23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին` ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Փրկարարները լճից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ, 1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին:
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն տասը մարդ:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ռումբը գործարկվել է Բաղդիշ նահանգում, ոստիկանության մեքենաներից մեկի ճանապարհով անցնելու ժամանակ: Պայթյունի զոհ է գնացել ոստիկանության երկու ծառայող, ինչպես նաև քաղաքացիական ութ անձ, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:
Ներքին գործերի խոսնակը, «հակամահմեդական» անվանելով մահմեդական ամենակարևոր տոներից մեկի՝ «Էյդ ել-Ադհա»-ի ժամանակ իրականացված այս հարձակումը, որի զոհ ե գնացել կանայք և երեխաներ, այն իրականացնելու համար պատասխանատվությունը դրել է թալիբների վրա: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ահաբեկչական այս հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ Աֆղանստանում գործող թալիբների առաջնորդը հորդորել է թալիբների մարտիկներին զերծ մնալ քաղաքացիական անձանց սպանություններից:
Թալիբների կողմից օգտագործվող կայքում ուրբաթ օրը հրապարակվել էր ենթադրաբար թալիբների առաջնորդ մոլլա Օմարի մի ուղերձ, որտեղ զինյալներին կոչ է արվել «դիմել անհրաժեշտ բոլոր գործողությունների՝ քաղաքացիական անձանց կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»: Ուղերձում նշվել է, որ քաղաքացիական անձանց մահվան համար պատասխանատու ճանաչված զինյալները կենթարկվեն մահմեդական օրենքով սահմանված պատժի:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Ալենը դատապարտել է երկրում տեղի ունեցած հարձակումը՝ «ստոր» անվանելով մահմեդական տոնի ընթացքում զինյալների կողմից հարձակում իրականացնելու փաստը:
Ալենի համաձայն, հարձակումն իրականացրած զինյալները «տեղյակ չէին կամ պարզապես անտեսել են» մոլլա Օմարի ուղերձը:
Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին, նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցն հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գիշերը, ժամը 2:00-ի սահմաններում, Վան քաղաքի մոտակայքում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, որը զգացվել է նաև Երևանում, մասնավորապես, Նոր Նորքի զանգվածներում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է 9,4 կմ խորության տակ, իսկ ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ:
Նշվում է, որ Վանի ավերիչ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից շարքում այս գիշերվա ցնցումն ամենաուժեղներից մեկն էր:
Պարուհի Աննայի կյանքը բարդ է և հետաքրքիր։ Ամենածանր պահերին նրան օգնել է … արաբական պարը։
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին:
Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին և ամրապնդել դոնորների համակարգումը:
Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները և առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, նոյեմբերի 8-ին, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի սկզբնամասից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 48-ամյա Վարդան Հակոբյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:
Վարդան Հակոբյանը կալանավորված է:
Նույն օրը, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասից հայտնաբերել են 59-ամյա Գագիկ Մխիթարյանին, ով հուլիսի 16-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:
Այսօր հերթական ասուլիսին էր հրավիրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ ընտրողների 15 տոկոսը իր որոշումը կայացնում է ընտրություններից մեկ շաբաթ առաջ: «Մենք 4 բևեռ ունենք` ՀՀԿ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ, «Ժառանգություն» և ՕԵԿ: Սակայն հատկանշական է, որ հեղինակության տեսանկյունից, նա առաջին տեղում կարգեց ՀՀԿ-ն է, այնուհետև՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը»: Ըստ սոցիոլոգի ստացվեց որ ` ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» ը ավելի քիչ ռեյտինգ ունեն քան ԱԽՔ-ի կուսակցությունը:
«Քանի որ 915 համայնքներից 675-ը գտնվում է Հանրապետական կուսակցության, 100-ը՝ ՕԵԿ-ի, 70-ը՝ ԲՀԿ-ի վերահսկողության ներքո` ստացվում է, որ ընտրողների երկու երրորդը վերահսկվում է: Նրանցից յուրաքանչյուրը ունի սեփական PR կամպանիան, որն էլ ընտրություններից առաջ աշխատեցնում է՝ հաջողությունների հասնելու համար:
Նա ասաց, որ վերջին հրաժարականները՝ մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի պաշտոնաթողությունները, անպայման կազդեն ՀՀԿ-ի հաջողությունների վրա, սակայն դժվարացավ ասել, թե ինչ չափով:
Նախընտրական շրջանում, ըստ Ադիբեկյանի, սովորաբար կողմնորոշված է լինում ակտիվ ընտրողների միայն մեկ երրորդը, մյուս մեկ երրորդը տատանվում է:
Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 7-րդ դատարանն ընդունել է Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ կազմված մեղադրական զեկույցը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատախազության կազմած մեղադրական զեկույցում Օսման Բայդեմիրի համար պահանջվում է 28 տարվա ազատազրկում՝ 3 տարբեր միջոցառումների մասնակցելու համար։
Բայդեմիրը մեղադրվում է՝ «ահաբեկչական կազմակերպության համար քարզչություն անել» եւ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ կառույցի անունից հանցանք գործել» հոդվածներով։
Նշվում է, որ մեղադրականի հիմք են հանդիսացել, որ Բայդեմիրը 2011-ի մայիսի 4-ին մասնակցել է թուրքական զինուժի կողմից սպանված 4 քուրդ զինյալների թաղման արարողությանը, մասնակցել է հիշյալ սպանված քուրդ զինյալների համար կազմակերպված քայլերթին եւ մասնակցել Օջալանի՝ Քենիայից Թուրքիա բերվելու օրվան նվիրված մի միջոցառման։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին 28 միլիոն դոլար է կտակել ահաբեկիչներին, որոնք պետք է վրեժխնդիր լինեն իր իշխանությունը տապալողներից:
Ապստամբների վրեժխնդրության ծրագիրը ենթադրում է ահաբեկչությունների իրականացում Լիբիայում, արաբական և եվրոպական այն երկրներում, որոնք աջակցել են հեղափոխականներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.