23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում ավագանու «ՀՀԿ» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրեց փոխքաղաքապետ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
«ԲՀԿ» խմբակցությունը թեկնածու չառաջարկեց` նշելով, որ որոշել է պաշտպանել ՀՀԿ թեկնածուին:
Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո ավագանու անդամի թափուր մնացած տեղը այսուհետև կզբաղեցնի Գևորգ Ֆելիքսի Գաբրիելյանը:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին և «ՀՀԿ» խմբակցության բոլոր անդամներին իր թեկնածությունն առաջարկելու համար:
«Տարածքային ինքակառավարման համակարգն ինձ հարազատ է: Լինելով Ավան համայնքի ղեկավար և երկու տարի զբաղեցնելով քաղաքապետի տեղակալի պաշտոնը` կարևորում եմ աշխատանքի թիմային ոգին: Շնորհակալ եմ վստահության համար: Ստանալով ձեր քվեն` կփորձեմ թեթևացնել Երևանի քաղաքացիների հոգսը»,- ասաց նա:
Ավագանու փակ գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 12:00-ին, ավագանու հաշվիչ հանձնաժողովը արդյունքները կհայտարարի 13: 00-ին:
Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ապա դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ վրաերթի ենթարկել երեք երիտասարդի, հետո բախվել նույն վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայիՎրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում,
առարկաների տարբերության պարագայում հնարավորություն տալ այդ ուսանողների քննությունները հանձնել անհատական մշակված ժամանակացույցով մինչ ուսումնական կիսամյակի ավարտը,
քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այսուհետ ևս շարունակելու է վերահսկողությունը կրթության որակի ապահովման նկատմամբ և այդ գործընթացում առաջնային է դիտարկվելու յուրաքանչյուր ուսանողի իրավունքը
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` կեսգիշերին` 00:08-ին էպիկենտրոնը Վանի Մոլլաքասըմ գյուղում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,այն կրկին խառնաշփոթ է առաջացրել Վանի բնակչության շրջանում:
Նախնական տեղեկություններով` ավերածություններ եւ զոհեր չկան:
Նոյեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385 դրամ:
Լոռիի մարզի Գոգավան գյուղի տներից մեկում, այսօր` նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված 4 երեխաներից մեկը` 3 տարեկան Արեն Գասպարյանը մահացել է:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության ռադիոկենտրոնի հանգստյան սենյակում վերակարգի անդամներ, թիվ N զորամասի ենթասպաներ Ա. Զախարյանի և Ա. Ենոքյանի դիակները հայտնաբերելու դեպքի առթիվ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ 2-րդ մասի «ա» կետով: Նկատի ունենալով որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, իսկ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ՌԴ դատախազությունը քրեական գործն ուղարկել է Հայաստանի դատախազություն, որով նախաքննության հետագա կատարումը ՀՀ գլխավոր դատախազի` 2010թ. նոյեմբերի 4-ի ցուցումով հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բաշչկովը 2009թ. նոյեմբեր ամսին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունից 6 000 000 դրամի չափով վարկ է վերցրել` որպես գրավ թողնելով իր բնակարանը: Այլ պարտքեր ևս ունենալով, ինչպես նաև բանկային տոկոսները մարելու համար` 2010թ. գարնանը իր բանակային ընկերոջից` ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ենթասպա Ա.Զախարյանից վերցրել է 20 000 ՌԴ ռուբլի պարտք, որի մի մասը որոշ ժամանակ անց վերադարձրել է` պարտք մնալով 150 000 ՀՀ դրամ:
Չկարողանալով վերադարձնել պարտք-գումարը և այդ առիթով վիճելով Ա. Զախարյանի հետ` Մ. Բաշչկովը պլանավորել է վերջինիս շահադիտական դրդումներով սպանությունը: Մ.Բաշչկովը, նախօրոք իմանալով, որ Ա. Զախարյանը 2010թ. հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ծառայություն է իրականացնելու Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղակայված Հայաստանում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության թիվ N զորամասի ռադիոկենտրոնում, հոկտեմբերի 23-ին` ժամը 00:30-ից մինչև 00:49 ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով ռազմական օբյեկտի ինժեներատեխնիկական արգելքները, ներխուժել է զորամասի տարածք, մուտք գործել ռադիոկենտրոնի շենք և մտնելով ննջասենյակ` հարձակվել է Ա. Զախարյանի վրա:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ. Բաշչկովը ծակող–կտրող գործիքով Արմեն Զախարյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով` սպանել է նրան: Այնուհետև նույն գործիքով սպանել է նաև սենյակում հանգստացող և այդ պահին ընկերոջն օգնության հասած ենթասպա Արթուր Ենոքյանին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Միխայիլ Բաշչկովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով սպանելը):
Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից և այն ըստ էության քննելու համար 20.10.2011թ. ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Միխայիլ Բաշչկովն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Քրեական գործով դատական նիստը նշանակված է 2011թ. նոյեմբերի 17-ին:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այսօր` նոյեմբերի 14-ին, կալանավորվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ. Բաղդասարյանը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն: Դատարանի որոշմամբ Մ. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեղական արտադրողները բողոքում են երկրի ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունից, թանկությունից , ոլորտի մոնոպոլացումից, իրենց հերթին այս բարդությունների առյուծի բաժինը կախելով հասարակ աշխատավորի պարանոցից:
Նոր տարվան ընդառաջ աշխատուժի կարիք կա ու «Գրանդ քենդի» ընկերությունը լրացուցիչ 400 աշխատող է ընդունել: Աշխատակիցները լծված են աշխատանքի բառիս բուն իմաստով: Նրանք պատմում են, որ աշխատում են շաբաթ օրերին, արդեն կանչում են նաև կիրակի օրերին, ոչ աշխատանքային օրվա համար վճարելով օրեկան 370 դրամ: Աշխատավարձը 80 -100 հազար դրամ է, որի 47-50 հազարը ստանում են բանկոմատով, իսկ մնացածը` առձեռն:
Ու ամենահետաքրքիրն այն է, որ չնայած մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենց աշխատանքը շահագործում են ու առավոտյան 8:15 — 18:30 -ը նման լարվածությամբ աշխատեցնելու համար տրված գումարը չի կարող համարժեք լինել, դարձյալ շնորհակալ են, քանի որ գործ ունեն ու ասում են, որ մյուս նմանատիպ հիմնարկներում վիճակն ավելի վատ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.