23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 4-ին կայացել են Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների և այլ օժանդակ մարմինների ընտրությունները:
Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը և Լատվիան: Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Վենեսուելայի Սան Ռաֆայել դե Կորդերո քաղաքում սպանել են մինի ֆուտբոլի մրցավարին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես տեղեկացրել է տեղի իշխանությունը, խաղի ժամանակ երկրպագուներից մեկն ատրճանակից երեք անգամ կրակել է 42-ամյա մրցավար Տիմոլեոն Կաստիլյոյի գլխին:
Մրցավարը հիվանդանոցում մահացել է: Հանցագործը դիմել է փախուստի:
Իրավապահ մարմինների վկայությամբ, հանցագործը, որը գտնվել է երկրպագուների համար նախատեսված տրիբունայում, սկզբում վիճել է մրցավարի հետ` խաղացողներից մեկին դաշտից հեռացնելու համար, իսկ հետո, օգտվելով հերթական խփած գոլի հետո դադարից, դուրս է եկել դաշտ և մոտ հեռավորությունից կրակել մրցավարի վրա:
Հոլանդացիների մեծամասնությունը հանդես է գալիս եվրոգոտուց դուրս գալու և իրենց ազգային արժույթին`գուլդենամին վերադառնալու նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարում է Reuters-ը`հղում կատարելով Maurice de Hond-ի հարցման արդյունքներին:
Հոլանդացի հարկատուները վրդովվում են այն բանի համար, որ ստիպված են վճարել եվրոգոտու ավելի շատ ծախսող անդամներին օգնելու համար:
Եթե մայիսին հոլանդացիների միայն 51 տոկոսն էր ցանկանում վերադառնալ իրենց ազգային արժույթին, ապա վերջին հարցման արդյունքում` այդ ցուցանիշը հասել է 58 տոկոսի:
Նիդեռլանդները եվրոգոտի է մտել մոտ 10 տարի առաջ`2002թ.:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին` ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում` Ջրաշխարհի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.17-ին, մարվել` 21.29-ին: Այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող «Օպել» մակնիշի 11 ՕՏ 257 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Նոյեմբերի 08-ին` ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 1-ին փողոցի թիվ 21 տան բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.44-ին, մարվել` 01.50-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Խաչատրյանին պատկանող «Օպել» մակնիշի 26 ԼՍ 290 պետհամարանիշի ավտոմեքենան:
Նշելով, որ հայ-վրացական ավանդական և պատմականորեն արդարացված բարեկամական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև զարգանում են համագործակցության ոգով, Նախագահն ընդգծել է, որ երկկողմ կապերին հատուկ դինամիկա է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, դա հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց:
Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկայում տեղի ունենալիք միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, վստահություն հայտնելով, որ ինչպես նախկինում` այս դեպքում ևս այն զգալիորեն կխթանի Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ՀՀ Նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, քննարկել են նաև այցի հետ կապված հարցեր: Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ և ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջև եղած հարաբերություններին հարիր մակարդակով:
Հայաստանի կառավարությունը ժողովրդին սխալ է ներկայացնում եկող տարվա բյուջեի նախագիծը: Այդ մասին, նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` խիստ բացասաբար գնահատելով կառավարության վարմունքը:
«Կառավարությունն ասում է զարգացման բյուջե, բայց անգամ կայունացման չենք հասել, ուր մնաց զարգացման: Առանց աշխատավարձի բարձրացման մենք խնդիրներ կարող ենք ունենալ: Այս բյուջեն կարելի է անվանել՝ «եղունգ ունես գլուխդ քորի»,- նկատեց Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով շատ ավելի ազնիվ կլիներ, եթե կառավարությունը հետեւեր 90-ականների սկզբին Վազգեն Մանուկյանի գլխավորած կառավարությանը եւ ասեր, որ պահածոներ ավելի շատ պատրաստեն:
Ըստ պատգամավորի` Հայաստանը գտնվում է տնտեսական առումով շատ ծանր վիճակում եւ ճգնաժամի լուրջ վտանգի տակ: «Ճգնաժամի առաջին ալիքի ժամանակ մենք լուրջ պարտքեր վերցրինք, եթե կրկին ճգնաժամ լինի, անցանկալի իրավիճակում կլինենք, մոտ կլինենք Հունաստանին, որին դեֆոլտ է սպառնում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ, ցավոք, չի տեսնում անվտանգության բարձիկները նոր բյուջեում: «Սա անկարող բյուջե է, եւ սոցիալական որեւէ ուղղվածություն չի կարող ունենալ»,- բնութագրեց նա:
Ի դեպ, նրա խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչպես է բյուջեի 2012թ. նախագծին քվեարկելու «Ժառանգություն» խմբակցությունը: «Դեռ քննարկում չի եղել, թե ինչպես է քվեարկելու Ժառանգությունը: Մենք կտեսնենք, թե ինչ դրական քայլեր են արվում: Այս պահի դրությամբ, որեւէ դրական քայլ չենք տեսնում»,- ամփոփեց պատգամավորը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը, որտեղ 2011-ի 9 ամսվա արդյունքներով առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ` պետբյուջեին վճարած 22.5 մլրդ դրամով:
Երկրորդ խոշորագույն հարկատուն «Հայռուսգազարդն» է` մոտ 16 մլրդ դրամի հարկով:
3-րդ տեղում 12.2 մլրդ դրամով «Ղ-Տելեկոմն» է, որին հաջորդում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը»` 11.9 մլրդ դրամ ցուցանիշով:
Հինգերորդ ցուցանիշը պատկանում է «Արմենթելին»` 9.7 մլրդ դրամ:
Վառելիքի ներմուծմամբ զբաղվող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որն 9 ամսում վճարել է 7.8 մլրդ դրամ, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
7-րդ տեղում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է, իսկ «Ֆլեշը», 7.2 մլրդ դրամ ցուցանիշով, 8-րդ հորիզոնականում է:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» 5.5 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Տասնյակը եզրափակում է «Հայկական ատոմակայանը»` 3.7 մլրդ դրամ:
asekose.am
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Քվարելի շրջանի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանում Facebook սոցիալական ցանցն առաջ է անցել Odnoklassniki –ից, քանի որ Վրաստանն այլևս հետխորհրդային երկիր չէ։
«Одноклассники–ն ստեղծվել էր, որպեսզի իմանային և պարզեին, թե ինչ կարծրատիպեր են իշխում հետխորհրդային տարածքում, թե ինչը կարող է ազդել հետխորհրդային մարդու վրա, որպեսզի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանային այն մասին, թե ինչ է տեղի ունենում բոլոր հանրապետություններում։ Ի դեպ, դա (Одноклассники–ն) շատ մոդայիկ էր Վրաստանում, սակայն այժմ հաղթել է Facebook–ը, քանի որ մենք մեր մտածելակերպով այլևս հետխորհրդային երկիր չենք համարվում»,– ասել է Սաակաշվիլին։
Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունը վերացնում է վիզային ռեժիմը օտարեկրացիների համար, ովքեր ցանկանում են այցելել Իվատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներ, որոնք տուժել են 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Այս մասին հայտնում է NHK ճապոնական հեռուստաընկերությունը:
Նախարարության ներկայացուցչի խոսքով` անվճար վիզաները կտրամադրվեն նոյեմբերի 15-ից: Մեկանգամյա վիզան Ճապոնիա արժե 38 դոլար, իսկ մուլտի վիզան`76 դոլար:
Այժմ բոլոր օտարերկրացիները անվճար կկարողանան մուտք գործել երկիր` ներկայացնելով ինքնաթիռի տոմսը և հյուրանոցի ամրագրումը:
Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ նման քայլը կխթանի օտարերկրացիների այցելությունները այդ վայրեր և կօգնի վերականգնել տուժած շրջանները:
Ճապոնիայի Զբոսաշրջության վարչության տվյալով`այս տարի երկիր այցելած օտարերկրացիների թիվն անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 30 տոկոսով:
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի նկատմամբ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել, քանի որ նա փախուստի մեջ է:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետիօպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13 հազար դոլար կաշառք տալու դեպքի առթիվ:
Գործով կատարվել ու կատարվում են քննչական եւ օպերատիվ անհետաձգելի գործողություններ: Միհրան Քեշիշյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանավորում եւ հայտարարվել է հետախուզում (վերջինս դիմել է փախուստի): Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.