23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թամարա Պողոսյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նշանակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` մշակութային հարցերով խորհրդականի պաշտոնում: Այս լուրը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ աղմկոտ պատմություններով հայտնի Թ.Պողոսյանը մի քանի ամիս առաջ ազատվեց այդ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից` այնտեղ խոշոր գումարների չարաշահումներ հայտնաբերելուց հետո: Ավելի ճիշտ, հիմնադրամը լուծարվեց, և կարճ ժամանակ անց Թ.Պողոսյանը գտավ նոր գործ և նոր հովանավորյալ: Իսկ ավելի վաղ տիկին Պողոսյանն ՕԵԿ անդամ էր և մշակույթի նախարար է դարձել այդ կուսակցության քվոտայով: Երբ ՕԵԿ-ը նրան ետ կանչեց նախարարի պաշտոնից, նա դուրս եկավ նաև այդ կուսակցությունից: Գրում է «168 ժամը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ստորագրել է, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը լուրջ վերադասավորումներ է իրականացրել ոստիկանական համակարգում:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գաբուզյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ: Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը, ով մինչ այդ աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում:
Ոստիկանապետի հրամաններով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը, Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Մամիկոնյանը, ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը:
Ոստիկանության տնտեսական վարչության պետ է նշանակվել Ռազմիկ Խանզրադյանը, ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ` Արմեն Դավթյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը այսօր ամփոփեց իր «100-օրյա աշխատանքային հաշվետվությունը»։ Նա հավատացրեց, որ այս հարյուր օրերի ընթացքում փորձել են հասկանալ ոլորտում առկա խնդիրները և նախանշել դրանց լուծումները, քաղաքացիների բողոքները և ահազանգերը ստացել են համպատասխան արձագանք և լուծում: Իսկ խնդիրներ, ըստ նրա, կան՝ չնայած կան ոլորտներ, որտեղ իրականցվել են որոշակի լուծումներ, այդ թվում և՝ սկանդալային: Սկանդալներն էլ այն հատուկենտ բացահայտումներն են, որ ծառայությանը հաջողվում է իրականացնել մեզանում խայտառակ վտանգավոր սննդի առկայության պարագայում: Պարոն Բախչագուլյանը գտնում է, որ ամեն դեպքում, թերացումները, բացահայտվում են մշտադիտակման միջոցով:
Ոլորտի խնդիրները ծառայության պետը բաժանեց երեք խմբի. Նախ` թերացումներ, որոնք կան արտադրության, իրացման փուլում, թերացումներ, որոնք ի հայտ եկան ներմուծվող սննդամթերքի հսկողության հետ կապված և հավանաբար թերացումներ որոնց իրենք ի վիճակի չեն լուծում տալու: « Սակայն նոյեմբերի 1-ից սննդամթերքի գործառույթների հետ կապված աշխատանքերը պետական ծառայության կողմից իրականացվում են արդեն լրիվ չափով և հսկողության է ենթարկվում ոչ միայն կենդանական, բուսական ծագման սննդամթերքը, այլ նաև ամբողջ սննդամթերքի ցանկով վերահսկողություն է իրականացվում ծառայության կողմից: Մեր ծառայությունն այս ընթացքում նաև փորձ է արել համագործակցել այն մարմինների հետ, որոնք թիրախավորված են և առնչվում են սննդամթերքի հետ»,- ասել է Բախչագուլյանը: Թե ո՞ր ծառայության մասին է խոսքը, նա չի մանրամասնել:
Բախչագուլյանը մի մասի անունները չէր հիշում, ու չի ասել. չնայած դժվար չէր մի քանի անուն գրել ու կարդալ. Ըստ նրա` ստուգումների արդյունքում 21 կազմակերպություններ և հանրային սննդի օբյեկտներ մեկուկես միլիոնի չափով ենթարկվել են վարչական տույժի: Թվով յոթ արտադրություն է կասեցվել. հացմթերքի արտադրությունը, որը չի բխել ՀՀ օրենսդրության պահանջներից, «Արտֆուդ» կաթնամթերքի արտադրությունը, Էրեբունիում անհատ ձեռնարկատիրոջ մսամթերքի վերմշակման բաստուրմայի և սուջուխի արտադրամասը, մյուս չորսի վերաբերյալ այսօր ըստ նրա հավելյալ տեղեկություն կլինի:
Շատ հետաքրքիր են մեր չինովնիկները, պատկերացնո՞ւմ են գոնե այն ինչ պահանջում են. շարքային քաղաքացի գնում է հաց գնելու, հոգնած, տանջահար սոցիալական բեռից ու խնդիրներից խճճված, ու մեկ էլ հիշում Բախչագուլյանի կոչը, որով նա դիմել է սպառողներին. «Բոլոր իրացման կետերում հացաթխման հետ կապված փաստաթուղթը պահանջել, թե երբ է հացը հանվել վառարանից և ինչ բաղադրությամբ է պատրաստվել»:
Խոսվել է նաև հյութերի մասին, որոնց վերաբերյալ Շաբոյանի կառույցը կեսբերան ասեց ու հարցը փակեց, մարդկանց թողնելով տարակուսանքի մեջ: Եթե միայն վարույթից հետո պետք է ասեին, թե որ հյութերն են վտանգավոր, վարույթից հետո էլ տեղեկատվությունը կհրապարակեին, որը և ավելի արդարացի կլիներ և ավելի ստույգ.
Բախչագուլյանն էլ չի կարողացել թվերով խոսել, քանի որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթը չի ավարտել այդ շուկայում:
Միայն ներմուծվող և արտադրվող հյութերի վերաբերյալ նշել է, որ ներմուծման պահով վերհսկողությունը 2011 թ. նոյեմբերի 1-ից է սկսվել, իսկ արտադրման փուլում վերհսկողությունը իրականացվելու դեպքում խնդիր ունեն նախևառաջ անվտանգությունը ապահովել, հետո նոր որակը:
Տեղեկացվել է նաև, որ վարույթ է իրականացված «Անի», «Թամարա» և «Աշտարակ կաթ» ընկերություններում, որտեղ ներկա պահին ստուգումներ են անցկացվում: Անվտանգության թերացում չկա, իսկ որակի հետ կապված ստուգումները շարունակվում են: Ստուգումներից անմասն չեն մնում նաև շուկաները, ինչի արդյունքում մի շարք թերացումներ արդեն վերացվել են:
Այս ոլորտում կա մի բաց` սպառողը հաճախ բախվելով սննդի անորակությանն ու վտանգին, չի բարձրաձայնում այդ մասին, քանի որ այն ինչ –ինչ քայլեր է ենթադրում. Դիմում գրել, վկայություն տալ, և դրանից ըստ էության սպառողին որևէ օգուտ չի լինում, բացի բարոյական փոխհատուցումից, որը շատ դեպքերում ստորադասվում է սպասվող քաշքշուկին, սա է, որ պետք է ուշադրության առնվի: Սպառողին պետք է ինչ որ կերպ շահագռգռել, որ նա օգնի պայքարին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո երեխաներն ընտրում են «մոդայիկ մասնագիտություն»` առանց հաշվի առնելու դրա պահանջարկն ու իր կարողությունները:
Նրա խոսքով մասնագիտական սխալ կողմնորոշման հետևանք է,որ այսօր երիտասարդության գործազրկության մակարդակի ցուցանիշը շատ բարձր է, քան հանրապետության տարածքում ընդհանուր գործազրկության մակարդակը:
Իսկ մասնագիտության սխալ ընտրության հիմքերը գալիս են դեռևս ընտանիքից ու դպրոցից: Դպրոցներում չկան մասնագետներ, որոնք կարող են բացահայտել երեխայի հետաքրքրությունն ու «ես»-ը: Ծնողներն էլ իրենց հերթին կանխավ գծագրում են երեխայի ապագան` չթողնելով ազատ ընտրութան հնարավորություն:
Ըստ Հայկուհի Գևորգյանի` ՀՀ աշխատաշուկայում ա մենապահանջված 10 մասնագիտություններն են` ծրագրավորող, մենեջեր հաշվապահ, եռակցող, խոհարար, շուկայագետ, վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար, հրուշակագործ:
2007թ-ին ստեղծված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի առաքելությունը կայանում է հենց երեխայի մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում իրեն համապատասխան տեղը գտնելու մեջ:
Մոսկվայում 67 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, ասել է Ռուսաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազանինը՝ միևնույն ժամանակ չնշելով նրա մահվան պատճառը։
Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 2-ին Խարկովում։ Վաղ տարիքում սկսել է նվագել ակորդեոն։ Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը։ Իր առաջին երգը գրել է 1965 թ.` «Дороги»։ Նրան ճանաչում են բերել «Мои года — мое богатство», «Береза», «Проводы любви», «Береза» երգերը։ 2001 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կասկած էր հայտնել բյուջեի իրատեսական լինելու վերաբերյալ: Այն բուռն քննարկումների պատճառ է դարձել:
Կառավարության կողմից մշակված հարկային փոփոխությունների փաթեթի «արժեքը» մոտ 14 մլրդ դրամ է, «Չենք ասում, որ անլուծելի է, բայց ասում ենք` կան մտահոգություններ, ստվերի, տարբեր ճյուղերի հետ կապված»,- այսօր` Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտների պլանը ավելացվել է 101 մլրդ դրամով.«Եթե դրան ավելացնենք վարչարարության գործոնը, ապա ստացվում է, որ այդ 101 մլրդ դրամ ավելացումի կեսից ավելին պետք է ստացվի տնտեսական աճի հաշվին: Աստված տա` այդպես լինի»,- ասաց Ալավերդյանը:
Արդեն քննարկվել է, որ հատկապես էական փոփոխությունների կենթարկվի հանքարդյունահանող ընկերությունների հարկումը` ընդերքի շահագործման հետ կապված: Ըստ Ա. Ալավերդյանի` ընդերքի հարկման փոփոխությունը նույնիսկ ուշացած միջոցառում է:
Այսօր` Ազգային Ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ինչի հետեւանքով մի շարք տնտեսվարողներ զերծ են մնացել չհիմնավորված թանկացումներից. Նա օրինակ բերեց ձվի շուկան նշելով, որ գներն իրենք կարողանում են պահպանել:
Ըստ Ա. Շաբոյանի` դեռեւս ապրիլին, Զատկի տոներից առաջ ձու արտադրողները հանդես եկան հայտարարություններով, որ հանրապետությունում ձվի արտադրությունը չի բավարարում պահանջարկը: ՏՄՊՊՀ-ն այդ հայտարարություններից անմիջապես հետո տեղեկատվություն պահանջեց ձու արտադրողներից, սահմանեց խիստ հսկողություն: Արդյունքում, ըստ Ա. Շաբոյանի, ձուն չթանկացավ:
Մենք անդրադարձել ենք այս խնդրին, բավականին մանրամասնորեն վերլուծելով իրավիճակը. Այսօր էլ կարող ենք փաստել, որ դրսում ձուն արդեն թանկացրել են և ներկրված նոր խմբաքանակը կլինի բարձր գներով: Դրան զուգահեռ նաև տեղական արտադրողը շուկայի պահանջով ստիպված կլինի թանկացնել իր արտադրանքը:
Վերջերս դարձյալ մեծ քանակությամբ ձու է ներկրվել` կապույտ թե կանաչ կնիքով կնքված, որը սակայն չի հայտնվել խանութներում, այլ` մեր ունեցած տեղեկություններով, ուղարկվել է բանակ: Իսկ դա նշանակում է, որ սպասվում է նոր խմբաքանակի ներկրում. դիմացը նոր տարի է, ուստի պահանջարկը կա ու սպասվում է նոր թանկացում ձվի շուկայում: Եւ այսօրվա իրավիճակը բոլորովին էլ պայմանավորված չէ Շաբոյանի ասած կանխարգելիչ միջոցառումներով:
Ավելին` ներկայումս ձուն չէր էլ կարող թանկանալ, քանի հին գներով ներկրվածը դեռ սպառման խնդիր ունի (ժամկետանց է , թե ժամկետի մեջ դա այլ խոսակցության նյութ է), իսկ տեղական արտադրանքը չի ապահովում այն որակական հատկանիշները ինչ անհրաժեշտ է ձվին` կերի դեֆիցիտի պատճառով: Լուրջ է կերի խնդիրը, որը տևական ժամանակ հանրապետություն չէր մտնում, քանի որ մաքսազերծումը ուշացնում էին, միտումնավոր թե՞ այլ պատճառներով, դա էլ այլ խոսակցության թեմա է: Սակայն փաստն այն է, որ ձվի թանկացումը ըստ մեր տեղեկության, երկար սպասել չի տա:
Մոսկվայի տան ցուցասրահում, նոյեմբերի 7-ին, տեղի է ունեցել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի ARTSAKH: the people and land of KARABAKH («Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը») անգլերեն գրքի շնորհանդեսը եւ գրքում ներկայացված հեղինակային լուսանկարների ընտրանու ցուցահանդեսի բացումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին ներկա են եղել ԱԺ բարձրաստիճան ղեկավարներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, սփյուռքահայ հյուրեր, արվեստասերներ, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր խոսքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է թե գրքի գեղարվեստական արժանիքները, թե ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդրի` ԼՂ հիմնահարցի մասին իրազեկության բարձրացման գործում գրքից ակնկալվող ներդրումը: Նախարար Նալբանդյանի խոսքով գիրքը նաեւ Արցախ այցելելու յուրատեսակ հրավեր է:
Դեսպան Վահե Գաբրիելյանը նշել է, որ գիրքը ստեղծվել է Հայաստանի եւ մասնավորապես Արցախի մասին օտար լեզվով ներկայանալի գրականության պակասի գիտակցումից եւ դրա հիմնական նպատակը Արցախի հրաշագեղ բնության, ճարտարապետական գլուխգործոցների եւ հուշարձանների պատշաճ ներկայացման միջոցով երկրի վրա ուշադրություն հրավիրելն է եւ այդ բնագավառում տեղեկատվական բացի լրացումը:
Գրքում 700-ից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները եւ դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը եւ գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները եւ ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաեւ` ուղղաթիռից: Պատմական եւ ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաեւ Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Ցուցահանդեսը, որը 2009թ. «Բրիտանիա» ցուցահանդեսից հետո Վահե Գաբրիելյանի լուսանկարների երկրորդ անհատական ցուցադրումն է, կգործի մեկ շաբաթ: Նախատեսվում է այն ցուցադրել նաեւ Արցախում:
«Շաքարավազը ներկայում հնարավոր նվազագույն գնով է վաճառվում, համեմատեք ցանկացած ալ երկրների հետ»,- պատգամավորներին դիմեց Ա. Շաբոյանը, շաքարավազի թանկացման փաստը բացատրելով, կրկնեց նախկինում արած իր հայտարարությունը` «շաքարավազը թանկացել է ինվոյսային արժեքի բարձրացման հետեւանքով»:
Սակայն Ա. Շաբոյանը հատուկ ընդգծեց, որ դա դեռ չի նշանակում միջազգային շուկայում շաքարավազի գնի բարձրացում: Այսինք արդարացումն այն է, որ ներկայում ներմուծվող շաքարավազը կամ դրա հումքը մաքսազերծվում է միջազգային գներին համապատասխան: Առավել կասկածամիտ ու համարձակ պատգամավորները, հրավիրվեցին ՏՄՊՊՀ` համատեղ քննարկումների եւ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.