանը և նրա ենթական:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ, ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Փոխանցողները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել են ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին: Քեշիշյանի պահանջով այդ քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13 հազար դոլար կաշառք, որից նա հազար դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին:
Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերով գործը կքննի ՀՔԾ-ն:
Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի է ունեցել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթը, որի ժամանակ հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանը: Մրցույթին, ընդհանուր առմամբ, Բլագովեշչենսկում ապրող հետխորհրդային վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուբեկստանի և Մոլդավայի ներկայացուցիչներն են մասնակցել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նման «ձևաչափով» միջոցառում Հեռավոր Արևելքում առաջին անգամ է անցկացվել:
«Ամեն տարի մենք միջազգային ձևափաչի տարբեր նախագծեր ենք իրականցնում,- ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ Ամուրի մարզի հայկական համայնքի նախագահի տեղակալ Կարո Ժամկոչյանը և հավելել,- անցած տարի դա КВН-էր (Ուրախների և հնարամիտների ակումբ), իսկ այս տարի գեղեցկության մրցույթը: Նպատակը մեկն է՝ միավորել Ռուսաստանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին՝ անկախ նրանց դավանանքի, մշակույթի»:
«Միսս Եվրասիա» տիտղոսին արժանանալու համար աղջիկները մի քանի մրցութային փորձություն են անցել. ավանդական քայլքից և վիդեոներկայացումից բացի, նրանք մասնակցել են «տաղանդների մրցույթին», պատասխանել են ժյուրիի հարցերին, ներկայացրել են ազգային հագուստը և այլն: Փորձությունների արդյունքում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ադրբեջանը ներկայացնող Սաբինա Գիյանովան, երկրորդ հորիզոնականը՝ Ուզբեկստանը ներկայացնող Շահնոզա Մոթաևան, իսկ առաջին հորիզոնականը և գլխավոր մրցանակը՝ ադամանդե վզնոց, բաժին է ընկել Հայաստանը ներկայացնող Ստելլա Կիրակոսյանին, որը մասնագիտությամբ բժիշկ է: «Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, մտածեիցի ինչու ոչ, նման միջոցառումներին մասնակցելու փորձ ունեցել եմ, բայց ամեն դեպքում, կասկածում էի»,- ասել է Ստելլան և շնորհակալություն հայտնել իր հարազատներն և հայկական համայնքին այն բանի համար, որ «իրեն վստահել են հայ աղջիկներին ներկայացնել այդ մրցույթում»:
Ժամկոչյանը հավելել է, որ որ իրենք նախատեսում են հաջորդ «Միսս Եվրասիա» մրցույթն անկացնել չինական Հոնկոնգ քաղաքում, կամ Չինաստանի Հայնան կղզում՝ ավելի քան 30 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող Սայիթ Չեթինօղլուն հրատարակել է «Բնաջնջողներն ու առաքինի մահմեդականները» գիրքը։
Գիրքը կազմվել է Պոլսո Հայոց պատրիարք Զավեն Տեր Եղիյանի (1868-1947) Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցանկի հիման վրա։ Սաիթ Չեթինօղլուն երկարատեւ եւ մանրակրկիտ հետազոտություններից հետո հրատարակել է «Բնաջնջողներն ու առաքինի մահմեդականները» գիրքը։
«Արդեն մարդասպանների որդիները, թոռներն իրենց հայրերի ու պապերի արածների համար ամաչելով, նրանց կենսագրությունն իմանալով, նրանց քննադատելով ու առերեսվելով՝ կարող են այս տրավմայից փրկվել»,-նշվում է գրքի վերջաբանում։
«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է` Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն համաձայնվել է լքել զբաղեցրած պաշտոնը:
Տեղեկատվության համաձայն, նման որոշում է կայացել նախօրեին կառավարության ղեկավարի, երկրի նախագահ Կարլոս Պապուլյասի և ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասի հանդիպման արդյունքում, որը տևել է մոտ երկու ժամ:
Նախատեսվում է, որ այսօր մեկնարկելու են նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները: Ինչպես նշվում է երկրի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում, բանակցությունները վարելու է անձամբ նախագահը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ կոմունիստներն հայտարարել են, թե բոյկոտելու են նոր կառավարության ձևավորման բանակցությունները:
Հիշեցնենք, նախրոդ շաբաթ Եվրոպական երկրները համաձայնության էին եկել վարկավորել Աթենքին, ինչպես նաև դուրս գրել Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը` միայն Հունաստանի իշխանությունների կողմից պետական ծախսերի խիստ կրճատման և սեփականաշնորհման ծրագրերի իրականացման դիմաց: Այնուհետև Հունաստանի վարչապետն անակնկալ նախաձեռնությամբ էր հանդես եկել, հայտարարելով, թե կրճատումների ծրագիրը կիրականացվի միայն այն դեպքում, եթե այն հավանության արժանանա ազգաբնակչության կողմից:
Պապանդրեուի որոշումը կառավարության ճգնաժամի էր հանգեցրել: Մի շարք նախարարներ, ինչպես նաև ընդդիմությունը հանդես էին եկել վարչապետի հրաժարականի նախաձեռնությամբ: Մյուս կողմից եվրոպական երկրները հայտարարել էին, թե հավանական հանրաքվեն կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ դրանով կարող է որոշվել Հունաստանի` Եվրագոտում հետագա մնալու հարցը:
Երկարատև ներկուլիսային բանակցություներից հետո Պապանդրեուն այնուհանդերձ հայտարարել է, թե համաձայն է կոալիցիոն կառավարության ստեղծմանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր http://pashtpan.am/main/am/0/27/2533 www.pashtpan.am կայքում ներկայացրել է օրենսդրական փոփոխության երկու առաջարկ, որոնք ուղղարկել է վարչապետ Սարգսյանին, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:
Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է իրեն ուղղված բողոքներից երկու խումբ. Ըստ նրա` դրանք վկայում են այն մասին, որ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդիկ համապատասխան հանձնաժողովի կողմից չեն ճանաչվում հաշմանդամ: Որոշ դեպքերում էլ օրենքով նախատեսված հերթական փորձաքննության ընթացքում հաշմանդամության խումբ ունեցող մարդկանց զրկում են խմբից կամ փոխում դեպի դրական խումբ, երբ նրանց առողջական վիճակը ոչ թե բարելավվել է, այլ հակառակը՝ վատթարացել: Ունենալով լուրջ առողջական խնդիրներ և դրանք վկայող բժշկական եզրակացություններ՝ մարդը հաճախ չի ճանաչվում հաշմանդամ այն պատճառաբանությամբ, որ իր ունեցած հիվանդությունը, վնասվածքը կամ խեղումը չեն առաջացնում հաշմանդամության սահմանման համար անհրաժեշտ կենսագործունեության սահմանափակում: Դրա պատճառը օրենքով նախատեսված հաշմանդամության սահմանման չափանիշների անորոշությունն է, ինչը գնահատման հայեցողության բավականին լայն շրջանակ է նախատեսում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար, արդյունքում` փորձաքննությունները որոշ դեպքերում իրականացվում են ոչ օբյեկտիվ ու կամայական:
Երկրորդը`հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի բողոքները հաճախ վերաբերում են փոխհատուցման խնդիրներին և պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությանը: Օրենքով նախատեսվում է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում, այն է՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար: Այս դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ օտարումը կատարվում է սեփականատիրոջ կամքին հակառակ, հետևաբար օտարվող սեփականության փոխհատուցման չափը որոշելիս շուկայական արժեքին զուգահեռ անհրաժեշտ է կիրառել նաև այլ չափանիշներ, օրինակ՝ սեփականատիրոջ համար նույնանման պայմաններ այլ վայրում ապահովելու հնարավորությունը: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ պետությունը սահմանափակվում է միայն տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, իսկ օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարումը լիովին թողնված է օտարվող սեփականությունը ձեռք բերող կազմակերպություններին, որոնց գործունեության համար պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ կերպ չի վերահսկում հետագա գործընթացը:
Հ.Գ. Պաշտպանը ներկայացրել է այս խնդիրների լուծման իր տարբերակները և առաջարկել հանդես գալ օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.