23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ուլյանովսկ քաղաքում։ Անհայտ անձը հրազենով կրակել է 23-ամյա Յասեֆ Միրբյաֆա Ալիևի վրա։ Վերջինս գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով տեղում մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Ցվետանա Պասկալևայի Armenian Music Center-ի հետ համատեղ ստեղծած «Ղարաբաղի վերքեր» ֆիլմաշարը թարգմանվել է վեց լեզվով, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
«Սա իմ 20 տարիների աշխատանքի արդյունքն է: Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձը համընկնում է հայկական հողի վրա իմ ապրելու 20 տարիների հետ»,- նշեց Պասկալևան այսօր լրագրողների հետ հանդիպմանը: — Ես Հայաստան ընկա պատահականորեն: Ուսանող էի այստեղ, հետո, երբ գնացի Մոսկվա, լսեցի արցախյան պատերազմի մասին: Շատ կարդացի ու երբ գալիս էի որպես լրագրող, արդեն գիտեի՝ ուր եմ գնում»: Ցվետանան հատկապես տպավորված էր Գետաշենից. «Այն ինչ տեսա Գետաշենում, ինձ մոտ կասկած չթողեց, որ որպես լրագրող պետք է աշխատեմ ու օգնեմ մարդկանց»:
Հիշելով պատերազմական տարիները և այդ ընթացքում իր արած աշխատանքը՝ Պասկալևան ասաց, որ 20 տարի անց, հետ նայելով անցյալին՝ բոլորովին չի ափսոսում, որ թողել է ասպիրանտուրան ու անցել բոլոր այդ վտանգների միջով:
«Այն ժամանակ ես չէի մտածում ոչ մի այլ բանի մասին, միայն մտածում էի այդ մարդկանց մասին»,- հիշեց Պասկալևան. իրեն ոչինչ չէր կարող կանգնեցնել, անգամ ադրբեջանցիների ատելությունն ու վտանգը, որ սպառնում էր իր կյանքին:
Այսօր հանդուրժողականության միջազգային օրվա հետ կապված հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. Հայ ժողովուրդը հանդուրժող է օտարների, նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ։ Լրացնենք նրան` սակայն անհանդուրժող է իր իսկ անդամի` իր կողքին ապրողի նկատմամբ: Ըստ նրա ասվածի ապացույցն է Ադրբեջանում և Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:
Տիկին Նալչաջյանն ասաց, որ երբ հասարակությունն ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ` ճգնաժամային տարրերով, այդպիսի հասարակություններում հանդուժողականության դեֆիցիտ է սկսվում, քանի որ մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար դառնում են ավելի եսակենտրոն, ագրեսիան դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասը. «Երբ հասարակության ներսում ագրեսիան բարձր է, մարդիկ սկսում են օտարվել միմյանցից, այսինք հանդուժողությունը կապվում է ես-ի, մենք — ի հետ, երբ մենք -ի ընկալումը թուլանում է, զարգանում է ես -ի զգացողությունը»:
Ցավոք, մեր հասարակության կենցաղում և շրջապատում նկատվում են օտարման նշաններ:
Հանդուժողության պակասի ցուցանիշ է, երբ մարդը սկսում է ուրիշներին վերագրել բացասական հատկանիշներ, երբ այդ հատկանիշներն ինքն էլ ունի:
Ես-ի կենտրոնացումը բերում է նրան, որ թուլանում է համազգային նպատակների ձգտումը, իսկ դա եթե արտաքնապես չի երևում միևնույնն է անում է իր սև գործը: «Հանդուրժողության մյուս ցուցանիշը բռնի գործողությունների և հանցագործությունների աճն է»,- ասաց Նալչաջյանը՝ ամփոփելով ասելիքը. «Այսպիսով, անհանդուժողության ցուցանիշներն են սոցիալական բևեռացում, հավասար հնարավորությունների պակաս, խարիզմատիկ լիդերների պակաս, համազգային նպատակների պակաս և ազգային թերաժեքության զգացում»:
2011թ. նոյեմբերի 17-ին Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում ծրագրված է նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Եժելի հետ:
1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր անդամ երկրներին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես հանդուրժողականության միջազգային օր: Բանն այն է, որ դրանից ճիշտ մեկ տարի առաջ՝ 1995 թ. այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր էին ընդունել: Սակայն միայն դա չէր պատճառը: Ամենքն էլ հասկանում են, որ ամբողջ աշխարհում հատկապես վերջին տարիներին անհանդուրժողականության դրսևորման ու բռնության դեպքերը գնալով ավելի տագնապալի ծավալներ են ընդունում: Ամեն օր հազարավոր մարդիկ դառնում են դաժանության ու բռնությունների թիրախ` իրենց էթնիկ, կրոնական, ազգային կամ այլ առանաձնահատկությունների պատճառով: Ամեն կարգի կարծրատիպերին ու խեղաթյուրված պատկերացումներին հակազդելու, փոխադարձ հարգանք դրսևորելու և խաղաղ գոյակցության սկզբունքներով առաջնորդվելու համար սթափ բանականություն կրողները հանդես են գալիս ի պաշտպանություն խտրականության զոհերի և նրանց իրավունքների: Հանդուրժողականության միջազգային օրը ևս մի առիթ է վերահաստատելու այն գաղափարները, ըստ որի մտքերի, համոզմունքների և գործողությունների բազմազանությունը մեծ ձեռքբերում է, այլ ոչ թե սպառնալիք:
Լիբանանում բացահայտվել է սերիական մարդասպանների մի խումբ, որի բոլոր անդամներն ազգությամբ հայերն են։ Այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները։
Աղմկահարույց գործի բացահայտման առնչությամբ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Լիբանանի ներքին գործերի նախարար Մարուան Շարբելը։
Շարբելի խոսքով՝ խմբավորման անդամներն ազգությամբ հայ Դանիելյան եղբայրներն են՝ Գևորգ, Ազիզ, Մասիս, Մորիս, Միշել։ 5 եղբայրները ձերբակալվել են Բեյրութի Նեբաա հայաշատ թաղամասում իրավապահների կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ։
Լիբանանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ հայ եղբայրները ձերբակալվել են Լիբանանում վերջին շրջանում իրականացված մի շարք սպանությունների առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակում։
Իրավապահներին հաջողվել է հանցագործների հետքի վրա դուրս գալ այն բանից հետո, երբ Դանիելյան եղբայրներից մեկը ձերբակալվել էր շուկայում բջջային հեռախոս վաճառելիս։ Այնուհետև ձերբակալվել են մյուս եղբայրները։
Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հեռախոսը պատկանում է օրեր առաջ Լիբանանում սպանված 4 քաղաքացիներից մեկին։ Նրանցից երկուսը սպանվել են հոկտեմբերի 14-ին Բեյրութի հայկական թաղամասի մերձակայքում։ Մյուս 2 քաղաքացիները, որոնցից մեկը զինվորական է, սպանվել են անցած անցած շաբաթ:
Իրավապահ մարմինները նշում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Լիբանանում սպանվել է 11 մարդ, որոնց մեծ մասը տաքսու վարորդներ են։ Բոլոր այդ սպանությունների մեջ կասկածվում են Դանիելյան եղբայրները։ Իրավապահները նշում են նաև, որ ձերբակալված անձինք Լիբանանի պատմության մեջ առաջին սերիական մարդասպաններն են։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը nոյեմբերի 16-18-in, ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով կմեկնի Մոսկվա:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղարը հանդիպումներ կունենա Ռուսաստանի իր գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշեւի, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրեւի, Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Այցի շրջանակներում կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության 2012-2013 թթ. ծրագիրը:
Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացիկ հարցերի քննարկման եւ հետագա փոխգործակցության նոր ուղիների նախանշման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների, ՀԱՊԿ ստորաբաժանումների, պաշտոնական այլ շրջանակների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով հանդես կգա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Չինաստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր վթարի զոհ է դարձել 19 մարդ, որոնցից 17-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են:
«Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.40-ին` Հանսու նահանգի Շուլինցզի ավանում:
Առայժմ անհայտ հանգամանքներում տեղի մանկապարտեզի ավտոբուսին ավտոմեքենա է բախվել:
Տավուշի մարզում, նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան, Ակնաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, վարորդի եւ եւս երկու անձանց կողմից հրելուց հետո ճանապարհի վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան` կանգնեցնելու համար, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին:
Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.