23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդարադատության նախարարությունըտեղեկացնում է որ սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքներ:
Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 17-ը մինչև ժամը 17:00-ն:
Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անցկացվելու է 2011 թվականի նոյեմբերի 28-ին:
Մանրամասները՝ այստեղ.
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է 100 մլրդ եվրո «խնայել»՝ մինչև 2016թ. բյուջետային հավասարակշռության հասնելու և սնանկության սպառնալիքները վերացնելու համար։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը, 500 մլն եվրոն «տնտեսվելու է» արդեն հաջորդ տարի։
Գործակալությունը ընդգծում է, որ Ֆրանսիան, որպես տնտեսման միջոց, մտադիր է բարձրացնել հարկերը և արագացնել թոշակային բարեփոխումները։ Մասնավորապես, մի շարք ապրանքների և ծառայությունների դիմաց ԱԱՀ–ն մինչև 7 տոկոսով բարձրացվելու է, իսկ շահութահարկը՝ 5 տոկոսով։
Բացի այդ, թոշակային տարիքը 60–ից 62–ի է բարձրացվելու ոչ թե 2018թ., ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2017թ։
Ֆիոնը ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է ապահովի ֆինանսական, տնտեսական և սոցիալական սուվերենությունը՝ որոշակի զոհաբերությունների դիմաց։
Ֆրանսիան այժմ վճարունակ պարտապան է համարվում, նրա պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ չի գերազանցում 85 տոկոսը։
Հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը. Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանն արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը: Ս.թ. հոկտեմբերի 4-ին Ազգային Ժողովի քառօրյա նիստի հայտարարությունների ժամին, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, նաև հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված համապատասխան բազմաթիվ ահազանգերը, ես իմ ելույթում անկեղծ մտահոգություն էի հայտնել ՀՀ դատական համակարգում տիրող որոշ խիստ մտահոգիչ իրողությունների վերաբերյալ` դրանք որակելով որպես մեր երկրի և ժողովրդի ապագան վտանգող երևույթներ: Իբրև հիմնավորում` ես հասցեական քննադատություն էի ուղղել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին` կոնկրետ ընդգծելով, որ ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած սույն պաշտոնյաների անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով են կայացվում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները, որ նաև այդպիսով շարքային դատավորների մեծամասնությունն այսօր զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից…
Նույն օրը ԶԼՄ-ներն անդրադարձան իմ հայտարարությանը, հետո, բնականաբար, իրար հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանություններն ու վերլուծականները: Տրամաբանորեն` պետք է չուշանային նաև անձամբ պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի պաշտոնական արձագանքները` ԱԺ ամբիոնից պաշտոնապես, անձամբ իրենց հասցեագրված իմ քննադատության առնչությամբ: Սակայն նրանցից որևէ կոնկրետ, պաշտոնական պատասխան չի ստացվել մինչ օրս, թեպետ` նոյեմբերի 4-ին լրացել է նման դեպքերի համար օրենքով սահմանված 1-ամսյա ժամկետը` ինձ պատասխանատվության կանչելու առումով:
Միաժամանակ հարկ է հատուկ շեշտել, որ ակնկալվող պատասխանների փոխարեն, իմ ելույթից երկու օր անց` ս.թ. հոկտեմբերի 6-ին, անշուշտ, պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի գիտությամբ, ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղվել, ապա տպագիր և էլեկտրոնային մամուլում վերատպվել է մի երկիմաստ, գրեթե տարօրինակ գրություն, որը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է ընկալել որպես անձամբ պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի պաշտոնական, կոմպետենտ պատասխանն` իմ հնչեցրած քննադատությանը: Այն, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոմպետենտության, հոռի ինքնավստահության, պաշտոնական և զուտ մարդկային վարքականոններից ի սպառ անտեղյակության և …սեփական մեղքերի ակամա, անուղղակի խոստովանության մի «օրինակելի» նմուշ:
Նախ, դատելով ամենից, հիշյալ կայք-էջում զետեղված գրության տեքստը անձամբ չեն հեղինակել պարոնայք Ա. Մկրտումյանն ու Դ. Ավետիսյանը. նյութին կից պարզապես չկա նրանցից որևէ մեկի անուն—ազգանունը: Ասել կուզի` խուսափելով հանվանե ներկայանալուց, պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը այդպիսով ուղղակի մանկամտորեն փորձել են իրենց §վրայից գցել¦-հեռացնել կոնկրետ իրենց հասցեագրված քննադատությունը, և, խեղաթյուրելով իրականությունը, այդ քննադատության սլաքը, հնարավորինս աննկատ, թեքել դեպի ՀՀ դատական ողջ համակարգը: Զուր ջանքեր. իմ ելույթը գեթ մեկ անգամ լսած կամ ընթերցած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ քննադատությանս թիրախ է եղել ոչ թե ՀՀ դատական համակարգը` իր հիմնականում բարեխիղճ և արհեստավարժ դատավորներով ու այլ աշխատակիցներով հանդերձ, այլև` բացառապես այդ համակարգը բռնազավթած Մկրտումյան-Ավետիսյան խայտառակ տանդեմը: Ավելին, այդ առումով ես հատուկ շեշտել եմ, որ հենց նրանց քմահաճույքով են համակարգից հեռացվել և հեռացվում իսկապես բարեխիղճ, ազնիվ և արհեստավարժ բազմաթիվ դատավորներ:
Հաջորդը: Ցանկացած անկողմնակալ ընթերցող կհաստատի, որ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղված գրությունը, բովանդակային առումով որևէ, նույնիսկ` հեռակա աղերս չունի ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած քննադատության հետ: Մատնանշված լրջագույն խախտումներին կամ բացթողումներին անդրադառնալու, ասվածը հերքելու փոխարեն, հոդվածագիրը, գրության իրական պատվիրատուների հրահանգով, անհասկանալի հետևողականությամբ շարադրել է ինձ վերաբերող, ներկայումս դեռ ընթացող դատական գործի մանրամասները: Իրականում ի՞նչ նպատակ է այդ քայլով հետապնդել հեղինակը` ցույց կտա ժամանակը: Սակայն առաջին հայացքից թերևս այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ հիրավի ցինիկ «հնարքով» նա փորձել է հենց ի սկզբանե շրջանցել, մոռացության մատնել պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի կամայականությունների և ապօրինությունների թեման, ապա անցնելով «հակահարձակման»` իմ նկատմամբ գործադրել հոգեբանական ճնշման տխրահռչակ, էժանագին մեթոդներից մեկը, երբ, պաշտպանության լավագույն ձև է դառնում նախահարձակումը: Ասվածի լավագույն ապացույցն է գրության մեջ տեղ գտած ակնհայտ անհեթեթ, բայց միաժամանակ սպառնալից այս միտքը. «Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու նպատակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատությանն ուղղված միջամտություն է»: Համաձայնենք` սրանից լավ ինքնաբացահայտում կամ ինքնախոստովանություն դժվար է պատկերացնել. քիչ է, որ սույն մտքի` անտակտության սահմանն անցած հեղինակը իմ ` Ազգային ժողովի պատգամավորիս, արտահայտած անկեղծ մտահոգությունները, որտեղ ակնարկ անգամ չկա ինձ վերաբերող վերոհիշյալ դատական գործի մասին, որակում է §կարծեցյալ¦, նա նաև իրեն, դարձյալ իր շեֆերի դրդմամբ, իրավունք է վերապահում անհիմն կերպով ինձ ամբաստանել դատարանի վրա իբր ճնշում գործադրելու համար: Ավելին, ուղղակի սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածով` հավանաբար հույս փայփայելով, թե իբր այսուհետ կգերադասեմ լռել կամ գոնե մեղմել իմ քննադատությունը պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի նկատմամբ…
Այսքանից հետո կարելի է միայն եզրակացնել, որ գրության հեղինակը, կամ ավելի ճիշտ` նրա թիկունքում վարպետորեն թաքնված պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը, իրենց ամոթալի վարքագծով և հայ պաշտոնյայի պատիվն արատավորող աշխատաոճով արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը:
Ասվածն ամփոփելուց առաջ, հարկ է նաև հնարավորինս հակիրճ անդրադառնալ պատգամավորական աշխատավարձս Ա. Մկրտումյանին փոխանցելու մասին` ԱԺ նախագահին ուղղված իմ խնդրանքին, որի բուն էությունը խեղաթյուրելու համար ևս, պարզվում է, ջանք ու եռանդ չեն խնայել պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը: Այսպես: Բարոյականություն բառը առաջին անգամ հավանաբար հեռուստասերիալներից լսած սույն պարոնները, վերոհիշյալ գրության մեջ, գրեթե բացահայտորեն ստանձնելով ինձ վերաբերող դատական գործով պատասխանող կողմի շահերի պաշտպանությունը, փորձել են, միայն իրենց հատուկ նենգությամբ, ինձ հորդոր կարդալ առ այն, թե իբր էլ ինչու եմ պատասխանող կողմից պահանջել խոշոր չափի դրամական փոխհատուցում, եթե մյուս կողմից պատրաստ եմ նաև աշխատավարձս նվիրաբերել Ա. Մկրտումյանին: Համաձայնենք` սա արդեն չլսված բան է, ուղղակի նոն սենս` ՀՀ ողջ դատական պրակտիկայում: Մի՞թե այսքանից հետո չի ստացվում, որ մեր դատական համակարգի սույն պարագլուխները, ի վիճակի չլինելով անգամ տարբերակել իմ, պատասխանող կողմի և իրենց քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, այդպիսով իսկ հերքում են իրենց անկողմնակալությունը, անուղղակի միջամտում են ինձ վերաբերող դատական գործին և ճնշում գործադրում դատարանի վրա…
Ինչ վերաբերում է դատարանում պատասխանող կողմից իմ պահանջած փոխհատուցման գումարի ենթադրվող ճակատագրին, ապա պատասխանող կողմի` մարդասպանների, դատապաշտպանի պարտավորությունները ստանձնած պարոնայք Ա. Մկրտումյանին և Դ. Ավետիսյանին խորհուրդ կտայի ևս մեկ անգամ, առանց ավելորդ հույզերի, ծանոթանալ իմ հայցադիմումին, որտեղ բառացի գրված է, որ տուժողի իրավահաջորդը փոխհատուցման գումարը «…որպես իր ծնողի հիշատակի հավերժացման մի յուրօրինակ միջոց, մտադիր է ամբողջությամբ տրամադրել ՀՀ-ում գործող ծերանոցների, մանկատների, անապահով այլ խավերի պաշտպանությանը կոչված կազմակերպությունների նյութական ապահովության բարելավման, ինչպես նաև սահմանամերձ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման համապատասխան հաշվեհամարներին և ծրագրերին»: Ի դեպ, նշված խմբի շահառուների ցանկում նպատակ է եղել ընդգրկելու նաև պարոն Արման Մկրտումյանի հորը, որը, ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, իր իսկ սեփական բնակարանից վտարվել է դատավոր որդու «օգնությամբ» և ներկայում գոյություն է քարշ տալիս ծայրաստիճան չքավորության մեջ:
Հ.Գ. Ի գիտություն Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի հայտնում եմ, որ այսօր արդեն քաղաքացիական հայցով դիմել եմ դատարան, որտեղ ՀՀ Վճռաբեկ դատարանը` հանձինս նշված պաշտոնյաների, պատասխանատվության կկանչվի իմ` ԱԺ պատգամավորիս, անձն ու արժանապատվությունը հրապարակավ վիրավորելու, ինձ սպառնալու և զրպարտելու համար:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյան
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ու Ռուսաստանն այս շաբաթ պայմանագիր կկնքեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաբերյալ.Համաձայնագիրը կնքվելու է մինչև նոյեմբերի 10-ը։
«ԱՀԿ-ի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, որպեսզի Ռուսաստանը վերջիվերջո անդամակցի ԱՀԿ-ին՝ ընդունելով վրացական կողմի պայմանները։
Կարևորն այն է, որ այդ համաձայնագիրը կայացել է, և որ այսուհետ մենք վերահսկելու ենք Ռուսաստանի հետ սահմանին բեռների տեղաշարժը», ասել է Կալանդաձեն:
Այս տեղեկությունը հաղորդում է News Georgia-ն:
Նոյեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 740,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383 դրամ:
Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, հատկացումներ չկան:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Հետաքրքիր է, որ նախարարությունը իր ուսումնասիրությունների արդյունքում գտել է ամենահեշտ ելքը` այսինքն որոշել է մի անապահովին հանել, տեղը մեկ ուրիշին բերելու համար: Շատ տրամաբանական լուծում է, հատկապես որ մեր իշխանությունների ուժերը միայն վերջինների վրա է պատում, իսկ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից, որ տարիներ առաջ յուրացրեց որբերի բնակարանաշինության գումարներն ու անհետացավ, հետ վերադարձնելով դրանց մի չնչին մասը միայն, այդպես էլ փոխհատուցում պահանջող չեղավ. այն նյութական ու բարոյական վճարի չնչին տոկոսի չափով իսկ, որ պատճառվել էր ՀՀ քաղաքացուն: Չունե՞ր կազմակերպությունը, կամ կառույցի ղեկավար Լյովա Աբրահամյանն անշարժ գույք կամ դրամական միջոցներ:
Իսկ այսօր նախարարն ասում է` այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ասում է` թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:
2003-2010թթ. այդ նպատակով մոտ 300 բնակարան է տրվել: Իսկ արդեն 2011-ին միջոցներ չեն հատկացվել: «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին` ուղղակի չեն բնակվում, կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»,- հայտարարել է Գրիգորյանը: Հրաշալի արդարացում է` վերցրեք, որ մարդիկ հետ` տուն չգան, վերցրեք, որ թշվառները էլ ավելի խրվեն թշվառության մեջ, իսկ սոկլգրուպները թող ազատ սավառնեն ու վայելեն միլիոնները:
Ի դեպ սա ՀՀ գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունն է.
Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով` 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին և 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր: Ըստ այդմ՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան:
Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ—ի հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ:
Պայմանագրերով նախատեսված միայն 12 բնակարանների գնման գործարքների ստուգմամբ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53 մլն. դրամ ավել գներով, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով:
Նախաքննությունն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Իսկ որպեսզի պարզ լինի պատկերը ավելացնենք, որ Լյովա Աղաբաբյանը, այդ ժամանակ ինչ որ գումար հետ վճարեց պետբյուջե, և մեր ունեցած տեղեկություններով, առանց պատասխանատվություն կրելու հեռացավ երկրից:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՊՆ-ի ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան, որը զինծառայողներ էր տեղափոխում, նոյեմբերի 4-ին, ժամը 17:40-ի սահմաններում հերթափոխից վերադառնալիս Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինվորներին տեղափոխել են հոսպիտալ:Փաստի առթիվ քնչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 377 հոդվածի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր ‑Պետրոսյանը իշխանությունից պահանջեց երեք ամսվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ. Արդյո՞ք իրատեսական է այս պահանջը. Հարցին
Ոչ է պատասխանել հարցմանը մասնակցածների 60%
Այո, կարծում է 26%
Արտահերթ ընտրությունների թեման չի հետաքրքրում 15% ին:
ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ին, կմեկնի Բելգիայի թագավորություն:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի հրավերով Արթուր Բաղդասարյանը կմասնակցի կուսակցության Քաղաքական Համաժողովին, որտեղ քննարկման է դրվելու Օրինաց երկիր կուսակցության անդամագրումը Եվրապառլամենտում մեծամասնություն կազմող Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական Հանձնաժողովի համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մարկուս Կորնարոյի, Եվրոպական Հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանայի եւ ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է վերջին տարիներին նոր թափ ստացած Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման գործում:
«Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարևորության մասին»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, դեսպան Հարադան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Ճապոնիայի դեսպանը նաև իր երկրի կառավարության անունից երախտագիտություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և բնական աղետի հետևանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական և մշակութային համագործակցության խթանման և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.