23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երիտասարդությունը հատուկ տարիքային-սոցիալական խումբ է, որը զանազանվում է տարիքային շրջանակներով ու հասարակության մեջ ունեցած իր կարգավիճակով՝ անցում մանկությունից ու պատանեկությունից դեպի սոցիալական հասունություն: Որոշ գիտնականների կարծիքով երիտասարդությունն ընկալվում է որպես երիտասարդ մարդկանց համախմբություն, որոնց հասարակությունը սոցիալական կայացման հնարավորություն է տալիս, ապահովելով արտոնություններով, բայց միևնույն ժամանակ սահմանափակելով սոցիումի որոշակի ոլորտներում նրանց ակտիվ մասնակցությունը:
Համաձայն Երիտասարդության իրավիճակի մասին Համաշխարհային զեկույցի, 2005-ի ընթացքում երիտասարդների թիվը (15-24 տարեկան անձանց) աճել է 1995թ. 1,02 միլիարդից 1,15 միլիարդի: Ներկա պահին երիտասարդները կազմում են երկրագնդի բնակչության 18 տոկոսը, երիտասարդների 85 տոկոսն ապրում է զարգացող երկրներում, 209 միլիոնը ստիպված են գոյատևել միջոցներով, որոնք չեն անցնում օրական մեկ ամերիկյան դոլարից, իսկ 505 միլիոնը ստիպված է բավարարվել օրական 2 ԱՄՆ դոլարով: Այսօր 10 միլիոն երիտասարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով: Չնայած երիտասարդների նոր սերունդը ողջ մարդկության պատմության ընթացքում ամենակրթվածն է, այսօր 113 միլիոն երեխա դպրոց չեն հաճախում, և այս թիվը լիովին համեմատելի է 130 միլիոնանոց անգրագետ երիտասարդների թվի հետ»:
Սա Վիքիպեդիայի տվյալներն են:
Ի՞նչ է անում մեր պետությունը երիտասարդների համար: Google համակարգում Հայաստանի վեբ-կայքերում որոնման արդյուքները երիտասարդության պրոբլեմների հետ կապված այդքան էլ շատ չէին:
Չնայած նրան, որ 2008թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության կողմից արդեն մշակվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն մինչ այսօր այդ իրենքը ոչ մի կերպ չեն կարողանում անցկացնել ՀՀ Ազգային ժողովում: Չնայած ասում են, որ Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի և Վարդան Բոստանջյանի ջանքերով ձեռք է բերվել համաձայնություն առանցքային հարցերի շուրջ և նոր` միասնական «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» և «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ:
Այս օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սկզբունքները և նպատակները, կարգավորում պետության և պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև փոխհարաբերությունները:
«Ռազմավարության մեջ շատ կարևոր մի կետ կա, որին իրենց աջակցությունն էին հայտնել ՀՀ նախագահն ու վարչապետը՝ խոսքը երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին է։ Երիտասարդ ընտանիքներին կտրվի ճկուն հիպոթեքային վարկավորում, որի շնորհիվ կկարողանանք լուծել սոցիալ-տնտեսական մի մեծ խնդիր, որը մշտապես հուզել է երիտասարդ ընտանիքներին։ Ծրագրի մասին դրական կարծիք է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից», գրում է «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՀԿ-ի կայքը։
Ինչո՞ւ է այդքան երակարձգվում այդ օրենքի ընդունումը, միթե՞ երիտասարդների խնդիրները այդպես էլ շարունակելու են դիտարկվել «Սպորտի ու երիտասարդության» նախարարությունում, անհեթեթ մի համադրություն՝ սպորտ և երիտասարդություն, ինչո՞ւ պետք է երիտասարդության ու սպարտի նախարարությունը միասին լինեն: Եթե միայն դա չի տանում դեպի հետագա ռազմականացում, որն ինչպես գիտենք սպորտի հետ, թիմային ոգու հետ համաշունչ է: Իկս գուցե այդ համադրումն ունի մի այլ նպատակ՝ ազգայնականացնելու երիտասարդությանը, կուսակցականացնելու ու զոմբիացնելո՞ւ: Զանազան «Բազեներ», «Սյունյաց արծիվներ»: Պատահական չէ, որ Սպորտի ու երիտասարդության փոխնախարարը՝ Խաչիկ Ասրյանը «Սյունյաց արծիվներ» պրոհանրապետական երիտասարդական զոմբիահավաքի ու հեռախոսներով հարսանքիների ֆինանսավորմամբ հավաքագրված — գայթակղված ՀՀԿ-ական ոլորտ մղված սյունեցիների «պապան» է, ու արդեն ոչ միայն սյունեցիների, բա դարձան «Հայոց արծիվներ» չէ՞, բա փողոցներ փակեցին ու միտինգներ արեցին չէ՞, բա մարտական պատրաստակամության զորավարժություններ արեցին չէ՞: Ի՞նչ է անում նա փոխնախարարի պաշտոնում, ո՞վ է նրան նշանակել: Ինչո՞ւ պետք է մի ողջ երկրի երիտասարդության փոխնախարարը լինի ՀՀԿ-ական մանկլավիկ:
Երիտասարդությունը ամենազաատ, ամենահամարձակ տարիքն է, ջահելների վրա միշտ դրել են պարտականություններ, որոնք չեն կարողացել կատարել ահելները: Տվյալ դեպքում, ես վատ հոտ եմ առնում մեր «Սպորտի և երիտասարդության» նախարարության համադրումից: Նախ, բացի ամպագոռգոռ հաշվետվություններից այդ կառույցն ուրիշ ոչինչ չի անում երիտասարդների համար, ուրեմն, թող ավելի լավ է չլինի:
Այսինքն, մենք պետք է շնորհավորենք «Սպորտի ու երիտասարդության» օրվա կապակցությա՞մբ մեր ջահելներին, հա՞:
Չեմ ուզում խորանալ, այսօր այդ օրը չի, բայց երիտասարդները, ովքեր մեր վաղվա օրվա հույսն ու հավատն են, չպետք է լռեն անարդարություն տեսնելիս, չպետք է թույլ տան, որ իրենց նախարարեն կամ ղեկավարեն անարժանները, որպեսզի չզոմբիանան ու վաղը-մյուս օրը չդնեն իրենց զոհի տեղ, որ իբր՝ մեր կյանքը չստացվեց:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի երիտասարդներ: Եղեք առողջ մարմնով ու ոգով, ու մի մոռացեք, որ, ինչպես ասել է Լեոնարչդո Դա Վինչին՝ «Ձեռք բեր երիտասարդ տարիքում այն, ինչը տարիներ հետո կհատուցի քեզ ծերության հասցրած վնասը: Ու հասկանալով, որ ծերության սնունդն իմաստությունն է, երիտասարդ տարիքում այնպես արա, որ ծերությունդ սոված չմնա»:
Հայկական Վարկած
Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խանջյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում է կատարվել:
10-11-2011-2Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում ատրճանակներով զինված երկու անձինք Խանջյան փողոցի թիվ 37 շենքի առաջին հարկում գործող տարադրամի փոխանակման կետի դիմաց կրակել են 40-ամյա Ռուդիկ Զ.-ի ուղղությամբ և նրանից գումար հափշտակելով` դիմել
10-11-2011-3 փախուստի: Հրազենային վնասվածքներ է ստացել նաև Ռուդիկ Զ.-ին օգնության հասած 52-ամյա Լևոն Ա.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 և անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ:
Ռուդիկ Զ.-ն և Լևոն Ա.-ն տեղափոխվել են հիվանդանոց, և ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը ոստիկանության պետի նոյեմբերի 8-ի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: Նույն օրվա հրամանով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` նշանակվելով Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ: Ի դեպ Մուշեղ Օհանյանը ՃՈ –ի նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրն է, որի պաշտոնականության հարցը կապված եղբոր կալանավորման հետ ժամանակին քննարկվեց, սակայն ընթացք չտրվեց:
Երեկ երեկոյան զբաղեցրած պաշտոններից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Շահինյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Գալստյանը, Էրեբունու բաժնի պետ, գնդապետ Գրիգոր Գրիգորյանը:
Ոստիկանապետ Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Դավթյանը նշանակվել է Երեւանի թիվ 2-րդ հաշվառման քննական (ՄՌՈՒ) բաժանմունքի պետ, իսկ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը, ազատվելով Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից, նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնում:
Իսկ հետախուզման մեջ գտնվող Էրեբունու բաժնի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի փոխարեն նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակից Արսեն Աղոյանը:
Գործարարներն սկսել են իրենց հարցերը լուծելիս ապավինել մամուլին: Սա խոսում է երկրում ամենաթողության մասին: Ճիշտ չէ մտածել, որ այն` ինչ այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում հանքավայրի շահագործմամբ զբաղվող կին գործարար և խոշոր ներդրող Սիլվա Համբարձումյանը, չգիտեն այնտեղ, որտեղ տիկինը ակնկալում էր ասելիքը հասանելի դարձնել:
Ուղղակի խնդիրն այն է, որ այլ ելք չի մնացել, ու մարդիկ, լինեն նրանք գործարար – միլիոնատեր, թե շարքային քաղաքացի ինչ որ տեղ հույս ունեն, որ եթե «վերևում» իմանան, ինչ որ բան կփոխվի, կամ էլ, սա հանրության կարծիքի միջոցով ինչ որ բանի հասնելու ցանկություն է. այն հանրության` որին ըստ կարիքի չափի օգտագործում են բոլորը, և առաջին հերթին գործարարները:
Սիլվա Համբարձումյանն այսօր ասաց, որ իր իրավունքները պաշտպանելու է մինչև վերջ։ Որ ավելի վաղ այս հարցով դիմել է Գլխավոր դատախազությանը, իսկ այժմ էլ պատրաստվում է դիմել Եվրոդատարան՝ հույս ունենալով հետ ստանալ հանքավայրում ներդրած իր 3,5 մլն դոլարը, որն ինչպես ինքն է պնդում, կորցրել է ապօրինությունների պատճառով: Հետո ինչ, որ գործարարն ունի մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման լիցենզիաներ: Նա մեր ունեցած տեղեկություններով, մի այդքան էլ հարուցված գործեր ունի իրավապահ գրեթե բոլոր ատյաններում:
Տիկինը հույսը կտրելով հայրենի արդարադատությունից պատրաստվում է պայքարել. Եվրոպական դատարանի միջոցով հետ ստանալ «Լիճվազք Թեյի» ոսկու հանքավայրում ներդրած 3,5 մլն դոլարը: Նա պատմեց, որ հանքավայրի շահագործման թույլտվությունն իրենից ապօրինաբար են խլել, և դրա հետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ըստ գործարարի` վերջինս «Լիճվազք Թեյի» հանքավայրից յուրացրել է 102 մլն դրամի սարքավորում` իրեն պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում օգտագործելու նպատակով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին վերոնշյալ հանքի շահագործման իրավունքը «աճուրդով» փոխանցվել է «Սագամար» ընկերությանը, որը, նրա խոսքով, պատկանում է վարչապետի նախկին խորհրդական, Սերոբ Տեր-Պողոսյանին, որին հետո մեղադրեցին մանկապղծության մեջ:
«Բողոքս ուղղված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և դատական համակարգին. հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, պատճառաբանելով, թե «վերևից են ասել», անօրինական աճուրդ է կայացվել հենց այդ անարդար դատական պրոցեսի ժամանակ»,- ասաց Համբարձումյանը:
Ի դեպ նրան են պատկանում նաև Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի երեք գործարանները ու էլի մի շարք օբյեկտներ:
Սիլվա Համբարձումյանն ասաց, որ հույս ունի, որ իր բարձրացրած հարցին ուշադրություն կդարձնի ՀՀ նախագահը և ինչ-որ կերպ կմեղմի այդ անարդարությունը: Ինչպես վերևում նշեցինք` խեղդվողը փրփուրներից է կախվում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ՀՀ տրանսպորտային տեսչության կատարած աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նշել է, որ տեսչության աշխատանքներում նկատվում են դրամաշորթության դեպքեր եւ տեսչության պետի, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուշադրությունն է հրավիրել` ուժեղացնելու վերահսկողությունը, խստացնելու կարգապահությունը եւ տեսչություն-ավտոկայան համագործակցությունը:
Նմանատիպ դեպքերի պատճառով Տրանսպորտային տեսչության մարզային ստորաբաժանման երկու ղեկավարներ եւ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացրած աշխատանքների, այդ թվում տարբեր խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունները, ցույց են տալիս, որ դրանց թիվը զգալիորեն աճել է, մասնավորապես` 2010 թվականին կազմվել է 3674 արձանագրություն եւ գանձվել է 23 մլն 883 հազար դրամ, իսկ 2011թ.-ի 9 ամիսներին, համապատասխանաբար, 4101 արձանագրություն եւ 25 մլն 380 հազար դրամ:
Մ.Վարդանյանին չի բավարարել Տրասնպորտային տեսչության աշխատանքը եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 9-ին, մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացումն իրականացվում է նրա 150-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցել են նաեւ Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն եւ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը:
Հուշարձանի բացումից հետո Սերժ Սարգսյանը տիկին Մարիտ Գրեւին է հանձնել Հայաստանում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր եւ իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել, որ Ֆրիտյոֆ Նանսենը հազարավոր հայերի այսպիսի անձնագրով աշխարհում իրենց տեղը գտնելու հնարավորություն է տվել:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն այսօր խոսեց ճգնաժամի 2-րդ ալիքի առաջացման պատճառների ու Հայաստանի վրա դրա ազդեցության մասին, ներկայացնելով իր տեսակետը:
Նա, ի տարբերություն ՀՀ վարչապետի գտնում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից երեք տարի անց համաշխարհային տնտեսությանը սպառնում է ճգնաժամի 2-րդ ալիքը: Սակայն, ի տարբերություն 2008 -ի այս անգամ այն սկիզբ է առել եվրոպական երկրներում:
Բանախոսի կարծիքով Ճգնաժամի 2-րդ ալիքի հիմնական պատճառներից են. նախ` եվրոպական պետությունների կողմից սուբսիդավորվող ոլորտների ավելացումը, ինչն անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծում մյուս արտադրողների շրջանում,երկրորդ` ֆերմերային տնտեսություններին տրվող վարկերի սահմանափակումը և որպես հետևանք` դրանց արտադրանքի գների թանկացումը:
Հայաստանի համար, եվրոպական ճգնաժամը նույնպես վտանգավոր է: Արտասահմանյան ապրանքների թանկացումը, որպես ներկրող երկրի, անպայման կազդի ՀՀ տնտեսության վրա, համոզված է Մանասերյանը:
Ըստ նրա կնկատվի նաև արտաքին վարկավորման աղբյուրների կրճատում, hամատեղ ծրագրերի սահմանափակում, արտաքին սեզոնային աշխատանքների անկում և, որպես այդ ամենի հետևանք, տրանսֆերների կրճատում ու միջազգային շուկայում բորսայական ապրանքների աճի միտում:
Մանասերյանն առաջարկում է` տնտեսության զարգացման համար ներգրավել երկրի ներսում առկա միջոցները, ստեղծել նպաստավոր պայմաններ տեղական արտադրողների համար և վարկեր տրամադրել ցածր տոկոսադրույքներով:
Միակ մխիթարությունն այն է, որ տնտեսագետ Մանասերյանը կանխատեսում է, թե Եվրոպայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամը մեր երկրում ուժեղ ազդեցություն չի ունենա. «Մեր թերություններից մեկն այն է եղել, որ Հայաստանը լիարժեք ներգրավված չի եղել Եվրոպական տնտեսության մեջ, այսօր դա թույլ կտա զերծ մնալ տնտեսական ուժեղ ցնցումներից»:
Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարներու հրաժարականներն ու նոր պաշտոններու ստանձնումները իրենց վրա կեդրոնացուցած են ներհայաստանյան խնդիրներուն հետեւողներուն ուշադրության կիզակետը: Տարաբնույթ վերլուծումներ, մեկնաբանություններ եւ անոնց հիման վրա կայացող անվերջ կանխատեսումներու շղթան կերկարի՛ տակավին:
Երեւանի քաղաքապետեն, ոստիկանապետեն, նախագահի աշխատակազմի ղեկավարեն եւ անոր առաջին տեղակալեն զատ պաշտոններու վերաբաշխումի օրինակներուն ամենեն հատկանշականը դարձավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրաժարականը եւ ապա անոր Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական արշավի ղեկավարի պաշտոնի ստանձնումը: Ի վերջո երկրին թիվ 2 անձնավորությունը կստանձներ հառաջիկա ընտրություններու համակարգի պատասխանատվությունը` պարզ դարձնելով, որ ընտրությունները գործող իշխանություններուն համար կներկայացնեն առաջնային կարեւորություն:
Հրաժարականներու շղթայի հիմնական սանձազերծումը տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) նախագահին երկար լռությունը խզած հարցազրույցեն անմիջապես ետք: Մինչ այդ, ԲՀԿ -ի նախագահը երկար ատեն լուռ մնաց զանգվածային լրատուամիջոցներու բարձրացուցած այն աղմուկին դիմաց, ըստ որուն, ՀՀԿ — ԲՀԿ լարվածության մթնոլորտին մեջ խիստ խնդրո առարկա դարձած էր համաձայնական կառավարության գոյությունը եւ անոր կապված հառաջիկա նախագահական ընտրություններուն գործող նախագահի թեկնածության աջակցելու հատուկ հուշագիրով պայմանավորված Բհկ-ի գրավոր հանձնառությունը:
Գագիկ Ծառուկյանի նշանավոր հարցազրույցեն ետք էր միայն, որ վարչապետ Տիգրան Սարգսյան ավելի քան համարձակ հայտարարություն կատարեց ՀՀԿ -ի գերակա ուժ ըլլալուն եւ անոր հետ չգործակցողներուն ափսոսանք հասցնելու առումով:
Ծառուկյանի հանձնառության հրապարակային վերահաստատումին հետեւած ՀՀԿ -ի ցուցադրական այս ինքնավստահության հառաջացուցած անմիջական մթնոլորտին մեջ էր, որ հաջորդեց պետական պաշտոններու վերատեղաբաշխման գործընթացը: ԲՀԿ -ի առաջնորդին հրապարակային հայտարարությունները կանխած էին պաշտոններու վերաբաշխումի գործընթացը ներիշխանական դասավորումներուն կապելու վարկածներու զարգացումը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի հրաժարականն ու մանավանդ ՀՀԿ ընտրական արշավի հառաջիկա ղեկավարին օգնական դառնալու որոշումին հայտարարությունը ավելի պարզ դարձուց այս բոլոր փոփոխություններուն շարժառիթը:
Իշխանությունները կնախապատրաստվին նոր որակ հաղորդելու 2012-ի Ազգային ժողովի ընտրություններուն: Որակական փոփոխությունը հստակ չէ , թե երեւութակա՞ն պիտի ըլլա, թե՞ իրոք բովանդակային, այսուհանդերձ ընտրական համակարգի եւ ընտրական մեքենականություններու նորարար մշակույթի ցուցադրման ականատես ըլլալու նախադրյալները կերեւի՛ն այս հրաժարականներուն ետին կանգնող որոշող կեդրոններուն մոտ: Չմոռնանք, որ ոստիկանապետությունը ներքին գործոց նախարարի լիազորությունները ունեցող պետական հաստատություն է, եւ կարելի է ենթադրել, թե ի՛նչ տարողությամբ կարեւորություն կներկայացնե անիկա որեւէ երկրի մեջ կայացող ընտրություններուն ընթացքին:
Հայաստանի գործադիր իշխանությունները նման հիմնական որոշումներով իրենք զիրենք տեղադրած կըլլա՛ն շատ կարեւոր փորձաքարի եւ քննության դիմաց: Հիմնական խնդիրը, սակայն, սոսկ անձերու փոփոխության վրա հիմնված չէ: Համապետական շահերը կթելադրեն մեր երկրին ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Իսկ նման առաջադրված ընտրակարգ եւ մեքենականություն ձեւավորելու համար պետք է բացառել ինքնավերարտադրանքի առաջնորդող բոլոր ձեւերը, որոնք մեր պետության կընկերանա՛ն իր գոյության օրերեն ի վեր: Մինչեւ 2012 մայիս, այսինքն 6 ամսվան ժամանակամիջոցին կհաջողի՞ն այս որոշումներուն ետին կանգնած ուժերը արմատախիլ ընել 20-ամյայ ընտրական մշակույթ մը ամբողջ եւ ապահովել ընտրություններուն համար հայտարարված որակական հեղափոխությունը: Ի հարկե ոչ երեւութական, այլ բովանդակայի՛ն առումով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Վրացական կողմը վերաբացել է «Վերին Լարս» անցակետի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են հյուսիսօսական սահմանապահները։Սակայն մասնակի սահմանափակումներ կլինեն: Այս մասին հաղորդում է ռուսական Regnum լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչությունը հայտարարել էր, որ կլիմայական գործոնի հետ կապված 2011 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ռուս-վրացական սահմանի հյուսիսօսական հատվածում տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ են մտցվելու:
Մասնավորապես ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետը փակվում է կցովի և կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի և ավելի քան 30 նստատեղ ունեցող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդլոլիզա Ռայսը վերջերս հրապարակած «Վաշինգտոնում անցկացրած իմ տարիների հուշագիրը. չկա ավելի մեծ պատիվ» խորագրով իր 750 էջանոց գրքում հպարտությամբ պատմում է Հայոց ցեղասպանության բանաձևերի տապալման ուղղությամբ իր մղած պայքարի մասին երկու տարբեր առիթներով։ Նա մեծ հաճույքով գլուխ է գովում, որ իրեն հաջողվել է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 և 2007 թվականներին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Այս հուշերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է նրա տհաս դատողությունը և էթիկայի նորմերի բացակայությունը։ Նա պատմում է, որ «այս խնդրի» հետ իր առաջին փորձը 1991 թվականին էր, երբ աշխատում էր Սպիտակ Տանը որպես Նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշի հատուկ օգնական։ Նրա հանձարարությունն էր «ջանք չխնայել Ներկայացուցիչների պալատում այս բանաձևը տապալելու համար»։ Պարծենալով իր իրագործումով` նա ինքն իրեն նկարագրում է որպես մի անձ, ով պայքարել է «հզոր ամերիկահայ լոբբի» դեմ, որը «տարիներ շարունակ ճնշում է գործադրել Կոնգրեսի վրա բանաձևն ընդունելու հարցում, որակելու համար 1915 թվականից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն»։ Իրականում, նա կարիք չուներ հակառակվել մի բանի, որ արդեն իսկ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, ինչպես նաև նախագահ Ռոնալդ Ռեգանի կողմից՝ 1981 թվականին։
Ռայսը շարունակում է՝ ասելով, որ «գոյություն ունեն կատարվածի բազմաթիվ պատմական մեկնաբանություններ», ինչը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի պատմական վեճ չկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը համընդհանուր ընդունված իրողություն է։ Ավելին, պրոֆեսոր Ռայսը կարծես թե չի հասկանում, որ նկարագրելով հայերի «սպանությունները» որպես «միանգամայն դաժան, էթնիկական շարժառիթներով ջարդեր»` նա իրականում որակում է դրանք որպես ցեղասպանություն, ինչպես սահմանված է ՄԱԿ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածում:
Իր հուշերում, Ռայսը փորձում է արդարացնել իր խափանարար խուսանավումները` բացատրելով, որ թուրքերը «կատաղած էին, որ պիտակվում են մի դեպքի համար, որը տեղի է ունեցել գրեթե մեկ դար առաջ` Օսմանյան ժամանակներում»: Բանանային հանրապետության անողնաշար պաշտոնյա հանդես գալու փոխարեն, Ռայսը պետք է խստորեն հորդորեր թուրքերին, որ Միացյալ Նահանջները չի խեղաթյուրի պատմական փաստերը պարզապես բռնապետական մի պետության խելացնոր ղեկավարներին գոհացնելու համար:
Գլուխ գովալով, թե ինչքան լավ է նրան «հաջողվել» «իրականացնել իր հանձարարությունը»` Ռայսը քարասրտորեն նկարագրում է «Հայոց ցեղասպանության քստմնելի բանաձևի դեմ պայքարելուն» ուղղված իր սոսկալի ջանքերը: Նա կիսատ-պռատ փորձ է անում նվազեցնելու համար իր մեղքի բաժինը` նշելով, որ ոչ ոք չի ժխտում «այդ ահավոր իրադարձությունները կամ ողբերգական մահը հարյուր հազարավոր անմեղ հայերի», մի բան, որ նույնիսկ թուրք պաշտոնատարներն են ընդունում: Եթե Ռայսը տեղյակ էր, որ ոչ ոք չի ժխտում հայերի զանգվածային սպանությունը, ինչու՞ է ինքն այդպես բուռն պայքարում բանաձևը տապալելու համար: Ապա նա թութակի պես կրկնում է թուրքական անիմաստ քարոզչությունը, թե այս հարցը պետք է թողնել «պատմաբաններին, և ոչ թե քաղաքական գործիչներին, հենց վերջիններս էլ պետք է որակումներ տան»: Ռայսը պետք է իմանար, որ աշխարհի հեղինակավոր պատմաբաններն արդեն իսկ հայտարարել էին, որ հայկական ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն:
2007 թվականին, որպես պետքարտուղար, Ռայսը ևս մեկ անգամ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Նա հայտնում է, որ ինքը «աղաչել էր» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նանսի Փելոսիին, որպեսզի այդ բանաձևը քվեարկության չդնի, սակայն խոսնակը մերժել է նրա խնդրանքը։ Դրանից հետո Ռայսը և պաշտպանության քարտուղար Բոբ Գեյթսը Սպիտակ Տան առջև հանդես են գալիս բանաձևին հակառակ մամլո հայտարարությամբ։ Ռայսը նաև կազմում է բանաձևի դեմ ուղղված համատեղ մի նամակ` ստորագրված նախկին ութ պետքարտուղարների կողմից:
Ռայսը հպարտությամբ նշում է իր հուշերում, որ իրեն հաջողվել է արգելափակել բանաձևի քվեարկումը, ինչպես որ նա խոստացել էր թուրքերին: Այսպիսով, ևս մեկ անգամ, Ամերիկայի հիմնական բարձր արժեքներն ու վեհ սկզբունքները պաշտպանելու փոխարեն, աշխարհի ամենահզոր ազգի պետքարտուղարը ենթարկվում է երրորդ աշխարհի մի լկտի երկրի պարտադրանքին:
Ավարտելով այս պատմությունը` Ռայսը կեղծ մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ղեկավարների դեմ` հայտարարելով, որ «ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Հայաստանի կառավարությունը շատ քիչ հետաքրքրություն ունի բանաձևի հարցում։ Իրականում, նա փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ և նրան դա անհրաժեշտ չէ»։ Ռայսը հակասում է ԱՄՆ կառավարության կողմից արված հրապարակային հայտարարությանը, որ 2003 թվականի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ավելին, այն ժամանակվա նախագահ Քոչարյանը չէր ընդդիմանում ցեղասպանության բանաձևի ընդունմանը և չէր փորձում բարելավել հարաբերությունները Թուրքիայ հետ։ Իրականում, պետական դեպարտամենտի մի պաշտոնատար հայտարարել է, որ Երևանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը «վատ տրամադրությունում» էր, քանի որ Սպիտակ Տունը արգելափակել է ցեղասպանության բանաձևը։
Ռայսը այժմ դասավանդում է Ստանֆորդ համալսարանում։ Զարմանալիորեն, ցեղասպանությունը ժխտող մեկ այլ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը նույնպես Ստանֆորդում է։ Դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և դոնորները պետք է հորդորեն Ստանֆորդի համալսարանի ղեկավարներին, որ ցեղասպանությունը ժխտողները գործ չունեն Ամերիկայի լավագույն բարձրագույն կրթության հաստատություններից մեկում։
Ընթերցողներին կոչ է արվում իրենց դժգոհությունը հայտնել պրոֆեսոր Ռայսին` 1-650-721-3390 ֆաքսով` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման դեմ ուղղված իր քստմնելի գործունեության համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.