23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 21-28-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ` գնման գին` 19968.31 (-205.17), բացթողնման գին` 21704.69 (-223.01),
ԱՐԾԱԹ` գնման գին` 382.55 (-6.5), բացթողնման գին` 415.82 (-7.06),
ՊԼԱՏԻՆ` գնման գին`18428.22 (-194), բացթողնման գին` 20030.67 (-210.87),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7319.00 (-144.02), բացթողնման գին` 7955.44 (-156.54):
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն):
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը):
2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Վերջին շրջանին իրերայաջորդ որոշ լրատվություններ հատկանշվելով ուշագրավությամբ դուրս կու գան սովորական լրահոսեն եւ իրենց վրա կկեդրոնացնեն վերլուծական լուսարձակներ:
Քարվաճառը Վարդենիսին կապող մայրուղիի ծրագիրը, ապա Ազրպեյճանահայոց համագումարեն բխած Զանգելանը 30 հազար բնակչությամբ բնակեցնելու որոշումը եւ վերջապես Բագարան նոր քաղաքի կառուցման հայտարարությունը: Երեք լրատվություններն ալ կվերաբերին ազատագրված տարածքներուն. թեեւ առաջինի պարագային հստակ է պետական նախաձեռնությունը, մինչ մյուս երկուքը կապված են Ազրպեյճանահայերու համագումարին: Առ այդ, ենթադրության սահմաններուն մեջ կմնա պետական ներշնչումներ ունեցած ըլլալու տեսությունը:
Որոշ առումով, առանց արդարացնելու անշուշտ, հասկնալի էր պաշտոնական կողմին լռությունը կամ կրավորականությունը ազատագրված տարածքներու վերաբերյալ ծրագիրներուն նկատմամբ. մերթ ընդ մերթ նաեւ` հնչած ուղղակի անհամաձայնությունը: Պաշտոնական կամ հրապարակային հայտարարություններու պարագային ավելին ակնկալելը կրնար մեկնաբանվիլ առավելապաշտությամբ: Այնքան ատեն, որ պաշտոնական Երեւանը բանակցության սեղանին վրա քննարկելի կդարձներ տարածքներու վերադառնալիությունը, ապա պետական ծրագիրներ նույն այդ տարածքները բնակեցնելու առումով կրնային դիտվիլ բանակցության մոտեցումներուն հակասող քայլեր: Այս հաստատումը անշուշտ հիմնավորելու կամ արդարացնելու չի միտիր որդեգրված կրավորականությունը, այսուհանդերձ կրնա բացատրել պետության կեցուածքի չհայտարարված տրամաբանությունը:
Հիմա սակայն, նման մայրուղիի կառուցումը կնախանշե բանակցություններուն համար օգտագործելի տարբեր ռազմավարություն մը: Ի վերջո Քարվաճառ-վարդենիս մայրուղին ռազմավարական նշանակություն ունի ազատագրված տարածքը հայրենական կարեւոր շրջանին կապելու ուղղությամբ:
Ճիշդ է նաեւ, որ Ազրպեյճանահայոց համագումարեն բխած հայտարարությունները շատ հավակնոտ ծրագիրներու կվերաբերին եւ շեփորահարումներով կարծարծվի՛ն հրապարակային քննարկումներուն ընթացքին: Եւ բնական է, որ սուր քննադատություններ երեւին մամուլին մեջ` նախատեսելու համար, որ նոր ուրվական քաղաքներ կառուցելու ծրագիրներ աղմկարարություն կստեղծեն պարզապես:
Հարցը միայն այդ չէ սակայն: Անկախ այս ծրագիրներու իրագործելիութենեն կամ անիրատեսականութենեն (կխոսվի հինգ տարվան ընթացքին 3.5 միլիառ տոլարով 100 հազար բնակիչով 20 հազար աշխատատեղի ունեցող քաղաք կառուցելու մասին) նոր մոտեցում ցուցաբերելու փաստը կա այս բոլորին մեջ. նախ` միջազգային օրինաչափություններուն ընդառաջ շարժելով ազրպեյճանահայության իրավունքի սահմաններուն մեջ ներկայացնելու խնդիրը, ապա ազրպեյճանահայության վերադարձի իրավունքը անվիճելի նկատելու եւ այդպես ներկայանալու միջազգային ընտանիքին: Լրատվություններուն մեջ չի նշվիր, այսուհանդերձ այստեղ կա լուռ մոտեցում միջազգային կառույցներեն գաղթականներու վերադարձին համար նպաստներ ստանալու: Այսինքն այն, ինչ որ Ազրպեյճանը կկատարե տարիներ շարունակ` դիմելով միջազգային կառույցներուն:
Այս հարցի արծարծումը ինքնին բանակցություններուն ընթացքին կրնա օգտագործելի խնդիրի վերածվիլ ազրպեյճանցի գաղթականներու տունդարձի պահանջին դիմաց հայ գաղթականներու վերադարձի իրավունքի ուշացած արծարծումով:
Զանգելանը կբնակեցվի՞ 30 հազար ազրպեյճանահայով կամ 100 հազարնոց Բագարանը կշնչե՞, թե՞ ոչ, քննարկելի է: Ենթադրելի է, սակայն, որ ազրպեյճանահա գաղթականներու վերադարձի իրավունքը ավելի հաճախ կդրվի բանակցային սեղանին վրա: Իսկ հաստատը` Քարվաճառ-վարդենիս մայրուղիին կառուցումն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Նոյեմբերի 21-ին խանութներում կհայտնվի Մայքլ Ջեքսոնի նոր, հետմահու Immortal ալբոմը: Այն ձայնագրվել է Epic Records ստուդիայում: Ալբոմում տեղ են գտել երգչի մի քանի ամենահայտնի հիթերի վերամշակված տարբերակները, ինչպես նաև նախկինում չթողարկված ձայնագրություններ: Ծրագրի երաժշտական հատվածի վրա աշխատել է հայտնի պրոդյուսեր Քևին Էնտյունսը, ով ձայնագրություններ է կատարել Մադոննայի, Ջասթին Թիմբելեյքի, Ռիհաննայի համար: Աշխատանքները տևել են ավելի քան 1 տարի, և արդյունքը կարելի է համարել Մայքլի այլըտրանքային աուդիո կենսագրություն: Այս մասին գրում է MIGnews.com-ը:
«Եվրասիական միությունը» յոթ սարի հետևում չէ, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը առաջինն է հայտարարել, որ Հայաստանը պետք է անվերապահորեն միանա նախաձեռնությանը, որի մասին հռչակագիրը Մոսկվայում նոյեմբերի 18-ին ստորագրել են առայժմ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:
Քաղաքական դաշտում խաղացողների հիմնական մասը դեռեւս լռում է՝ իշխանությունը դեռևս դիրքորոշում չի հայտնել, ՀԱԿ-ը եւս, լռում են նաեւ Դաշնակները: Պուտինի եվրասիական նախաձեռնությունը ողջունելուն հակված չէ «Ժառանգությունը», որի «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծի նախաձեռնումը թերևս, խոսում է այդ մասին:
Նալչիկում այսօր առավոտյան ոչնչացվել է երեք զինյալ, ևս երեքը ձերբակալվել է հատուկ գործողության արդյունքում: Интерфакс-ի փոխանցմամբ`իրականացված գործողությունների ժամանակ վիրավորվել է Նալչիկի խաղաղ մի բնակիչ:
Գործողության արդյունքում գրոհայինները շրջափակման մեջ են հայտնվել Խմելնիցկիյ փողոցի տներից մեկում, և ի պատասխան հանձնվելու պահանջի` կրակ են բացել: Արդյունքում` նրանցից երեքը զոհվել է, երեքը`ձերբակալվել:
Սա մեկ շաբաթ առաջ գրոհայինների կողմից երկու ոստիկանի սպանության պատասխան գործողությունն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին անհայտ անձինք կրակ էին բացել` սպանելով 25 և 34-ամյա ոստիկանների:
Իրանը զենիթահրթիռային շարժական նոր համակարգ է փորձարկել։ Ինչպես հաղորդում է ռուսական Kp.ru կայքը, փորձարկումը կատարվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ՝ «Խաթամ ալ անբիա» ռազմաբազայում։ Նոր սպառազինության հիմնական առանձնահատկությունը փոքր չափսերն են։
Փորձարկման ժամանակ զինվորականները հնավորություն են ունեցել համոզվել, որ համակարգը հաջողությամբ կարող է չեզոքացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։
Վերջին շրջանում Իրանն ակտիվորեն զբաղվում է նոր տեսակի սպառազինությունների ստեղծմամբ և Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պաշտպանական համակարգերի հնացած նմուշների արդիականացմամբ։
Սեպտեմբերի վերջին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հակաօդային պաշտպանության ուժերը զինել է սեփական արտադարության «Մերսադ» անունը կրող համակարգերով. միջին հեռավորության հրթիռներով «Մերսադ» համակարգն ի վիճակի է հակառակորդի ինքնաթիռը հետևել և ոչնչացնել 70–150 կմ հեռավորության վրա։
Ֆեյսբուքում բացվել է «Անարգանքի պատ» էջ, որի ընտրյալն է դարձել Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀԿ շտաբի ղեկավար Արտուշ Ղուկասյանը:
…չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՛ծք նրա չար գործին…
Saturday, November 12, 2011
Գեղարքունիք փոխմարզպետ, ՀՀԿ շտաբի ղեկավար Արտուշ Ղուկասյանն է:
Մարզի բնակիչները նշում են, որ այս պաշտոնյան մշակել և ներդրել է գնացուցակ, որով մարդիկ ուսուցիչ, բժիշկ, դպրոցի կամ հիվանդանոցի տնօրեն կարող են դառնալ: Եվ ով չի համաձայնվում վճարել, հրաժարվում է պաշտոնից՝ անկախ վաստակից, աշխատանքային տարիների քանակից, մասնագիտական ունակություններից: Դպրոցների տնօրենների ատեստավորման ներկա գործընթացը առատ ջուր է լցնում այս աղետալի ջրաղացին՝ դպրոցները վերածելով շուկայի ու չարչիության միջավայրի:
Բավարա՛ր է: Ձեռքերդ հեռու՛ հայական դպրոցից: Դու քո գործով պատիվ չես բերում թե՛ քո հայրենի գյուղին, թե՛ քո կուսակցությանը:
Հ.Գ. 1. Ի դեպ, կարելի է նաև պարզել, թե ինչպե՞ս է այս վայ պաշտոնիայի տղան հայտնվել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում:
Հ.Գ. 2. Հաջորդիվ կլինեն նաև դպրոցների, տնօրենների և ուսուցիչների անուններ:
Posted by Անարգանքի Պատ at
«Էկոլուր» ՀԿ-ն եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ Սոտքի հանքավայրից հանքանյութի արդյունաբանումն աղտոտում է Սեւանի ավազանի ջրերը:
Հայտարարության մեջ ասվում է.
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում իրականացվում է «Սեւան, թե GeoProMining Gold» ցիկլը:
Սոտքի ոսկու հանքավայրից «GeoProMining Gold» ընկերության արդյունահանած հանքանյութի յուրաքանչյուր տոննան աղտոտում է Սեւանի ավազանի ջրերը: Հանքանյութի վերամշակման առաջին փուլը տեղի է ունենում հենց Սոտքում: Ջարդող-տեսակավորող արտադրամասն աշխատում է ամբողջ հզորությամբ:
Ոսկու խտանյութը տեղափոխվում է Արարատ, իսկ Սոտքի կողքին բարձրանում են մկնդեղով եւ այլ տոքսիկ տարրերով լի հարյուր հազարավոր տոննաների հասնող մանրացված լցակույտերի սարեր: Դա հնարավոր դարձավ, որովհետեւ ընկերության անօրինական գործունեությունը չի պատժվում: Տեսչությունը Սոտք չի մտնում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը եւ «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը դիմում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին. Դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում Սեւանի պահպանման համար: Ընկերությունը խախտել է օրենքը: Ձեր իրավասությունն է պատժել օրինազանցներին: Ժամանակն եկել է»:
Երեկ դարձյալ ավտովթար էր Արշակունյաց պողոտայի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում: ԱՊՊԱ-ին սպասելիս խցանում էր առաջացել, որն այստեղ արդեն դարձել է սովորական երևույթ:
Ուղիղ մեկ ամիս հյուր ունեի, որն ապրում էր նախկին «Հայրենիքի ունիվերմագի» կողքի շենքում, ու որին այցելում էի ամեն երեկո: Աշխատանքային ժամի ավարտից հետո, երբ մթության մեջ մարդիկ ու մեքենաները խառնվում էին իրար, իրոք վտանգավոր ու տհաճ իրավիճակ էր ստեղծվում: Ու ամեն անգամ, խաչմերուկն անցնելուց հետո, փառք էի տալիս Աստծուն, որ այդ օրն էլ ողջ մնացի:
Անցումը չի գործում անկախացումից ի վեր, երբ ցուրտ ու մութ տարիներին այն վերածվեց հանրային զուգարանի և բոմժերի բնակատեղիի: Սակայն, չգիտես ինչու, տաս տարուց ավելի չգործող «անհույս» անցման պարագայում լուսացույցները դրված են միայն մեքենաների համար. կիսամաշ «զեբրերը» ոչինչ չեն ասում որևէ մեկին: Ու հետիոտնը բացառապես վարորդների քմահաճույքով է հատում փողոցը:
Տարիներ շարունակ Շենգավիթի թաղապետը չնկատեց իր նստավայրից մի քանի մետր հեռու գտնվող խայտառակ վիճաը, ու սայլը տեղից չէր շարժվում: Եկող — գնացող Քաղաքապետերն էլ ոչինչ չարեցին, ու վտանգավոր խաչմերուկը դուրս մնաց ուշադրությունից: Գագիկ Բեգլարյանի օրոք տասնյակ բակեր վերաբացվեցին շենգավիթ համայնքում, սակայն գետնանցումը այդպես էլ մնաց փակ: Պատճառը թերևս մեկն էր. Այստեղ փողեր լվանալու հիմք չկար.մայրաքաղաքի այս հատվածը` գործարանների փակվելուց հետո սակավամարդ է, անցումի տակ առևտուրը գուցե թե չարդարացնի իրեն, ծախսված գումարները անիմաստ են լինելու:
Ի վերջո կարծես Բեգլարյանի օրոք անցումների բարեկարգման շրջանակներում ներգրավվեց նաև այս մեկը:
Արդեն մեկ ամիս է հետևում եմ իրավիճակին, սակայն շինարարները այնքան անաղմուկ ու դանդաղ են աշխատում, որ թվում է, թե շինաշխատանքների ավարտը յոթ սարի հետևում է: Փորձեցինք պարզել, ի՞նչ է կատարվում, ի՞նչ կարգի վերանորոգում է, ե՞րբ կբացվի անցումը: Ի պատասխան այս հարցերի Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունից «Հայկական Վարկած» էլ.օրաթերթին տեղեկացրեցին.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ աշխատակազմի շինբարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկի գետնանցումում իրականացվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ. կատարվել են պատերի բազալտե սալերի, բազալտե թասակների վերանորոգման աշխատանքներ, փոխվել է էլ. լուսավորությունը, կատարվել են խճաքարե հատակի նորոգման աշխատանքներ։
Աշխատանքներն ավարտվել են։
Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին՝ «Հիմնաքարեր» ՍՊԸ -ի կողմից»։
Հարգելի քաղաքապետ Մարգարյանին
Հ.Գ. Ի դեպ պատասխանի օրվանից անցել է մոտ 5 օր, սակայն անցումը բացված չէ:
Շատ կցանկանայինք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուշադրություն դարձներ, որ իր ղեկավարած կառույցի`քաղաքապետարանի անունից չհնչեր այնպիսի պարզաբանում, որ չի համապատասխանում իրականությանը:
Հ.Գ.2 Շատ հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ չենք անդրադառնում կրկեսի հատվածի խաչմերուկի երթևեկության խայտառակ վիճակին: Այստեղ ևս չափազանց վտանգավոր է անցումը, թե հետիոտների, թե մեքենաների համար: Առաջարկ` եթե ոչ գետնանցում, ապա գոնե կամուրջ կառուցել բազմաֆունկցիոնալ շենքերի շրջակայքում անհրաժեշտ է: Սա ընդունեք որպես առաջարկ Մամուլի տան և հարակից հրատարակչության աշխատակիցների կողմից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.