23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իջեւանում կայացած ընտրությունների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս: Այն, որ13 տարի անընդմեջ քաղաքապետի աթոռը զբաղեցնող Վարուժան Ներսիսյանի դիրքերը նկատելիորեն թուլացան, երբ նա անդամագրվեց ՀՀԿ-ին, վկայում է նրա կրած երեկվա պարտությունը:
Նա նախորդ չորս ընտրություններում եղել է անկուսակցական եւ իշխանությունների «չուզած» թեկնածուն: Անկուսակցական Ներսիսյանը նախորդ չորս ընտրություններում «կենաց ու մահու» կռիվ է մղել պետական հզոր կառույցների` իրավապահների, դատախազության, եւ այլոց դեմ եւ միշտ հաղթել է; Իջևանում ասում են, թե «թուղթ ու գիր արված» անդամատոմս են տվել նրան ՀՀԿ-ից, որ այսպիսի պարտություն կրեց, ու զարմացած են:
Պարզ տրամաբանությամբ, ստացվում է, որ ՀՀԿ-ն Ներսիսյանին «քաշեց»` ընդունելով իր շարքերը: Նրա դեմ աշխատում էին բոլոր այն օղակները, որոնց իշխանությունը «գործի է » դնում բոլոր ընտրությունների ժամանակ: Իսկ երբ խորանում ես մարզային իշխանավորների ինտրիգների մեջ, գրեթե ամեն ինչ հստակ է դառնում:
Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Արմեն Ղուլարյանը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի հետ խնամիական կապերի մեջ է: Ավելի ստույգ անմիջական խնամի է Իջեւանի ՀՀԿ կառույցի ղեկավար Արծրուն Ղալումյանի հետ: Իսկ վերջինիս կյանքի գերխնդիրն էր դարձել Ներսիսյանին տապալել, բայց 10 տարուց ավել ապարդյուն ջանքեր էր թափում:
Այս ընտրությանը, նա իր բարեկամ Վարդանին ՀՀկ-ից «գործուղեց» ԲՀԿ, որպեսզի նա այնտեղ ամուր տանիք ունենա , վստահ լինելով որ ընտրություններին նրան կօգնեն: Այդպես էլ եղավ: ԲՀԿ-ն, ինչպես Հովհաննես Սահակայնն է ասում, լավ աշխատեց:
Բայց Ղուլարյանի մասին չմոռանանք: Նա իր կուսակից Ներսիսյանին թողած սատարում էր խնամի Արծրունի բարեկամին: Ղուլարյանի որդիները, անմիջական ենթականերն ու մտերիմները ԲՀԿ-ական թեկնածուի շտաբի ակտիվիստներից էին: Իսկ Վարդան Ղալումյանի հաղթանակից հետո մարզպետ Ղուլարյանը ԲՀԿ-ականների հետ միասին մի լավ քեֆ է արել ու նշել հաղթանակը:
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 14.11.2011 — 20.11.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 20173.48 (+751.52), բացթողնման գին` 21927.70 (+816.87), ԱՐԾԱԹ` գնման գին` 389.05 (+8.29), բացթողնման գին`422.88 (+9.01), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18622.22 (+610.23), բացթողնման գին` 20241.54 (+663.29), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7463.02 (+200.29), բացթողնման գին` 8111.98 (+217.71):
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը դեկտեմբերին կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է լիբանանյան The Daily Star պարբերականը: Միշել Սուլեյմանը նախապատրաստվում է նաև այցելել Ավստրալիա և մի քանի աֆրիկյան երկրներ:
Պաշտոնական Դամասկոսը ներողություն է խնդրել Թուրքիայից՝ Սիրիայում թուրքական դիվանագիտական ներակայցուցչությունների վրա իրականացված հարձակումների համար։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Սիրիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Դամասկոսի հասցեին հնչեցրել էր կոշտ քննադատություններ և սպառնացել, որ Անկարան համարժեք պատասխան է տալու Բաշար ալ–Ասադի ռեժիմի գործողություններին։
«Որպես Սիրիայի արտգործնախարար՝ ներողություն եմ խնդրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների պատճառով»,– հայտարարել է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վելիդ Մուալիմը։
Հիշեցնենք, որ երեկ Անկարան Սիրիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա իրականացված հարձակումների պատճառով բողոքի նոտա էր հղել Դամասկոսին:
Անկարայում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայում Բաշար ալ-Ասադի կողմնակիցները հարձակումներ էին իրականացրել Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան, Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և Լաթաքիայում Թուրքիայի հյուպատոսության վրա:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին սկսել այն բանից հետո, երբ Արաբական պետությունների լիգան դադարեցրել էր Սիրիայի անդամակցությունը կառույցին: Ասադի կողմնակիցները հարձակումներ էին գործել նաև Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի դեսպանատների վրա:
Այդ հարձակումներից հետո Անկարան անվտանգության նկատառումներով որոշում է կայացրել Սիրիայից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին: Սակայն թուրք դիվանագետները շարունակելու են մնալ Սիրիայում, իսկ նրանց ընտանիքներին տարհանելու համար Թուրքիայի իշխանություններն ինքնաթիռ են ուղարկելու Սիրիա:
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ձերբակալվել է «Վրաստանի երկաթուղիներ» ընկերության Թբիլիսիի վարչության պետ Գեորգի Ռտվելաձեն ընկերության միջոցներն անօրինական օգտագործելու կասկածանքով։
Ռտվելաձեին մեղադրում են «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությանը 210 հազար լարիի (128 հազար ԱՄՆ դոլար) վնաս հասցնելու մեջ:
Պաշտոնական դիրքի չարաշահման համար մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում Ռտվելաձեի 4 հանցակիցներին, որոնք նույն ընկերության աշխատակիցներ են և ձերբակալվել են նրա հետ միասին։
ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Չնայած, նրանք չեն հայտնում իրենց նոր աշխատանքի մասին, սակայն տրամաբանական է, որ կգնան օգնելու Հովիկ Աբրահամյանին:
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Լոռու մարզի Գոգավան գյուղի տներից մեկում, այսօր` նոյեմբերի 14-ին հրդեհից այրվածքներ ստացած երեխաների մասին:
Այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը:
Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ: Առաջինը հնարավոր է եղել կրակի ճիրաններից փրկել 1,5 տարեկան երեխային, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո:
Մյուս երեք երեխաներին տեղափոխել են Սպիտակի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոց:
Այսօր` Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանը Ազգային Ժողովում է, եղել երբ ստացել է հոր` Պարգև Նիկոյանի մահվան լուրը: Վերջինիս առողջական վիճակը ծանր է եղել:
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` հանրապետությունում ավելացել է թափուր աշխատատեղերի թիվը: 2011թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարության գործակալություն 2031 թափուր աշխատատեղի հայտ է ներկայացվել:
Գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց որ այս ցուցանիշը 2010 թվականի համեմատ աճել է 41,8 տոկոսով:
Ըստ նրա մայրաքաղաքում հիմնականում պահանջված են բժիշկներ, իսկ մարզերում` ծրագրավորողներ, հաշվապահներ, մենեջերներ, գործակալներ, համակարգչային օպերատորներ:
Սակայն մեր ունեցած տվյալներով այսօր հենց մարզերում բժիշկների պահանջարկ կա. Բժիշկները չեն համաձայնվում գնալ թեկուզ մոտակա մարզեր, պատճառաբանելով ցածր աշխատավարձը:
Զբաղվածության պետական ծառայության պետը տեղեկացրեց, որ 2031 թափուր աշխատատեղերից 1235-ը բանվորական են, իսկ 796-ը` ծառայողական:
Ըստ նրա պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2011թ. հոկտեմբերի դրությամբ տարեսկզբի նկատմամբ նվազել է 0,6 տոկոսով և կազմել 6,4 տոկոս: Սակայն գործազրկության մակարդակը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, շարունակում է միջինից բարձր մնալ Լոռու, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում և Երևանում:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 83,9 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 տոկոսով:
Սիմոնյանը շեշտեց, որ բերված վիճակագրությունը, կազմվել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանը դիմած գործազուրկների թվերի վերլուծությամբ և չբացառեց, որ շատ քաղաքացիներ պարզապես կորցրել են հավատը աշխատանքի տեղավորման գործակալությունների նկատմամբ և փորձում են ինքնուրույն աշխատանք փնտրել, և որ ցուցանիշի նվազումը կարող է պայմանավորված լինել նաև դրանով:
2011թ. 10 ամիսների ընթացքում զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվել է 32 հազար աշխատանք փնտրող, իսկ գործազուրկի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերել 15932 քաղաքացի:
2011թ. հոկտեմբերի տվյալներով` գրանցվել է գործազրկության նպաստի կասեցման 799 դեպք, որից 583-ը` մեկ անգամ, հարմար աշխատանքից հրաժարվելու համար:
Մի ուշագրավ խնդրի մասին ևս խոսեց Սիմոնյանը. պարզվում է շատ քաղաքացիներ հրաժարվում են պետության կողմից առաջարկվող մինիմալ աշխատավարձով աշխատանքից, քանի որ գործազուրկի նպաստի և մինիմալ աշխատավարձի չափը գրեթե հավասար է:
Նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ականազերծված տարածքների հանձնումն իրականացվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Արարողությանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ Ջասթին Բադդը և այլ պաշտոնատար անձինք:
Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:
ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշել է, որ գարնանը մեկնարկած աշխատանքների արդյունքում ականազերծվել է շուրջ 21 հեկտար հողատարածք:
Համապատասխան համակարգերի միջոցով մեկ անգամ ևս ճշգրտվել և ստուգվել է ականազերծված տարածքը, որից հետո ականազերծումը փաստող և տարածքի սահմանագոտին ճշգրտող հավաստագիրը հանձնվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:Որը կարևորել է միջազգային դոնոր կազմակերպությունների լրացուցիչ ներդրումները, որոնք կնպասեն ականազերծման գործընթացի ակտիվացումը:
Հրադադարի հաստատումից հետո դեռ ականապատված են ՀՀ շուրջ 60 բնակավայրերի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքները 102-ն են` շուրջ 322 կիլոմետր քառակուսի մակերեսով:
Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ ամենագլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:
Հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից և չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ` 112-ը մահացու ելքով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.