23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 10-ին Ոստիկանապետ Վովա Գասպարյանը կրկին մի շարք հրամաններ էստորագրել նոր վերադասավորումներ կատարելով համակարգում։
Այսպես ՀՀ ՊՆ-ից տեղափոխված գնդապետ Արսեն Կյուրեղյանը նշանակվել է ՃՈ Երևանի թիվ 1 հաշվառման քննական բաժանմունքի պետ։ Նրան շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում։ Նախկինում նշված պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մարգարյանը:
Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվում է գրանցվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը։ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ և 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանակվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանալվելով ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնի պետ:
Կադրերի ռեզերվից Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Տիգրան Գալստյանը:
Ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Գինոսյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Նրա փոխարեն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ ոստիկանության մայոր Վահան Մարգարյանը նշանակվել է բաժնի պետի պաշտոնին:
Ոստիկանության գնդապետ Գագիկ Պարեմուզյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի պետի պաշտոնից՝ գրանցվելով կադրերի ռեզերվում։ Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանը, որը մինչ այդ կադրերի ռեզերվում էր:
Կադրային փոփոխություններ են կատարվում նաև համակարգի ավելի ցածր օղակներում:
Հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի,150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ և համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երևան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Թուրքիայում շարունակում է աճել երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը։
Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ նախօրեին Վանի Էդրեմիթ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 28 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին
Աղետի գոտում շարունակվում են որոնողա–փրկարարական աշխատանքները։
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:
«Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից»,- նշվում է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ այսօր հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն:
Առաջիկա 4 օրերերին հանրապետության տարածքում կդիտվեն տեղումներ. մասնավորապես, այսօր, 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության ողջ տարածքում, 13-ին՝ արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ձյուն: 14-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 12-13-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 18-23-մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և վաղը գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա:
Այսօր, նաև նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Երևանում, այսօր երեկոյան՝ հնարավոր է ձյուն: 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-13-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Նոյեմբերի 10-ին, Թաթա Սիմոնյանի համերգին, որը նվիրված էր Երիտասարդության համաշխարհային օրվան եւ Ուսանողության միջազգային օրվան, ներկա է եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի եւ իր անունից շնորհավորել է երիտասարդներին տոների առթիվ՝ նշելով, որ երիտասարդները մեծ ուժ են, եւ այդ ուժի համախմբումը մեր երկրին կբերի մեծ նվաճումներ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին նշել է. «Մեզ անհրաժեշտ է խելացիների հասարակություն, որպեսզի կառուցենք մեր երազած պետությունը»։
Անդրադառնալով մարզաբնակ երիտասարդների հիմնախնդիրներին՝ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ դրանց լուծումը պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 15-ին. Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում ռոքի սիրահարները կարող են ունկնդրել «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերին։ Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Իսկ նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։
Երեւանում, նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող Արին-Բերդի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող ձորն է գլորվել «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կեսգիշերից 26 րոպե անց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կովկասյան 82 շենքի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին։ Այրվել է 100ք/մ մակերեսով տանիք։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Անժելա Ք.-ն 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից «Սիբիր» ավիաընկերությանը տոմսերի ամբողջ գինը փոխանցելու և ՀՀ-ում ուղևորներից կանխիկ գումարը վերցնելու եղանակով, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված 170 դոլար և փորձ է կատարվել օրինականացնելու նույն եղանակով ստացված ևս 300 դոլար: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
««Գիսանեն» իր ուղին սկսել է դեռևս 2008թվականին: Հիմա այն ընդարձակվել և ներբուհականից վերածվել է հանրապետական փառատոնի»,- «Հայկական Վարկածի» հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Հայկ Ավագյանը:
Այսօր մեկնարկվեց «Գիսանե» երիտասարդական հանրապետական փառատոնի բացումը, որը մինչ նոյեմբերի 21-ը կներկայացնի տարբեր թատերական ներկայացումներ:
«Փորձում ենք ստեղծել բաց դուռ, որտեղ երիտասարդները արդար մրցակցության մեջ կմտնեն»,-նշեց ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը նկատելով, որ սա երիտասարդությանը միավորելու փորձ է: «Թատրոնը տոն է, որ միշտ մեզ հետ է», ասաց շնորհալի ռեժիսորը: Լրացնենք պրն Մազմանյանին, ցավոք, այսօր թատրոնի նվիրյալները շատ բան պետք է անեն, իսկ այսօրվա իրողությունը միայն կարելի է ներկայացնել ըղձական եղանակով` «Թատրոնը տոն է, որ միշտ մեզ հետ պետք է լինի»:
Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Շատ ուրախ եմ, որ փառատոնը սկսվեց հենց դրսից: Մարդիկ փողոցով անցնելիս կնկատեն թատերական խմբին և գուցե մարդկանց մեջ սեր ծնվի դեպի թատրոնը և առհասարակ արվեստը: Բարի երթ եմ մաղթում «Գիսանեյին» և համոզված եմ, որ այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու»,- մեզ իր տպավորությունները փոխանցեց նախարարը:
Մետաքս Ավագյան
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ, եւ ազատ արձակել Առաքելյանին, որը այս պահին գտնվում է անազատության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ՀՔԾ-ն ավարտել էր ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ուղարկել փաստաբանին` գործի նյութերին ծանոթանալու համար: Ստեփան Ոսկանյանն էլ միջնորդություն էր ներկայացրել: Մերժումը ստանալուց հետո նա այժմ պատրաստվում է ՀՔԾ –ի գործողությունները բողոքարկել գլխավոր դատախազությունում: Փաստաբանը նշել է, որ հավանաբար ՀՔԾ-ն առաջիկա օրերին գործը կուղարկի դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.