23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պաշտոնական նամակ է հղել նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու Ձեր հռչակած հանձնառությունն ըստ էության կյանքի կոչելու համար անմիջապես անհրաժեշտ ենք համարում, ուստիև առաջարկում ենք հետևյալ հիմնաքայլերը.
ա) Ձեր և պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից:
բ) Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջև բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը:
գ) Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը:
դ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից:
ե) Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչև դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության և հանրային բոլոր մնացյալ ոլորտներում:
զ) Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում:
է) Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով:
ը) Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների և Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը:
թ) Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որևէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձևով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը:
ժ) Մրցակցության, այդ թվում և ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը:
ի) Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի և այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների և պաստառների առումով:
լ) Ձեր կամ որևէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը՝ անկախ դրա ձևից, բովանդակությունից ու անվանումից:
խ) Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական և ընտրական գործընթացներում:
ծ) Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը:
կ) Ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը:
Շնորհակալություն ենք հայտնում այս խնդիրներին Ձեր ուշադրության համար»:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 05։59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Ավետիսյան փողոցի 40 հասցեի մոտակայքում մեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 06։10-ին։ Այրվել է Լ.Խաչատրյանին պատկանող 65 ՍԼ 990 պետհամարանիշով «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենան։
Նոյեմբերի 20-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: Այդ մասին տեղեկացնում են պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր-օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք»,ասված է ՊԲ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին նույնպես հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող էր մահացել:
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արծվանիստ գյուղի 2 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, խոհանոցում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի երկու անչափահաս բնակիչ՝ 6-ամյա տղա և 3 ամյա աղջիկ: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, թունավորվել են տանը, շմոլ գազից: Երեխաներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան է խորհուրդ տվել բոլոր երկրներին՝ նշել այս օրը՝ որպես ամբողջ աշխարհում երեխաների բարօրության ապահովման օր, քանի որ 1959 թվականի այդ օրը Գլխավոր Ասամբլեան երեխաների իրավունքների վերաբերյալ դեկլարացիա ընդունեց:
Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ միասին, այն ևս մի առիթ է հիշելու երեխաների խնդիրների, իրավունքների և ուղղակի մանուկների անկեղծ, միամիտ ու մաքուր աշխարհի մասին։
Թեպետ հայերս համարվում ենք երեխայապաշտ ազգ, սակայն պարբերաբար ասուլիսներ հրավիրող տարբեր ոլորտների փորձագետները նշում են, որ ավելանում են երեխաների նկատմամբ տարբեր տիպի, այդ թվում և սեռական բնույթի հանցագործությունները, իսկ դրանց վիճակագրությունը՝ վերջին հինգ տարում 99 դեպք, բնավ մոտ չէ իրականությանը։ Երեխաներն առավել հաճախ բռնության են ենթարկվում մերձավորագույն մարդկանց կողմից, ովքեր և կոծկում են արարքը։
Ուսումնատենչ համարվելով հանդերձ՝ արդի դպրոցական ծրագրերը հեռու են կատարյալ լինելուց։ Հատկապես փոքրիկների համար ծանր են թե ուսումնական ծրագրերը, թե՝ դպրոցական պայուսակները, որով վտանգվում է նրանց ողնաշարի առողջությունը և ուսման նկատմամբ առողջ հետարքրությունը։
Իսկ «ինչ անում ենք, երեխաների համար ենք անում» արտահայտությունն, ըստ հոգեբանների, երբեմն ուղղակի հոգեբանական բեռ է դառնում երեխաների համար։
Աղտոտված էկոլոգիան և ոչ բնական սննդի կիրառումը մեր առօրյայում առավել վտանգում է փոքրիկների առողջությունը։
Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
Նոյեմբերի 18-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 4-ամյա Արման Գասպարյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, վառարանից առաջացած հրդեհից այրվել էր Գոգարան գյուղի տներից մեկը, ինչի հետևանքով տանը գտնվող 4-ամյա Արման Գասպարյանը, 3-ամյա Արեն Գասպարյանը և 3-ամյա Գոռ Գասպարյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Արեն Գասպարյանը մահացել էր:
Երեւանում, նոյեմբերի 18-իի գիշերը, Էրեբունի վարչական շրջանում, տաքսու 26-ամյա վարորդի սպանությունը բացահայտվել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, բերման են ենթարկվել 20-ամյա Կարապետ Մ.-ն, 24-ամյա Միքայել Ռ.-ն, 22-ամյա Վլադիմիր Ռ.-ն եւ 22-ամյա Հակոբ Բունիաթյանը:
Հակոբ Բունիաթյանը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոկայանատեղի պարսպի հետնամասում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածելով Գալուստ Մելքոնյանին` պատճառել է մահ:Հակոբ Բունիաթյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն
Էրեբունիի բնակիչների շրջանում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, վիճաբանություն է ծագել ուղեւորի եւ վարորդի միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Գ. Մելքոնյանը դանակահարության հետքերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքների հետքեր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.