23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին է ներկայացրել արդեն ձևավորված կառավարությունը, ասվում է նախագահական նստավայրի հայտարարության մեջ:
Կիրակի օրը վարչապետ նշանակված Մոնտին մինչ այժմ հանդիպումներ ու խորհրդակցություններ էր անցկացնում կառավարության ձևավորման հարցով: Այժմ նոր կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի երկու պալատների վստահության քվեն:
Ես հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում …կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:
Մերիլին Մոնրո
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պաշտպանը և նրա անձնակազմը քաղաքացիներին կընդունեն նոյեմբերի 17-ին` Կապանում, նոյեմբերի 18-ին` Եղեգնաձորում, նոյեմբերի 22-ին` Գյումրիում, նոյեմբերի 24-ին` Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին` Գավառում։
Պաշտպանը նախատեսում է նաև 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։
Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։
Պաշտպանի այցի շրջանակում կազմակերպվելու են նաև կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին և ամենուրեք, ասված է հաղորդագրությունում:
Ջենիֆեր Լոպեսը և Մարկ Էնթոնին միավորվել են, սակայն այս անգամ նրանց ոչ թե սերն է միավորել, այլ աշխատանքը: Նրանք են բաժանվել, սակայն միասին «Q’Viva» հաղորդմանն են մասնակցում, և հենց այս պատճառով էլ արդեն բաժանված զույգին տեսել են միասին: Նրանք ընդամենը մասնակցել են նկարահանումներին:
Թուրքիան մտադիր չէ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցել Իրանի հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մուհամեդ Ջևադ Լարիջանիի՝ Նյու Յորքում արած հայտարարությունը։
Լարիջանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել Թուրքիային և նրան օգնել ատոմակայան կառուցելու հարցում։
«Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել հարևաններին։ Թուրքիան տարիներ շարունակ փորձում է ատոմակայան կառուցել, իսկ արևմտյան երկրները չեն ցանկանում նրան օգնել այդ հարցում»,– ասել էր Լարիջանին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մի պարզ ճշմարտություն ասաց. Մեր իշխանությունների խոսքն ու գործը իրար չի բռնում: Նրա կարծիքով` նախագահը, վարչապետը և այլք իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ բան փոխել, օրինակ հայտարարում են` թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվելու է արդյունաբերության զարգացման ծրագիր` միտված արտահանմանը, բայց այդ ամենը միայն ցանկություններ են և ոչ հնարավորություններ:
«Այսօր երբ նայում եմ գյուղատնտեսության վիճակը, որտեղ զարգացման ինտենսիվության աստիճանը զրոյի է հասնում և նախնադարյան վիճակ է, պարզ է դառնում, որ այդ ցանկությունները կմնան թղթի վրա: Ճիշտ է` այս տարի գյուղատնտեսության վիճակը մի քիչ բարելավվել է` կապված բնակլիմայական բարենպաստ պայմանների հետ, երևի դա էր ոգեշնչել մեր պաշտոնյաներին նման ծրագրեր կազմել, բայց երբ նայում եմ արդյունաբերության ոլորտը, հասկանում եմ, որ մարդիկ երևակայությանը շատ են զոռ տվել»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի Հայաստանը գտնվում է համակարգային խոր ճգնաժամի մեջ՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով, և բյուջեն թույլ չի տալու այդ ճգնաժամից դուրս գալ. «Բյուջեն ոչ մի ամբիցիաներ իր մեջ չի պարունակում, այդ առումով ոչ մի փոփոխություն չի առաջացնի, ոչ քաղաքական, ոչ էլ որակական առումով»:
Նրա կարծիքով երկիրը առանձին ոլորտների բարելավման փոխարեն պետք է խնդիրները լուծի համակարգային ձևով, որն էլ պիտի բխի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություններից: Վառ օրինակը հարևան Վրաստանն է, ուր քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրները հաջողությամբ լուծվում են: «Ի դեպ, վարչապետը երեկվա իր ելույթում ասաց, որ 2011թ. ներդրումներ են արվել և հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, սակայն պաշտոնական տվյալներն ասում են, որ ներդումները նվազել են, իսկ աշխատատեղերի մասին խոսք էլ չկա, ես չեմ տեսնում: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի պայմաններ, որ ներդրումները ավելանան, համոզված եմ, որ ոչ»,- ասաց Խաչատրյանը:
Նա խոսեց նաև վերջին պաշտոնանկությունների մասին. Ըստ ՀԱԿ-ի անդամի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է առավել կառավարելի դարձնել քաղաքական համակարգը. «Սերժ Սարգսյանի ելույթների տրամաբանությունը սխալ է, երբ նա տարանջատում է քաղաքական համակարգը տնտեսական համակարգից, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»:
ՀԱԿ-ի մասով նա տեղեկացրեց. «Մենք պատրաստվում ենք արտահերթ և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ուզում ենք ճշտել ամեն բնակավայրում, շենքում մեր համախոհների տրամադրությունները, քանակը, պատրաստում ենք դիտորդներ: Իսկ եթե քաղաքական անհրաժեշտություն լինի, ՀԱԿ-ը կանցնի ավելի ինտենսիվ հանրահավաքների և նստացույցերի»:
Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի նշանակմանը: նախկին պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի կառավարման համակարգում ամենագլխավոր խնդիրը հսկայական չափերի հասնող կոռուպցիան է եւ այս պայմաններում ոչ մի քաղաքապետ չի կարող արդյունավետ աշխատել։ Խաչատրյանը չժխտեց, որ իր ղեկավարման տարիներին ինքը շատ սխալներ է թույլ տվել: Սակայն հիշեցրեց, որ ինքը ղեկավարել է այն տարիներին, երբ Երեւանի բնակչությունը լույս ու ջուր չուներ:
Հ.Գ. Ի դեպ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը որ պաշտոնավարել էր գրեթե 10 քաղաքապետերի օրոք, մի օր անկեղծացավ, որ Վահագն Խաչատրյանը նրանց մեջ լավագույնն էր:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն զբաղեցրած պաշտոնից ազատել է Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննչականի պետ Կարեն Կարապետյանին:
Տավուշի մարզում, նոյեմբերի 15-ին Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին` Սեւքար գյուղի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը՝ 40-ամյա Վարդան Մանվելյանը, մահացել է:
Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել studyinarmenia.org և amhe.am բուհական պորտալի շնորհանդեսը: Անգլալեզու ինտերնետային կայքը ներկայացնում է համակողմանի տեղեկատվություն ՀՀ-ում գործող պետական, միջազգային և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բոլոնյան գործընթացով պայմանավորված բարեփոխումների մասին:
Արմեն Աշոտյանը Կարևորելով հերթական նոր նախաձեռնությունը բուհական համակարգում նշել է, որ բարձրագույն կրթության համակարգն օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելը նախարարության կողմից դիտարկվում է գերակա խնդիր. «Արտասահմանցի ուսանողների ներգրավման ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար դիրքերում է: Եվ մենք այսօր մեր դիրքերը պահպանելուց բացի, հավակնում ենք մեր վրա վերցնել տարածաշրջանային բուհական կենտրոնի գործառույթները: Կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկող արտասահմանցիները, որպես կանոն, որոշակի դժվարություններ էին ունենում բուհական համակարգի մասին տեղեկատվություն ստանալու առումով, քանի որ անգլալեզու համապարփակ ինտերնետ — ռեսուրս չկար: Մեր բարձրագույն կրթական համակարգն արտերկրում քարոզելու և գովազդելու անհրաժեշտություն կա: Նոր պորտալը նպատակ ունի լրացնելու այդ բացը: Սա թույլ կտա, որ յուրաքանչյուր արտասահմանցի պոտենցիալ ուսանող այստեղ գտնի իրեն հետաքրքրող տեղեկությունը»:
Աշոտյանը կարևորել է, որ նոր կայքը ոչ միայն օտարազգի ուսանողների, այլև՝ սփյուռքի մեր հայրենակիցների համար ևս կապահովի կրթական նոր հնարավորություններ, քանի որ նրանցից ոչ բոլորն են հայախոս:
ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է բուհական պորտալը: Պորտալը նաև առցանց դիմելու հնարավորություն է տալիս. օտարերկրացի ուսանողների համար ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը կարող են նաև առցանց ընդունելության դիմում-հայտեր ընդունել: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան սովորել Հայաստանի բուհերում, համացանցով կարող են ուղարկել նախնական հայտ՝ արտահայտելով համապատասխան բուհում սովորելու ցանկություն և դիմումին կցելով պահանջվող փաստաթղթերը:
Ոստիկանության համակարագում կադրային տեղափոխությունները շարունակվում են. հերթը հասել է աձնագրային ծառայություններին:
Նոյեմբերի 15-ի, աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադառանալով անձնագրային ծառայություններում տիրող իրավիճակին` բավականին խիստ է խոսել:
Ի դեպ նա այդ հարցում ավելի քան իրավացի է, պահաջելով քաղաքացիների հետ ընդգծված բարեկիրթ վերաբերմունք ունենալ, հակառակ դեպքում սպառնացել է պատժել:
Անձնագրերի և վիզաների վարչությունում խայտառակ վիճակ է. Ասվածին ականատես եղանք ամռանը, երբ 50 աստիճան շոգին քաղաքացիներին սպասարկող բաժնի պետը մարդկանց ժամերով սպասեցնում էր միջանցքներում` աշխատակիցների հետ փակվելով սենյակում: Կոպիտ ու գռեհիկ պահվածքը մարդիկ բացատրում էին անպատժելիությամբ. ասում էին, որ նա` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի օգնական է եղել և հիմա խնդիրներ չունի: Ի դեպ վարչության նախկին պետ Ալվինա Զաքարյանից հետո այստեղ շատ բան էր փոխվել. հենց սպասարկման առումով և պետք է ասել, որ բարեփոխվելու փոխարեն հետընթաց էր գրանցվել: Ակնհայտ կոպիտ ու անքաղաքավարի սպասարկում էր նաև մյուս բաժիններում:
Օգնականի մի խաղաքարտ էլ ուներ Էրեբունու անձնագրայինի պետը, որի տարօրինակ գոռգոռոցներն ու պահվածքը անձնագրայինում հերթ կանգնած մարդկանց ծանոթ էր: Նրանք սովորել էին դրան և գտնում էին, որ ոչինչ չի փոխվելու, քանի որ պետը նախարարի` Ալիկ Սերգեյիչի ընկերուհին է: Ավելի ուշ պարզեցինք, որ նրա օրոք տիկինը եղել է ոստիկանապետի օգնականներից մեկը: Նրանից առաջ էրեբունի համայնքը տնօրինում էր Արևիկ Հովսեփյանը, որն էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգականն է և ներկայիս ԱԻՎ վարչության պետի տեղակալը:
Ի դեպ Վովա Գասպարյանը կարծես թե հիմք ունի պահանջելու բարեկիրթ վերաբերմունք, քանի որ անձնագրայիններում պատահական մարդիկ պետ չեն դառնում, իսկ մեր իրականության մեջ մարդու անունը պարտավորեցնելու փոխարեն` արտոնություն է ենթադրում: Շենգավիթի անձնագրայինի պետն էլ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի`Լոնդիկի դուստրն էր, որի անվան հետ են կապում նշված համայնքում գտնվող ռեստորանային շքեղ ու նորաբաց համալիրներից մեկը:
Հ.Գ. Գասպարյանը հայտարարել է, որ կադրային փոփոխություններ են սպասում նաև անձնագրային բոլոր ծառայություններում, սակայն ռոտացիոն սկզբունքով:Մեր տեղեկություններով մոտ օրերս կլինեն անձնագրային ծառայությունների ղեկավարների փոխատեղումներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.