23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 16-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ ապխտած միս ուտելու հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը և 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական աստղագիտական ընկերությունից։
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի` Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության դիմաց ԱԻՆ-ին փոխհատուցելու համար կառավարությունն այսօրվա նիստում ավելի քան 122 մլն դրամ հատկացրեց նախարարությանը։ Հարցը ներկայացրեց ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ով տեղեկացրեց, որ օգնությունը Թուրքիային տրամադրվել է 2 փուլով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց հարևան Թուրքիայում տեղի ունեցած աղետից տուժածներին աջակցելու այս ծրագիրը՝ փոխնախարարին հարցնելով՝ «Հիմնականում տրամադրում ենք վրաննե՞ր»։ «Այո, վրաններ, աձյալներ և այլն»,- պատասխանեց փոխնախարարը։
Վիզային ռեժիմի դյուրացման հարցն ընթացքի մեջ է, և պետք չէ այս երկարատև պրոցեսն ընկալել իբրև ձգձգում։ Այս մասին այսօր Երևանում ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Վիզային ռեժմի դյուրացման ուղղությամբ գործընթացը առհասարակ երկար է տևում և դրա պատճառը տեխնիկական բնույթի հարցերն են։ Երբ տեխնիկական մասի գործընթացն ավարտվի, մնացած հարցերն ավելի արագ կլուծվեն: Ամեն դեպքում սա մի գործընթաց է, որը պետք է ճիշտ և պատշաճ կերպով իրականացվի։ Այնպես որ, վիզային ռեժիմի դյուրացման հարցն ընթացքի մեջ է և պետք չէ այս երկարատև պրոցեսն ընկալել իբրև ձգձգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քեթրին Էշթոնը, ով պաշտոնական այցով առաջին անգամն էր Հայաստանում: Նրա խոսքով` ԵՄ-ն անում է ամեն ինչ՝ Հայաստանի հետ հարաբերությունները ուժեղացնելու համար, իսկ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ կընձեռի փոքր բիզնեսը զարգացնելու և արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ:
«ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ նա ասաց, որ Հայաստանում գործում է 350 ձեռնարկություն 5000 աշխատողներով բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Հենց բարձր տեխնոլոգիաների ոլորտն ու գյուղատնտեսությունը խթանելով` Հայաստանը կզարգացնի տնտեսությունը»,-ասաց Քեթրին Էշթոնը:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևանում կայանալիք «Մանկակական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի պատշաճ կազմակերպման համար կառավարության պահուստային ֆոնդից «Մանկական Եվրատեսիլ» հիմնադրամին 172 մլն դրամ հատկացնել` որպես նվիրատվություն։ Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ հովանավորներից և այլ ճանապարհներով ստացված եկամուտները բավարար չեն միջազգային կարգի այդ մրցույթը պատշաճ անցկացնելու համար։
Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի ամենասեքսուալ տղամարդը` ըստ People ամսագրի:
Ինքը` դերասանը բավական հոռետեսորեն է վերաբերում իր արտաքինին, բայց ամսագրի գնահատականն, իհարկե, նրան հաճելի է: Քուփերը հայտարարել է, որ երբեմն կարող է հրաշալի տեսք ունենալ, իսկ երբեմն էլ` պարզապես սարսափելի, բայց «դա հրաշալի է, որ տղամարդը, ով մոդել չէ, կարող է նման կոչում ստանալ»:
Երկնագույն աչքերով դերասանը մինչեւ վերջերս սիրավեպի մեջ էր դրեասանուհի Ռենե Զելվեգերի հետ, իսկ այժմ հանդիպում է մեկ այլ հոլիվուդյան աստղի` Ջենիֆեր Լոպեսի հետ:
Բրեդլի Քուփերը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Խոստանալ չի նշանակում ամուսնանալ», «Նյու Յորք ես քեզ սիրում եմ» ֆիլմերը:
Մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը կազմվում է ամերիկյան People ամսագրի կողմից` 1985-ից ի վեր: Նախորդ տարի այդ կոչումը բաժին էր հասել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսին:
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավանում վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադաչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը, որը ոստիկանապետի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության քննական հաշվառման բաժնի պետի պաշտոնից:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանը:
Պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: Նրա փոխարեն Մասիսի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը` ազատվելով նույն բաժնի անչափահասների բաժանմունքի պետի պաշտոնից:
Ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ և նույն վարչության 3-րդ վարչության պետ:
Ոստիկանապետի հրամանով լուծարվել է ոստիկանության գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Էդիկ Ղազարյանը նախկինում ոստիկանության շտաբի պետն էր և ՀՀ ոստիկանապետի խորհրդականը։
Այսօր տոլերանտության` թարգմանում են հայերեն հանդուրժողականություն միջազգային օրն է: Մենք իրար սիրել, հարգել պարտավոր չենք համայն աշխարհով, բայց մենք պարտավոր ենք հանդուժել այլը, եթե այն ոտնձգություն չի անում քո իրավունքներին:
Մեր հասարակությունը մենթալ ավանդապաշտական ու կրոնական պատնեշ է դնում ամեն այլի ու այսպես կոչված նորմայի մեջ: Ու ոչ միայն դնում է տարբերելու համար, կամ բնորոշելու, դնում է խարանելու ու պախարակելու, նողկալու ու լավագույն դեպքում` խղճալու համար: Մեր հասարակությունը տոլերանտ չէ: Թարգմանում են հանդուրժողական, բայց դա մի տեսակ վիրավորական է հնչում, ասես ընդունում են քեզ, որպես այդպիսին, բայց համդուրժում են, այլ ոչ հավասարի պետ ընկալում, ըմբռնում ու հետո նոր` ընդունում: Այս անհանդուրժողականությունը ամենավառն է հասարակության տարասեռական հատվածի մոտ նույնասեռականների հանդեպ:
Իսկ եթե ընտանիքիդ անդամն է հայտնվում «փոքրամասնության» մեջ, ապա առաջանում է շոկային իրավիճակ, որտեղ ծնողական սերն ու «թասիբ»-ը անհավասար պայքարի մեջ են մտնում: Վերջերս ծանոթացա մի աղջկա հետ, ու ինչ-որ խաղի ժամանակ, երբ անկեղծությունը նախապայման է, նա պատմեց իր կյանքի պատմությունը, որը մեր օրերի համար, կամ գուցե իմ հանդուրժողական դիրքից, անհեթեթ ու դաժան թվաց՝ ծանր ու դրամատիկ հնդկական կինոյի նման:
Նրա անունը ասենք՝ Սոնա է, նրան բոլորն ասում են Սաննի հայերենով` Արևիկ: Ու իրոք աղջիկն էդպիսին է՝ համեստ, կամեցող ու բարյացկամ: Ապրում է Երևանից ոչ հեռու, մի փոքրիկ քաղաքում: Ես պատմում եմ նրա պատմությունն այնպես, ինչպես ինքն է ինձ պատմել:
«Այս պատմությունը սկսվեց նրանից, երբ ծնողներս ինձ մոտ նկատեցին որոշ շեղվածություն նորմալ համարվող սեռական կողմնորոշվածությունից՝ ինձ դուր էին գալիս կանայք: Ես կասկածները փարատելու համար սկսեցի հանդիպել մի տղայի հետ, մեր շփումը տևեց վեց ամիս: Հետագայում, հասկանալով, որ չեմ կարող շարունակել, նրան ասացի, որ էլ չեմ ուզում ընկերություն անել, և որ նա ինձ այլևս չանհանգստացնի զանգերով ու այցերով, քանի որ ես նրա հանդեպ ոչինչ չեմ զգում: Հաջորդ օրը համալսարանից դուրս էի գալիս, երբ նա փորձեց ինձ «փախցնել», բայց չստացվեց: Ես հասցրեցի դուրս նետվել մեքենայից: Դրանից հետո մոտ երկու ամիս նա ինձ հանգիստ չէր տալիս ու մեր մեջ շարունակվում էին վեճերը: Հետո ծնողների հետ վեր կացան ու եկան ինձ նշանելու, իսկ ես տեղյակ էլ չէի: Մի խոսքով, ծնողներս իմ կամքին հակառակ նշանեցին նրա հետ: Մի տարի նշանված մնացինք: Էդ ընթացքում բազմիցս փորձել եմ հետ վերադարձնել նշանի մատանին, բայց ծնողներս անընդհատ խանգարում էին:
Հետո, բանը հասավ հարսանիքին: Դեկտեմբերի 5-ին մեր հարսանիքն էր: Ամուսնությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թույլ արտահայտված իմպոտենցիա կա, ու դա ինձ ձեռք էր տալիս: Երկու ամիս շարունակ քուն ու դադար չունեի: Ես իհարկե, լավ օգտվում էի նրա իմպոտենտության հանգամանքից, բայց երբեմն ստացվում էր, որ նա կարող էր, էդ դեպքում ես զանազան պատճառներ էի հորինում: Մի անգամ նույնիսկ եղունգս եմ քաշել, որ նրա հետ չսեռահարաբերվեմ: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ էլ չեմ դիմանում, ահավոր նիհարել էի, ոչ ուտում էի, ոչ խմում: Մոտս նևրոզ էր ու ես անընդհատ վախի մթնոլորտում էի գտնվում: Նամակ թողեցի ու փախա: Նամակում գրեցի, որ էսպես բաներ, որ ես այլ կողմնորոշում ունեմ, որ ես չեմ կարող նրա հետ լինել: Ամուսնուս հորաքույրը էդ նամակը պատճենահանել էր ու տարածել ողջ քաղաքով: Մի ամսից վերադարձա տուն, որ վերջ դնեմ էդ խոսակցություններին: Մի քանի օր հետո ամուսնուս կողմը եկավ մեր տուն, ու սկսեցին ծնողիս հետ կռվել, թե՝ ինչի՞ է նա ինձ հետ ընդունել, ինչի՞ չի վռնդում: Մորս ասում էին, որ նա պետք է ինձ տնից դուրս անի, քանի որ ես լեսբուհի եմ, ու վատ օրինակ եմ ծառայում մյուսներին:
Հիմա որոշ չափով հանդարտվել է, ապրում եմ մորս հետ, որին սկսել եմ խաբել, ասելով, թե՝ նամակում ստիպված էդպես եմ գրել, որ ամուսինս հիասթափվի ու հանգիստ թողնի ինձ: Ծնողս հոգու խորքում գիտի, բայց կարծես չի ուզում դրան հավատալ: Նա ասում է, եթե դու էդ մարդն ես, ապա դու ապրելու իրավունք չունես: Երբ հանդարտվում է, ասում է, որ բարկացած էր, դրա համար է ասել: Ու նաև, որ եթե այդպիսին եմ, ապա հետ կանգնեմ ու կյանքս չկործանեմ ու իրենց էլ խայտառակ չանեմ: Լեսբուհի լինելու պատճառով թողեցի նաև ուսումս… Համալսարանում նույնպես ինձ չընդունեցին ու չհասկացան: Թե´ դասախոսները, թե´ ուսանողները: Ամեն օր փսփսոցի առարկա էի ու ասես ծաղրածու լինեի, որին լավագույն դեպքում մատնացույց էին անում ու ծիծաղում, իսկ լինում էին դեպքեր, երբ բորոտի պես խոշում էին: Մատնացույց են անում ամենուր, երբ ինչ-որ կերպ զգում են, որ լեսբուհի ես: Բայց չնայած էդ ամենին, որ Հայաստանում շատ դժվար է լեսբուհի լինել, ես ինձ իմ տեղում եմ զգում, նույնիսկ էս կարգավիճակում: Ես ահավոր տհաճություն եմ զգում տղամարդկանց հանդեպ, և´ ֆիզիկապես, և´ զգացմունքային դաշտում: Սա իմ կյանքն է, ու ես ուզում եմ տնօրինել այն, ինչպես կամենում եմ: Հիմա ես աշխատանք եմ փնտրում, որպեսզի կարողանամ անկախ լինել, ու բնակվել գոնե Երևանում, որտեղ էդ ամենը գավառի պես սուր չի ընկալվում: ՉնայածԵրևանում էլ մի բան չի…. Ես մեղավոր չեմ, որ լեսբուհի եմ, դա մեղք չի, որ ես փորձեմ քավել, ու ոչ էլ հիվանդություն է, որ բուժվեմ: Ամենաշատը, որ կարող եմ անել, դա իմ բնույթին դեմ գնալով, ստիպեմ ինձ զզվելով ապրել տղամարդու հետ և լրացնել դժբախտ կանանց ցուցակը: Այնինչ՝ կարող եմ նաև երջանկացնել …»
Մեր կողքին բազում մարդկային ճակատագրեր են խեղվում կապված սեռական կողմնորաշվածության հետ: Վաղուց ապացուցված է, որ նույնասեռականությունը հիվանդություն չի, որ այն հոգեկան շեղում չի, այլասերվածություն չի, վերջապես, այնքան էլ գիտակցված ընտրություն չի, դա սեռական կողմնորոշվածություն է, որը պայմանավորված է հիմպատալամուսի՝ ուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է զգայական դաշտի համար՝ սեռական հակում, գրգռվածություն ու բավարարվածություն, սովի ու ծարավի հագեցում, եւ այլ հաճույքի աղբյուրներ: Միասեռականությունը, կամ նույնասեռականությունը (նախկինում օգտագործվում էին արվամոլ ու համասեռամոլ տերմինները, բայց քանի որ դրանք պարունակում են «մոլ» արմատ, հետևաբար՝ գինեմոլ, կնամոլ, խաղամոլ, բառերի կարգին դասվելով դառնում է վիրվորական), անձի զգայական, հուզական, ֆիզիկական նախասիրությունն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ։ էդպես է, համենայն դեպս ուղն ու ծուծով միասեռական մարդու համար, որը բիսեքսուալ չի, ու օրգանապես չի կարող զույգ կազմել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Թվում է, թե 21-րդ դարում ենք, ու՞մ ինչ գործն է ուրիշի սեռական կյանքը։
Հանդուրժենք միմյանց, ջհանդամ թե տոլերանտ չենք, թող Սաննին ապրի իրեն բաժին ընկած կյանքը, ամենքս թող տանենք մեր խաչերը, առանց ուրիշի խաչը ծանրութեթեւ անելու, մանավանդ, որ չենք պատրաստվում օգնել, կամ տանել նրա խաչը…
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում Նախագահող դատավոր Մ. Արղամանյանն, ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3–րդ մասի 4–րդ կետով, 258 հոդվածի 2-րդ մասով և 316 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Արայիկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր.
Սակայն դատական նիստը հետաձգվեց , քանի որ Վերաքննիչ դատարանում լույս չկար:
Զարմանալի է, որ դատարանները վերանորոգելու համար միլիոններ ծախսած համակարգը չի հոգացել այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալու մասին, որպեսզի նիստի մասնակիցներին այսպիսի տհաճ անակընկալներ չմատուցի: Խոսքը մասնավորապես վերաբերվում է հեռավոր մարզերից Երևան եկող, հիմնականում անապահով քաղաքացիներին:
Եվ ինչու միայն քաղաքացիները.Ամբաստանյալները, տվյալ դեպքում Արայիկ Սարգսյանը, դատարան է բերվում «Դատապարտյալների հիվանդանոցից»: Այսինքն նա հիվանդ է: Ցանկացած չկայացած կամ հետաձգված դատական նիստ ենթադրում է, որ ամբաստանյալը պետք է առավոտից դիցուք`ժամը12:00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը մնա դատարանում մինչև կվերջանա դատարան բերված մյուս կալանավորների նիստերը, որպեսզի մեքենան նրանց բոլորին միասին հասցնի կալանավայրեր: Ինչքանո՞վ է արդարացված այս մոտեցումը, երբ տարրական պայմաններ չկան ոչ միայն հիվանդներին, այլև առհասարակ դատապարտյալներին պահելու համար:
Հ.Գ. Ի դեպ այս մոտեցումը բոլոր դատարաններում է, բոլոր կալանավորված անձանց է վերաբերվում:Նախկինում, երբ նախնական կալանքի մեկ օրը հաշվվում էր մեկուկես օր, կալանավորվածները դեռ մի կերպ դիմանում էին այս քաշքշուկին:
Սակայն նախնական կալանքի տակ լինել, դեռ չի նշանակում լինել դատապարտյալ և հնարավոր է արդարացման դատավճիռ: Եվ սա այն դեպքում, երբ մեզանում մարդուն կալանքի վերցնելը դարձել է մի բաժակ ջուր խմելու պես մի բան: Ու մինչ հանցանքն ապացուցելը, ՀՀ քաղաքացու հետ նման կերպ վարվելը որևէ արդարացում չի կարող ունենալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.