23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանում, նոյեմբերի 16-ին, Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW- X5 մակնիշի 15 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը եւ շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը` 22-ամյա Ա. Բաբայանը եւ ուղեւորներ` 26-ամյա Էդիկ Մանուկյանը եւ 29-ամյա Վահագն Մանուկյանը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Արմենիա» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոններ:
Փրկարարների ուժերով ավտոմեքենան ուղղվել է, հոսանքազրկվել եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Վ.Մանուկյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Է. Մանուկյանինը եւ Ա.Բաբայանինը` ծայրահեղ ծանր:
Նոյեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 16-ին` ժամը 06.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Կանադայի խորհրդարանում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի և վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջև: Խմբում ներգրավված են 18 պատգամավորներ` Կանադայի Պահպանողական (իշխող), Ազատական և Նոր Ժողովրդավարական կուսակցություններից:
Դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արդի մարտահրավերները:
Կողմերը կարևորել են հայ-կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Հանդիպման վերջում դեսպանը պատասխանել է խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի և այլ անդամների հարցերին:
Նոյեմբերի 22-24-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Կոնֆերանսի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Այն ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:
Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, Զաքյան փողոցի թիվ 10 շենքի մոտ իրար են բախվել «Նիսսան» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21053» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով, ոստիկանության գնդապետ Ռոմա Մկրտումյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձնակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր վարչության պետին:
ՀՀ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցում հարձակվել է իր վրա և հարվածել:
Քրեական գործը հարուցվել է 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ երեկ Մարիոթ հյուրանոց է մտել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, հերթով սկսել բարևել ներկաներին: Շուրջը բազմամարդ է եղել. Սիլվա Համբարձումյանը, որ ընկերուհու հետ է եղել, տեսնելով նրան` ասել է. «Ես գնացի»:
Մարզպետը Սիլվային մոտեցել է, թե` «Մի գնա, բան ունեմ ասելու», ու ծնկով հանկարծակի խփել փորին: Կինը կռացել է, որից հետո խաչատրյանը սկսել է խփել նրա գլխին:
«Ու ոչ մի բառ չէր ասում, — պատմում են ականատեսները,- չէր էլ հայհոյում: Հետո բոլորը կախվեցին Լիսկայից, հեռու տարան: Սիլվան նստեց սկսեց լաց լինել:Լիսկան էլ մի քիչ հեռու նստեց: Իր հետ եղած տղամարդիկ եկան ներողություն ասեցին բոլորի անունից: Սիլվան ընկերուհու հետ էր: Ընկերուհին մխիթարական խոսքեր էր ասում: Դա տևեց երևի 10-15 րոպե»:
v
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, և առկա են այդ արդյունաբերության հետևանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության և անվտանգ ապրելու իրավունքի համար:
Այն բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ և այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հողու, օդում, ջրում, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ, որոշ դեպքերում՝ հարյուրավոր անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, հարյուրավոր լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի, Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, Հրազդանի և Տաթևի Սվարանիցի երկաթի հանքավայրերը, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով, որոնց աշխատանքներն անցած տարի մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում:
Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և սպասվող նոր հանքավայրերի շահագործման հետևանքով ոչ միայն տուժում է շրջակա միջավայրը՝ թողնելով նրա վրա աղետալի ազդեցությունը, այլ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունը:
Մենք ականատեսն ենք բացարձակ արատավոր և մեր ժողովրդի համար կործանարար երևույթի` այսօր մեր ընդերքի գիշատչական շահագործումը Հայաստանի կառավարության կողմից հանգեցնելու է այնպիսի իրողության, որ մենք չենք կարողանալու զարգացնել ոչ զբոսաշրջությունը, ոչ գյուղատնտեսությունը, և ունենալու ենք նաև էկոլոգիական արտագաղթ:
Օսմանյան կայսրությունը մեզ բնաջնջում էր մեր հայրենիքից բռնի ուժի կիրառմամբ, իսկ այսօրվա Հայաստանի կառավարությունը իրականացնում է ոչ պակաս նենգ ծրագիր՝ բնաջնջում է նաև մեր հայրենիքը:
Ինչպես կարելի է պետության տնտեսությունը կառուցել հանքերի գիշատչական շահագործման վրա և դրանով խրախուսել, թե իբրև աշխատատեղեր են ստեղծվում: Ինչ աշխատատեղեր և ինչի հաշվին: Բավարար չէ, որ ունեզրկել են, իրավազրկել են մեր քաղաքացիներին, այժմ էլ անցել են ստրկացմանը: Հանքավայրում այսօրվա աշխատող մարդը այդ տաժանակիր աշխատանքի համար միջինը ստանում է 100 հազար դրամ, ինչով բավարարում է միայն իր ֆիզիկական գոյությունը:
Մեր բոլորիս ազգային հարստությունը անօրինական ճանապարհով փոխանցվեցին մի քանի սեփականատերերի և այսօր էլ նույնը շարունակվում է:
«Ժառանգությունը» մարզերի բնակիչների, քաղաքացիների և հասարակական խմբերի հետ, որոնք հետևողականորեն պայքարում են մեր հայրենիքը հանքավայրեր և պոչամբարներ չվերածելու համար, շարունակելու է միջոցներ ձեռնարկել խափանելու ՀՀ կառավարության այդ անմարդկային և հակահայկական ծրագիրը»:
Այսօր Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը եւ հակասահմանադրական չի ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպրտությանն ու վիրավորանքին: Հիշեցնենք նաև օրենսգրքում 2010թ. փոփոխությունը ներկայացրել էր հենց Կարեն Անդրեասյանը, որն եւ այժմ վիճարկում էր իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը: Իսկ նա այդ արել էր, ոչ թե այն պատճառով որ զղջում էր կատարվածի` (արդյունքում բազմաթիվ քաղհայցեր լրատվամիջոցների դեմ խոշոր գումարային պահանջով) իր իսկ ներկայացրած դրույթի համար, այլ, որ ևս մեկ անգամ ապացուցվի իր ճշմարտացիությունը:
ՍԴ-ն այսօր` նոյեմբերի 15-ին քննել է դիմումը, եւ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, սակայն տվել է տվյալ օրենքի կիրառման մեկնաբանությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացրել է 37 էջանոց վճռի միայն եզրափակիչ մասը, նկատելով, թե լրատվամիջոցների դեմ նյութական փոխհատուցման վճիռներ կայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ լրատվամիջոցների նյութական հնարավորությունները, նաեւ նպատակ չհետապնդեն սնանկացնել լրատվամիջոցը:
Գործով պատասխանող, ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը անհիմն էր որակել դիմումը եւ ՍԴ-ից խնդրել էր մերժել այն:
Ըստ Անդրեասյանի, օրենքի տվյալ դրույթի կիրառումը հանգեցնում է ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակմանը` արդյունքում վտանգելով որոշ լրատվամիջոցների հետագա գործունեությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.