23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանապետը օրերս հայտարարել էր, որ ռոտացիոն սկզբունքով փոփոխություններ են լինելու Անձնագրային և վիզաների վարչությունում: Սակայն կան պաշտոնյաներ որոնք առայժմ նշանակում չեն ստացել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները. Ոստիկանապետի նոյեմբերի 17-ի հրամաններով՝ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետ է նշանակվել Կենտրոնականի անձնագրային բաժանմունքի պետը, Կենտրոնականի անձնագրայինի պետ է նշանակվել Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի պետը։ Մալաթիայի ԱԲ պետ է նշանակվել Մաշտոցի ԱԲ պետը, Քանաքեռ-Զեյթունի ԱԲ պետ է նշանակվել Նոր Նորքի անձնագրայինի պետը Նոր Նորքի ԱԲ պետ է նշանակվել Արաբկիրի պետը։ Էրեբունու ԱԲ պետ է նշանակվել Շենգավիթի բաժանմունքի պետը Արաբկիրի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի ԱԲ առաջին կարգի մասնագետը։ Շենգավիթի անձնագրայինի պետ է նշանակվել Մալաթիայի անձնագրային բաժնի պետը:
ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գևորգ Գևորգյանը 2011թ. նոյեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ ոստիկնանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում: Նրա վարույթում քննվող՝ Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործերի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Արշալույս Մինասյանին:
Օրերս ՀՀ ոստիկանապետ Գասպարյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության պետ է նշանակել Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանին:
Վերջինս 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր: Քիչ առաջ ի պատասխան «Հայկական Վարկածի» հարցի ՀՔԾ ից տեղեկացրեցին, որ այսուհետ Մարտի 1-ի քննչական խումբ կգլխավորի Հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը:
Վերջիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2011թ. սեպտեմբերի 3-ի ՆՀ-177Ա հրամանագրով հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Նադիրյանի հետ մեկտեղ պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով:
Երևանում, սեպտեմբերի 23-ին, վնասազերծված հանցախմբի գործում դեռ նորություն չկա: Բանդայի անդամների հարազատները լռել են: Իրավապահները ևս երկու ամսվա ընթացքում որևէ հետաքրքիր բացահայտում չեն կատարել: Նախաքննությունը, մեր ունեցած տեղեկություններով, դեռ դոփում է տեղում: Գողոնը հայտնաբերելու հարցում ևս առաջխաղացում չկա: Երկու ամսով երկարձգվել է բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի եւ նրա կնոջ` Մարինայի կալանքը:
«1-03» ծառայության հերթապահ բժշկից երեկ ժամը 18:32-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:57-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ՝ 1969թ ծնված Գայանե Ղազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ին, Հայաստանի նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 39-ամյա Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին: Այն կանցկացվի Բաթումում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետերի մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկներ է ներկայացրել:
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է.
1. Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում:
2. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում:
3. Վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ անդրադառնալ առաջարկությունների կատարմանը:
Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին:
Հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նոր համանախագահի անունը: Դա Ժակ Ֆորն է, ով այդ պաշտոնում փոխարինելու է Բեռնար Ֆասիեին:
Նշենք, որ այս ամսվա վերջին համանախագահները հերթական այցն են կատարելու տարածաշրջան, որը Բեռնար Ֆասիեի համար կլինի վերջին այցելությունը համանախագահի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժակ Ֆորը զբաղեցրել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Ֆրանսիացի դիվանագետն ավարտում է իր առաքելությունը Կիեւում: Նա տիրապետում է անգլերենին, գերմաներենին եւ ռուսերենին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.