23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ կկատարի Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա և Լիտվա: Այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում կ
Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սեւանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ եւ առաջացել է խցանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «Դիլիջանի Ճանշին» ՓԲԸ-ի 2 տեխնիկա. կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Մահացել է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գրետա Միրզոյանը:
Նրա մահվան առիթով ցավակցություն է հայտնել հասարակական խորհուրդը` Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոչ միայն Շվեյցարիայի քաղաքացիները, այլ նաեւ Եվրամիության այն քաղաքացիները, ովքեր Շվեյցարիայում ապրելու իրավունք ունեն, կարող են մարիխուանա աճեցնել սեփական օգտագործման համար: 2012-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի կանեփի մշակման եւ վաճառքի մասին Լատինական կոնկորդը, որի համաձայն, իտալախոս կանտոնների բնակիչներին թույլ կտան աճեցնել կանեփ, յուրաքանչյուր մարդու համար չորսական բույս: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Թույլատրության որոշումը վավերացրել է լատինական կանտոնների մեծ մասը:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրայի զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ:
Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն:
Դեպքի կապակցությամբ ձերբակալված և կալանավորված անձինք դեռ չկան: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հանգստյան տան պահակակետում երիտասարդ կին է սպանվել: Դեպքը բացահայտվել է, երբ Նոյեմբերի 17-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ինգա Շիշլոն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակակետում, վիճաբանության ժամանակ, հանգստյան տան 58-ամյա պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել Շիշլոյին և պատճառել վնասվածքները: Նոյեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, Ինգա Շիշլոն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Ոստիկանները փորձում են պարզել սպանության պատճառները: Հանցագործություն կատարած անձը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Պարզվել է, որ , դեպքը կատարվել է Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տանը, որի պահակ Արշավիր Դեմիրխանյանը սպանել է իր կնոջը` 29 ամյա Ինգա Շիշլոյին:
Այսօր`Նոյեմբերի 17-ին, ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին:
Սիրիայի իշխանությունները չեն կատարել Արաբական երկրների լիգայի պահանջները` երեքօրյա ժամկետում վերջ տալ զանգվածային ճնշումներին բռնի ուժով:Մոսկվան արդեն համաձայնում է, որ իրավիճակը մերձարեւադարձային երկրում քաղաքացիական պատերազմ է հիշեցնում:Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Դամոսկոսի վրա: Էշթոնն ասել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը կարող է փոխվել մի քանի օրում:”Արաբական երկրների լիգան ցույց է տվել իր դիրքորոշումը, եւ ես համոզված եմ, որ Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը կհաստատի, որ Ասադի ժամանակն անցել է”,- հայտարարել է Էշթոնը:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի բարերար Վիրջինիա Դեւիսի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: NEWS.am-ին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարերարի պատրաստակամությունը Արցախին սատարելու գործում` նշելով մեր շահագրգռվածությունը երկարատեւ եւ համակարգված համագործակցության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Դեռ վերջերս շշուկներ էին պտտվում այն մասին, որ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են այն բանից հետո, երբ երգչուհին իմացել է սիրելիի դավաճանության մասին:
Սակայն վերջերս նրանց միասին են տեսել Բարսելոնայում, և ինչպես երևում է, նրանք երջանիկ տեսք են ունեցել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.