23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իջևանում նոյեմբերի 13-ին կայացան քաղաքապետի ընտրություններ: Ընտրապայքարը ընթանում էր երկու թեկնածուների` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի և քաղաքի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի միջև: Երկուսն էլ իրենց թեկնածությունը առաջադրել էին ինքնառաջադրմամբ:
Նախնական տեղեկություններով` ընտրություններում հաղթել է ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը:
13 հազար 857 ընտրական ձայնի իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 8 723 ընտրող:
Tert.am-ի թղթակիցը Իջևանից հայտնում է, որ քվեարկությունն ընթացել է հանգիստ, առանց միջադեպերի և լուրջ խախտումների: Համենայնդեպս, ընտրությունների ընթացքում և ավարտվելու պահին ընտրական տեղամասերից գրավոր դիմում կամ բողոք չի ստացվել, իսկ ծագած խնդիրները և հնչած ահազանգերը տեղում հարթվել են:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձանցից մեկը ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էր:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե քվեարկությունից հետո որոշ տեղամասերի մոտ իրարանցում է սկսվել, և ԲՀԿ-ական թեկնածուի կողմնակիցների են բերման ենթարկել ոստիկանություն` իրավապահներին չենթարկվելու պատճառով: Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am-ին տեղեկացրին, որ ոչ ոք բերման չի ենթարկվել: Պարզապես լուրեր են տարածվել, թե Իջևանի խանութներից մեկում ընտրակաշառք են բաժանում, ինչի կապակցությամբ երկու մարդ հրավիրվել է ոստիկանության բաժին և պարզաբանումներ տալուց հետո հեռացել: Ոստիկանությունից հրաժարվեցին ասել, թե կոնկրետ որ կուսակցության թեկնածուի կողմնակիցներն են ոստիկանություն հրավիրվել` ընդգծելով, որ լուրերը չեն հաստատվել, հետևաբար հարկ չեն համարում այդ հարցին պատասխանել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին` ժամը 13.00-ին, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ազատավան գյուղում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Եվրահանձնաժողովի նախկին հանձնակատար Մարիո Մոնտին դարձել է Ւտալիայի նոր վարչապետը։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, Իտալիայի նախագահը երեկ երեկոյան Մարիո Մոնտիին հանձնարարել է նոր կաբինետ ձևավորել։ Իսկ այդ ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հրաժարական տվեց երեք անգամ վարչապետ դարձած՝ 1994, 2001 և 2008 թվականներին, Սիլվիո Բեռլուսկոնին։
Մոնտին խոստացել է անմիջապես անցնել կառավարություն ձևավորելու աշխատանքներին։ Լրագրողների առջև ելույթ ունենալով՝ 68–ամյա Մոնտին ասել է, թե համատեղ ջանքերով Իտալիան կկարողանա հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։
Եվրամիությունը ողջունել է Ազգային միասնության կառավարություն ձևավորելու Իտալիայի ջանքերը և խոստացել հետևել, թե ինչպես են ընթանում բարեփոխումներն այդ երկրում։
Բեռլուսկոնին որոշեց հրաժարական տալ այն բանից հետո, երբ նոյեմբերի 8–ին Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատում զրկվեց ձայների մեծամասնությունից։ Նրա դեմ հանդես եկան ոչ միայն ընդդիմադիրները, այլև նրա սեփական «Ազատության ժողովուրդ» կուսակցության որոշ ներկայացուցիչները։ Իտալիայի կառավարության ֆինանսական հաշվետվության քվեարկության ժամանակ 630 պատգամավորներից 308–ը կողմ քվեարկեց. այն փաստորեն չստացավ խորհրդարանական բացարձակ մեծամասնության կողմ ձայները (316 պատգամավորի)։ Ըննդիմությունը ողջ կազմով ձեռնպահ էր մնացել քվեարկությունից (321 պատգամավոր), ինչը նշանակում էր, որ Բեռլուսկոնիի կողմնակիցներն այլևս խորհրդարանական մեծամասնություն կազմել չէին կարող։
Բեռլուսկոնիի ընդդիմախոսներից մեկը՝ Պիեր Լուիջի Բերսանին, ասել էր, թե այս քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ Բեռլուսկոնին պետք է հրաժարական տա։
Իտալիայում քաղաքական–տնտեսական իրադրությունը բավական լարված է. ստեղծված իրադրությունը հատկապես ներդրողներին է անհանգստացնում. 1,9 տրիլիոն եվրո պետպարտքը և լճացած տնտեսությունը նրանց ստիպում են կասկածել, որ Իտալիային կհաջողվի խուսափել Հունաստանի ճակատագրից։
Վաղը Իջևանում ընտրություններ են: Քաղաքապետի թեկնածուների և նրանց նախընտրական քարոզարշավի մասին շատ է գրվել ու դեռ կգրվի: Հակված չենք մտածելու թե ընտրողները կամ մայրաքաղաքում Իջևանով հետաքրքրվածները չգիտեն թեկնածուների ով լինելը, սակայն մի փոքրիկ դրվագ` որ կարծում ենք էլ ավելի պատկերավոր կդարձնի, թե ովքեր են հավակնում մի ամբողջ քաղաքի ղեկավարը լինելու կոչմանը:
Մեր աշխատակիցը զանգահարում է Իջևանի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանին և ասուլիսի հրավիրում «Վարկած» ակումբ` խոսելու իր նախընտրական ծրագրերից: Պարոն Ղալումյանը բառացիորեն պատասխանում է.« Ես հիմա ժամանակ չունեմ, շատ զբաղված եմ, բայց որ դու գաս Իջևան, ես քեզ էստեղ ասուլիս կտամ»:
Մյուս թեկնածուն գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է:
Տավուշի մարզի անկախ լրատվական կայքում գովում են Վարդան Ղալումյանին, ու փնովում Վարուժան Ներսիսյանին:
Չգիտես ինչ մտածես:
Քրեական գործերով վերաքննիչ դատարանում (Նախագահող Սերժիկ Ավետիսյան) երեկ շարունակվեց Ղարիբյան եղբայրների հակամարտության գործով արդեն մեկ տարի ութ ամիս տևող դատավարությունը:
Այս անգամ ևս նիստին չէր ներկայացել «տուժող» Վարշամ Ղարիբյանն ու իր ներկայացուցիչներից մեկը` Ա. Շահբազյանը:
Ըստ մեղադրանքի` ավագ եղբայրը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով կրտսեր եղբոր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում `«Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Սակայն Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի օգոստոսի 22-ին կայացրած դատավճռով անհիմն է համարել Վարշամ Ղարիբյանի մեղադրանքները և ավագ եղբորը` Մանվել Արամի Ղարիբյանին ՀՀ օրենսգրքի 178| 3-րդ մասի 1 կետով և 325 հոդվածի 1 մասով ճանաչվել է անպարտելի ու հաստատվել է նրա անմեղությունը:
Ինչի դեմ վերաքննիչ բողոք էին բերել և, մեղադրող Նաիրի Ավագյանը և, կրտսեր Ղարիբյանը:
Մանվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը համառոտ ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը, նշելով որ, գրավոր կերպով ամեն ինչ ավելի հանգամանալից է ներկայացվել դատարան, միայն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե` «Մեղադրողի ու չակերտավոր տուժող ներկայացվող Վ.Ղարիբյանի պաշտպանների վերաքննիչ բողոքներն ինչ որ տարօրինակ կերպով համընկում են», Դատարանին ներկայցնելով իր կողմից դուրս բերված բառացի համընկնումները` մոտավորապես 5 էջի սահմաններում, պաշտպանը միջնորդեց դատարանին, այս փաստը հաշվի առնել ու կցել գործին:
Ըստ պաշտպան Ալումյանի` այս համընկնումները փաստում են, որ` կամ մեղադրող կողմն է վերցրել տուժող կողմի վերաքննիչ բողոքը, կամ միասին են գրել, կամ հակառակը`զույգ փաստաբաններն են որոշակի փոփոխություններով սեփականացրել դատախազի գրածը:
Նա ասաց, որ եթե մեղադրող կողմն է գրել, փաստում է այն, որ մեղադրողը տուժող ներկայացված կողմին իրավաբանական օգնություն է ցույց տվել, որը դուրս է օրենքի սահմաններից:
Ալումյանը դուրս բերված համընկնումները պատրաստ էր տրամադրել պաշտպան Շահվերդյանին և մեղադրողին, սակայն վերջինիս նյարդերը տեղի տվեցին ու նա կտրականապես հրաժարվեց .«Ինձ ոչինչ էլ պետք չի, քանի որ իմ բողոքը կառուցել եմ ինքս. ոչ մեկից չեմ օգտվել, կարող է զուգադիպություններ կան, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը իրավաբանական օգնություն է ցույց տվել տուժող կողմին: Ես պետության ներկայացուցիչն եմ, ինչպես կարող եմ ոչ արդարացի լինել: Պաշտպանի միջնորդությունը անհիմն է ու ենթակա է մերժման ու ես պնդում եմ իմ բողոքը»:
Ի տարբերություն պետության ներկայացուցչի, Վ.Ղարիբյանի պաշտպան Գ Շահվերդյանը այնքան երկար- բարակ խոսեց այս փաստի շուրջ, խճճվելով ու բուն հիմնավորումներ չգտնելով, կցկտուր ու նախադասության սկիզբն ու վերջը խառնելով այնքան անհասկանալի բաներ ասաց, որ դատավորը ստիպված միջամտեց, ու դատարանի օգնությամբ վերջում ի մի բերեց իր խոսքը. «Մեզանից ոչ մեկ արտագրություն չի արել. պարզ է, որ նմանություններ կլինեն ,սակայն սա դեռ կրկնություն չէ», — ասաց Շահվերդյանը:
Դատարանը մերժեց պաշտպան Հ. Ալումյանի միջնորդությունը` նշելով, որ Վերաքննիչ դատարանի իրավասության մեջ չի մտնում բացարկ ներկայացնել մեղադրողին:
Այնուհետև դատարանի հարցերին պատասխանեց Մանվել Ղարիբյանը, հարցը վերաբերվում էր նրա ստորագրությունը կեղծելուն. «Այդ պայմանագրում դրված ստորագրությունը, իրոք, նման է իմ ստորագրությանը, հնարավոր է նաև, որ ես եմ ստորագրել, բայց հստակ չեմ հիշում: Շատ հնարավոր է, որ ստորագրած լինի նաև Վարշամը, քանի որ մենք վստահում էինք իրար և նման առիթներ եղել են. չէ որ եղբայրներ ենք, վստահություն կար այն ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է Մերսեդես ավտոմեքենային, այն այժմ Վարշամի կնոջ եղբոր ավտոտնակում է, սակայն հարկադիրը այն գտել և կալանքի տակ է դրել: Մյուս 400 ավտոմեքենաները, որ շահագործվում է մեր ՍՊԸ-ի կողմից իրենց նույն տեղում են, և Վարշամը այն ազատորեն այժմ էլ օգտագործում է, ես թույլ եմ տվել դա: Մեքենայի գումարը միանշանակ ես եմ վճարել. էդ թվերին եղբայրս այդ քանակի գումար չէր էլ կարող ունենալ, դա վճարվել է իմ ընկերության կասսայից: Հնարավոր չէ, որ այդքան մեքենաներ ունենամ ու աչք դնեմ մի մեքենայի վրա, որն այժմ 500 դոլարի արժեք էլ նույնիսկ չունի»:
Դատարանը հետաքրքիր մի հարց բարձրացրեց. նշելով սակայն, որ հարցը իրավական որևէ հիմք չունի և միայն մարդկային առումով է ուղղվում. «Արդյո՞ք հաշտության որևէ եզր չկա. վերջիվերջո եղբայրներ եք»:
Ավագ Ղարիբյանի պատասխանում վիրավորանք ու դառնություն կար .«Ինչպե՞ս կարող ենք հաշտվել մի մարդու հետ, ով հանուն շահի ուրացել է հարազատությունը: Նա նույնիսկ մեր մյուս եղբոր վրա է գործեր հարուցել և ուզում է խլել մեր համատեղ ունեցվածքը: Նա այժմ լավ հովանավոր ունի, ու չի ուզում հաշտվի: Շատերն են փորձել հաշտեցնել, բայց զուր ջանքեր են եղել: Վարշամը մեզանից թալանել է ամբողջ գույքը, ապօրինի հանել մեր հայրական տան գրանցումից: 50 տարի միասին ենք ապրել մեր հայրական տանը ու հիմա ինչ` նա մեզ վռնդել է տանից, այսքանից հետո ի՞նչ հաշտության մասին է խոսքը»:
Դատական նիստը հետաձգվեց:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության չարաշահումների գործի հետ կապված կա 22 մեղադրյալ, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ 23-րդը ձերբակալված է. Նա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանն է: Վերջինս 2001-2008 թվականներին աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները:
Սա այն դեպքն է, որ ձուկը գլխից է հոտել. Վազգեն Խաչիկյանը Սոցապ ծառայության պետի պաշտոնից հեռացրել են այնտեղ արձանագրված խոշոր յուրացումների արդյունքում: Սակայն առ այսօր որևէ խոշոր տրամաչափի պաշտոնյա պատասխանատվության ենթարկվածների ցանկում չկա: Չնայած, որ վաղուց պարզվել է, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:
Vogue-ն կազմել է 2011 թվականի ամենանրբաոճ կանանց ցուցակը: Վարկանիշը կազմելով` հրատարակչությունը որոշել է կենտրոնանալ բարեկամական կապերի վրա և թոփ-ցուցակը նվիրել է ամենանրբաոճ քույրերին: Ցուցակը ձևավովել է ընթերցողների քվեարկության արդյունքում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վարկանիշային աղյուսակը գլխավորում են Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն քույրերը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Էլլ և Դակոտա Ֆենինգները, իսկ երրորդը` Կուրտեն-Կլարա ընտանիքի ներկայացուցիչները: Աղյուսակը եզրափակել են Քեյթ և Ռունի Մարա քույրերը:
Ամսագիրը վաճառքի կհանվի նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ում: Ամենանրբաոճ քույրերի վարկանիշային աղյուսակը հասանելի է միայն Vogue-ի պաշտոնական կայքում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը նամակով ողջունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Թուրքիայում կրոնական համանքների բռնագրավված գույքը վերադարձնելու կոչը:
Բարձր գնահատելով Քլինթոնի այդ հայտարարությունը` Արամ Առաջինը միաժամանակ օգնություն է առաջարկել «այդ գույքի վերադարձը ապահովելու համար»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Ամերիկայի Հայ դատի գրասենյակին:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը, ի պատասխան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նամակին, այս տարվա հոկտեմբերին գրավոր տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության բարձրագույն օղակների նկատմամբ` այդ երկրի կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու հարցով։
Նոյեմբերի 5-ին ուղարկված նամակում Արամ Առաջինը գրում է. — «Մենք ջերմորեն ողջունում ենք այս խիզախ նախաձեռնությունը: Կիլիկիո թեմը, որ բռնությամբ արմատախիլ է արվել դարեր շարունակ իրեն պատկանող նստավայրից, շարունակում է մնալ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, որբանոցների, հուշարձանների, գերեզմանների եւ կրոնական այլ վայրերի և սեփականությունների օրինական սեփականատերը եւ հոգեւոր պահապանը»:
«Այս գույքը, ինչպես նաեւ անհամար շարժական այլ ակտիվներ, այդ թվում` հոգեւոր եւ մշակությային գանձեր, Օսմանյան Թուրքիան ապօրինաբար խլել է հայկական եղեկեցուց` սկսած 1890- ականներից մինչ Հայոց ցեղասպանությունը (1915 թվականը)», — գրում է Արամ Առաջինը»:
Կառավարության պաշտոնական կայքէջում վերջապես կարելի է գտնել հարկային փոփոխությունների օրինագծերի փաթեթը: Այն տեղադրվել այսօր կամ երեկ երեկոյան: Հիշեցնենք, որ կառավարությունը մոտ 3 տասնյակ օրենքներում առաջարկում է փոփոխություններ` 2012 թ. բյուջեի կատարումն ապահովելու նպատակով:
Այսօր` նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց հարկային փաթեթը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ս. Կարայանն ասաց, որ կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում` խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն: «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է` ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ: Մենք մտցնում ենք պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ”,-ասաց Ս. Կարայանը:
Մասնավորապես` փոփոխություններ է նախատեսվում «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Ոգելից խմիչքների մասով հավասարեցվում են ներմուծված եւ տեղական արտադրանքների ակցիզները: Ըստ Ս. Կարայանի` դրույքաչափերում տեղի ունեցած փոփոխությունները թույլ կտան ավելի թանկ ոգելից խմիչքներից ավելի մեծ ակցիզային հարկ գանձել:
Փաթեթի նախնական տարբերակում բարձրացված էր նաեւ գինու համար գանձվող ակցիզային հարկը, ինչը քննարկումների արդյունքում հանվել է:
Հարկային փաթեթը ներառում է նաեւ շքեղության հարկի կիրառումը:
Ըստ այդմ, մինչեւ 2 տարեկան այն ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը մեծ է 4 հազ. սանտիմետր խորանարդից կամ նրանց մաքսային արժեքը մեծ է 30 մլն դրամից, սահմանվում է 20 տոկոս ակցիզային հարկ:
Եկակամտահարկի մասով առաջարկվում է կիրառել պրոգրեսիվ սանդղակ` 2 միլիոն եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և «Ամայա գեյմինգ գրուպ» կորպորացիայի նախագահ Դեյվիդ Բաազովը ստորագրեցին պայմանագիր, որով նախատեսվում է մեր երկրում կազմակերպել պետական վիճակախաղ: Երկկողմ համաձայնության արդյունքում կստեղծվի նաև «Պետական լոտո» ՓԲԸ` հավասար մասնաբաժիններով: Կողմերը վստահեցրել են, որ պետական վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան: Իսկ շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգի ներդրման համար կանադական կորպորացիան Հայաստանին անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ և տեխնոլոգիաներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.