23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ չունի ոչ մի ապացույց, որը կվկայի այլմոլորակայինների գոյության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսպիսի տարօրինակ հայտարարությամբ ղեկավարները կատարել են օրենքը, համաձայն որի, «Վարչակազմը պարտավոր է պատասխանել այն հարցմանը, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում և որի տակ ստորագրում են որոշակի թվով մարդիկ»:
Տվյալ դեպքում ավելի քան 5 հազ. մարդ ստորագրել է խնդրագիրը, որի համաձայն իշխանությունը պետք է բացահայտի այլմոլորակայինների հետ կապին առնչվող տեղեկատվությունը: Իսկ ավելի քան 12 հազ. մարդ միջնորդել է, որ իշխանությունը պաշտոնապես հաստատի մարդու ռասայի ոչ երկրային ծագումը:
Ի պատասխան Ֆիլ Լարսոնը, ով աշխատում է Սպիտակ տան գիտության և տեխնիկական քաղաքականության դեպարտամենտում, գրել է, որ ԱՄՆ իշխանությունը չունի որևէ ապացույց, որ Երկիր մոլորակից դուրս կյանք գոյություն ունի:
Չնայած դրան այլմոլորակայիների գոյությունը նա չի հերքել, նշելով`«հավանականությունը, որ տիեզերքում` տրիլիոնավոր աստղերի մեջ կյանք կա, բարձր է»:
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հովք գյուղի բնակիչներից մեկը` հայտնելով, որ վնասվածքներն ստացել է տանը, անզգուշությամբ եռման ջուրը վրան լցնելու հետևանքով: Սակայն պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, համագյուղացու տան մոտ, օղի թորելու ժամանակ. համագյուղացին նրան դիտավորյալ հրել-գցել է օղու թորման եռացող կաթսայի մեջ և պատճառել վնասվածքներ:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, նոյեմբերի 8-10-ին, պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ-ն:
Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում, ինչպես նաեւ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:
Նախապատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան: Ինչպես այսօր ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այցը ծրագրված է մինչև տարեվերջ, և Սալեհիի այցի ընթացքում քննարկվել են այցի նախապատրաստական հարցեր:
Նոյեմբերի 7-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի «Տաշիր» հանրախանութի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի 3 բնակիչներ:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տանն իրենց կողմից պատրաստված պիցցան ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն:
Երդվյալ ատենակալների դատարանը փոփի արքա Մայք Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղավոր է ճանաչել բժիշկ Կոնրադ Մյուրեին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»:
«Որոշումն ընդունվել է միաձայն և բողոքարկման ենթակա չէ», — ասել է դատավոր Մայքլ Պաստրոն, ով նախագահում էր Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ավելի քան 6 շաբաթ ընթացքող դատական գործընթացը:
Պատժաչափը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: Նախքան մեղադրական որոշում կայացնելը, բժշկի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր ստորագրություն ԱՄՆ տարածքից չհեռանալու մասին, այժմ նա կալանքի տակ է:
Մյուրեյը որոշումը ընդունել է առանց էմոցիայի:
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային երկօրյա այցը Բրյուսել: Այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և այլն:
Քննարկումների առանցքում միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրներն են, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի և միասնական արժույթի կայունության միջև առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կմեկնարկի Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ աշխատանքային նախաճաշով:
Նոյեմբերի 8-ին վարչապետը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին: Այցի ավարտին վարչապետը կհանդիպի «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.