23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 2012 թ. հունվարից գործարարները պետական գնումներին կարող են մասնակցել էլեկտրոնային եղանակով:
Պետական գնումների այդ եղանակը, ըստ նախարարի, հնարավորություն են տալիս վերացնել կոռուպցիան, նվազագույնի հասցնել չինովնիկների միջամտությունը գնումների գործընթացին: Ըստ նրա, դա կօգնի էապես նվազեցնելու թղթատարությունը:
Հետաքրքիր է, պետական գնումների գործակալության պետը` Հակոբ Բերգլարյանն է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը: Նա ի պատասխան մեր հարցի` ներկայացնել պետգնումների մասին տեղեկություններ, ասաց, որ գործակալությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:
Գաբրիելյանը նշեց, որ բոլոր գործարար առաջարկները պետք է գրանցվեն ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնում: Դա, փաստորեն, միակ «թղթային» պահանջն է: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ են առանձին կառույց հանդիսացող գործակալության թղթային պահանջները ձևակերպվում նախարարությունում:
Ըստ նախարարի կառավարությունը Հայաստանի ամենախոշոր գնորդն է` պետական գնումների տարեկան ծավալը մոտ 450 մլրդ դրամ է, կամ բյուջեի ծախսերի մոտ 45 տոկոսը: Սակայն մյուս գնումների մասին, որոնք կատարվում են տենդերների միջոցով, երբևէ չի բարձրաձայնվում:
Նվիրում եմ բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Գայանե Բաբայանին — ԳԲ-ին։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն լոնդոնյան այցի կապակցությամբ, որ տեղի է ունենալու Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հրավերով՝ նոյեմբերի 22-24-ը, հատուկ ֆրակ է պատվիրել Ստամբուլում հայ դերձակի մոտ։
Աբդուլլահ Գյուլին ուղեկցելու է նաև Թուրքիայի առաջին տիկինը՝ Հայրունիսան, ով երբեք չի թաքցրել իր հիացմունքը ստամբուլահայ դերձակների ու ոսկերիչների նկատմամբ: Նա կրում է ճանաչված պոլսահայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի պատրաստած հիասքանչ մատանին, որ նկատել էին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողները, որտեղ ելույթ եր ունեցել տիկին Գյուլը:
«… Աշխարհում չկա մեկը, որ չճանաչի Սևանին: Հատկապես արտասահմանյան ուղևորությունների ժամանակ կրում եմ այս մատանին»,- ասել է Հայրունիսա Գյուլը լրագրողներին:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը րոպեներ առաջ ընթերցեց հրաժարականի դիմումը:
ՀՀ ԱԺ արդեն նախկին խոսնակը նշանակվելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ.«Լիովին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի, կուսակցության, նախագահի առջեւ, ներկայացնում եմ հրաժարականի իմ դիմումը:Դուք արդեն գիտեք, որ ես գլխավորելու եմ շտաբը, եւ արդեն հայտարարել եմ, որ վաղաժամ վայր եմ դնելու լիազորությունները: Մեր երկիրը մտնում է հերթական ընտրությունների փուլ, ընտրություններ` որոնք բարձր մակարդակով անցկացնելը բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների պատվի գործն է», — նշել է նա իր խոսքում:
Ոստիկանները օդանավակայանում ուղեւորուհիներից մեկի ձեռքի պայուսակից փամփուշտ են գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու եւ տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ, սրահից բերման են ենթարկել Երեւան-Վիեննա չվերթի ուղեւորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:
Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 10։40-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում նկատվել է խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն, ինչի հետևանքով անկել է մեկ և հարկադիր սպանդի ենթարկվել 6 խոշոր եղջերավոր անասուն։ Կատարվում է փորձաքննություն՝ հիվանդությունը պարզելու նպատակով։
Շակիրան ճանաչվել է “Տարվա մարդ” այս ամիս տեղի ունեցած “Latin Grammy’’ մրցանակաբաշխության ժամանակ: Աշխարհի ամենասեքսուալ եւ գրավիչ կանանցից մեկի` նման կոչում ստանալու պատճառները շատ են;): Նախ` սկսելով տարին փոփ-երգչուհու կարգավիճակում` Շակիրան ավարտում է 2011-ն արդեն որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի` կրթության գծով խորհրդական:
Նոյեմբերի 12-ի երեկոյան, ժամը19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:Վթարի ենթարկվածը նույն օրը գիշերը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Չարբախի բաժանմունք է ներկայացել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 59-ամյա Վրեժ Ազատյանն ու խոստովանել, որ մահացու վրաերթը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Նոյեմբերի 13-ին, ժամը 02.15-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 շենքի դիմաց «ՎԱԶ 21214» ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նշենք մեքենայի ղեկին եղել է դատավոր Սամվել Ուզունյանի որդին՝ 26-ամյա Յուրի Ուզունյանը, որը ծառայում է ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.