23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
Մեծարգո ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյան
Մեծարգո ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան.
Թույլ տվեք մեզ` մի խումբ ցմահ դատապարտյալներս, Ձեր ուշադրությունը հրավիրել մի ցավոտ խնդրի վրա: Բանն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և 2011թ-ի մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվեց որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:
Ըստ շատ մասնագետների, օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում: Դա են հուշում նաև օրենքում տեղ գտած հիմնավորումները. «Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»:
Մինչ օրենքի ընդունումը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցում նշել էր. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի` ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէին կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին»: Աղվան Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:
Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով: Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ: Անգամ դատախազներն իրենց խոսքում նշում են, թե օրենքի փոփոխությունը ոչ թե մեղմացում, այլ խստացում է և հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Այնինչ շատ իրավաբաններ նշում են, որ օրենքը խստացում է միայն որոշակի ժամկետով ազատազրկվածների պարագայում, բայց բոլորովին այլ` ցմահ դատապարտյալների տեսանկյունից:
Նրանք ընդգծում են. «Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Այսինքն` ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ»:
Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Սրանից հետևում է, որ եթե մենք դատապարտվեինք Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա միգուցե մեզանից որոշների համար կարող էր որպես պատիժ չսահմանվել ցմահ ազատազրկումը, այլ, օրինակ` 16,17,18…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափ, ինչպես և նախատեսում է օրենքի ներկայիս փոփոխությունը:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք նորանկախ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների բանակում չկան այնպիսինները, ում արարքին համարժեք կլիներ ոչ թե մահապատիժը (ապա վերափոխումը ցմահ ազատազրկման), այլ 16-20 տարիների միջակայքում ընկած պատժաչափը: Եթե այդպես է, ապա հենց օրենքի փոփոխության մեջ տեղ գտած հիմնավորումները իրականությանը չեն համապատասխանում, ավելին` նման փոփախության անհրաժեշտություն չկար:
Գտնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական, բացառիկ հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի ԱՆՀԱՏԱԿԱՆ վերանայման միջոցով (որի նախադեպը մենք չունենք), ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի, ինչպես դա արվել է պրոսովետական որոշ երկրներում /Ռուսաստան,Վրաստան…/` մահապատժից հրաժարումի ժամանակ: Այդպիսով` նաև փոքր-ինչ կնվազի Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը, որն, ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է նշել, մտահոգիչ է:
Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանի իրավասությունների մեջ չի մտնում դատական ակտերի վերանայման գործառույթը, ուստի վերադաս դատական ատյաններում մենք ակնկալում ենք մեր քրեական գործերի վերանայումները Քրեական օրենսգրքի ընձեռած վերը նշված բացառիկ հնարավորության հիմքով:
Հ.Գ. Եթե դատարաններում շարունակվի մեր գործերի զուտ ֆորմալ վերանայման գործընթացը, ապա մենք ստիպված կդիմենք բողոքի ծայրահեղ մեթոդի` հացադուլի:
ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
Ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան փողոցի թիվ 27 շենքից մի մարդ իրեն ցած է նետել:Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Ասատրյանը:Ինքնասպանության վայր է ժամանել նաև դատաբժիշկը:Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն շենքի բնակիչ, 64-ամյա Գագիկ Վարդումյանը ինքնասպանություն է գործել` ցած նետվելով Նալբանդյան փողոցի թիվ 27/25 շենքի տանիքից:
Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը սույն թվականի նոյեմբերի 14-ին կամովին ներկայացել է նախաքննական մարմնին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունիի քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011թ. հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը: Նա կատարած արարքի համար կալանավորվել է։
Երեւանի ավագանին այսօր` նոյեմբերի 15-ի իր նիստում քաղաքապետ ընտրեց Տարոն Մարգարյանին: Նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր եւ Երեւանի ավագանիում ընտրվել է միաձայն` 49 կողմ ձայներով: Ընտրություններին չի մասնակցել ավագանու 3 անդամ, որոնցից մեկը Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանն է: ԲՀԿ-ն թեկնածու չէր առաջադրել եւ պաշտպանում էր ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Նա Երեւանի թվով 54-րդ քաղաքապետն է:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետական հանձնաժողովի կազմութենեն եւ հայտարարված առաջադրանքներեն ետք Սփյուռքի տարածքին տակավ ձեւավորման ընթացքի մեջ են տվյալ համայնքներու կազմակերպ կյանքը ներկայացնող բոլոր ուժերու եւ հոսանքներու ներկայացուցիչներու ներգրավվածությամբ կառույցները իրենց ենթաբաժիններով: Գործունեության դաշտի` թե՛ համապետական եւ թե՛ միաժամանակ համագաղութային եւ համասփյուռքյան տարողությունները կնախանշեն, որ գործին կտրվի ռազմավարական նշանակություն: Ու թեեւ ժամկետային իմաստով առաջադրանքներու իրականացումը կերկարի՛ մինչեւ 2015, այսուհանդերձ մինչեւ 100-ամյակ, բրգաձեւ տեսքով, ռազմավարական խորքով համակարգված աշխատելաձեւի պարագային անիկա արդեն կրնա վերածվիլ համայն հայությունը առաջնային խնդիրներու ուղղությամբ համախմբելու եւ նպատակուղղված գործունեություն ծավալելու նորարար մշակույթի, որ կրնա շարունակվիլ 100-ամյակեն անդին:
Պահ մը կեդրոնանանք սակայն, 100-ամյակով ստեղծվող թե՛ ներքին եւ թե՛ արտաքին առաջնահերթություններուն վրա, նախ հաստատելու համար, թեեւ ուշացած, այսուհանդերձ իբրեւ անհետաձգելի անհրաժեշտություն տակավ ձեւավորվող երկարաժամկետ հեռանկարով համախումբ եւ կառուցակարգված աշխատելաոճի որդեգրման կարեւորությունը: Ճիշդ է, որ յուրայատկություններու պահպանումը յուրաքանչյուր հատվածի համար խիստ կենսական է: Հավաքական կյանքին մեջ եւս տարատեսակությունը, այլազանությունը, տարակարծությունները նույնիսկ հարստացնող գործոններ են թե՛ քաղաքական մտածողության կայացման եւ թե՛ ինչու չէ ազգային կյանքի զարգացման նպատակով մրցակցային իրավիճակները վառ պահելու ուղղությամբ: Կան հիմնախնդիրներ սակայն, որոնց հետապնդումն ու իրականացման ուղիներու ճշդումը հավաքական, համակարգյալ գործելու եղանակ կենթադրե՛ն: Այս մեկը, ամեն բանե առաջ ներազգային մակարդակի վրա ռազմավարական խորք ու նշանակություն ունի մանավանդ, երբ կխոսինք հիմնական ա՛յն առաջադրանքներու իրականացման մասին, որոնք ազգի գոյության, շարունակականության, անվտանգության հետ կապված են:
Այս հիմնախնդիրներուն առաջնայինը Հայոց ցեղասպանության թղթածրարն է, որ կվերաբերի որքան ներազգային պատրաստվածության, այնքան արտաքին աշխարհին ներկայանալու քաղաքականության: Ճանաչումի հրամայականին առընթեր, ժխտողականության դեմ գրավոր ու բանավոր պայքարին համար նոր զինամթերք ապահովելը, քաղաքական իրադրություններու ճիշդ գնահատական կատարելն ու հայկական կողմին եւ երրորդ կողմին շահերուն համընկնեցումն ու ժամնակահատվածներու ճշդումը, նոր սերունդին համար մանկավարժական, հոգեբանական , ընկերաբանական մասնագիտություններու համադրումով ցեղասպանության հետ կապված խնդիրները փոխանցելն ու միջազգային ընտանիքին ճշդած օրինաչափություններուն համապատասխան շարժիլը եւ մանավանդ ճանաչումեն անդրանցնումն ու հատուցման նպատակով իրավական թղթածրարի պատրաստությունը խնդիրներ են, որոնք հատվածայնութենե հեռու համահայկական մարդուժի համախմբումին կկարոտին ամենեն ընդգծված կերպով:
Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության նախաձեռնությունները այս ուղղությամբ առաջադրված աշխատելաոճի ձեւավորման նախադրյալները կնախանշեն: Հատկապես մասնագիտական մարդուժի ըստ ոլորտի համախմբումը, համահայկական օրակարգերու ձեւավորումը, տակավ նկատառելիորեն բազմացող սփյուռքյան ընդառաջումները աշխատանքային նորարար մշակույթի մը հաստատման ուղղված են:
Մինչ այդ սակայն, պարզուող հեռանկարին ընդառաջ սփյուռքյան գաղութները նոր կառոցներու եւ աշխատանքի նոր ոճերու հառաջացումով-որդեգրումով կրնան դեպի մեծ առաջադրանքները բացվող ուղիները հարթել: 100-ամյակը հիմնախնդիրներուն առաջինն է, որուն նկատմամբ համապետական եւ համասփյուռքյան կեդրոնացումը կրնա մագնիսացնել ամբողջ հայկական աշխարհը: Այս արդեն հիմնական հարուածը կըլլա՛ հայկական դաշտին մեջ ճեղքեր տեսնել ուզող ժխտող կողմին:
Դեպի 100-ամյակ թիրախավորված աշխատանքներ` նորարար բովանդակությամբ, նորովի պատրաստվածությամբ, նորացված ոճերով ի հարկին նոր կառույցներով:Համապետական եւ համասփյուռքյան տարողություններով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Երեկ նախաքննական մարմին կամոցի ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա 2011թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին` ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում (Հ.Քոչար փողոցին հարակից) այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել`11.39-ին:
Ամբողջությամբ այրվել է «Կավալեր» տաքսի ծառայությանը պատկանող «ՍԵՆՍ» մակնիշի Տ 6184 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ամանորյա տոներին ընդառաջ Երեւանի կենդանաբանական այգին երեխաների համար հայտարարում է բաց դռների միամսյակ: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը մինչեւ 16 տարեկան այցելուների համար այգու մուտքն անվճար է:
Այգին կոչ է անում բաց չթողնել սիրելի կենդանիներին տարեմուտից առաջ տեսնելու հնարավորությունն ու տեղում պարզել, թե ինչ ուրախ միջոցառումներ է նախատեսել այգին Աամանորին ընդառաջ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաներում, Ապարան-Սպիտակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:«Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 48-ամյա Կարեն Սիրադեղյանը, և նրա ուղևորը՝ 28-ամյա Արեն Պողոսյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորներն ու «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել ենհիվանդանոց:
Նոյեմբերի 14-ին, ժամը 06.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 19-ամյա Արծվիկ և 14-ամյա Արսեն Կարապետյանները:Ըստ բժշկի հայտարարության` Կարապետյանների առողջական վիճակը կայուն է:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.