23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

shine.yahoo.com կայքը հրապարակել է 5 հայտնի թերուս միլիարդատերերի ցանկը, որում տեղ է գտել Քըրք Քըրքորյանը։ Նա 8-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից՝ սիրողական բռնցքամարտիկ դառնալու նպատակով: Այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար:
Ցուցակում են նաև բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը, ով այսօր Virgin կորպորացիայի սեփականատերն է և ունի 6.8 մլրդ դոլար կարողություն, ամերիկացի միլիարդատեր Կառլ Լինդեր կրտսերը՝ United Dairy Farmers խանութների ցանցի սեփականատերը 1.7 մլրդ դոլար կարողությամբ, Իսպանիայի ամենահարուստ մարդը` Inditex ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան, ում պատկանում են Zara և Massimo Dutti հայտնի ապրանքանիշերը:
Ցուցակում է նաև ֆրանսիայի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Ֆրանսուա Պինոն ում այսօր պատկանում են Yves Saint Laurent և Gucci ապրանքանիշերը:
Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը միլիոնատեր դառնալու գլխավոր նախապայման է: shine.yahoo.com կայքը հրապարակել է 5 հայտնի թերուս միլիարդատերերի ցանկը, որում տեղ է գտել Քըրք Քըրքորյանի անունը։
Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը 16 տարեկանում դպրոցից դուրս է եկել, որպեսզի զբաղվի բիզնեսով: Երիտասարդ գործարարը սկսել է ձայնագրությունների վաճառքից: Այսօր Բրենսոնը Virgin կորպորացիայի սեփականատերն է, որը ներառում 200 ընկերություն, որոնք աշխարհի 30 երկրում զբաղվում են ամենատարբեր գործունեությամբ: Նրա կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ դոլար:
Ամերիկացի միլիարդատեր Կառլ Լինդեր կրտսերը դպրոցից դուրս է եկել 14 տարեկանում և սկսել է վաճառել իրենց ընտանիքին պատկանող ֆերմայի կաթը: Արդյունքում նա այդ ֆերման վերածում է United Dairy Farmers խանութների ցանցի, որը վաճառում է պաղպաղակ, կաթ և այլ մթերքներ: Նրա կարողությունը կազմում է 1.7 մլրդ դոլար:
Ով կմտածեր, որ Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը`Ֆրանսուա Պինոն, դպրոցը լքել է, որպեսզի օգնի հորը` փայտասղոցման մեքենայով աշխատելու համար: Այժմ Պինոյին են պատկանում մոդայի այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Yves Saint Laurent-ը և Gucci-ն: Ֆրանսիացու կարողությունը գնահատվում է 8.7 մլրդ դոլար:
Հայկական ծագում ունեցող ամերկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը 8-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից, որ դառնա սիրողական բռնցքամարտիկ: Այժմ նրա կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար: Նա տնօրինում է մի շարք հյուրանոցներ, խաղատներ և ավիաընկերություններ:
Իսկ Իսպանիայի ամենահարուստ մարդը` Inditex ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան, ում պատկանում են Zara և Massimo Dutti հայտնի ապրանքանիշերը, դպրոցը լքել է 14 տարեկանում, որպեսզի վերնաշապիկների խանութում ցրիչ աշխատի: Իսկ այսօր նրա կարողությունը կազմում է 31 մլրդ դոլար:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել Խաչատուր Ավետիսյանին ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակելու մասին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից հայտնեցին, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ավետիսյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Խաչատուր Ավետիսյանը Կոտայքի բաժնի պետի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանին, ով օրերս ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Դոնարա Մկրտչյանի անունը ծանոթ է հատկապես միջին տարիքի հայ հանդիսատեսին: Այսօր շատերը նրան գիտեն միայն որպես Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կնոջ և շատ քչերը` այն դաժան ճակատագրի մասին, որ բաժին ընկավ շնորհալի դերասանուհուն:
Տարիներ առաջ նրան հանդիպեցի Սևանի հոգեբուժարանում, ուր Նորքի հիվանդանոցից, արդեն որպես անբուժելի հիվանդ, տեղափոխել էին 20 տարի առաջ: Հոգեբուժարան կատարած այցի ժամանակ կրկին առիթ եղավ գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանի հետ զրուցել դերասանուհու մասին: Նա տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: Ավելորդ է ասել, որ երկար տարիներ լինելով հոգեբուժարանում` նա արտաքնապես շատ էր փոխվել: Իսկ դա ըստ բժիշկ Ալեքսանյանի`յուրահատուկ է նշված հիվանդությանը: Սակայն Դոնարա Մկրտչյանը մեր սերնդի հիշողության մեջ մնացել է այնպիսին, ինչպիսին կար երիտասարդ տարիքում` շնորհալի դերասանուհի, հյութեղ խառնվածքով գյումրեցի կին:
Ցավոք, շատերը մեծարելով Մհեր Մկրտչյանին` մոռանում են, որ նրա երբեմնի կողակիցը և երկու երեխաների մայրը սարսափելի վախճան ունեցավ լքված ու ու մոռացված: Բայց նրանց թվում կա մեկը, որը դրա իրավունքը չուներ նախևառաջ բարոյապես. ԽոսքըՄհերի եղբոր Ալբերտ Մկրտչյանի մասին է, ում վերելքն ու դիրքն ապահովել է Ֆրունզիկի տաղանդը: Նա տեր դառնալով ոչ միայն Ֆրունզի թողած ոչ նյութական ժառանգությանը, տեր էր դարձել նաև եղբոր բնակարանին ու ունեցվածքին, սակայն հոգեբուժարանում գտնվելու 20 տարիների ընթացքում, այստեղ չէին հիշում, որ Ալբերտ Մկրտչյանը երբևէ այցելած լիներ հարսին, կամ գոնե ծանրոց ուղարկեր:
«Նրան սկզբնական շրջանում թատրոնի դերասանուհիներից ոմանք գալիս էին տեսնելու»,— պատմում էր պարոն Ալեքսանյանը:
Սունդուկյանի անվան թատրոնում հարցուփորձի ժամանակ պարզեցի, որ նրանց մեջ եղել է նաև Դոնարայի մտերմուհին` դերասանուհի Ջուլիետ Բաբայանը: Նրան էլ խնդրեցի պատմել, թե ինչ է նախորդել հոգեբուժարանին և առհասարակ` խոսել Դոնարա Մկրտչյան դերասանուհու մասին:
— Ես չեմ վարանում ասել, որ Դոնարան տաղանդավոր դերասանուհի էր: Եթե նա չհիվանդանար` այսօր մեծ բարձունքների հասած կլիներ: Աճեմյանը նրա հետ մեծ հույսեր էր կապում: Բազմաթիվ գլխավոր դերերում էր խաղում, իսկ «Պաղտասար աղբար»-ում Անուշի դերը Ֆրունզի հետ էր խաղում, «Ծիրանի ծառը» նրա վերջին ներկայացումը եղավ: Նույնիսկ այն ժամանակ խաղաց, երբ մի անգամ արդեն հիվանդանոցում բուժվել ու դուրս էր գրվել: Նա մեծ ավանդ ուներ նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ուր բազմաթիվ կրկնօրինակումներ էր կատարել: Այն ժամանակ այսպես չէր, ով պատահեր` չէր կարող դեր կարդալ: «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում նա մի փոքրիկ դրվագում էր խաղում: Սակայն գլխավոր հերոսուհուն` Նինային, ինքն էր կրկնօրինակել:
— Կարծիք կա, որ Դոնարան իր դերերով պարտական է եղել Մհերի կինը լինելու հանգամանքին:
— Ես չեմ կարծում. նա շնորհալի դերասանուհի էր և եթե այդպիսին չլիներ` Աճեմյանը նրան հենց այնպես գլխավոր դեր չէր վստահի: Գուցե ինչ-որ տեղ Ֆրունզի անվան կողքին դրված նրա անունը շոյիչ էր, բայց դրանով դերեր ստանա՞լ: Ոչ, այդպես չէր:
— Իսկ նա` որպես անհատ, ինչպիսի՞ն էր:
— Շատ կենսուրախ, լավ մարդ, լավ ընկերուհի: Սակայն դժբախտ կին էր: Ոչ ոք չուներ. մայրը մահացել էր, հայր չուներ, տղան ևս հոգեկան խնդիրներ ուներ (այդ հիվանդությունը ժառանգական էր, կարծեմ մորեղբայրն էլ է հիվանդ եղել, վերջերս մահացավ հոգեբուժարանում): Աղջիկն էլ Արգենտինայում մահացավ: Նա կոմպոզիտոր Տերտերյանի հարսն էր: Վերջերս թոռնուհին էր եկել, գնաց տատին տեսության: Աղջիկը` Նունեն, տեղեկություններ էր հավաքում, հավանաբար ինչ-որ բան էր ցանկանում գրել, սակայն կիսատ մնաց: Այժմ թոռնուհին ուզում է մոր գործը շարունակել:
— Մինչև հիվանդությունը Դոնարային կարելի՞ էր երջանիկ կին համարել:
— Կարծում եմ` այո: Ֆրունզը լավ էր վերաբերվում նրան: Ուղղակի Ֆրունզի լավ տարիներն էին, նրան շատ էին սիրում, ամբողջ օրը դրսում էր: Հաճախ նաև հրավիրում էին Մոսկվա` նկարահանումների: Հյուրախաղերի գնաց Բեյրութ, Հնդկաստան: Դոնարան այդ ընթացքում շատ էր մենակ մնում, գուցե այդ էր պատճառը, որ ահավոր խանդում էր ամուսնուն: Մինչև տղայի` Վահագնի ծնունդը, հաճախ էինք հանդիպում, հավաքվում էինք իրենց տանը: Եթե չեմ սխալվում` 1975-ից (ծնվել է 1941 թվականին) սկսեցին ի հայտ գալ հիվանդության նախանշանները` կասկածամտություն, խանդ, մտածում էր, թե ուզում են իրեն թունավորել:
— Ֆրունզը հոգատա՞ր ամուսին էր:
— Սկզբնական շրջանում` այո, հիվանդանոցում հետևում էր, ուշադիր էր, հետո երբ վիճակը վատացավ` արդեն Դոնարան չէր ուզում ոչ ոքի տեսնել:
— Դուք ավելի լավ գիտեք թատերական ոլորտը: Այս բոլոր տարիների ընթացքում ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերվել նրա հանդեպ: Այ, նշվեց Մհեր Մկրտչյանի 70-ամյակը, այդ շրջանակներում Դոնարա Մկրտչյանի հանդեպ որևէ ուշադրություն եղե՞լ է:
— Թատրոնը երկար ժամանակ նրան պահեց, աշխատավարձ էր վճարում: Հետո հիվանդության ընթացքը երկարեց, և դա այլևս հնարավոր չէր: Երբ «Նորքում» էր պառկած` մի քանի մտերիմներով հաճախ էինք այցելության գնում: Բայց վիճակը ծանրացավ, նրան տեղափոխեցին Սևան, և հաղորդակցվելը դարձավ անհնարին: Հիվանդանոցում ահավոր պայմաններ էին` մռայլ սենյակները, այդ գորշությունը սարսափելի էր: Հիմա հոգեբուժարանում շատ բան է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով կամ թատերական որևէ կառույցի միջոցով նրա հանդեպ ցուցաբերված ուշադրությանը, ցավոք, այս տարիներին երբևէ նման դեպք չի եղել:
Ջերմիկ մի անկյունում ապրում են 13 երիտասարդներ։ Սա նրանց կղզյակն է, միակ տեղն աշխարհում, որտեղ նրանք ցանկալի են։
Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մակապագալ Արոյոն 2007թ. խորհրդարանական ընտրությունները կեղծելու կասկածանքով ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, այսօր ավելի վաղ Ֆիլիպինների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա նկատմամբ պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել։ Նախկին նախագահը, սակայն, հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։
Մինչ վերջերս Ֆիլիպինների իշխանություններն Արոյոյին արգելել էին լքել երկիրը, սակայն այս շաբաթ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այդ արգելքը՝ 40 000 դոլար գրավի դիմաց նրան թույլ տալով արտասահման մեկնել։ Սակայն երբ նա փորձել էր լքել երկիրը, նրան արգելել էին։
Արոյան ջղարմատների լուրջ բորբոքում (ռադիկուլիտ) ունի և հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում։ Նախկին նախագահը հայտարարում է, որ ինքն արտասահմանում բուժվելու կարիք ունի, իսկ նրա հակառակորդները պնդում են, որ նա չափազանցնում է հիվանդության լրջությունը։
Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնեցին, որ մինչ օրս արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1580 հետցնցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան 4 հազար մարդ:
«Տարո’ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»: Այդ մասին Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից: «Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երեւանի պատմության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրան իր նոր ձեռնարկումներում»,- նշել է նախագահը:
Ըստ Սարգսյանի, «Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում եւ տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսեւորել է որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Այդ համակրանքը չի սահմանափակվել ոչ Ավանով, ոչ էլ Հանրապետական կուսակցությունով: Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ»:
«Տարոն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես: Մենք քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժադակելու: Օժանդակությունն ու աջակցությունը կարեւոր են, բայց յուրաքանչյուր մարդ, պետական պաշտոնյա ինքը պետք է կռի իր ճակատագիրը: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ լուծել Երեւանի առջեւ ծառացած խնդիրները»,- նկատել է նախագահը:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 15-ին կայացած Երեւանի ավագանու նիստում միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետ: Այսօր` նոյեմբերի 18-ին կայացել է նրա երդմնակալության արարողությունը: Տարոն Մարգարյանը, ստանձնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվել է պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»
Եթե Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը ապա կարելի է ասել, որ տեղի է ունենում նախագահական ընտրություններ խորհրդանականի քողի տակ, ընդ որում, մենք գործ ունենք այդ ընտրությունների առաջին փուլի հետ, — այսօր այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ հովհաննիսյանը «Վարկած» մամուլի ակումբում: Ըստ վերլուծաբանի, ընտրությունները մեր իրականության մեջ դառնում են ծանր եւ ցավագին փորձություն, քանզի իշխանություններն անցած 20 տարիների ընթացքում իրենց առջեւ խնդիր են դրել պահպանել եւ ընդլայնել իրենց դիրքերը: Նրա խոսքով, ներկա նախընտրական իրավիճակը որեւէ հույս չի ներշնչում, որ իշխանությունն ամեն գնով պահպանելու եւ ընդլայնելու ցանկությունը կհաղթահարվի իշխանությունների կողմից: ՀՀԿ-ն չի կարող իր դիրքերն առանց ընտրակեղծիքների պահպանել։ «Իշխող կուսակցությունը թամբել է պետական մեքենան եւ ծառայեցնում է իր շահերին»,- ասաց նա ու որպես իշխող կուսակցության «ցինիզմի» ապացույց նշեց. «Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում բրիֆինգ էր անցկացնում եւ ասում, թե տեսեք ինչ ռեկտորներ ունենք, որ չեն օգտվել ԲՀԿ-ի` ուսանողների վարձերին ուղղված բարեգործական ծրագրերից։ Սա նշանակում է, որ իրենք «ատկատի» խնդիր ունեն։ Իր բաժինն է ուզում»: Հովհաննիսյանը Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը բնորոշեց որպես կուսակցապետություն, ՀՀԿ նիստերը նմանեցրեց Կոմկուսի պլենումի կամ բյուրոյի նիստերին։ ՀՀԿ նիստի լուսաբանումն էլ լրատվամիջոցներում խորհրդային քարոզչամեքենայի արտադրանք է հիշեցնում: «Իսկ նման կերպ մենք նմանվում ենք միակուսակցական համակարգ ունեցող պետության»,- ասաց քաղաքագետը: Հայ ազգային կոնգրեսի մասին քաղաքագետը կարծիք հայտնեց, թե այն պատրաստ չէ խորհրդարանական ընտրություններին, քանի որ շատ դժվար կլինի 18 կուսակցություններից բաղկացած կառույցի, որի գերնպատակը նախագահական ընտրություններին հաղթելն է, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցակ կազմել: Ահա ինչու «Հայ ազգային կոնգրեսը ցանկանում է, որ շաբաթն ուրբաթից շուտ գա»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը, հավելելով. «ՀԱԿ-ը կհասնի իր նպատակին եւ հանրապետությունում կանցկացվեն արտահերթ ընտրություններ»:
«Վարկած» Մամուլի ակումբը երեկ ասուլիսի էր հրավիրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, պարզաբանելու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի նախասրահում տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հիման վրա իր նկատմամբ հարուցված քրգործի հանգամանքները: Պայմանավորվածություն կար օրվա և ժամի հարցում, սակայն մի քանի ժամ ասուլիսից առաջ Խաչատրյանը զանգահարում է և ասում` թե իրեն Գորիսից շտապ կանչել են, շատ կարևոր գործով. Ու որ ինքը հաջորդ օրը Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո կզանգի` նոր պայմանավորվածության համար:
Այսօր նա չի մասնակցել Քաղաքապետի երդման արարողությանը. Երեկ ՀՀԿ նիստում որոշել են Սյունիքի հանրապետական մարզպետի հարցը քննարկել քրեական գործի հանգուցալուծումից հետո:
Սուրեն Խաչատրյանին արդեն կանչել են ՀՔԾ հարցաքննելու:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր` նոյեմբերի 18-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան:
Արդեն ավանդական դարձած ակցիային մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։
Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, բուժզննում անցել, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։
«Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաեւ մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է եւ դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաեւ հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.