23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին եւ շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը կարեւորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից եւ նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին եւ հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարեւոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ եւ սրտացավ աշխատանք։
«Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք եւ հետեւողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձեւավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,- նշել է քաղաքապետը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն եւ ունենան համապատասխան արձագանք:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սենեգալի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից news.armeniatv.com -ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկայում ու նաեւ աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին եւ մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:
Երկուստեք կարեւորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 29-30-ին կմեկնի Վրաստան:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Այսօր ռեժիսորներ Արմեն Մազմանյանի, Լևոն Իվանյանի հետ մամուլի ասուլիսի հրավիրված, Մազմանյանի դասարանն ավարտած դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մի հետաքրքիր հայտարարություն է արել: Նա ասել է, որ դեմ չէ սերիալներին, քանի որ հեռուստադիտողը միշտ հնարավորություն ունի դիտելու կամ չդիտելու դրանք, փոխելու կամ չփոխելու ալիքը: Սակայն ինքն այնտեղ չի խաղում, ոչ թե այն պատճառով, որ դրանց որակը չի բավարարում, այլ որ փառասեր է և շատ գումար է սիրում: Այո,սակայն մեր իրականության մեջ, շատ գումար վաստակելու իր ճանապարհները մարդն ինքն է ընտրում: Խնդիրն այն է, թե ինչքանով են դրանք արժանավայել:
Նազենին նկատել է, որ անթույլատրելի է, սերիալներում ոչ պրոֆեսիոնալների նկարահանումը.«փողոցից բռնած տաքսու վարորդներ, ովքեր, չգիտես ինչպես, հայտնվում են կադրում և էժանացնում դերասանի մասնագիտությունը»:
Նա իրավացի է.« Սերիալների կրկնություններն ինտերնետում ռեկորդային դիտումներ են հավաքում: Ինչ վերաբերում է սկսնակ դերասաններին, ապա սերիալները նրանց համար կարող են ճահիճ դառնալ: Միաժամանակ կան դերասաններ, ովքեր ծաղկում, բացահայտվում են հենց սերիալներում»:
Այսօր` նոյեմբերի 10-21-ը Երևանում անցկացված «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի ավարտին, մամուլի ասուլիս էր հրավիրվել: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը ողջունեց փառատոնը միաժամանակ նշելով`«Գիսանեն», կարծում եմ, ոչ մեկին չի խանգարի, այլ միայն կլրացնի: Առհասարակ, հայաստանյան փառատոները շատ են, սակայն ինձ համոզիչ են թվում միայն «Հայֆեստն» ու «Իքս» փառատոնը: Սա կլինի երրորդը` երիտասարդական ուղղվածությամբ: Ուրախ եմ, որ փառատոնը կայացավ, դրա մասին վկայում էին լեփ-լեցուն դահլիճները: Ակնհայտ է, որ փառատոնը ստեղծագործող երիտասարդների համար մրցակցային դաշտ է բացում, ուր նրանք, բուհն ավարտելուց հետո, կարող են հավաքվել և ներկայացումներ կազմակերպել»:
Մազմանյանը, որին անծանոթ չեն անիմաստ ու շքեղ միջոցառումները, որոնք չափազանց թանկ են նստում հարկատուների վրա ասաց. «Վաղուց եկել է ժամանակը, որ մշակութային դաշտում քայլեր անելիս մտածենք` ինչ, ինչպես և ինչու ենք անում, այլապես անիմաստ միջոցառումներից ու փառատոներից հոգնել ենք»:
Տեղեկացվեց, որ այս փառատոնում կընտրվեն լավագույնները, որոնք կուղարկվեն` մասնակցելու միջազգային այլ փառատոնների: «Կարծում եմ` մյուս տարի փառատոնը նորովի հանդես կգա: Այն բաց կլինի բոլոր ձևաչափերի համար` և կինո, և թատրոն: Փառատոնի ժամկետները ևս կփոխվեն` այն տեղի կունենա մարտի 20-31-ը, կլինեն ժյուրիի անդամներ, փառատոնը բացողներ և այլն»,- ասաց Մազմանյանը:
Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի նախագահ Լևոն Իվանյանն էլ իր կարծիքն ուներ. ««Գիսանե»-ում ներկայացված են երիտասարդական ավյունով բեմադրված ներկայացումներ: Մեր ակնկալիքներն արդարացան, սպասում էինք առավելապես խակ աշխատանքների, սակայն բոլոր աշխատանքներն էլ շատ տպավորիչ և ինտելեկտուալ էին»:
Լավագույն ներկայացում անվանակարգում «Կյանքի հինգ կարևոր մասնիկներ» ներկայացման համար մրցանակ ստացավ Անի Աբրահամյանը:
Ժյուրիի անդամ Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ «Գիսանեն» իր կայացմամբ ասպարեզ է տրամադրում նորելուկներին, ովքեր մինչ այժմ սեփական արվեստը ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել:
Մետաքս Ավագյան
Հոկտեմբերի 9-ին Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքում շմոլ գազից թունավորման դեպք է եղել: Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը պնդում է, որ իր ընտանիքի նկատմամբ մահափորձ են իրականացրել:
Հոկտեմբերի 9-ի երեկոյան, շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը: «Արմենիա» բժշկական կենտրոնում տուժածներն անցել են ամբուլատոր հետազոտում եւ նույն օրը դուրս են գրվել: Մհերյանները հրաժարվել են ստացիոնար բուժումից, սակայն անցել են բարոթերապիայի եւ թթվածնային թերապիայի կուրս:
Այս մասին news.am –ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Մհերյանը պատմել է. «Գազի գրասենյակից եկել ուսումնասիրել են եւ ասել, որ ոչ մի շմոլ գազի արտահոսք չի եղել մեր բնակարանում: Եթե անգամ լիներ գազի արտահոսք անհնարին է, որ մենք ժամը 10-ից մինչեւ գիշերվա 4-ը շնչեինք ու կենդանի մնայինք: Դա աբսուրդ է: Ստացվում է, որ մենք գազը միացրել ենք ժամը 9-ին` թունավորվել ենք գիշերվա ժամը 4-ին»,-:
Թղթակցի այն հարցին, թե ի՞նչ կասկածներ ունեն, Մհերյանի հայրը պարզաբանել է. «Ալիկ Սարգսյանը իր տված հարցազրույցներից մեկում պարզ ասում է, որ իրենք գիտեն, թե ինչ է պատահել Գեւորգ Մհերյանին: Հիմա սրանից ի՞նչ եզրակացության ենք գալիս: Գիտեն, բայց սպանողներին եւ հանցագործներին չեն ձերբակալել: Ի՞նչ եք կարծում, եթե հանցագործները ազատության մեջ են ու ես քրքրում եմ այդ գործը, որոշ մարդկանց համար վտանգ ներկայացնո՞ւմ եմ, թե` ոչ»:
Պետրոս Մհերյանը պնդել է, որ իրենց ընտանիքի նկատմամբ մահափորձ են իրականացրել. «Միանշանակ այդպես է, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Եթե իմ տանը չկա շմոլ գազի արտահոսք, բայց երկու օր շարունակ ժամը 4-ին գազի թունավորումից ուշաթափվում ենք, սա ի՞նչ է»:
Հարցին, թե իրենց ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են, Գեւորգ Մհերյանի հայրը բացասական է պատասխանել. «Որդուս սպանության բացահայտման գործով միշտ ակտիվ եմ եղել, բայց վերջերս ավելի եմ ակտիվացել: Ես հասնում եմ որոշակի արդյունքերի, հետեւաբար արդեն ցանկալի մարդ չեմ: Սակայն շարունակելու եմ պայքարս այնքան ժամանակ մինչեւ ճշմարտությունը ջրի երես դուրս գա»:
news.am-ը գրում է, որ ստեղծված իրավիճակում Պետրոս Մհերյանը չի պատրաստվում պետությանը խնդրել, որ իրենց ընտանիքի անվտանգությունն ապահովեն. «Ալիկ Սարգսյանը դեպքի ժամանակ դեռ ոստիկանապետ էր: Թունավորումից հետո զանգում է ինձ եւ ասում. «Պարոն Մհերյան, Ձեր թունավորման պատճառը հնարավոր է գազի արտահոսքից լինի: Նա ասաց, որ կհանդիպենք ու մինչ օրս դեռ հանդիպում ենք: Նման պայմաններում ես ումի՞ց անվտանգության ապահովում պահանջեմ: Ինքս իմ մատով իմ գլուխն եմ քորում ու իմ ընտանիքը պաշտպանում»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստված ոստիկանության Նոր-Նորքի բաժնում, նշանակվել են փորձաքննություններ եւ երբ պատասխաններն ստացվեն այդ ժամանակ պարզ կդառնա, քրեական գործ կհարուցվի՞, թե` ոչ:
Անձնագրերի և վիզաների վարչությունում օրերս տեղի ունեցան փոխատեղումներ, որին անդրադարձել էր «Հայկական Վարկածը»: Պաշտոնական հաղորդագրությամբ չկար որևէ նշում, թե որ բաժանմունքում է վերանշանակվել Էրեբունու բաժի պետը, ինչն էլ ենթադրել էր տալիս, որ նա նոր նշանակում չի ստացել: Սակայն պարզվում է, որ նոր ոստիկանապետը այդքան դաժան չի եղել և Սերգեյիչի ընկերուհուն անգործ չի թողել. նա այժմ Նուբարաշեն վարչական շրջանի անձնագրային բաժնի պետն է:
Պենտագոնի մամուլի ծառայությունը, ըստ Agence France-Presse-ի հաղորդում է, որ զինվորական դատարանը կսկսի քննել 2011-ի դեկտեմբերի 16-ին ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգի դեմ դատական գործը:
Բրեդլի Մենինգը ձերբակալվել է 2010-ի մայիսին: Նա մեղադրվում է, 2009-ի վերջից մինչեւ 2010-ի սկիզբն ընկած ժամանակահատվածը, պաշտպանված զինվորական ցանցից անօրինական կերպով գաղտնի փաստաթղթեր բեռնելու և հետագայում երրորդ կողմին փոխանցելու մեջ:
Ըստ որոշ տեղեկությունների, երրորդ կողմը, որ ձեռք է բերել փաստաթղթերը եղել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը:
Բացի այս մեղադրանքից, Մենինգը կարող է դատապարտվել նաև հակառակորդին օգնություն ցուցաբերելու համար, ինչն ամերիկյան օրենքներով պատժվում է մահապատժով, կամ ցմահ բանտարկությամբ:
Հետաքրքիր է, որ պաշտոնական մեղադրանքում WikiLeaks-ը, կամ Ասանջը չեն ներգրավված:
Մահացել է Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, Ֆրանսուա Միտերանի այրի Դանիել Միտերանը:
Ինչպես հաղորդում է AFP-ն, նա մահացել է հոսպիտալում` 88 տարեկան հասակում: Ֆրանսիայի նախկին նախագահի կինը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահ է եղել 1981-1995 թվականներին (երկու ժամկետ` 7-ական տարով): Նա մահացել էր 1996-ի հունվարի 8-ին:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 21-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարությունյանի հետ եւ քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը եւ այս ոլորտում Քալիֆորնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.