23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Նորվերգիայի նրա գործընկեր Յոնաս Գահր Ստյորեն համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին: Այս մասին այսօր հայտարարել է Նալբանդյանը, Յոնաս Գահր Ստյորեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերում է մուտքի արտոնագրերի, վիզային ռեժիմի դյուրացմանը, եւ այդ շրջանակներում կլինի համապատասխան դյուրացում սովորական անձնագրեր կրողների համար»,- ասել է նա:
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը Հայաստանը կստորագրի 2012 թվականի առաջին կեսին:
Օրերս հուղարկավորվեց Կիեւյան կամրջից հոկտեմբերի 27-ին ցած նետված Ամերիկյան համալսարանի «Բիզնես — մենեջմենթ» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի 28-ամյա Յանա Մանասյանը:
Յանան ապրում էր Երեւանի Ավան թաղամասում: Ընտանիքի միակ էր, ապրում էր մոր հետ, հայրը մահացել էր մի քանի տարի առաջ: Նա նաեւ աշխատում էր և բավականին բարձր վաստակում. ապահովված էր, ուներ սեփական շքեղ մեքենա: Նա աշխատում էր բանկային համակարգում: Ականատեսները պատում են, որ նրա հուղարկավորությանը մասնակցում էին մի քանի բանկերի ղեկավարներ:
Մահվան պատճառը մտերիմների շրջանում համարում են անհաջող սերը. Նախ Յանան զգացմունք ուներ ինչ որ տղայի նկատմամբ, որը բոլորովին այլ միջավայրից էր, բացի այդ ըստ տարածված լուրերի աղջիկն իմացել է, որ ընկերն ամուսնացել է, կամ նման մի բան (նշանվել): Եւ դա է եղել այն հիմնական պատճառը, որ չշփվող, ներամփոփ աղջիկը գնացել է այդ քայլին:
Հ.Գ.Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, ճշտվում են հնարավոր վարկածները:
Ձերբակալվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերի փոխգնդապետ կաշառք վերցնելու կասկածանքով:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հաստատել է տեղեկությունը` Ռազմական ոստիկանությունը փոխգնդապետին ձերբակալել է ժամկետային զինծառայողի ծնողներից գումար պահանջելու համար: Նա խոստացել է զինվորին ուսումնական զորամասից մեկ այլ`ավելի լավ զորամաս տեղափոխել:
Ձերբակալման գործողությունն իրականացվել է ՊՆ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ռազմական ոստիկանության եւ ՊՆ քննչական ծառայության օպերատիվ համագործակցության շնորհիվ, տեղեկացնում է Կարապետյանը: Ելնելով նախաքննության շահերից, ձերբակալվածի անունն առայժմ չի հրապարակվում:
`:
Լոնդոնի Ազգային պատկերասրահում այսօր բացվել է «Լեոնարդո դա Վինչի՝ Միլանի պալատական նկարիչ» անունը կրող ցուցահանդեսը։ Ինչպես գրում է ռուսական Gazeta.ru կայքը, ցուցահանդեսում ներկայացված են իտալացի մեծն նկարչի՝ դուքս Լոդովիկո Սֆորցայի պալատում աշխատելու տարիներին (Միլանում, 15–րդ դարի վերջին) ստեղծած կտավները։
Կազմակերպիչները ցուցահանդեսի նմուշները հավաքել են 5 տարվա ընթացքում. ողջ այդ ժամանակահատվածում բանակցություններ են վարվել աշխարհի առաջատար թանգարանների հետ՝ փարիզյան Լուվրի, պետերբուրգյան Էրմիտաժի, Վատիկանի պատկերասրահի հետ, ցուցահանդեսի նմուշների մի մասն էլ թանգարանին է տրամադրել Անգլիայի թագուհին։ Արդյունքում թանգարանի այցելուները կտեսնեն դա Վինչիի՝ մինչև մեր օրերը հասած 15 կտավներից 9–ը, ինչպես նաև մեծն նկարչի ուրվանկարներն ու նրա աշակերտների գործերը։
Այցելուները չեն կարողանա «վայելել» հայտնի «Ջոկոնդան» (Լուվրի թանգարանի հետ այս կտավի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք չի բերվել), որպես սփոփանք, պատկերասրահում են լինելու «Մադոննան ժայռերում» կտավի միանգամից երկու տարբերակները (մեկը պատկանում է Ազգային պատկերասրահին, մյուսը՝ Լուվրի թանգարանին), ինչպես նաև Salvator Mundi–ին (Աշխարհի փրկիչը), որը 1959թ. աճուրդի ժամանակ վաճառվել էր ընդամենը 80 դոլարով, իսկ այժմ փորձագետներն այն 200 մլն դոլար են գնահատում։
«Սա աննախադեպ իրադարձություն է։ Այսպիսի ցուցանդես՝ այսպիսի տեսքով, հավանաբար, այլևս չի լինի։ Այնպես որ մենք բոլորս այժմ հնարավորություն ունենք ավելի լավ հասկանալ Լեոնարդոյին»,–ասել է կուրատոր Լյուկ Սայսոնը։
Նշենք,որ ցուցահանդեսն ապահավոգարվել է 2,5 մլրդ դոլարով (ևս այդքան գումար էլ պատրաստ է հատկացնել Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ որևէ քրեական միջադեպի,կամ ֆորս –մաժորային իրավիճակի դեպքում)։
Թանգարանի աշխատակիցները հուսով են, որ որևէ բան չի խանգարի եզակի այդ ցուցահանդեսի կայացմանը, անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցառումները ձեռնարկվել են. 30 րոպեի ընթացքում միայն 180 մարդու է թույլ տրվելու ներս մտնել։
Ցուցահանդեսի՝ ազատ վաճառքի հանված բոլոր տոմսերը մինչև դեկտեմբերի կեսերի համար վաճառվել են։ Կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ օրական 500 տոմս էլ վաճառվելու է տոմսարկղերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման և ջրամատակարարման բարելավման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան փողոցի` 31/1-31/8, 52 շենքերի ու Բաշինջաղյան փողոցից մինչև Սեբաստիա փողոցի հատվածի, Նոյ թաղամասի` Լենինգրադյան փողոցին հարող հատվածի, Մելիքյան, Միրաքյան, Ա. Սարգսյան, Լենինականի, Մարտիրոսյան, Գր. Զոհրապ, Չուխաջյան, Լուկաշին, Թերլեմեզյան, Սպորտի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակ
Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում:
Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:
ոկտեմբերի 27-29-ը Երևանում անցկացված Popok միջազգային փառատոնի կազմակերպիչները այսօր ամփոփեցին միջոցառման արդյունքերը: Նրանց բնորոշմամբ, փառատոնն «ընդհանուր գծերով լավ անցավ», և հաջորդ տարի նախատեսվում է ավելի ընդլայնել փառատոնի շրջանակները: Ներկայացված 450 աշատանքից լավագույնը ճանաչվեց և Գրան պրիի ու ԶԼՄ-ների հատուկ մրցանակի արժանացավ վրացական Windows Advertising ընկերությունը, որը բանկային գովազդային արշավ էր արել և շատ հետաքրքիր հոլովակներ էր բերել:
Խոսելով հայկական գովազդային շուկայի զարգացման մասին՝ Popok-ի կազմակերպիչները նշեցին, որ այսօր Հայաստանն նույն քայլերն է անում, ինչ Ռուսաստանը՝ 90-ականներին:
«Ի դեպ, այստեղ հարցը ոչ թե տեխիկայի և ֆանտազիայի մեջ է, այլ գործի կազմակերպման մեջ: Հայաստանում գովազդի գները շատ ցածր են, որը հնարավորություն է տալիս արտասահմանյան գովազդատուների շատ էժան գներով գովազդ տեղադրել Հայաստանում, ինչի արդյունքում հայաստանյան բանկեր զգալիորեն քիչ գումար է մտնում, քան անգամ տարածաշրջանում որևէ երկրում: Միշտ ասում ենք, որ հայերը հնարամիտ ազգ են, խելացի, և դա հենց այդպես էլ կա, բայց չգիտես ինչու, երբ հարցը հասնում է բիզնեսին, մենք չենք կարողանում ճիշտ գործել»,- ընդգծեց կազմակերպիչներից Արմեն Մարտիրոսյանը: Նա ավելացրեց, որ վարպետության դասընթացները, որ իրենք շատ կարևորում էին, այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացրել. «հայկական գովազդային ընկերությունները չօգտվեցին բացառիկ հնարավորությունից»: Այնինչ, ըստ նրա, Հայաստանի նման փոքր շուկայում, որտեղ գովազդային դաշտն այնքան էլ զարգացած չի, արտասահամանյան վարպետների թանկարժեք խորհուրդները ավելի քան տեղին կլինեին:
Փառատոնի կազմակերպիչների դիտարկմամբ՝ ներկայացված աշխատանքների կեսից ավելին սոցիալական հոլովակներ են եղել, որոնք էլ արժանացել են հիմնական մրցանակներին:
«Գովազդային մրցույթը շատ կարևոր է ներկայացվող ընկերությունների համար, որովհետև նրանք նախ և առաջ իրենց համար ռեյտինգ են ապահովում: Այս տարի Հայաստանը ընդգրկեց վարկանիշային աղյուսակի մեջ և մասնակիցները հնարավորություն ունեցան ընդգրկվելով շորթ լիստի մեջ իրենց համար միավորներ ապահովեն հետագայի համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանից այս տարի փառատոնին ներկայացվել էր ավելի շատ աշխատանք, քան անցյալ տարի: Հայ գովազդատուներից ամենաշատ մրցանակներին արժանացել է «Ստատուս հոլդինգը», որի նկարահանած գովազդները, հատկապես «Բիլայն» ընկերության տեսահոլովակները, անընդհատ պտտվում են հայկական եթերում:
Այս տարի փառատոնին չեն մասնակցել թուրք գովազդատուները, բայց նախատեսված էր, որ փառատոնի ղեկավարը լինի թուրքական գովազդի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Փոլադ Քարաթը: Նա, սակայն, չի կարողացել գալ, քանի որ երեխան հիվանդացել է: «Մերոնք էլ այնքան կողմ չէին, որ փառատոնի ղեկավարի թուրք մասնագետ, քանի որ մեր մտահղացմամբ գովազդը պետք է փրկեր Նոյը և այնքան էլ ճիշտ չէր լինի, որ նա թուրք լիներ: Բայց հետաքրքիր բան եղավ. հաջորդ օրը նա եկավ ու ասաց, որ շատ էր ուզում գալ և ափսոսում է, որ չեկավ Հայաստան, որովհետև իր նախնիները հայ են եղել»,- պատմեց Արմեն Մարտիոսյանը:
Welcome to Armenia երգը, որով Դալիթան Հայաստանը ներկայացնելու է «Մանկական Եվրատեսիլ–2011» երգի միջազգային մրցույթում, արդեն տեսահոլովակ ունի։ Տեսահոլովակը համացանցում է հայտնվել երեկ։
«Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Հայաստանում, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Սպորտային դահլիճում։ Մրցույթը Հայաստանում է անցկացվում «Մանկական Եվրատեսիլ-2010»–ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի տարած հաղթանակի շնորհիվ։
http://www.youtube.com/watch?v=bIqjd6sJa7M&feature=player_embedded
Նոյեմբերի 8-ին, ժամը 21.40-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
09-11-2011-7«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.