23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղեկցող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպմանը, որը տեղի է ունեցել Hilton Park Lane հյուրանոցում, կողմերը քննարկել են Թուրքիա–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն, հայաստանյան ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ օրեր առաջ մասնակցել է Վրաստանում անցկացված «Կիբեռանվտանգության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ-2011» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ միջոցառման նպատակն է` խթանել մասնակից երկրների միջեւ պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունն ու նորարության զարգացումը:
«Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում ներկայացվել են պետական հատվածի 11 խոշորագույն նախագծեր, այդ թվում` էլեկտրոնային նույնականացման քարտերի, էլեկտրոնային առողջապահության, մաքսային ավտոմատացված համակարգերի եւ այլն: Նույն անվանակարգում ներկայացվել են նաեւ Վրաստանի պետական եկամուտների ծառայության հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման եւ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգերը: Այս նախագծերի շարքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» համակարգը ճանաչվել է լավագույնը:
«Հարկատու-3»-ը հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հարկային վարչարարության կազմակերպումը տեղափոխել ավտոմատ էլեկտրոնային կառավարման դաշտ, առավելագույնս նվազեցնել ՊԵԿ աշխատակից-տնտեսվարող անմիջական շփումը, ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների քանակը:
Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն անցկացվել է չորրորդ անգամ, մասնակցել են Եվրոպայի, ԱՊՀ երկրների 10-ից ավելի պատվիրակություններ: Մրցանակաբաշխության արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգն ու վերջին երեք տարիների ընթացքում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները լավագույնն են տարածաշրջանում ու այդ հարցում Հայաստանը շարունակում է պահպանել առաջատարի կարգավիճակը:
Կահիրեում ցուցարարների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ գրանցված զոհերի թիվը գնալով աճում է և արդեն հասել է 35-ի: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիահերձարանների տվյալները: Ավելի վաղ հաղորդվում էր 22 զոհի և շուրջ 2000 վիրավորների մասին:
Այս ամենին զուգահեռ Եգիպտոսի 36 քաղաքական ուժ ու շարժում կոչ են արել բնակչությանը երեքշաբթի դուրս գալ կենտրոնական Թահրիր հրապարակ և բողոքի ցույց կազմակերպել՝ «Փրկենք հայրենիքը» կարգախոսով: Կոչով հանդես են եկել նաև հունվարյան հեղափոխության նախաձեռնողներ երիտասարդական «Ապրիլի 6» և Հեղափոխական երիտասարդների միավորում կազմակերպությունները:
Ամենագլխավոր պահանջներից մեկը ցուցարարների լինելու է Իսամ Շարաֆի ղեկավարած կառավարության հրաժարականն է լինելու, ինչպես նաև նախարների արտակարգ կաբինետի ձևավորումը, որը կարող է կառավարել գործերը մինչև անցումային ժամանակաշրջանի ավարտը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Բյուրական ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել: Կատարվում է քննություն:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 08։49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից (Ա.Մանուկյան պողոտա) մարդ է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը։ Փրկարարները կամրջից իջեցրել և շտապօգնության բրիգադին են հանձնել մոտ 30 տարեկան, անձը չպարզված տղամարդու մարմինը։
Արդեն հայտնի է դարձել Գյումրիում, այսօր վաղ առավոտյան, քաղաքի «50-ամյակի» կամրջից կախված անձի ինքնությունը: Նա Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ 21-ամյա Ստյոպա Ավագյանն է:
Հայտնի չէ նրա մահվան պատճառը, առայժմ որևէ գրություն կամ տեղեկություն չկա այդ մասին: Այդ տարիքում ինքնասպանության պատճառը կամ դժբախտ սերն է լինում, կամ սոցիալական վիճակը: Սա այն դեպքն է, երբ երկրորդն ավելի հավանական է:
Այս կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը.
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին եւ շատնաժի շարունակական ու բացահայտ փորձերին:
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ»:
Նշենք, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, Արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում «փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին»: «Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին, որտեղ նա հայտարարել էր, որ եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, ինքը փաստաթղթեր կհրապարակի:
«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր… Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:
Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին… կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն… Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»,- իր նամակում նշել էր Հարություն Առաքելյանը:
Բացի այդ, նա այսօր ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ Արդարադատության նախարարությունում իրեն չեն հաստատում ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է «Նաիրիտի» հարցով 31 մլն դոլարի անհետացման մասին, դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Այսօր, ժամը 17.24-ին Հրազդանի կիրճում՝ «7-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ գտնվող ջրանցքը երիտասարդ է ընկել։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել երիտասարդի դին:
Չի հաղորդվում, թե ինչպես էր երիտասարդը հայտնվել ջրանցքում:Մանրամասները ճշտվում են:
Վահագն Չախալյանի հարցը լուծում չի ստանում եղբայրական Վրաստանի բարի կամքի շրջանակներում, իսկ շնորհալի երիտասարդի վիճակը մտահոգում է:
Այս կարծիքին էին ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատազրկման թեմայով այսօր անցկացված քննարկման մասնակիցները:
Վահագն Չախալյանը Հայաստանի գրողների միության ադամ է: Նա հետաքրքիր բանաստեղծություններ է գրում: Գրող Լևոն Խեչոյանը, երիտասարդ ջավախեցու հարցին նվիրված այսօրվա քննարկմանը գրողներին կոչ արեց Չախալյանի ազատ արձակման նպատակով նախաձեռնել ստորագրահավաք և այն ուղարկել միջազգային ատյաններին: Խեչոյանը դիմեց ՀՀ նախագահին՝ առաջարկելով առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ժամանակ Վահագն Չախալյանի ազատ արձաման խնդիրը քննարկել Սահակաշվիլու հետ:
Հավաքին ներկա երիտասարները որոշեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել Վահագն Չախալյանի անվամբ էջ, որը թույլ կտա շատերին ճանաչել ջավախահայ երիտասարդին: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարևորեց երիտասարդների ակտիվությունը Չախալյանի ազատ արձակման գործի պայքարում:
« Վրացիներին և նրանց տեղական գործընկերներին չի հաջողվի լռեցնել ջավախահայերի ձայնը և Վահագն Չախալյանի լուռ ձայնը: Քանի դեռ նա բանտում է, մենք չպետք է հանգիստ լինենք »,- հայտարարեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
Իսկ շարժման ակտիվիստ Ալեք Ենիգոմշյանը համոզված է, որ Ջավախքի հարցը ներկա պայմաններում ունի երկու տարբերակ՝ կամ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ Ջավախքի հայությունը ունի այդ տարածքում ազատ ապրելու իրավունք, կամ, եթե սա չեղավ, Ջավախքին սպասում է Արցախի տարբերակը՝ լավ ավարտով: «Թող հույս չունենան, որ Ջավախքը կարժանանա Նախիջևանի տարբերակին», — ասաց նա:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.52-ին ՀՀ տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.