23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովսեփ Բեդևյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա խոսք է ասել նոյեմբերի 10-ին նշվող երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ. «Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել մեր երիտասարդներին, ցանկանալ նրանց հաջողություն, երջանկություն և եռանդ, որպեսզի, դիմագրավելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները, նրանք մեր ազգի համար ապահովեն բարեկեցիկ ապագա։ Այս գեղեցիկ տոնն իր ավանդույթներով գնում է դեպի 1945 թվական։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 63 ազգեր ներկայացնող երիտասարդներ հավաքվեցին Լոնդոնում և հիմնադրեցին երիտասարդական ֆեդերացիա։ Հենց այդ օրն էլ ապագայում դարձավ երիտասարդության համաշխարհային օր։ Այն նաև ունի խորհուրդ, որի համաձայն երիտասարդները պատասխանատվություն են ստանձնում ապագայի նկատմամբ։
Մենք նույնպես պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր երիտասարդները գործի լծվեն այդ պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում այդ պատասխանատվությունն առաջին հերթին ենթադրում է երիտասարդների համար լավ կրթության ապահովումը։ Եթե ունենանք կրթված երիտասարդություն՝ մեր ազգը կունենա նաև պայծառ ապագա»։
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի մասնաշենքի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշը գտնվել է գունաթափված, մաշված և քրքրված վիճակում, ինչը ժամանակին չի նկատվել բաժնի պետի կողմից, իսկ դրոշը փոխարինվել է նորով լրատվամիջոցներում հրապարակում հայտնվելուց հետո միայն:
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող ՀՀ դրոշի պատշաճ տեսքը չապահովելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Պողոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի:
Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին ՀՀ օրենքների պահանջների խախտումները բացառելու նպատակով ոստիկանության պետի նույն հրամանով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումների վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշի պատշաճ տեսքն ապահովելու համար, ինչպես և ենթակա անձնակազմի շրջանում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ պետական խորհրդանիշներին՝ ՀՀ պետական դրոշին և զինանշանին ներկայացվող պահանջները օրենքով սահմանված կարգով կատարելու ուղղությամբ:
Ոստիկանության պետի նոյեմբերի 9-ի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Սուրեն Սարուխանյանը գրանցվել է կադրերի ռեզերվում՝ ազատվելով ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Նույն օրվա մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանը ազատվել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից։
ԿՀԴՊ ԳՎ Թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից ազատվել է Նազարեթ Մնացականյանը՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Այդ պաշտոնին նշանակվել է նույն վարչության 4-րդ բաժնի պետ, ոստիկանության մայոր Լևոն Խաչատրյանը՝ ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից։
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մեծավան-Տաշիր ճանապարհի 9-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Յարոսլավլի մարզի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել հայազգի երիտասարդի սպանության փաստի առնչությամբ: Քաղաքի բնակելի տներից մեկի մուտքի մոտ հրազենային վնասվածքներով դիակ է հայտնաբերվել, որը, ինչպես պարզվել է, պատկանում է տեղի մզկիթի 29-ամյա իմամ՝ հայազգի Արթուր Մանուկյանին: Երիտասարդի հայրը հայ էր, մայրը՝ թաթար: Ըստ որոշ փորձագետների՝ թեև դիակը հայտնաբերվել է երեկ առավոտյան, սպանությունը կատարվել է նոյեմբերի 8-ի երեկոյան: Դեռ պարզ չեն հանցագործության պատճառները, սակայն, ըստ նախնական վարկածի՝ այն կատարվել է ազգային հողի վրա:
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի հարակից անտառում «ԳԱԶ-63» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը՝ 17-ամյա Արթուր Բարոյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Երեկ երեկոյան Երևանում տարադրամի փոխանակման կետի մոտ ավազակային հարձակման ենթարկված երկու քաղաքացիներն ի վիճակի չեն ցուցմունք տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ երեկոյան Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա են հարձակվել երկու մարդ, զենքի սպառնալիքով գանձապահից գումար են հափշտակել ու դիմել փախուստի` կրակոցներ արձակելով: Մանրամասները՝ հարակից հրապարակումներում:
Նոյեմբերի 5-ի առավոտյան ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդուարդ Ռամազյանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի, 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է:
Արտաքին զննությամբ՝ դիակի դեմքին քերծվածքներ և կապտուկներ էին հայտնաբերվել:
Նոյեմբերի 8-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով և ունի կողային մատերի կոտրվածքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել և ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր գիշեր Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, փլուզվել է 27 շինություն, զոհվել է 7 մարդ։ Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ, սակայն կոնկրետ թվեր չեն նշվում։
Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 29 հետցնցում։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած 23 մարդկանց։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, աղետի գոտում շարունակվում են որոնողա–փրկարարական աշխատանքները։ Նշվում է, որ պլատակների տակ մնացել է ավելի քան 100 մարդ։
Փլուզված շինություններից 2-ը հյուրանոցներ են, որոնցում համարներ են ամրագրել նաև օտարերկրյա լրագրողներ։
«Անցած շաբաթ իշխանություններն ասացին, որ մենք կարող ենք վերադառնալ մեր տները։ Սակայն տեսեք՝ ինչ է կատարվում հիմա այստեղ։ Ոչ ոքի պետք չէ հավատալ»,– ասել է երկրաշարժից տուժած քաղաքացին։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 604, վիրավորվել՝ ավելի քան 4 հազար մարդ։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 188 մարդ։ Փլուզվել է ավելի քան 2 հազար շինություն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.