23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից և վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների և հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով, որ այն երկխոսության և փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 11-ին, ընդունել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին եւ գնահատել հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում այդ ընկերության ներդրումը:
Նախագահի մամուլի գրասենյկաից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի նման փոքր շուկա եւ տնտեսություն ունեցող երկիրը պարտավոր է եւ կարող է դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացված մաս: Նա նշել է, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գործունեությունը Հայաստանում ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:
Սերժ Սարգսյանի խոսքով, 2001թ. տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ, ՀՀ կառավարությունը հաշվի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած ավանդույթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպես նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների սահմանափակումներն ու սակավ բնական պաշարները: Այժմ արդեն այդ ոլորտում աշխատողների եւ ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը, Նախագահի համոզմամբ, եւս մեկ անգամ փաստում են որոշման արդարացվածությունը:
Համակարծիք լինելով ՀՀ նախագահի հետ եւ Կառավարության վերոնշյալ որոշումը, իսկապես, իմաստուն համարելով՝ Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է:
Հայաստանում ընկերության գործունեության զարգացման եւ համագործակցության տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման՝ «Նեյշնլ ինսթրումենթս»-ի ծրագիրը:
Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ ծրագիրը լուրջ խթան կհանդիսանա միջազգային հարթակներում Հայաստանի՝ որպես համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ՝ ՀՊՃՀ-ն դարձնելով միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 11-ին, այցելել է Արմավիրի մարզ: Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցել է Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Նշենք, որ դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման եւ կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո։
Ա. Գեւորգյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Փոխվարչապետն այցելել է նաեւ Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Այնուհետեւ Ա. Գեւորգյանը ծանոթացել է նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը:
Աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել կրթական համակարգում և խրախուսել նորարարության ջիղը երիտասարդների մոտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացում ապահովելու համար:
Սթիվ Վոզնյակը, ում հաճախ անվանում են Apple-ի «Մյուս Սթիվ» կամ iWoz, քանի որ նա այնքան հայտնի չէ, որքան հոկտեմբերին մահացած Սթիվ Ջոբսը` ընկերության մյուս համահիմնադիրն ու երկարամյա գործադիր տնօրենը, Երեւան է ժամանել երկօրյա այցով` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը:
Այս մրցանակը հանձնվում է երկրորդ անգամ: Անցած տարի այն տրվել է Ինթել կորպորացիայի գործադիր տնօրեն Քրեյգ Բերեթին:
Հայաստանի իշխանությունները տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել են գերակա ոլորտ: ՏՏ ձեռնարկություններում ավելի քան 5 հազար մարդ է աշխատում:
«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Վոզնյակը ընդգծեց, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական նորարարության դարբնոցի` Սիլիկոնային հովտի հաջողությունների հիմքում ընկած են լավ դպրոցները եւ ճարտարագետները:
Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտում զարգացում ապահովելու համար, Վոզնյակը ասաց` դժվար է պատասխանել, որովհետեւ հնարավոր չէ, ասենք, դրամ հայթայթել եւ նորարարություն գնել:
«Դուք չեք կարող նորարարություն գնել, որովհետեւ նորարարությունը սկսվում է դպրոցից», — նշեց նա` հավելելով, թե ժամանակակից կրթական համակարգը, թերեւս, նորարարական ոգի ներշնչելու տեսակետից այնքան էլ լավը չէ: — «Մենք դասավանդում ենք նույն առարկաները` նույն ձեւով, նույնատիպ դասարաններում, նույն ժամաքանակով եւ այնուհետեւ մենք ստուգում ենք երեխաներին տրված գիտելիքները, իսկ սա խնդիր է: Կապ չունի, թե ինչ եք անում, եթե շարունակում եք շարժվել նույն այդ բանաձեւով, դուք շատ առաջընթաց չեք ունենա»:
«Ինտերնետի դարաշրջանում շատ դյուրին է աշխարհի ցանկացած կետում հանդես գալ նոր գաղափարներով, որոնք միանգամից կգրավեն մարդկանց ուշադրությունը: Դա այդքան էլ հաճախ չի լինում, սակայն երբ դա տեղի է ունենում, սովորաբար արվում է երիտասարդ մարդկանց կողմից, որովհետեւ նրանց մոտ բացակայում են կարծրատիպերը եւ նրանք կաշկանդված չեն դոգմաներով այն մասին, թե ինչպես է կառուցված աշխարհը», — ասում է Վոզնյակը:
Աշխարհի առաջին անձնական համակարգիչը ստեղծած նորարար ճարտարագետը հստակորեն տարբերակում է ճարտարագետներին եւ նորարարներին. — «Կան ճարտարագետներ, որոնք կարող են ստեղծել ինչ-որ բաներ, օրինակ` ինտեգրացված շղթաներ միկրոսխեմաների վրա, եւ կան նորարարներ, ովքեր ստեղծում են այն, ինչ դուք դեռ չեք տեսել»:
«Ինչ վերաբերվում է [Հայաստանի] տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ ընկերությունների խրախուսմանը, ապա կարող եմ ասել, որ ոլորտն` ընդհանրապես, արդեն իսկ ունի պատմություն եւ մի շարք լավ տեխնիկական համալսարաններ, եւ դրանից պետք է սկսել», — հավելեց Apple-ի համահիմնադիրը: — «Բայց մի կաշկանդեք երիտասարդ մարդկանց գիտական աստիճաններով` կարեւորելով գիտական ինչ-ինչ աստիճան ունենալու փաստը: Դա այդքան էլ լավ չէ, երբ ընկերությունները այս ոլորտում աշխատանք փնտրողներից պահանջում են միայն դիպլոմներ: Պետք է նկատել երիտասարդներին, ովքեր ինքնուրույն են մտածում եւ ունեն նոր, լավ գաղափարներ` իսկական նորարարներին: Շատ լավ է, եթե դուք ունեք բազմաթիվ երիտասարդներ համալսարաններում, եւ այդ համալսարանները ունեն հնարավորություններ` միգուցե տրամադրված մասնավոր ընկերությունների կողմից: Լավ կլինի, որ բուհերում ուսանող ու ընկերություններում աշխատող երիտասարդները ունենան ստեղծագործելու ազատություն: Ընդ որում, այդ երիտասարդների աշխատանքը չպետք է ունենա միայն կոմերցիոն նպատակներ, այլ կարող է ծառայել հենց իրենց գիտելիքների զարգացմանը: Եվ երբեմն դա կբերի մի ցնցող արդյունքի, որից կարող է օգտվել նաեւ այդ արդյունքին մոտ կանգնած ընկերությունը, որը ստեղծել էր վերոհիշյալ հնարավորությունը»:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ է երկրին դարձնում մրցունակ այս թվային դարաշրջանում, Վոզնյակը պատասխանեց. — «Ես չեմ սիրում դատողություններ անել, թե տվյալ երկիրը մյուս երկրի նկատմամբ որքանով է մրցունակ: Որոշ առումներով` ինչպես օրինակ աշխատավարձերի, Հայաստանում [բիզնեսի համար] գործունեություն ծավալելը ավելի բարենպաստ է, քան օրինակ Միացյալ Նահանգներում, որտեղ արդյունք ստանալը ավելի ծախսատար է»:
ՏՏ ոլորտում զարգացումն ու մրցունակությունը սկսվում է` «համապատասխան մարդկանցով, համապատասխան մշակույթ ձեւավորելով», նշեց նա. — «Ես կասեի, որ մի երկրում, որն ունի լավագույն շախմատիստներ… շախմատային մտածելակերպը համահունչ է ճարտարագիտության եւ համակարգիչների արտադրության մեջ կիրառվող աշխատանքին, որտեղ պետք է մտապահես բազմաթիվ սխեմաներ, իրարից անկախ ուղիներ, արդյունքներ: Բայց պետք է քաջալերել մարդկանց, որ նրանք սովորեն լինել աշխարհում լավագույնը եւ լինեն լավագույնը»:
Շատերին հուզող հարցին` ի՞նչ կլինի Apple ընկերության հետ Սթիվ Ջոբսից հետո, Վոզնյակը պատասխանեց. — «Այն մշակույթը եւ սիմվոլները, որ Apple ընկերությունը ստեղծել է, հավանաբար ավելի շատ կպահպանվեն Apple-ում, քան իրենց ազդեցությունը կունենան աշխարհի այլ ընկերությունների վրա: Այնպես որ` կարճատեւ հեռանկարում Apple-ն ունի նոր արտադրանք տալու մեծ ներուժ: Հաճախորդները ցանկանում են ապրանքը տեսնել գեղեցիկ, գրավիչ, շատ պարզ ու օգտագործման համար դյուրին: Եվ Apple-ի հաճախորդները շատ բացասաբար կարձագանքեն, եթե ընկերությունը սկսի ետ մնալ Սթիվ Ջոբսի օրոք լույս աշխարհ եկած արտադրանքների որակից: Կան ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում ստեղծել են հոյակապ ապրանքներ: Օրինակ` Leica լուսանկարչական սարքերը… եւ հարյուր տարի այս ընկերությունները շարունակում են արտադրանք տալ նույն` բարձր որակով: Դա գրեթե պարտադիր է»:
Ինչ վերաբերում է իր կողմից Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությանը` Վոզնյակը միայն նշեց, թե չունի սեփական ներդրումային հիմնադրամ:
Ռոստովի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքում ձերբակալվել են հայերից կազմված հանցավոր խմբավորման անդամներ: Մինչ այդ ոստիկանությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ հանցագործություն իրականացնելու նպատակով Սմոլենսկի մարզից Ռոստով են ժամանել Հայաստանի երեք քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով, նրանց թիրախը պիտի դառնային թանկարժեք ավտոմեքենաները: Քաղաքի Կիրովի շրջանի տարածքում հայերը ձերբակալվեցին: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվեց նաև 75 գրամ հաշիշ: Եթե դատարանն ապացուցի վերջիններիս մեղքը, ապա նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ թվերի զուգակցումն ազդում է մարդու կյանքի վրա, «մոգական ուրբաթը» կարող է հաջողություն, հարստություն բերել։ Խորհրդավոր ամսաթվի՝ 11.11.11 գալուտը համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են այդ «սուպերպալինդրոմի» հետ կապված գերբնական կանխատեսումների տեսանկյունից։ Մինչև օրվա վերջ կտեղեկացնենք թե ինչ տեղի ունեցավ այս օրը որը կրկնվելու է 100 տարի անց:
Շատերը, սակայն, թերահավատորեն են վերաբերում նման կանխատեսումներին` հաշվի առնելով, որ այլ միստիկ թվեր ևս «եկել–անցել են»: Ոչինչ չի փոխել Երկիր մոլորակի բնակիչների կյանքում 06.06.06 կամ 07.07.07–ը:
Ինչպես գրում է իտալական La Stampa պարբերականը, վաղվա օրը պետք է անցնի բարգավաճման և ներդաշնակության ներքո, քանի որ դրանում «գերբնական մեսիջ» կա։ «Թվերի զուգակցման գերբնական ազդեցության մասին տեսության երկրպագուները խոսում են «կազդուրիչ ճառագայթի» մասին, որը նոյեմբերի 11–ին պետք է իջնի մարդկության վրա»,– գրում է պարբերականը: Մարդիկ վստահ են, որ վաղը մարդկությանը իսկական հեղաշրջում է սպասում։ Ըստ պարբերականի.«Նրանք սպասում են, որ վաղը «գերգիտակցական մուտացիա» պետք է տեղի ունենա, որը դառնալու է դեռևս զարգացման փուլում գտնվող մեր գլոբալ գիտակցության էվոլյուցիոն փուլը»:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին,«Վարկած» ակումբի հյուրն էր քաղաքագետ – վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանի մասին խոսելիս հնարավոր չէ սահմանափակվել միայն Հայաստանով. մոլորակի վրա զարմանալի փոփոխություններ են կատարվում, մարդկությունը իր զարգացման փուլում ճգնաժամ է ապրում, այդ են վկայում հեղափոխությունները, ուժային կենտրոնների միջև բախումները»։
Նա համոզված է, որ անկախ նրանից, թե որ ուժերն են լինելու իրադրության տերը, Հայաստանի կյանքը լինելու է նույնը. «Իսկ մինչեւ հունվար գլոբալ կենտրոններից մեկը պիտի փորձի ամրապնդել դիրքերը՝ դժվարություն ստեղծելով մյուսի համար, իսկ եթե դա չանի,մյուս կենտրոնը կդառնա իրավիճակի տերը: Եթե իշխանությանը հաջողվեց մինչեւ հունվար չեզոքացնել նախկին իշխանությանը, ապա մի կողմից հնարավոր է, որ Մոսկվան ցանկանա ընդդիմությանը դարձնել իր ուժը, իսկ Արեւմուտքը ցանկանա ամեն ինչ անել՝ համաձայնության բերելով երկուսին, որպեսզի Մոսկվան դա չանի»:
Հայաստանը գավառ է աշխարհի համար և միշտ էլ հետ է ընկնում զարգացումներից. «Մարդկային զարգացման մոդելները, որ մեզ մոտ բարձրաձայնում են` ժողովրդավարական արժեքներ, քաղաքացիական հասարակություն և այլն, աշխարհի մեծ մասն արդեն անցել է այդ էտապը: Մենք պարզապես հասկացել ենք, որ մեզ մոտ՝ Հայաստանում, կան խորը խնդիրներ, և մենք էլ պիտի շարժվենք տեղից։ Ահա սա է ներկա պահին Հայաստանում տիրող փոփոխությունների ողջ խորքային իմաստը»:
Մանուչարյանի համոզմամբ՝ իշխանությունն այս կտրուկ քայլերով փորձում է աշխարհի իր ավագ գործընկերներին և սեփական ժողովրդին ցույց տալ, որ անհրաժեշտ փոփոխություններ ունակ է կատարել սեփական ուժերով: «Իրականում այդ փոփոխությունները ավելի շատ խորամանկություններ են պարունակում, քան կարող ենք պատկերացնել: Հաստավիզ օլիգարխներին գալու են փոխարինելու, այսպես կոչված, հարվարդյան երիտասարդները, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները»,- զգուշացրեց նա:
Իսկ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կադրային փոփոխությունները, ներքին գործերի նախկին նախարարը չցանկացավ մեկնաբանել, պատճառաբանելով, որ ինքը վատ կոնսուլտանտ է նեքին գործերի իմաստով, քանի որ երբ ինքը նախարար դարձավ, համակարգը կազմաքանդված էր, եւ երկիրը պատրաստվում էր պատերազմի, ստեղծվում էր բանակ Ներքին գործերի համակարգում եւ այդ ժամանակ ինքը կարողացել է ապահովել ներքին գործերի համակարգի քաղաքական տանիքը:
Հետո մի հետաքրքիր դիտարկում կատարեց Մանուչարյանը։ Այն ինչ կատարվում է այսօր, նշանակում է, որ մարդն իր նախնական զարգացման փուլն ավարտել է և փնտրում է ուղիներ նոր վիճակի անցնելու համար. «Մարդը պետք է նախևառաջ փոխի իր վերաբերմունքը շատ ուտելու, շատ հաճույքներ և տարածքներ ունենալու հանդեպ: Եթե ոչ, Երկիր մոլորակը կհրաժարվի մարդուց, քանի որ երկրագնդի ռեսուրսները սպառվում են: Առաջիկա մարտահրավերները ավելի խորն են լինելու, քան մինչ այժմ է եղել, դա պարենային և բնական աղետների ճգնաժամն է լինելու»:
Քանի որ վիճակն օր –օրի ծանրանում է, ընչազուրկների թիվը մեծանում է, ներսից խթանիչներ լինելու դեպքում, Հայաստանում հեղափոխություն կլինի: «Ամբողջ քաղաքական պնակը, լինի դա ընդդիմություն, թե իշխանություն, պայքարում են երեք բանի համար` իշխանություն, փող և փառք: Այնպես որ, անկախ այն բանից, թե ով կգա իշխանության, ժողովրդի վիճակը մնալու է նույնը», -համոզված է Մանուչարյանը:
Շուշան Գալստյան
Չինաստանում ստեղծել են ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա` այս կերպ տոնելով «բոլոր մեկերի օրը»` 11.11.11 ամսաթիվը:
1111 քմ տարածքով 3D հսկայական նկարը գտնվում է Շանհայում: Այս մասին հայտնում է China Daily-ն:
Նկարում պատկերված է ծաղրածուի կերպարանքով հսկայական մի ռոբոտ: 50 մետրը 22.22 մետրի վրա նկարն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծ 3D նկար:
Արտասովոր նկարը գովազդում է Շանհայի առևտրի կենտրոններից մեկը, որը կբացվի նոյեմբերի 11-ին:
Հավատալով կանխատեսումներին`որոշ մարդիկ որոշել են գնալ կազինո և ժամը 11:11:11-ին խաղադրույք կատարել:
ԱՄՆ-ում հյուրանոցային ցանցերը առաջարկում են զեղչեր նրանց համար, ովքեր կցանականան այնտեղ անցկացնել մոգական օրը:
Օրինակ, Red Roof Inns հյուրանոցային ցանցը առաջարկում է 11 տոկոս զեղչ, իսկ Reefs Southampton-ը հնարավորություն է տվել հյուրանոցում համար պատվիրել 11 դոլար և 11 ցենտով. այդ համարների գինը սովորաբար 410 դոլար է:
Նյու Յորքի «Թայմզ Սքուերում» 11 զույգ հանրության առջև դուրս կգա առավոտյան ժամը 11-ին, ընդ որում, 11 զույգերից 3-ը կլինի միասեռական:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով Հայաստանում այսօր անտրամաբանական իրավիճակ է. «Հայաստանում այն վիճակն է, երբ ցանկանում են անել լավ բան, բայց ստացվում է ավելի քան վատ։ Այն, ինչ լսում եմ Բարգավաճից ու Օրինաց երկրից, ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ կոալիցիայում ամեն ինչ կարգին է, պառակտման միտում չկա, ու հարցը միայն պաշտոնների բաժանման մեջ է»:
Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր ոչ մի տեսակի խմբային ու թիմային մտածելակերպ չկա և նրա բնորոշմամբ՝ անհասկանալի միքս է առաջացել, որտեղ բոլորը զբաղված են անհասկանալի գործերով:Հայաստանում անգամ պաշոնանկություններն են կիսատ մնում։ «Պաշտոնանկությունները պետք է տրամաբանված լինեին, մենք հասկանայինք՝ ինչու է դա արվում։ Դա բացատրված չէ։ Ալիկ Սարգսյանը հեռանալուց առաջ մի ճիշտ խոսք ասեց ՝ մի օր նշանակում են, մի օր էլ պիտի հեռացնեն։ Է, բոլորս էլ գիտենք այդ մասին»,– ասաց նա:
Կարապետյանը նաև մի թարմ միտք հայտնեց. Սերժ Սարգսյանը հրաժարական կտա գնալով արտահերթ ընտրությունների.«Կարծում եմ Սարգսյանը միտք ունի արտահերթ ընտրությունների և կարծում եմ, որ Սահակաշվիլու օրինակով հրաժարական կտա ու այդպիսով կհաղթի։ Կգնա ու կվերադառնա»: Նրա՝ իր ասածի վկայություն է համարում վերջին պաշտոնանկությունները։
Սակայն, եթե նախագահն այդպես վարվի, շատ կսխալվի, քանի որ Հայաստանն այն վիճակում չէ այսօր, ինչ Վրաստանը, համոզված է ՆԺԿ նախագահը:
Նա ասաց. «Ես կատեգորիկ դեմ եմ այսօր արտահերթ ընտրություններին, որովհետև շատ մոտիկ ապագայում խորհրդարանական ընտրություններ են, հետո՝ նախագահական, և չնայած ես կուզենայի օր առաջ տեսնել ուրիշ իշխանություն, ռեալ մտածելով հասկանում եմ, որ դա սխալ կլինի»: Ինչ վերաբերվում է ընտրությունների որակին. Ըստ նրա, բոլորը գիտեն արդեն բաժանվող ընտրակաշաքների մասին և չեն կասկածում, որ ընտրությունների ժամանակ կեղծիքները ավելի շատ են լինելու։ «Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ շուրջ 500 հազար ձայն կկեղծվի ու ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ, էլ ինչների՞ս է պետք այս պահին արտահերթ ընտրությունները»:
Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահին. «Քոչարյանը չի ուզում մնալ երիտասարդ թոշակառու եւ իր քայլերով ապացուցում է դա: Քոչարյանը շատ ավելի լավ հնարավորություն ունի այդպիսին չդառնալու համար։ «Օրինակ այդպես վարվեց Կարեն Կարապետյանը։ Նա տեսավ, որ այստեղ ոչ մի բան չի ստացվում, ու որոշեց գործունեությունը շարունակել դրսում։ Նույն կերպ կարող է վարվել Քոչարյանը և դառնալ ասենք, ԼՂՀ նախագահ»,– ճանապարհ ցույց տվեց բանախոսը:
Փաստորեն Կարապետյանը եկել էր ասելու` ինչ էլ անենք ավելին չենք ունենալու:
Նվիրվում է գերգաղտնի մի մարդու՝ Սերգեյ Աթարբեկյանին, Էռկային, որի գլխի համար ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազերիները փրկագին էին սահմանել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.